Երևան, 17.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ» Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»


Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին

Հասարակություն

Fastex-ն ապրիլի 8-10-ը Կարուսել դյու Լուվրում մասնակցել է բլոկչեյն ոլորտի ամենամասշտաբային միջոցառումներից մեկին՝ Paris Blockchain Week-ին: 

Միջոցառման երեք օրերն անցել են պանելային քննարկումների և ոլորտային հագեցած հանդիպումների միջավայրում։ Paris Blockchain Week-ն (PBW) ամեն տարի մեկ հարկի տակ է համախմբում ավելի քան 10 000 այցելուի՝ շուրջ 85 երկրից։ Web3 կարևոր թեմաներով միջոցառմանն այս տարի հանդես են եկել ավելի քան 420 խոսնակներ։ 

Bahamut-ը` որպես PBW-ի հաքաթոնի պաշտոնական գործընկեր, Solana և XRPL Commons հարթակների կողքին  իրականացրել է իր առանձին Bahamut հաքաթոնը։ Այն միավորել էր ոլորտի առաջատար մասնագետների և շուրջ 300 փորձառու ծրագրավորողների։ 10 000 եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդով հաքաթոնին մասնակցել է 11 թիմ՝ ներկայացնելով PoSA ալգորիթմով ստեղծված նախագծեր։ Հաքաթոնի ժյուրիի կազմում ընգրկված են եղել Fastex-ի Web3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը և Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը։

Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ նախագծերը`

  • 1-ին տեղ՝ «Խաղային ոլորտը և կրիպտո ակտիվների իրացվելիությունը» նախագիծ (5000 եվրո)
  •  2-րդ տեղ՝ «PoSA-ի կիրառմամբ սմարթ պայմանագրերի աճի միջոցով պարգևներ ստանալու հնարավորությունը» նախագիծ  (3000 եվրո)
  • 3-րդ տեղ՝ «Մեմ-քոինների թողարկման հարթակ» (2000 եվրո)

«AI պիքսելային պատերազմներ Bahamut բլոկչեյնի վրա» նախագիծը արժանացել է հատուկ մրցանակի և Bahamut դրամաշնորհային ծրագրից կստանա ֆինանսավորման առաջնահերթություն։  

Ապրիլի 7-ին Նոտր Դամի հարևանությամբ գտնվող ATICA սրահում, Fastex-ը հյուրընկալել է Future Confidence  համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են Fastex-ի վերջին նորությունները և վերջերս գործարկված պրոդուկտները՝ YoWallet պահառուական դրամապանակը, YoPhone-ը, YoSIM-ը և YoBlog-ը։ Հանդիպմանը ներկայացվել է Bahamut Grants ծրագրի աջակցությամբ ստեղծված DeFi հարթակը՝ PercentMe-ն։

Web3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը ներկայացրել է PoSA նորարարական կոնսենսուսային ալգորիթմը։ Հայտարարվել է PoSA Merge-ի գործարկման մասին, որը ներկայացնում է Proof of Authority (PoA)-ից դեպի Proof of Stake and Activity (PoSA) անցման գործընթացը։ Այս կարևոր թարմացումն ապահովում է առավել մեծ ապակենտրոնացում, անվտանգության բարձր մակարդակ և թափանցիկություն։ 

PoSA-ն նորարարական կոնսենսուս ալգորիթմ է, որը նախատեսված է ցանցի վավերացնողներին ապակենտրոնացված ձևով պարգևատրելու համար: Վավերացնողի կարգավիճակ ունեցող մասնակիցները սմարթ պայմանագրերը Բահամուտ բլոկչեյնում տեղադրելիս ամեն անգամ  կուտակում են «ակտիվություն», երբ իրենց պայմանագրերն օգտագործվում են ուրիշների կողմից: Ըստ էության, որքան ակտիվ են վավերացնողի պայմանագրերը ցանցում, այնքան ավելի շատ են նրանք պարգևատրվում:

Paris Blockchain Week-ին «Թվային ակտիվների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա» խորագրով պանելային քննարկմանը Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը Animoca Capital, Flipster, Freedx և Paybis նախագծերի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումներ է ունեցել  «Իրավական կարգավորումներ և համապատասխանություն, որոնք են կրիպտոակտիվների հիմնական բնութագրերն այսօր» թեմայով։ 

Paris Blockchain Week-ի շրջանակում Fastex-ի տաղավար է այցելել Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարի արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների գծով տեղակալ Կլարա Շապազը, ծանոթացել էկոհամակարգի վերջին պրոդուկտներին և տեխնոլոգիական լուծումներին: 

Fastex-ի աջակցությամբ ապրիլի 10-ին La Machine du Moulin Rouge ակումբում տեղի է ունեցել Paris Blockchain Week-ի ամփոփիչ միջոցառումը, որի այցելուների թիվը գերազանցել է 1000-ը։ La Machine du Moulin Rouge-ը փարիզյան հայտնի ակումբ է, որը տեղակայված է Մոնմարտրում՝ անմիջապես հանրահայտ Moulin Rouge կաբարեի շենքի ներսում։ Այն առանձնանում է իր յուրահատուկ մթնոլորտով, էլեկտրոնային երաժշտությամբ և կենդանի կատարումներով: Այս ակումբում ելույթ են ունեցել համաշխարհային այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Դեյվիդ Բոուին և «Բիթլզ» խումբը։ 

Fastex-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը թվային ակտիվների զարգացող աշխարհում։ Հաջորդ կանգառը Դուբայում կայանալիք Тoken 2049-ն է։

Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Կարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ»Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմումՌուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը «Մեծ հաջողության շեմին որոշում կայացվեց հեռացնել ANIF-ի ղեկավար թիմին». Orbis Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Այսօր «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի ծննդյան օրն է Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով «Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետՊաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս Արի՛ ժամանակի միջով ճամփորդելու. Team-ի Կապի թանգարանը միացել է թանգարանային տոներին «Բելայա Ռուս» կուսակցության հրավերով Արման Աբովյանը և Իվետա Տոնոյանը մասնակցում են "Նացիզմի գաղափարախոսության ուժգնացում։ Պատճառներ, վտանգներ և դիմակայելու ուղղություններ" խորագրով միջազգային համաժողովին