Երևան, 25.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի. Գագիկ Ծառուկյան Դեբլեի միակ գոլի շնորհիվ «Փյունիկը» հաղթեց «Վեստ Արմենիային» Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ. Դավիթ Բաբայանը Բաքվից ձայնագրություն է փոխանցել «ՀայաՔվեի» Վաղարշապատի տարածքային կառույցում քննարկվեցին կրթությանը, դրա ազգային հիմքերին առնչվող հարցեր․ «ՀայաՔվե» Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին Ջրանջատում՝ մինչև 22։00 Ուկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Ոսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել


«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս պահի դրությամբ գոյություն ունի փաստաթղթային ձևակերպում ստացած 14 լուծում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ՝ սկսած 1918 թվականից, երբ ծագել է այդ կոնֆլիկտը և առաջին անգամ Հարավկովկասյան տարածաշրջանում հայտնվել է Ադրբեջան անունով պետությունը՝ օսմանյան Թուրքիայի ծրագրմամբ և նրա առաջնորդությամբ: Ադրբեջան անունով այդ արհեստական կեղծ կազմավորումը սկսել է ապօրինի հավակնություններ ներկայացնել Արցախի նկատմամբ: Սկսած այդ թվականից մինչև մեր օրերը ծնունդ է առել 14 փաստաթղթային ձևակերպում ունեցող փորձ՝ կարգավորելու կոնֆլիկտը: Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ բոլոր 14 փորձերը, ընդ որում՝ դրանց մեծ մասը կրել է նաև Ադրբեջանի գրավոր համաձայնությունը, խախտել է Ադրբեջանը»,-«Փաստի» հետ զրույցում Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի պատմությունն է հիշեցնում քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը, երբ անդրադառնում ենք նույն հարցում մերօրյա զարգացումներին:

Նշում է՝ Ադրբեջանը, մի շարք նախապայմաններ առաջ քաշելով «Խաղաղության պայմանագրի» ստորագրման համար, դրանցից երկուսի վրա առանձնապես շեշտադրում է: «Առաջին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի լուծարում, քանի որ, ըստ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի և նաև Նիկոլ Փաշինյանի, կոնֆլիկտը կարգավորված է, և երկրորդ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Մինսկի խմբի ֆորմատը միջազգայնորեն ճանաչված միակ ֆորմատն է, որն իրավասու է զբաղվել Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորմամբ, և, ինչպես պնդում են միջազգային կառույցները, կոնֆլիկտը կարգավորված չէ: Այս մասին վկայում են Եվրոպական պառլամենտի՝ 2022 թ. փետրվարի 17-ի և 2022 թ. հունիսի 8-ի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2023 թ. հոկտեմբերի 12-ի, միջազգային հանրության անդամ առանձին պետությունների, մասնավորապես՝ 2024 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի ստորին պալատի և 2025 թ. մարտի 18-ին Վերին պալատի ընդունած բանաձևերը: Միջազգային հանրության հավաքական կարծիքն այն է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորված չէ: Մինսկի խմբի ձևաչափը չի ձևավորվել ո՛չ Հայաստանի կամքով միայն, ո՛չ Ադրբեջանի կամքով միայն, ո՛չ էլ երկուսի համատեղ կամքով միայն: Հետևաբար, միջազգային հանրությունն է իրավասու լուծարելու այդ կառույցը: Եթե այն այսօր հայտարարում է, որ կոնֆլիկտը կարգավորված չէ, ընդ որում՝ այդ հայտարարությունները գրավոր տեսքով են և միարժեք, կարծում եմ՝ այդ ֆորմատը չի լուծարվի, եթե, իհարկե, միջազգային հանրությունը հավատարիմ է իր հանձնառություններին: Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, ապա դա Հայաստանի ներքին գործն է: Սահմանադրության մեջ Ադրբեջանին, կասեի՝ հիմնականում Թուրքիային, որովհետև Հարավկովկասյան տարածաշրջանում իրականացվող քաղաքականությունն իրականացվում է Թուրքիայի կողմից Ադրբեջանի դեմքով, անհանգստացնում է Անկախության հռչակագրին հղումը: Այնտեղ խոսվում է, որ Հայաստանը հանձնառու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այստեղ նաև վկայություն կա Լեռնային Արցախի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման մասին Լեռնային Արցախի Ազգային խորհրդի և Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշմանը: Այս երկու դրույթներն են անհանգստացնում Թուրքիային և նրա կովկասյան կցորդ Ադրբեջանին: Նշեմ՝ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: Սրա վերաբերյալ դեռևս 2021 թ. ապրիլի 29-ին աներկբա որոշում է ընդունել Սահմանադրական դատարանը՝ արձանագրելով, որ Սահմանադրության նախաբանը դրա անփոփոխել ի դրույթն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտն ունի մոտ 107 տարվա պատմություն: «Ինչո՞ւ այն չի կարգավորվում: Ադրբեջանի բոլոր վարչակազմերը տրամադրված չեն եղել այս կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելուն: Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերը հիմնականում վարել են ընդգծված հակահայկական, հայատյաց և ծավալապաշտական քաղաքականություն: Պատճառներից մեկը, թերևս, դա է, որ այս կոնֆլիկտը չի կարգավորվել:

Որքան էլ հայկական կողմը պատրաստ է եղել և պատրաստ է կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելուն, Ադրբեջանը պատրաստ չի եղել: Այո՛, նա առերևույթ հայտարարել է այդ մասին: Օրինակ՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարն ամենատարբեր հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատի շրջանակներում ընթացող բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել կոնֆլիկտը միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն, խաղաղ ճանապարհով: Բայց 44-օրյա ագրեսիվ, զավթողական պատերազմից հետո բազմիցս բաց տեքստով հայտարարել է, որ երբ դարձել է նախագահ, իր երազանքն է եղել հասնել «ազատագրմանը», կոնֆլիկտը լուծել ուժային եղանակով: Իրենց մտադրություններում կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելու առնչությամբ ազնիվ չեն եղել, թեև հայտարարել են: Ադրբեջանը միշտ վարել է հակահայկական, ծավալապաշտական քաղաքականություն»:

Քաղաքագետը պարզաբանում է, թե ինչպես է պատկերացնում արցախցու վերադարձն իր բնօրրան: «Իմ դիքորոշումն է՝ Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով: Ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել: Ադրբեջանն ասում է՝ կարող են վերադառնալ, բայց պետք է ապրեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն: Այսինքն, Արցախի հայությունը պետք է ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն: Իլհամ Ալիևը շատ հստակ հայտարարել է՝ ինքնավարության մասին խոսք լինել չի կարող: Լավ գիտենք, թե ինչ է նշանակում ադրբեջանցիների հետ համատեղ գոյակցությունը: Սա նշանակում է կրկին ցեղասպանության ենթարկել Արցախի հայությանը: Ցեղասպանությունը միայն մարդուն ֆիզիկապես ոչնչացնելը չէ։ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում նշվում է՝ ցեղասպանություն է համարվում նաև այն, երբ դիտավորյալ ստեղծվում են պայմաններ տվյալ երկրի հանրության համար՝ նրան մասնակի կամ ամբողջությամբ ոչնչացնելու նպատակ հետապնդելով: Խորհրդային տարիներին արցախահայության համար այնպիսի կենսապայմաններ են ստեղծվել, որ դա հանգեցրել է ԼՂԻՄ-ից սարսափելի ծավալների արտագաղթի: Վիճակագրական տվյալների համաձայն, հայերի թվաքանակը պակասել է ԼՂԻՄ-ում: Դրա մասին 2002 թվականին մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հեյդար Ալիևը. «Երբ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարն էի, ձեռնարկել եմ ամեն միջոց՝ մեծացնելու ադրբեջանցիների թվաքանակը ԼՂԻՄում՝ փոխարենը պակասեցնելով հայերի թվաքանակը»:

Անդրադառնամ վերադարձի հարցին: Արցախում պետք է շարունակի գործել Արցախի Սահմանադրությունը, Արցախում պետք է շարունակի գործունեությունը ծավալել իր քաղաքացիների կողմից ձևավորված վարչակազմը, կտրականապես պիտի բացառել Արցախի ուղղակի կամ անուղղակի, նույնիսկ թվացյալ ենթակայությունն Ադրբեջանին: Սրան հասնելու համար երկու ճանապարհ կա՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչում, որը պիտի տեղի ունենա միջազգայնորեն, իմ պատկերացմամբ՝ դրա առաջին քայլը կարող է լինել Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը, որը կարող է բերել միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչմանը: 1992 թվականին Ուրուգվայը, Արգենտինան և Բրազիլիան պատրաստ են եղել ճանաչել Արցախի անկախությունը՝ առաջ քաշելով պայման, թե՝ թող Հայաստանն առաջինը ճանաչի: Այդ ժամանակ Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Հարավային Ամերիկա, բանակցել այդ երկրների հետ, դրական պատասխան ստացել և վերադարձել: Նախագահ Լևոն ՏերՊետրոսյանն ասել է՝ թող մեկ երկիր ճանաչի, ես էլ կճանաչեմ Ղարաբաղի անկախությունը, և այդպես Արցախի անկախությունը, միջազգային ճանաչման հնարավորությունը բաց է թողնվել: Մյուսն ուժային ճանապարհն է: Եթե միջազգայնորեն չճանաչվեց Արցախի անկախությունը, ապա Արցախի վտարանդի վարչակազմը կարող է դիտարկել ուժային եղանակը: Այն իրագործելու համար հիմք է հանդիսանում միջազգային իրավունքը: 1933 թ. դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ամերիկյան 20 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ընդունել են «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիան: Դրա 3-րդ հոդվածում արձանագրված է, որ պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից: Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունը և անկախությունը: Դե-ֆակտո պետությունը կարող է ցանկացած, այդ թվում՝ ուժի գործադրման միջոցով պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և անկախությունը: Այստեղ կարող է հարց առաջանալ՝ Արցախի վարչակազմն այսօր վտարանդի վիճակում է, և նրա տրամադրության տակ չկան ուժային միջոցներ, ի՞նչ պետք է անի: Առաջին՝ Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը, այնուհետև Հայաստանի և Արցախի միջև ստորագրվում է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր, և, ղեկավարվելով Մոնտեվիդեոյի կոնվենցիայի և Հայաստանի հետ կնքված պայմանագրի դրույթներով, Արցախի վտարանդի վարչակազմը գրավոր դիմում է Հայաստանի վարչակազմին՝ խնդրելով Արցախին տրամադրել ռազմական օգնություն: Այդ տրամադրված օգնությունը նա անվանում է Արցախի պաշտպանության բանակ, որի միջոցով դեօկուպացիայի է ենթարկում Արցախի տարածքը: Այդ հատուկ ռազմական գործողությանը կարող են մասնակցել կամավորական ջոկատներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Բայց հաշվի առնելով 1918 թ. մայիսին օսմանյան Թուրքիայի վարչակազմի կողմից Հարավկովկասյան տարածաշրջանում Ադրբեջան անունով արհեստական, կեղծ, խամաճիկային կազմավորման ստեղծման փաստը, ինչպես նաև Արցախի և Հայաստանի հետ այդ արհեստական կազմավորման փոխհարաբերությունների ողջ պատմությունը, որը կազմում է 107 տարի, վստահաբար պնդում եմ՝ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով չի ազատելու Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նույնիսկ մեկ միլիմետրը: Արցախի մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադարձն իրականություն դարձնելու և այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ և ստեղծարար կենսագործունեությունն ապահովելու նպատակով հրամայական անհրաժեշտություն է ուժային եղանակով օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին դուրս քշել Արցախի տարածքից: Արցախն ազատագրելու իմ նշած եղանակներից ցանկացածի իրագործման հնարավորությունը կարող է ստեղծվել Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, Հայաստանի ազգային պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն և կարողություն ունեցող վարչակազմի առկայության պարագայում»,-եզրափակում է Հասան-Ջալալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվի դատարանը «Հայաստանի օգտին լրտեսության համար» 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին ՂասիմզադեինՄասկի քաղաքականությունը հանգեցրել է միլիարդատիրոջ ընկերություններին այլընտրանք փնտրելուն. FTՊարտավոր ենք մի կողմ դնել բոլոր առկա տարաձայնությունները, համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ․ Արտյոմ Վարդանյան«Բարսելոնան» ամռանը կարող է կորցնել Ռաֆինյային և ևս երեք առաջատար խաղացողի Իշխանությունը փորձում է հայ ժողովրդի մեջից ջնջել պատմական անցյալը. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից Մենք կյանքը սիրող ժողովուրդ ենք, ստեղծող ու արարող․ Մենուա Սողոմոնյան«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության երիտասարդներն այսօր հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբԿարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱՑեղասպանությունը ճանաչելը ոչ միայն հայության, այլ ողջ մարդկության պարտքն է․ Արման Վարդանյան Վարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական «Հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի». Աննա Մաքսիմ ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. ԹրամփՈւկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին Վլադիմիր, կա՛նգ առ. Թրամփը՝ Կիևի վրա մասշտաբային հարձակմшն մասին «Ինտեր Մայամիի» առաջատարներից մեկը փոխել է ակումբային գրանցումը. պաշտոնական Արցախցի Արման Ավանեսյանը դուրս է եկել սամբոյի Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակիչ Վարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ ՀՀ և Նիդերլանդների կրթության նախարարները դիտել են «Ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցադրությունը «Շատ կուզեի նորից կարողանալ սկսել կյանքս ու ավելին անել, քան անում եմ». Մարջան Ավետիսյան «Երբեմն կյանքը կարող է չընթանալ մեր պատկերացրած հունով, պետք է լինենք ուժեղ ու ինքնավստահ». Աննա Մանուչարյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Լադա»-ն․ կա տուժած Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով Մենք հո՞ ամեն օր թշ նամու դրոշը չենք վառnւմ, բայց կրակnւմ են, չէ՞․ խոզնավարցին Գորիսում տուն է վարձել, որ գիշերեն այնտեղ Սերժ Սարգսյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին Գ.Ծառուկյանի անունից թիմակիցները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Կրթական կենտրոն «Եվրասիա»-Հայաստանում տեղի ունեցավ հիշատակի հանդիպում՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանՆիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը nտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրnւմը հայ երիտասարդների կողմից դատապարտում է. Շարմազանով Մեր հայկական գարունները դեռ նոր են գալու. Գոհար Դավթյան «ՀայաՔվե» միավորման հրավերով այս օրերին Երևանում է Իրաքի Քրդստանի պատվիրակությունը` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրևային էներգիայով աշխատող ռոբոտները Չինաստանում սովորել են մաքրել ստացիոնար արևային մարտկոցները Իշխանության վախերը Այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, բազմահազարանոց երթն ավարտվեց տերունական աղոթքով Փաշինյանի դավաճանության երկու փաստ Մեր ընտանիքի օրգանական մասն է այս ամբողջը. Տիգրան ՄանսուրյանԸնդդիմության նախագիծը՝ ծանր հարված Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը գազազել է Հենրիխ Մխիթարյանի քայլից Եվրամիությունը Փաշինյանից պահանջում է չգնալ Մոսկվա Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ԶՊՄԿՄեր այս փոքրիկ պետությունը պետք է դարձնենք անառիկ ամրոց, որ չձուլվենք թշնամուն. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի. Գագիկ Ծառուկյան Մենք հիշում ենք․ նզովվի՜ ուրացողը. ՀայաՔվե Հայոց Ցեղասպանության հիշողությունը նաև պետք է չխանգարի Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն, հարաբերություններին՝ որևէ պետության հետ, այդ թվում նաև Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս․ Մհեր Ավետիսյան Այսօր հայ ազգը ոգեկոչում է մեկուկես միլիոն հայերի հիշատակը, ովքեր բնաջնջվել են միայն հայ լինելու համար. Նաիրի ՍարգսյանԻշխող վարչախմբի փորձերը՝ նսեմացնելու Հայոց Ցեղասպանությունը, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ անթույլատրելի ոտնձգություն են. «ՀայաՔվե»