Երևան, 17.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ» Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»


Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչ մղձավանջի է վերածվել մեր ներկան Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանության գալու հետևանքով, բոլորին էլ պարզ է: Լավ, մի քանի բացառություններով:

Այո, այդ մղձավանջային այսօրը ձևավորվել է հենց Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով, ինչն էլ, իր հերթին, հետևանք է այն բանի, որ 2020-ի պատերազմական աղետը բերած անձը ու նրա կուսակցությունը 2021-ին արտահերթ ընտրություններով վերարտադրվեցին, ի դեպ՝ «Ապագա կա ապագա» կարգախոսով: Այն, ի դեպ, Փաշինյանն ու իր թիմակիցները տարածում էին նաև Արցախի վրա, որը 2022-ի հոկտեմբերի 6-ին ուրացան, իսկ 2023-ի սեպտեմբերին թույլ տվեցին հայաթափել, ինչը այդ ուրացման ուղիղ հետևանքն է:

Նախօրեին Փաշինյանը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը՝ ասել եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել»։

Գործնականում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը սպառնում է... Հայաստանի անկախությանը: Դա նույնն է, եթե մեկնումեկին ասես, որ նրա ծննդյան վկայականը ոչ թե նրա ծննդյան, այլ իրականում մահվան վկայականն է: Էլի նման անհամատեղելի «պնդումների» օրինակներ կարելի է բերել, որպեսզի Փաշինյանի ասածի ամբողջ անհեթեթությունը ավելի ցայտուն երևա: Բայց, վստահ ենք, որ ասվածն էլ միանգամայն բավարար է:

Բուն հարցն այն է, թե ո՛վ է դա ասում և ինչ նպատակով: Իսկ դա ասում է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը, որը միջազգային հարաբերություններում ներկայացնում է մեր պետությունն ու մեր պետության անունից պարտավորություններ է ստանձնում ու փաստաթղթեր ստորագրում: Դա ասում է մեկը, որի ընդունած որոշումներից կախված են մեր պետության, մեր ժողովրդի, մեր սերունդների ճակատագրերը: Ու Փաշինյանը նման հայտարարություն անում է, որպեսզի հիմնավորի ՀՀ Սահմանադրությունը չեղարկելն ու «նոր» Սահմանադրություն ընդունելը, Սահմանադրության անփոփոխելի նախաբանն ու Անկախության հռչակագրին արված հղումը մեր պետականության պատմաքաղաքական իրականությունից ջնջելը, ավելի ճիշտ՝ քերելը:

Մեծ հաշվով, անցյալը ջնջելը Փաշինյանի վարչապետական գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Նա և իր քպական թիմը բավականին հետևողականորեն ու «գետնի վրա» ընդամենը 6-7 տարվա ընթացքում հիմնավեր ջնջեցին նախորդ 27 տարիներին ժողովրդի ու համայն հայության ջանքերով ստեղծածն ու ձեռքբերումները, ջնջեցին հաղթանակները, երկրի պաշտպանունակությունը, արտաքին-քաղաքական կշիռն ու սուբյեկտայնությունը: Ու դեռ ջնջում են:

Հիմա, ինչ պես դժվար չէ նկա տ ե լ , «ջնջման» փաշինյանական մարմաջը, եթե կուզեք՝ «քաղաքականությունը» հասել է Հայոց ցեղասպանության եղելությունը ռևիզիոնիստական վերանայման ենթարկելուն, մեծ հաշվով՝ ժողովրդի պատմական հիշողությունից ջնջելուն: Ջնջել են Արցախը մեր երկրի քարտեզից, Արցախի պետական կառույցների էլեկտրոնային կայքէջերն են ջնջել...

Անխուսափելի էր նաև Անկախության հռչակագիրը ջնջելու նրա հետևողական դիրքավորումը: Նա, ով որոշել է Հայաստանը դնել թուրքական տիրապետության կամ վերահսկողության տակ, բնականաբար, պետք է նաև պետականության հիմնարար փաստաթուղթը պատռի ու մի կողմ նետի, այն բնորոշի որպես... անկախության սպառնալիք:

Այսինքն, այս «ջնջելու քաղաքականությունը», բնականաբար, իրականացվում է Հայաստանի ու հայության թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի թելադրանքով: Այդ թելադրանքի սխեման էլ է պարզորոշ տեսանելի: Ահավասիկ. Փաշինյանը հայտարարում է, թե՝ ինչ էլ լինի, «խաղաղության օրակարգից» իրենք չեն շեղվի: Ալիևն ասում է, թե՝ շատ լավ, եթե խաղաղություն եք ուզում, պիտի այս ու այն մի բանն էլ անեք, օրինակ՝ Սահմանադրությունը փոխեք, որ Անկախության հռչակագրին ոչ մի հղում չլինի: Փաշինյանենք մի քիչ ցուցադրական խունջիկ-մունջիկ են գալիս, ապա... վազում Թուրքիա, Քըլըչի մոտ կամ գանգատվում Էրդողանին: Թուրքիան էլ ասում է՝ դե, եթե խաղաղություն եք ուզում, պիտի Ադրբեջանի ասածներն անեք: Փաշինյանը ելնում ու հայտարարում է, թե Հայաստանի Անկախության հռչակագիրը սպառնալիք է... Հայաստանի անկախությանը:

Գործնականում, դա հայտարարություն է ոչ թե Անկախության հռչակագիրը ջնջելու, այլ Հայաստանի Հանրապետության հռչակման ու ձևավորման իրավաքաղաքական հիմքերը կազմալուծելու և ոչնչացնելու մասին: Այսինքն՝ այն, ինչը մեր թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի առաջնային նպատակներից է: Առհասարակ, տիրապետող տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Հայաստանի ղեկավարի դերում է, այլ Հայաստանի կազմաքանդման թշնամական նկրտումները հիմնավորողի ու այդ տնաքանդությունը որպես... «ինքնիշխան պետականության պահպանում» փաթեթավորողի դերում:

Օրուելի «1984»-ի գլխավոր հերոսը, կհիշեք, «Ճշմարտության նախարարությունում» խմբագիր էր, որի բուն գործը անցյալի խմբագրումն էր, անցյալում տպված թերթերի, փաստաթղթերի տվյալների խեղաթյուրումն այնպես, որ դրանք «համապատասխանեն» ներկային: Ու նա՝ Օրուելի այդ հերոսը, մտորում էր. «Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան. ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը...»:

Մենք չէ, որ առաջինն ենք նկատել, թե Փաշինյանն ու նրա ՔՊ-ն Օրուելի «Անասնաֆերմա» ու «1984» հակաուտոպիական ստեղծագործությունները որպես գործունեության հրահանգաթերթիկ են ընկալել: Այդպիսի տպավորություն է: Դե՝ «պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ոչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Կարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ»Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմումՌուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը «Մեծ հաջողության շեմին որոշում կայացվեց հեռացնել ANIF-ի ղեկավար թիմին». Orbis Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Այսօր «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի ծննդյան օրն է Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով «Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ