Երևան, 14.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ» Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ» «Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»


Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Հասարակություն

Թվային ինքնություն և թվային նույնականացում, ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում արագ, ապահով ու անվտանգ թվային գործարքների իրականացում` մասնավոր և պետական ոլորտներում. imID-ն Հայաստանի համար թվային ինքնության նոր մակարդակ ու չափանիշ է սահմանում։ 

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ վստահության ծառայություններ մատուցող imID ընկերության գրասենյակի պաշտոնական բացումն ու նախագծի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կառավարության, պետական և միջազգային կառույցների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում թվային փոխակերպումները դարձել են համար մեկ հրամայականը, որոնցից անմասն չի մնում նաև Հայաստանը։ Ունենալով երկրի թվայնացման ռազմավարություն՝ Հայաստանը ևս խթանում է անձնական տվյալների պաշտպանությունը և թվային տիրույթում վստահելի ու արագ գործընթացների իրականացումը, որոնց հիմքում վստահության ծառայություններ մատուցող ընկերություններն են (Trust Service Providers)։ 

Այս գաղափարն ունենալով և արդյունավետ թվային ինքնության գործիք ստեղծելու նպատակով 2024 թվականին, Հայաստանի 10 բանկեր և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերություններ միավորվելով՝ հիմնադրեցին imID-ին։ imID-ի Հիմնադիր խորհրդի կազմում են Ակբա բանկը (Acba Bank), Ամերիաբանկը (Ameriabank), Արդշինբանկը (Ardshinbank), Այդի բանկը (IDBank), Էվոկաբանկը (Evocabank), Ինեկոբանկը (Inecobank), Կոնվերս բանկը (Converse Bank), Հայէկոնոմ բանկը (Armeconombank), Յունիբանկը (Unibank), Ֆասթ Բանկը (Fast Bank), ինչպես նաև Թիմ Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia), Յուքոմը (Ucom) և Վիվան (Viva)։  

imID-ի Գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը ներկայացրեց imID-ի առաքելությունն ու հեռահար նպատակները։  

«Մենք գործարկում ենք ծառայությունների համապարփակ փաթեթ, որը թույլ կտա մասշտաբային հասանելիություն ապահովել Հայաստանի քաղաքացիների համար՝ բոլորին հնարավորություն տալով օգտվել անվտանգ թվային նույնականացումից և էլեկտրոնային ստորագրությունից»,-նշեց Կարեն Մկոյանը և հավելեց,- «Մեր այս նախաձեռնության նպատակն է ստեղծել թվային ինքնության այնպիսի էկոհամակարգ, որն ամբողջովին նոր ընթացք կտա  երկրի թվային ապագայի զարգացմանը, կլինի թվային վստահության հիմքը Հայաստանում։ Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ imID-ն արդեն գործում է՝ հիմնված ամբողջությամբ նոր, ժամանակակից ենթակառուցվածքի վրա, որը նախագծվել է ապահովելու ԵՄ eIDAS կարգավորման լիարժեք համապատասխանություն։ Սա նշանակում է, որ մենք այս ամենը ստեղծում ենք ոչ միայն այսօրվա համար, այլև ապահով ապագայի համար, որտեղ Հայաստանի քաղաքացիներն ու կազմակերպությունները կկարողանան լիարժեք ինտեգրվել միջազգային թվային համակարգերին»։ 

«Բարի գալուստ imID, Ձեր անձը խիստ նույնականացված է». imID-ի գրասենյակի պաշտոնական բացումն ազդարարվեց համակարգում օգտատիրոջ նույնականացմամբ, որն իրականացրեց imID-ի Հիմնադիր խորհրդի նախագահ, Ակբա բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը։ 

Նրա խոսքով՝ imID-ի Հիմնադիր խորհուրդը միավորվել է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ գիտակցելով թվային հասարակություն ձևավորելու կարևորությունն ու արդիականությունը. 

«Գաղափարի հիմքում էլեկտրոնային ինքնության, անհատին տրվող բոլոր տեսակի փաստաթղթերի, ինչպես նաև տարատեսակ իրավահարաբերություններում կիրառվող փաստաթղթերի և պայմանագրերի ստորագրության անվտանգ թվային այլընտրանքը ստեղծելն է։ Ամբողջ աշխարհն արդեն իսկ շարժվում է թվային ինքնության դրամապանակներ (Digital Identity Wallet) ստեղծելու ուղղությամբ, և Հայաստանում նման որակի ծառայություն ու պրոդուկտ ստեղծելով՝ մենք հեռահար նպատակներ ունենք այն նաև արդյունավետորեն կիրառել մեր երկրի սահմաններից դուրս՝ այդ թվում արտահանել տեխնոլոգիաներ և պատրաստի ու փորձարկված լուծումներ՝ դառնալով ոլորտի առաջատար խաղացող։ Իսկ դրա համար ունենք բոլոր հնարավորություններն ու առավելությունները, մասնավորապես կարող թիմ և նպատակ՝ համապատասխանել ոլորտում աշխարհի առաջատար ստանդարտներից մեկին, ստանալ ԵՄ eIDAS կարգավորման համապատասխանության հավաստագիր և դառնալ որակավորված վստահության ծառայություններ մատուցող (QTSP) ընկերություն»,- նշում է Տիգրան Սիմոնյանը։ 

eIDAS կարգավորումն էլեկտրոնային նույնականացման և վստահության ծառայությունների իրավական հիմքն է, որն ապահովում է թվային ինքնությունների և գործարքների փոխճանաչելիությունն ու իրավական ուժը ԵՄ բոլոր երկրներում՝ դարձնելով էլեկտրոնային ստորագրությունները, ինքնության հաստատումն առավել հուսալի և արդյունավետ։ 

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ imID-ի կիրառական առավելությունները տեսանելի կլինեն, երբ շուտով մեր քաղաքացիները սկսեն ավելի մասսայական օգտվել դրանից.

«imID-ն Հայաստանի թվայնացման գործում առանցքային դեր ունի։ Դրա կայացմամբ Հայաստանում թվային ոլորտի զարգացումը, մասնավորապես տարբեր թվային գործիքների ինտեգրումը շատ ավելի արագ է լինելու։ imID-ի դերը առանցքային է հատկապես զեղծարարությունների կանխարգելման հարցում, ինչը այսօր մեծագույն խնդիր է բոլոր կառույցների համար։ Այն բոլոր նպատակները, որոնք հիմնադիր կազմը դրել էր իր առջև այս ժամանակահատվածի համար, կարող ենք ասել, որ ամբողջությամբ իրագործվել են։ Հաջորդիվ արդեն պետք է ավելի համատարած դարձնենք օգտագործումը, քանի որ այն էականորեն խնայում է մեր ամենաթանկարժեք ռեսուրսը՝ ժամանակը»,-նշում է Հայկ Եսայանը։

Միջոցառման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին գրասենյակում, հնարավորություն ունեցան ծանոթանալու imID-ի դեմո-տարբերակին և ծառայություններին։ 

***

imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի 10 բանկերի և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերությունների կողմից։ imID-ն տրամադրում է անվտանգ և հուսալի էլեկտրոնային ինքնության լուծումներ՝ անհատների, բիզնեսների և պետական մարմինների համար։ Որպես թվային ինքնության մատակարար՝ imID-ն տրամադրում է անվտանգ թվային ID-ներ քաղաքացիներին՝ հնարավորություն տալով իրականացնել վստահելի և հաստատված գործարքներ թվային միջավայրում։

Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել imID-ով, հաստատել գործարքներ, ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ առցանց։

Որպես վստահության ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում է վստահելի ու անվտանգ թվային ծառայությունների ամբողջական համակարգ՝ Identity-as-a-Service (IDaaS) անվտանգ նույնականացում և ինքնության հաստատում, Signature-as-a-Service (SignaaS) հեռավար որակավորված էլեկտրոնային ստորագրություններ՝ լիարժեք իրավական ուժով, eSeal-as-a-Service (eSealaaS) – վստահելի թվային կնիքներ։ 

Թե՛ փաստաթղթերի ստորագրման և թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր  գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման և գործառնական պաշտպանական մեխանիզմներով։

imID-ի նպատակն է նախ Հայաստանում, ապա ողջ աշխարհում մարդկանց հնարավորություն տալ անվտանգ և արդյունավետ կերպով օգտվել վստահության թվային ծառայություններից ու պրոդուկտներից, որոնք բարելավում են թվային աշխարհի հետ հուսալի և անխափան հաղորդակցությունը:

Որպես վստահելի ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն ձևավորում է նոր մշակույթ և չափանիշներ նորարարական և անվտանգ թվային ինքնության լուծումների համար։ 

imID-ի առաքելությունն է մարդկանց ապահովել թվային նույնականացման վստահելի և արդյունավետ գործիքով, որը թվային աշխարհի հետ նրանց շփումը կդարձնի առավել անվտանգ ու անխափան։

imID-ն հավակնում է դառնալ աշխարհի ամենավստահելի և նորարարական թվային վստահության ծառայությունների և պրոդուկտների մատակարարը, որը թույլ կտա յուրաքանչյուր օգտատիրոջ վստահորեն կողմնորոշվել թվային դարաշրջանում և օգտվել թվային ծառայություններից: 

Պաշտոնական վեբկայք՝ https://imid.am/:

Արծրունի շուրթերով այս վարչախումբն արդարացնում է նացիզմը. Ավետիք Չալաբյան Առողջ սերունդ, ամուր պետություն. Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է ֆուտզալի մրցաշարի հաղթողներին Խփում են մեր ինքնությանը, սպառնում՝ «սաղին լցնել ԱԱԾ պադվալները». նոր տարածքներ տալու նախերգա՞նք է Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է Մեծ Բրիտանիայում պարտադրելու են արևային վահանակներ տեղադրել Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն Ես Արծրուն Հովհաննիսյանի հետ վաղուց որևէ առնչություն չունեմ, իսկ իր վերջին հայտարարություններն էլ արդեն խստորեն դատապարտել եմ․ Ավետիք Չալաբյան Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը հարվածում է անչափահասի դեմքին Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Փաշինյանն ու կինը միայն վատացրել են ժողովրդի վիճակը. քաղաքացի Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)Հովհաննես Ծառուկյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանըԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՓաշինյանինՇարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներումԵս չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը (տեսանյութ)«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինՀէՑ-ից տեղեկացնում ենԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվելԱդրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Մենք կրկին պետք է ուժի գործոն դառնանք. Ավետիք Քերոբյան Այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են քաղաքացիներին տույժ-տուգանքի ենթարկելու գործիքով․ ԵԱՏՄ-ն չլիներ, ՔՊ-ն ի՞նչ էր անելու Հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող. ՀՀ ՊՆ Արևային մարտկոցներն արդեն հինը չեն լինի. կորեացի գիտնականները հասել են ավելի քան 23 % արդյունավետության Այսօր կմեկնարկի «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի 1-ին կիսաեզրափակիչը Մեր առողջապահությունը ծանր հիվանդ է. Տիգրան Խաչատրյան Իսպանիայի Լա Լիգա․ «Ռեալ Մադրիդ»-«Մալյորկա», «Էսպանյոլ»-«Բարսելոնա». մեկնարկում է 36-րդ տուրը «Զինված ուժերում մենք շարունակում ենք խաղաղ պայմաններում ունենալ մահվան դեպքեր»․ ՄԻՊ Անահիտ Մանասյան Մենք խստորեն դատապարտում ենք Հայրենական Մեծ պատերազմի պատմական ճշմարտության, պատճառների և արդյունքների վերանայման ցանկացած փորձ․ «‎Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն Ռուսական զորքի վերահսկողության տակ է անցել. ՌԴ ՊՆ հաղորդագրությունը Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ Զանգահարողը երեխա է եղել, անմիտ քայլ է արել. ՆԳՆ խոսնակը՝ Տիգրանի հայրիկին զանգելու մասին Եկամուտների հայտարարագրման ռիսկերը․ չփաստաթղթավորված փոխանցումները կհարկվեն 20 տոկոսով. Նաիրի Սարգսյան Վաղ, թե ուշ` Շուշին նորից ենք ազատագրելու. Արմեն Մանվելյան Օրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-ից Ի՞նչ է հարցրել Լուկաշենկոն Փաշինյանին Փաշինյանի իշխանությունը կեղտոտ քարոզչության մաս է դառնում Երբ հնագույն ժամանակների տեխնոլոգիաները պահպանվում են մինչ օրս. «Փաստ»Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին Էմին Թորոսյանը հայտնել է, որ իրեն հեռացրել են Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից, ըստ լուրերի՝ նրան կփոխարինի Տաթև Հովակիմյանը