Երևան, 15.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ» Թրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ» «Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ» Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»


«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ երեխա էր Կարենս: Շատ գրագետ էր: Մինչև դպրոց գնալն այնքան լավ մաթեմատիկա գիտեր: Խանութ էր գնում, առևտուր անում, մինչև վաճառողը հաշվում էր, Կարենս մտքում գումարում-հանումն անում էր: Ինձ ասում էին՝ Կարո՛, Կարենդ պետք է գիտնական դառնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի հայրիկը՝ պարոն Կարապետը:

Կարենը ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, զուգահեռ նաև Գյումրիում բռնցքամարտի է հաճախել, ԴՕՍԱԱՖ-ում էլ մեքենա վարել սովորել: Հայրիկն ասում է՝ որդին լավ առաջադիմություն ուներ, մաթեմատիկան իր համար յուրահատուկ կարևորություն ունեցող առարկա էր: Իններորդ դասարանն ավարտելուց հետո նա սովորել է Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանում, որն ավարտել է ոսկերիչի որակավորմամբ: Հայրիկի խոսքով, բանակից զորացրվելուց հետո Կարենը մտադիր էր ոսկերչությամբ զբաղվել:

2020 թ. հուլիսի 22-ին Կարենը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայության է անցել ՊՆ թիվ N զորամասում՝ նշանակվելով 2-րդ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի վարորդ-ռադիոհեռախոսավարի պաշտոնին: Կարենը ծառայել է Դիլիջանում: Հայրիկն ասում է՝ որդին ճարպիկ էր, ռիսկով, շատ նորմալ ծառայում էր: Սիրված էր, հարգանք էր վայելում թե՛ հրամանատարների, թե՛ համածառայակիցների կողմից: Նրա մարտական ուղին փաստում է. «Ծառայության ընթացքում Կարենն իրեն դրսևորել է որպես բարեխիղճ, կարգապահ, պատրաստակամ, կամային բարձր որակներով օժտված հայրենասեր զինծառայող»:

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: «Այդ օրն իր հետ խոսել ենք, ես զանգահարեցի, Կարենս ասաց, որ մի քիչ խառն է, հետո կզանգի. «Պատերազմ է»: Զարմացա, մի պահ մտածում էի, որ երևի սահմանային բախումներ են, կհանդարտվի: Բայց հենց առաջին օրը տղաներին տագնապով բարձրացրել էին Տավուշի դիրքերը: Ղարաբաղում կռիվը շարունակվում էր, իրենց մոտ ամեն ինչ հանդարտ էր: Հրաման ստացան, որ պետք է մեկնեն Արցախ, իրենք հրետանի ունեին, մեկնեցին ռազմադաշտ»:

Հոկտեմբերի 7-ի լուսաբացին Կարենն ու զինակից ընկերներն ընդգրկվում են Արցախի հարավային հատվածի՝ Ջրականի պաշտպանությունում: «Քարվաճառով են գնացել, կրակոցներ էին եղել, չէին կարողացել այդ կողմից մուտք գործել: Հետ էին դարձել ու Գորիսի կողմից հասել Արցախ: Երբ զրուցում էինք, ու իրեն հարցրեցի, թե որտեղ է, նա պահպանեց զինվորին բնորոշ զգոնությունն ու գաղտնապահությունը և ինձ բառացի չասաց, թե որտեղ է: Նշեց՝ Ռազոյի տեղում եմ: Ռազոն եղբորս տղան է, Ջրականում է ծառայել»:

Կարենի մարտական ուղին փաստում է. «2020 թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական սանձազերծած պատերազմի ընթացքում շարքային Մնացականյանը զորամասի կազմի մեջ ընդգրկված է եղել արցախյան հարավային հատվածի պաշտպանությունում, մասնավորապես՝ դիվիզիոնի կառավարման դասակի կազմով զբաղեցրել են դիվիզիոնի հրամանատարական դիտակետը, կատարել դիտարկում, վարել հրետանային հետախուզություն, սպասարկել և կատարել հրետանու կրակի կրակաճշտում։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերելով սառնասրտություն և մասնագիտական բարձր վարպետություն՝ Մնացականյանը հաջողությամբ իրականացրել է դիտակետի անձնակազմի տեղափոխումը հետախուզության վարման շրջաններ, անձամբ կատարել է հրետանային հետախուզություն և ունեցել կարևորագույն մասնակցություն գնդի կրակի կառավարման գործում: Դիտակետի անձնակազմը, որի կազմում էր նաև Կարենը, գրագետ ու ճշգրիտ դիտարկումներով և հաշվարկներով «Գռադ» դիվիզիոնին տվել է հակառակորդի կոորդինատները և հակառակորդի կուտակման վայրերը, այնուհետև ռեակտիվ հրետանային դիվիզիոնը ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան և կենդանի ուժը»։

Հայրիկը հավաստում է՝ որդին առաջնագծում է եղել: «Ասում են՝ տղաների ուղղությամբ տանկեր էլ են եկել, սնարյադներ են պայթել, ՍՈւ-երն էլ են հարվածել, հետախուզությունն էլ է աշխատել: Բայց տղաներին ոչինչ չի եղել: Հրամանատարն ասաց ինձ՝ ԱԹՍ-ն ուղիղ իրենց թաքստոցին հարվածեց»: Կարենն ու զինակից ընկերներն անմահացել են Ջրականում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից:

Պատերազմի օրերին հայր ու որդի կարողացել են զրուցել: «Երկու բառ էինք փոխանակում՝ պապա՛ ջան, լավ եմ: Կրակոցների ձայներ լսել եմ, բայց միայն այդքանը: Երբ զանգահարում էի, ու անհասանելի էր լինում, իրեն ասում էի՝ երբ ազատ լինես, ուղղակի զանգի ու ասա, որ ամեն ինչ կարգին է, զանգի, որ ձայնդ լսենք: Իսկ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 12-ին: Այդ օրն ընկերուհուց հարցրեց, նրա հետ չէր խոսել պատերազմի օրերին, ես էլ իրեն հանգստացրեցի, որ մայրիկը զրուցում է նրա հետ, ամեն ինչ կարգին է: Դրանից հետո Կարենիս ձայնն էլ չեմ լսել»:

Հոկտեմբերի 15-ի գիշերը Կարենը «տուն է վերադարձել»: Հրամանատարը հայրիկին ասել է՝ չէի կարող Կարենին այնտեղ թողնել, կյանքիս գնով եմ իրեն բերել: Կարենն ու ընկերներն անձնազոհաբար կռվել են, չեն նահանջել, չեն թաքնվել. ավաղ, կռիվն իրենց կյանքն է արժեցել:

«Կարենս ասում էր՝ ախպերներս զոհվում են, ես ո՞նց կարող եմ այստեղ չլինել: Ես այդ բառերից քարանում էի, չգիտեի՝ ինչ խորհուրդ տամ իրեն: Երեք ամսվա ծառայող էր, բայց այնքան մարտական էր տրամադրված»:

Կարենը տան չորս երեխաներից ավագն է, երկու եղբայր և քույր ունի: «Կարենս իմ համար որդի էր, եղբայր ու ընկեր: Երիտասարդ էի, երբ ընտանիք կազմեցինք, Կարենս ծնվեց, կարծես միասին մեծացանք: Ու հիմա շատ բարդ է առանց Կարենիս, չեմ հաշտվում այս իրականության հետ: Չեմ ուզում հերոսի հայր լինել, ուզում եմ Կարենս կողքիս լինի»:

Հ. Գ. - Կարեն Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից, այդ թվում՝ պատվոգրերով: Կարենի զորամասում տեղադրվել է նրա և 21 հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող: Հուղարկավորված է Հայրենյաց գյուղի մոտ գտնվող պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ինԺողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը․ Աբրահամյան Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի. Նարեկ Կարապետյան Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն ՎարդանյանՎերսկսվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջները․ Աննա ՂուկասյանՀակակոռուպցիոն դատարանից՝ հիմաԿադրեր Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ այս պահին քննվում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցըՈվ ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Հունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ, մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ. Ալիկ ԱլեքսանյանՄերօրյա վախկոտ Նազարը չի գիտակցում, որ իր ահաբեկումներն այլևս չեն աշխատում. արժանապատիվ մարդիկ թքած ունեն վախերի վրա․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրելԳոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարանԼավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՔՊ-ն մեր ազգին բերեց պետականաքանդ հոգեբանություն․ Արշակ ԿարապետյանԻնձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե էշ-էշ ելույթ մի ունեցեք , դուք միջազգային ՉՄՈ եք․ Արշակ Կարապետյան76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել Գոհարին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան. Ալիկ Ալեքսանյան«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տնային կալանքը կալանքին համարժեք խափանման միջոց է, դա էլ ենք առարկելու․ ՎարդևանյանՀրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում Նման «բողոքի նոտան» ուղղակի պատվերով համերգ է հիշեցնում. Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան․ ՕհանջանյանՔՊ-ին կարելի է բացահայտ բարեգործություն, մեզ չէ՞․ ՄելոյանԷներգետիկ անցումը դառնում է համակարգված․ դերակատարները միավորվում են մեկ հարթակումԹուրքիայում զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 16 վիրավnր Միշտ բոլոիդ հետ եղել եմ կապի մեջ, սակայն քաղաքական հայտ ներկայացնելուց հետո հարուցվեցին գործեր․ Արշակ ԿարապետյանԳոհար Ղումաշյանի երկու ամսականը չլրացած փոքրիկը քաղցած նրան է սպասում. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչԴադարեցնենք բռնապետությունը. վաղը, Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև, ժամը 12:00-ին․ «Ուժեղ Հայաստան»Ես կյանքում նահանջի հրաման չեմ տվել․ Գեներալ ԿարապետյանԻրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYTՆման բաներով մեզ վախեցնել չեն կարող. իրենք են վախենում, որ ուժեղ Հայաստան ենք ունենալու. ԱլեքսանյանՄի գործարանատիրոջ ու Գոհար Ղումաշյանի զրույցն է դիտվել որպես ընտրակաշառքի խոստում. Մամիկոն Ասլանյան«Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն ևս հրավիրվել է հարցաքննության․ Ղահրամանյան «Այս ձերբակալման մեջ ողջամտություն չեմ տեսնում․ ռեպրեսիա է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)«Գոհար Ղումաշյանն ունի նորածին երեխա․ բերման են ենթարկել առանց ծանուցման»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Իսկապես զարմացած եմ․ Վարդևանյանը՝ Ղումաշյանի ձերբակալության մասին«Ուժեղ Հայաստանի» 2 կանանց նկատմամբ անհասկանալի իրավական պրոցեսներ են, բայց վախեցող չկա․ (տեսանյութ)Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը. Ձերբակալվել է Գոհար ՂումաշյանըՏիգրանաշենն ունի ռազմավարական դիրք և նշանակություն Հայաստանի համար․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի մասնակցությամբ Սյունիքում մեկնարկում է կենսական նշանակության խոշոր ջրային ծրագիր․ 4320 բնակիչ կստանա կայուն ոռոգման ջուր Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիսԱՄՆ-ի ռազմական պոտենցիալը մի քանի անգամ ավել է քան Իրանի , բայց դա հաղթանակ չբերեց ԱՄՆ--ին. Արշակ Կարապետյան