Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Խաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ» Եթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ» Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ» «Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Հանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը. «Փաստ»


«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելացի, բարի, հումորով երեխա էր, շարժուն էր, միևնույն ժամանակ՝ զուսպ ու հանգիստ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աիդան՝ Հովհաննեսի մայրիկը: Հովհաննեսը ծնվել է Երևանում, հաճախել մանկապարտեզ, այնուհետև սովորել է Խաչիկ Սամուել յանի անվան թիվ 47 դպրոցում: «Առաջադիմությամբ հարվածային էր դպրոցում, բայց «Մաթեմատիկան» գերազանց էր սովորում: Սիրում էր նաև «Պատմություն» առարկան: Դպրոցին զուգահեռ նաև սպորտի՝ բազկամարտի ու շախմատի է հաճախել, երկու դեպքում էլ մեդալների ու մրցանակների արժանացել: Ֆուտբոլի մեծ երկրպագու էր»:

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսը սկսում է մայրիկին օգնել նրա աշխատանքում: «Այդ ժամանակ չստացվեց բուհ ընդունվել: Դպրոցն ավարտելուց հետո սկսեց ինձ օգնել, իսկ հետո զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության»: 2009 թվականին Հովհաննեսը զորակոչվել է բանակ: Ծառայությունն անցել է «Մարտունի 2»-ում։ Եղել է օրինակելի, հարգված և սիրված զինվոր հրամանատարության և ծառայակիցների կողմից։ «Շատ գոհ էր իր ծառայությունից: Անգամ չգիտեի, որ առաջնագծում է ծառայում: Զորացրվելուց հետո է պատմել: Երբ իրեն հարցնում էինք, ասում էր. «Մա՛մ, ինձանից առաջ շատ դիրքեր կան, այնքան հեռու եմ, մի անհանգստացիր»: Անգամ դեպք է եղել, որ փամփուշտն իր գլխի կողքով էր անցել, ուղղակի սաղավարտով էր եղել, հրաշքով ողջ էր մնացել: Երբեք որևէ բան չի ասել, ինչով կարող էր անհանգստություն պատճառել»: Ժամկետային զինծառայությունից վերադառնալուց հետո Հովհաննեսն աշխատում էր փոշիների պահեստում, մայրիկն ասում է՝ ընթացքում դարձավ պահեստապետի օգնական:

Հովհաննեսը պահեստազորային էր, ավագ հետախույզ: Զորացրվելուց հետո պարբերաբար մասնակցել է զորավարժությունների։ «2019 թվականին իրեն տեղեկացրին, որ պետք է գնա զորավարժությունների: Նա վիրահատվել էր, երկու օր հետո իր կարերը պետք է քանդեին: Կարերը քանդել տվեց, վիրակապով սեպտեմբերին գնաց զորավարժությունների: Չկարողացանք իրեն հետ պահել. «Մամա՛, եթե կանչում են, ուրեմն խնդիր կա, պետք է գնամ»»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Առավոտյան իմացավ պատերազմի լուրը, զանգեց զինկոմիսարիատ՝ հենց հիմա պատրաստ եմ գնալու, զորավարժությունների եմ մասնակցել: Նույն օրը գնացել է Արցախ»: Հովհաննեսից բացի, մարտի դաշտում է եղել նաև տիկին Աիդայի ավագ որդին: «Նա պատերազմի սկսվելուց մի քանի օր հետո գնաց, քանի որ դասընթացների մասնակցեցին և այլն: Երբ Հովհաննեսս զոհվեց, իրեն հետ կանչեցին, տուն եկավ»: Հետախուզական առաջին վաշտ տեղափոխվելով՝ Արցախի հարավային ուղղությամբ մասնակցել է թեժ մարտերին։ «Իր հետ կապը համարյա ամենօրյա է եղել: Եթե մեկ օր չի զանգել, ուրեմն հաջորդ օրն է զանգել: Առաջին օրերին ասում էր՝ ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա: Ոչ միայն ինձ էր զանգում, այլ մեր բոլոր հարազատներին, ընկերներին, ծանոթներին: Շփվող էր, մարդամոտ, մեծ շրջապատ ուներ, մեկին զանգահարում էր, բոլորն իրար տեղյակ էին պահում:

Պատերազմի օրերին, երբ մի թեժ կետից մյուսն են տեղափոխվել, պարզվել է, որ նախորդ օրը երեկոյան տղաներին նահանջի հրաման են տվել: Իրենք եկել են, չորս զինծառայող մնացել է թշնամու կողմում, չկան: Հովոն և մեկ այլ կամավոր տղա՝ Նվերը, գնացել են չորս զինծառայողի հետևից: Նվերին հրահանգել է կանգնել իր նշած տեղում ազդանշան տալու համար, ինքն առաջ է գնացել: Հետախույզ էր, տարածքին ծանոթ: Հովոն չորս տղաներին գտել է, ու բոլորով վերադարձել են: Այս ամենն ինձ արդեն պատերազմից վերադարձած տղաներն են պատմել»:

Հոկտեմբերի 9-ի երեկոյան է Հովհաննեսը վերջին անգամ տուն զանգահարել: «Այդ օրը բոլորիս հետ զրուցել է: Հոկտեմբերի 10-ից իրենից էլ զանգ չենք ստացել: Մի տեսակ անհանգիստ էի, ընկերներին էի զանգում, հարց ու փորձ անում: Աղջիկս էլ ինձ էր հանգստացնում. «Մա՛մ, պատերազմի դաշտում է, գուցե հեռախոսը լիցքավորում չունի, համբերի, կզանգի»: Հոկտեմբերի 11-ին էլի զանգ չստացանք, մեծ տղաս էլ բոլորին հարց ու փորձ էր անում՝ տեղեկություն ունե՞ն Հովոյից: Բայց ոչ մի լուր չկար: Ինչպես և ամեն տեղ, պատերազմի դաշտում էլ տղաներս ծանոթներ էին գտել, սկսել շփվել: Եվ հենց այդ ծանոթ տղաներից Գարիկը զանգահարում է Արթուրին՝ մեծ տղայիս, ասում, թե ինչ է տեղի ունեցել. «Հովոյին ճանապարհել ենք»: Տղաները չեն թողնում, որ Հովոս մնա պատերազմի դաշտում»:

Իսկ հետո սկսվում է Հովհաննեսին փնտրելու ընթացքը: «Ընկերները, բարեկամները, բոլոր-բոլորն ամենուր իրեն էին փնտրում, բայց չէինք գտնում: Չորս-հինգ օր հետո ենք իրեն «գտել»: Մերոնք նաև Մասիսում էին եղել, այնտեղ տղայիս ասել էին, որ նման անուն-ազգանունով մարդ իրենց մոտ չկա: Տղաս խնդրել է, որ թույլ տան, ներս գնա ու տեսնի: Թույլ չէին տվել: Հետո Հովոյիս գրպանից հեռախոսը գտել էին, լիցքավորել, վերջին համարով զանգահարել մեր բարեկամներից մեկին՝ սկեսուրիս եղբոր թոռանը: Բոլոր հարազատների հետ կապի մեջ էր, բոլորին ճանաչում էր: Նա պատասխանում է զանգին՝ վա՜յ, Հո՛վս, քանի օր է, ինչ չես զանգել: Ասում են, որ Հովոն Մասիսում է: Մեծ տղաս բարկացել էր՝ եթե այն ժամանակ իրեն թույլ տային ներս մտնել, ավելի շուտ կգտներ եղբորը:

Հովոյիս դեմքին վնասվածքներ կային, ասել էին, որ բաց չեն կարող ուղարկել տղայիս: Արթուրիս ասացի՝ միայն թե փակ չբերես, ուզում եմ տեսնել Հովոյիս, ոչինչ, թող վնասված լինի դեմքը: Ճանապարհել եմ իմ տղային, տեսել իրեն: Գուցե շատերը չհասկանան իմ այս խոսքերի իմաստը, բայց այսքան ցավի մեջ կարծես սփոփանք լինի այն, որ տեսել եմ իրեն»:

Հովհաննեսը զոհվել է հոկտեմբերի 10-ի լուսադեմին: «Կամավոր տղաները դուրս են գալիս վտանգավոր տարածքից: Ժամկետային զինվորներին հրամանատարն ուղարկում է այդ նույն դիրք: Հովոն ասում է՝ մի ուղարկի, նոր ենք դուրս եկել: Հրամանատարն արձագանքում է՝ դու կարող ես չգնալ, կամավոր ես: Բայց Հովոս և էլի մի քանի կամավորներ տղաների հետ գնում են դեպի այդ դիրք: Հասնում են տեղ, կապի դուրս գալիս, թե վտանգավոր է, տղաներին հետ բերեմ, հրամանատարն ասում է՝ սպասեք, մեքենա ենք ուղարկում: Մեքենան գալիս է, տեղավորվում են տղաները, Հովոս մեքենայի մոտ է լինում, ԱԹՍ-ն հարվածում է»:

Հովհաննեսը տան կրտսեր զավակն է, 10 տարով փոքր էր եղբորից ու քրոջից։ «Հովոս շատ հարգված է ընկերական շրջապատի, աշխատանքային կոլեկտիվի, հարևանության կողմից: Վերջերս վատառողջ էի, ընկերները մեր տուն եկան ինձ տեսնելու: Ու դա մշտապես են անում: Հովոյիս անունով երեխաների են անվանակոչել»:

Ապրելու ուժի մասին: «Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է: Ինձ ամուր եմ պահում մյուս տղայիս ու աղջկաս համար: Աղջկաս փոքր տղան շատ նման է Հովոյիս: Համբուրում եմ իրեն, կարծես Հովոյիս համբուրեմ: Ծննդյան օրը հայրիկին ասել է՝ ուզում եմ իսկական ինքնաթիռ գնես ինձ համար, որ գնամ երկինք, Հովոյին բերեմ, որ մամաս ու Աիդաս չլացեն»:

Հ. Գ. - Ավագ հետախույզ Հովհաննես Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Սարի թաղում հուշաղբյուր և խաչքար է տեղադրվել Հովհաննեսի հիշատակին: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՍամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգներըՖիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանԺունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես Ես դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ ԽամենեիՈւժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր․ ՖիցոBalenciaga x Manolo Blahnik. 2026 թվականի Pre-fall սեզոնի շքեղ համագործակցությունը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին. Ռուբեն ՄխիթարյանՆերիշխանական լարվածություն. Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի Սամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը. Նարեկ ԿարապետյանԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին Բենզինային քաղաքականությունը կեղծ է, այդ բենզինն էլ՝ արյունոտ․ Արմեն ՄանվելյանՄեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն. Արթուր ՄիքայելյանՌուս գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող արևային վահանակներ տիեզերքի համար«Այ կզա՛ծ, դու նրանց ճուտն ես, տեղդ լա՛վ իմացիր»․ ՊՆ նախկին նախարար Ոսկու վերարտահանումը խեղաթյուրել է ՀՀ տնտեսական ցուցանիշները․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակների՝ 50% ավելացման ծրագիր․ Դավիթ Հակոբյան Հայաստանը Ադրբեջանի, Թուրքիայի ու այլ գործոնների ճնշման ներքո անընդհատ քննարկում է ատոմակայանը փակելու հարցը. ՄարուքյանՍննդատեսակ, որ երբեմն ոսկուց թանկ է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ).Տանկեր-ինքնաթիռի և կործանիչի բախում, խոշոր երկրաշարժ, հրաբխի ժայթքում. «Փաստ»Անհրաժեշտություն է վերականգնել 10-ամյա կրթական համակարգը. Մհեր ԱվետիսյանԱհաբեկչական մշակույթը տարածվում է, արժանավոր մասնագետները՝ հեռացվում աշխատանքից․ Հովհաննես Իշխանյան