Երևան, 24.Ապրիլ.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի. Գագիկ Ծառուկյան Դեբլեի միակ գոլի շնորհիվ «Փյունիկը» հաղթեց «Վեստ Արմենիային» Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ. Դավիթ Բաբայանը Բաքվից ձայնագրություն է փոխանցել «ՀայաՔվեի» Վաղարշապատի տարածքային կառույցում քննարկվեցին կրթությանը, դրա ազգային հիմքերին առնչվող հարցեր․ «ՀայաՔվե» Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին Ջրանջատում՝ մինչև 22։00 Ուկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Ոսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել


Ուշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Ադրբեջանը թքած ունի մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի վրա, նորություն չէ։ Բայց հարցն այն է, որ Ալիևը կաշկանդված չէ նաև դրա մասին արտահայտվել։ Ու այս անգամ նա արդեն իրեն իրավունք է վերապահում հոխորտալ Եվրախորհրդի, հատկապես ԵԽԽՎ-ի հասցեին՝ բողոքելով այդ կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումից։

Ավելին, Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի կայացրած որոշումները: Իսկ ԵԽԽՎ նախագահն ու խորհրդարանական վեհաժողովի 76 անդամ ներառվում են Ադրբեջանի սև ցուցակում։ Պատճառն այն է, որ եվրոպական բարձրագույն կառույցը համարձակվել է օբյեկտիվ գնահատականներ հնչեցնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։ Իսկ ԵԽԽՎ նախագահը բավական կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին։ Նա ընդգծել է, որ Ալիևն իրեն բռնապետի պես է պահում։

Դե, ինչ, կարծես կարելի է շնորհավորել Եվրոպային: Վերջապես ԵԽԽՎ-ից համարձակվեցին կոշտ հայտարարություն հնչեցնել Ադրբեջանի հասցեին։ Թերևս Եվրոպայի խորհրդի այս կառույցից արդեն հասկանում են, որ այսպես շարունակվել չի կարող, քանի որ Ադրբեջանն անցնում է բոլոր կարմիր գծերը։ Մյուս կողմից՝ արդյո՞ք ուշացած չէ նման հայտարարությունը: Ի վերջո, այսպիսի իրավիճակի համար հենց եվրոպական կառույցներն են մեղավոր, որ փորձել են անընդհատ սիրաշահել Ալիևի ռեժիմին, կամ առնվազն շատ երևույթների վրա աչք են փակել, իսկ եթե ինչ-որ լղոզված հայտարարություններ էլ եղել են, հետևողական չեն եղել, ավելին՝ այդ հայտարարություններին չեն հետևել կոնկրետ պատժամիջոցներ: Արդյունքում հիմա էլ արդեն Ադրբեջանը իրենց «գլխին է նստում»։

Դեռ ավելին՝ տարբեր հետաքննությունները ցույց են տալիս, որ ինչպես եվրոպական տարբեր կառույցներ, ԵԽԽՎ-ն ևս դարձել է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» կիրառման դաշտ։ Ու դրա հետ կապված կան կոնկրետ քրեական գործեր։ Տարիներ շարունակ նավթադոլարներով և թանկ նվերներով Ադրբեջանը կաշառում էր եվրոպացի պաշտոնյաներին՝ զբաղվելու ադրբեջանական լոբբինգով, և ԵԽԽՎ-ում ձայներ «գնում»: Այսպիսի կոռուպցիոն սխեմաների միջոցով Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի դեմ հակաքարոզչություն է իրականացրել։ Եվրոպայում բացահայտ անտարբերությունն ու լռությունն Ադրբեջանն անընդհատ օգտագործում էր Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիայի դիմելու համար, իսկ Եվրոպայի խորհրդից ուղղակի հայտարարություններ ու կոչեր էին հնչում՝ ուղղված «կողմերին»։ Չեղավ մի դեպք, երբ կոնկրետ հասցեական գնահատականներ հնչեցվեին Ադրբեջանի հասցեին։

Դե, «խավիարն» իր գործն անում է։ Դրա հետ մեկտեղ էլ Ադրբեջանը եվրոպական մի շարք երկրների համար դարձել է նավթի ու գազի կարևոր մատակարար։ Ուստի, նավթը եվրոպական մի շարք երկրների ու եվրոպական կառույցների ներկայացուցիչների համար ավելի առաջնային է դարձել, քան իրենց որդեգրած սկզբունքներն ու մարդու իրավունքների օրակարգը։ Դրա համար էլ Ադրբեջանը աջուձախ խախտում է Եվրախորհրդի շրջանակներում գործող բոլոր մեխանիզմները և մարդու իրավունքների հետ կապված նորմերը։ Բաքվում դասական իմաստով բռնապետական ռեժիմ է ձևավորվել՝ միջնադարում ձևավորված խանական կառավարման մոդելով, սակայն Եվրահանձնաժողովի նախագահի բերանով Ալիևին համարում են «վստահելի գործընկեր»։

Մյուս կողմից՝ իր սանձարձակ գործելակերպով Ադրբեջանն ուղղակի հեղինակազրկում է Եվրոպայի խորհուրդը ու հարված հասցնում այս կառույցի միջազգային իմիջին։ Այսպիսի գործելաոճի շարունակման դեպքում միջազգային հանրության կամ անդամ պետությունների կողմից այն կարող է դիտվել որպես անիմաստ, չգործող կառույց, որը խրված է կոռուպցիոն սխեմաների մեջ։ Օրինակ՝ եթե Ադրբեջանը մնալու է Եվրոպայի խորհրդի անդամ, սակայն չի կատարելու ՄԻԵԴ որոշումները, որոնք վերաբերելու են ադրբեջանական պետության կողմից իրագործված հանցագործություններին ու մարդու իրավունքների խախտումներին, ապա հարց է ծագում՝ կառույցի մյուս անդամ պետություններն ինչո՞ւ պետք է կատարեն դատարանի որոշումները։ Այս դեպքում ուղղակի պետք է Ադրբեջանին վռնդել Եվրոպայի խորհրդից կամ կոնկրետ ու չափելի պատժամիջոցներ կիրառել, որպեսզի խելքի գա։ Թե չէ միայն մի քանի դատապարտող կոչերով ու հայտարարություններով հնարավոր չէ սթափեցնել Ադրբեջանին։

Երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, ապա իրականացրեց արցախցիների բռնի տեղահանությունը, Եվրոպայից ուղղակի դատապարտող «լայթ» հայտարարություններ հնչեցին, որոնք այդպես էլ մնացին... հայտարարություն, իսկ Ադրբեջանը դա գնահատեց որպես կանաչ լույս իր առաջ։

ԵԽԽՎ նախագահի կոշտ հայտարարությունը գուցե ազդակ դառնա, որ այս կառույցը, եվրոպական այլ կառույցներ ևս խոսքից գործի անցնեն։ Միայն հայտարարություններով կամ Բաքվին ուղղված կոչերով անհնար է նրա գործելակերպում տեղաշարժ ապահովել, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ՝ պատժամիջոցների ու նոր սահմանափակումների տեսքով։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ միայն ուժի լեզուն է հասկանում։ Մեկ էլ... կորցնելու վտանգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը փորձում է հայ ժողովրդի մեջից ջնջել պատմական անցյալը. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից Մենք կյանքը սիրող ժողովուրդ ենք, ստեղծող ու արարող․ Մենուա Սողոմոնյան«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության երիտասարդներն այսօր հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբԿարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱՑեղասպանությունը ճանաչելը ոչ միայն հայության, այլ ողջ մարդկության պարտքն է․ Արման Վարդանյան Վարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական «Հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի». Աննա Մաքսիմ ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. ԹրամփՈւկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին Վլադիմիր, կա՛նգ առ. Թրամփը՝ Կիևի վրա մասշտաբային հարձակմшն մասին «Ինտեր Մայամիի» առաջատարներից մեկը փոխել է ակումբային գրանցումը. պաշտոնական Արցախցի Արման Ավանեսյանը դուրս է եկել սամբոյի Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակիչ Վարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Հունաստանի վարչապետ ՀՀ և Նիդերլանդների կրթության նախարարները դիտել են «Ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցադրությունը «Շատ կուզեի նորից կարողանալ սկսել կյանքս ու ավելին անել, քան անում եմ». Մարջան Ավետիսյան «Երբեմն կյանքը կարող է չընթանալ մեր պատկերացրած հունով, պետք է լինենք ուժեղ ու ինքնավստահ». Աննա Մանուչարյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «Լադա»-ն․ կա տուժած Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով Մենք հո՞ ամեն օր թշ նամու դրոշը չենք վառnւմ, բայց կրակnւմ են, չէ՞․ խոզնավարցին Գորիսում տուն է վարձել, որ գիշերեն այնտեղ Սերժ Սարգսյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին Գ.Ծառուկյանի անունից թիմակիցները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Կրթական կենտրոն «Եվրասիա»-Հայաստանում տեղի ունեցավ հիշատակի հանդիպում՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանՆիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը nտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրnւմը հայ երիտասարդների կողմից դատապարտում է. Շարմազանով Մեր հայկական գարունները դեռ նոր են գալու. Գոհար Դավթյան «ՀայաՔվե» միավորման հրավերով այս օրերին Երևանում է Իրաքի Քրդստանի պատվիրակությունը` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրևային էներգիայով աշխատող ռոբոտները Չինաստանում սովորել են մաքրել ստացիոնար արևային մարտկոցները Իշխանության վախերը Այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, բազմահազարանոց երթն ավարտվեց տերունական աղոթքով Փաշինյանի դավաճանության երկու փաստ Մեր ընտանիքի օրգանական մասն է այս ամբողջը. Տիգրան ՄանսուրյանԸնդդիմության նախագիծը՝ ծանր հարված Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը գազազել է Հենրիխ Մխիթարյանի քայլից Եվրամիությունը Փաշինյանից պահանջում է չգնալ Մոսկվա Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ԶՊՄԿՄեր այս փոքրիկ պետությունը պետք է դարձնենք անառիկ ամրոց, որ չձուլվենք թշնամուն. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի. Գագիկ Ծառուկյան Մենք հիշում ենք․ նզովվի՜ ուրացողը. ՀայաՔվե Հայոց Ցեղասպանության հիշողությունը նաև պետք է չխանգարի Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն, հարաբերություններին՝ որևէ պետության հետ, այդ թվում նաև Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս․ Մհեր Ավետիսյան Այսօր հայ ազգը ոգեկոչում է մեկուկես միլիոն հայերի հիշատակը, ովքեր բնաջնջվել են միայն հայ լինելու համար. Նաիրի ՍարգսյանԻշխող վարչախմբի փորձերը՝ նսեմացնելու Հայոց Ցեղասպանությունը, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ անթույլատրելի ոտնձգություն են. «ՀայաՔվե»Ոգեկոչում ենք այսօր մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը, սգում ենք կորսված հայրենիքի համար, և խոնարհում գլուխներս՝ նրա ազատության համար մաքառած բոլոր նվիրյալների առաջ․ Ավետիք Չալաբյան Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը, որն իր բոլոր դրույթներով հակասում է մեր պետական և տնտեսական շահերին․ Էդմոն Մարուքյան Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է Դեբլեի միակ գոլի շնորհիվ «Փյունիկը» հաղթեց «Վեստ Արմենիային»