Երևան, 12.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Փոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն Մանվելյան Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կոմպրադորական էլիտան, ամերիկյան դոլարներն ու ագրեսիվ ուժերի առջև բացվող դռները. «Փաստ» «Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն». կրտսեր սերժանտ Գևորգ Օթարյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ» Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ»


Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը

Մշակույթ

1863 թ. Փարիզի սալոնի ժյուրին մերժում է Էդուար Մանեի «Նախաճաշ» կտավը: Հասարակությունը ծաղրում է, քննադատները վերաբերվում են քամահրանքով: Պահպանողական տեսաբան Ժյուլ-Անտուան Կաստանյարին այդ նկարն անվանում է «պարզապես էսքիզ, էտյուդ», իսկ արվեստաբան Լեոն Լագրանժը խոսել անգամ չի ուզում «այդ Մանեի էտյուդային անհեթեթությունների մասին»:

Մեկ տասնամյակ անց, նկարավաճառ Պոլ Դյուրան-Ռյուելի ցուցասրահում, բացվում է իմպրեսիոնիստների 2-րդ ցուցահանդեսը:

Հաջորդ օրը «Ֆիգարո» թերթը հրապարակում է Ալբեր Վոլֆի հանրահայտ գրախոսականը. «Օրերս Դյուրան-Ռյուելի մոտ բացվեց մի ցուցահանդես: Ասում են, թե դա «գեղարվեստական ցուցահանդես» է: (…) Հինգ թե վեց հոգեկան հիվանդ, այդ թվում և մի կին, միավորվել են, որպեսզի ներկայացնեն իրենց աշխատանքները: (…) Այդ այսպես կոչված նկարիչներն իրենց հռչակում են իմպրեսիոնիստներ»:

Նույն կերպ, երբ 1898 թ. բացվում է Մոսկվայի արվեստասերների ընկերության 18-րդ պարբերական ցուցահանդեսը, 28-ամյա Եղիշե Թադևոսյանի՝ մրցանակների արժանացած «Կեսօրյա ճաշ» և «Քարոզ ուղղադավաններին» կտավները բանավեճերի առիթ են տալիս ժամանակի արվեստային շրջանակներում՝ լայն արձագանք գտնելով ռուսական և հայկական մամուլում: Քննադատները նրան մեղադրում են լույսի ու ստվերի միջև կտրուկ սահմանների բացակայության համար՝ տաղանդավոր գունանկարչի կտավները որակելով որպես «տարբեր երանգների ցեխակապտագույն բծերի անտրամաբանական զուգակցում»:

Ծնունդ առնելով և ձևավորվելով Ֆրանսիայում, եվրոպական արվեստում իրական հեղաշրջում կատարած այս «տիպիկ ֆրանսիական» ուղղությունը միջազգային լայն տարածում գտավ՝ կազմավորելով ինքնատիպ ազգային դպրոցներ: «Հայկական իմպրեսիոնիզմը» ամբողջապես կայացել է 1900–1910-ական թվականներին՝ բազմազան դրսևորումներ գտնելով հայ նկարիչներից շատերի արվեստում:

Ինչպես գրել է արվեստաբան Վիլհելմ Մաթևոսյանը՝ «Իմպրեսիոնիզմի հայկական տարբերակը ուժեղագույններից է բոլոր ազգային դպրոցների շարքում»:

Այս թեմատիկ սրահի մեկնակետն են հայկական իմպրեսիոնիզմի նախահայր, առաջին հայ «պլեներիստ» Եղիշե Թադևոսյանի գործերը: Դրանցում արտացոլված են Թադևոսյանի փորձերը՝ սինթեզելու եվրոպական իմպրեսիոնիզմի և նեոիմպրեսիոնիզմի ոճական սկզբունքները հայկական բնաշխարհով ու մշակույթով պայմանավորված գեղագիտական ըմբռնումների հետ։

Տվյալ ուղղությամբ են շարժվել նաև հայ ուրիշ արվեստագետներ, որոնք գործում էին Թիֆլիսում, Մոսկվայում, Կոստանդնուպոլսում, Փարիզում և այլուր։ Այդ առումով հատկապես հետաքրքիր են Փանոս Թերլեմեզյանի, Հովհանես Տեր-Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի, Գրիգոր Շարբաբչյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Հովսեփ Փուշմանի, Հովհաննես Ալխազյանի և ֆրանսահայ գրաֆիկ Էդգար Շահինի գործերը։

Օգտվելով իմպրեսիոնիստական մաներայից, նրանք այնուամենայնիվ առաջնորդվում էին անհատական՝ տեղային համատեքստերով պայմանավորված միտումներով:

Արդյունքում ի հայտ էին գալիս սեփական մշակութային փորձառությունից բխող տարաբնույթ դրսևորումներ, որոնք իմպրեսիոնիզմը դուրս էին բերում զուտ ոճական փորձարկումների դաշտից՝ դրան հաղորդելով նաև հասարակական, քաղաքական և փիլիսոփայական երանգներ։ «Ամենաիմպրեսիոնիստ» նկարիչներից մեկը՝ Վահրամ Գայֆեճյանը, ներկայացված է 1900–1920-ական թվականներին արված կտավներով, որոնք համարձակորեն ընդլայնում են այս ոճի հնարավորությունները:

Ի տարբերություն Թադևոսյանի և այլ արվեստագետների, Գայֆեճյանը լույսի և գույնի պլեներային էֆեկտը հաճախ վերարտադրել է հիշողությամբ: Երազական պարահանդեսների և ժամանակակից կյանքի մոտիվների սիրահար նկարչի «իմպրեսիոնիստաբար», տեղ-տեղ պուանտիլիզմի նուրբ կիրառմամբ արված աշխատանքներն առինքնում են երևակայության շքեղությամբ և զուգակցվող գունաբծերի հրավառությամբ: Դինամիկ մաներայով, գունալուսային նրբին լուծումներով արված նրա պատկերները զերծ են պատմողական բնույթից, դրանք լիովին ինքնաբավ են և զուտ «նկարչական»։

Հայ նոր և նորագույն արվեստի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Հակոբ Հովնաթանյանի, Ստեփանոս Ներսիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և 18-ից 20-րդ դարասկզբի անվանի նկարիչների անկրկնելի ստեղծագործությունները:

Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ ՍիմոնյանՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան Արտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե Հիմնասյուներ