Երևան, 17.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ» Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»


«Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտենում է Հայոց ցեղասպանության հիշատակման 110-րդ տարելիցը: Թերևս չենք սխալվի, եթե ասենք, որ Ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումը համայն հայությանը միավորող հարց է՝ անկախ քաղաքական հայացքներից, մարդկանց մտածելակերպից: Պահանջատիրության, Ցեղասպանության փաստի ճանաչման և դատապարտման հարցում մեծ մասամբ միատարր ենք եղել: Ներկայում անհանգստություն կա, որ այս հարցը ևս երկրորդ պլան է մղվում: Իսկ անհանգստությունն իրական հիմքեր ունի՝ պաշտոնյաների գործողությունների ու ելույթների տեսքով: Անգամ կարծիք է հնչում, որ, կարծես, Հայոց մեծ եղեռնի զոհերին հիշատակելու միակ արարողությունը Հայաստանում մնացել է Ջահերով երթը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հակադարձում է այն կարծիքին, որ այս հարցը ներկայիս իշխանությունները մոռացության են տալիս: «Հակառակը՝ կապիտուլ յանտ Նիկոլի վարչակազմն ամբողջությամբ առաջ է տանում թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և ամեն ինչ հայերի վրա բարդելու թեզը, այն է՝ ամեն ինչում հայերն են մեղավոր, իրենք են մեղավոր, որ ցեղասպանվել են: Երկրորդ՝ կապիտուլ յանտ Նիկոլը և նրա վարչակազմի որոշ ներկայացուցիչներ դիտավորյալ նաև այն թեզն են առաջ տանում, որ մեկուկես միլիոն մարդ չի զոհվել, դեռ պետք է հաշվենք: Առաջինը նման ստոր առաջարկով հանդես եկավ հանրությանը «հրեշ Անդո» մականունով հայտնի Անդրանիկ Քոչարյանը: Հետագայում նույնն արել է Նիկոլ Փաշինյանը, որը սկսեց կասկածի տակ դնել ընդհանրապես Ցեղասպանության եղելությունը և զոհերի թվաքանակը, հետագայում, իհարկե, հետքայլ արեց՝ տեսնելով հանրության զգալի մասի՝ իր զառանցանքներին տված գնահատականը և արձագանքը: Այնպես որ, գործ չունենք այն փաստի հետ, որ նա մոռացության է մատնում Հայոց ցեղասպանության հարցը: Մոռացության տանելը դեռ լավ է, ընդհակառակը՝ տեսնում ենք Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ ռևզիոնիզմ և կեղծարարություն ու դրանով նաև թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը մյուս հարվածն է հասցնում՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու Հայաստանում: Քաղաքագետը դրական արձագանք է տալիս այն դիտարկմանը, որ այս ձևակերպմամբ ևս փորձ է արվում փակել Արցախի թեման: «Կապիտուլ յանտ Նիկոլը 2020 թվականին Հայաստանը տարավ դիտավորյալ պատերազմի Ադրբեջանի հետ: Նա դա ինքն է արել, Նիկոլ Փաշինյանն է համարվում 2020 թ. 44-օրյա պատերազմի հեղինակը, նա է 2019 թ. օգոստոսի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել՝ Արցախը Հայաստան է և վերջ, դրանով քանդելով ամբողջ բանակցային գործընթացը: Նա է այդ բանակցային գործընթացը դիտավորյալ քանդելով՝ նաև լեգիտիմացրել Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի դեմ: Նա է սրա հեղինակը: Արցախը պատերազմով Ադրբեջանին նվիրելուց հետո իր համար ուղղակի աղետ է համարվում այն փաստը, որ Հայաստանում կա մի մասսա, որը կարող է Արցախի մասին դեռ խոսել: Պատգամավորներից մեկն ասում է՝ Արցախի էջը փակելով՝ բացում ենք խաղաղության ինչ-որ էջ: Մարդ որքան կարող է տգետ լինել ու չհասկանալ, որ Արցախի էջը փակելով՝ նրանք բացում են Սյունիքի էջը, Սյունիքի էջը փակելով՝ բացում են Վայոց ձորի էջը, Վայոց ձորի էջը փակելով՝ բացում են Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի էջերը, որովհետև այդ նույն տիկինը պետք է հիշի, թե ինչպես էր իր դավադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանն Արցախը Հայաստանի Հանրապետության մարզ անվանում: Հիմա նրանց նման հակահայերը, այդ ամեն ինչը մոռանալով, փորձում են Արցախի էջը փակելով, իբր թե, Հայաստանի համար բացել խաղաղության էջ: Չի լինելու նման բան, որովհետև ամենաառաջինը դա չի ուզում հենց Ադրբեջանը, որի ախորժակը մեծանում է ուտելու ժամանակ: Ադրբեջանում շատ պարզ և շատ ճիշտ են տրամաբանում՝ եթե հայերն իրենց ամենահին բնօրրաններից մեկը՝ Արցախը, համարում են ուրիշինը, այդ ինչո՞ւ պետք է Երևանը, Կապանն ու Գորիսը չտան, ո՞վ է արգելելու նրանց՝ իրականացնել այդ ցանկությունները: Վերջապես պետք է հասկանանք՝ եթե մենք մեզ պետք չենք, մենք ոչ մեկին պետք չենք: Տեղի ունեցողն ամբողջ աշխարհն է տեսնում: Անընդհատ սրանից-նրանից նեղվում ենք, պահանջատեր ենք լինում: Ասում ենք՝ ռուսն է մեղավոր, ամերիկացին է մեղավոր, ֆրանսիացին է մեղավոր, բայց ի՞նչ անի ռուսը, եթե Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրում է փաստաթուղթ ու Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Ռո՞ւսը պետք է մեր հարցերը լուծի: Նիկոլական ժեխնյուզերը և Նիկոլին սպասարկող և երկրպագող մասսան ասում է՝ Պուտինն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Չգիտեի, որ Պուտինն է որոշումներ կայացնում մեր հարցերի վերաբերյալ: Եթե Պուտինը Շիրակի մարզը ճանաչի Պորտուգալիայի մաս, վերջ, պետք է Շիրակի մարզը Գյումրի քաղաքով տանք Պորտուգալիային և ասենք, որ Պուտինն է ճանաչե՞լ: Պուտինը Դոնբասը և Ղրիմը ճանաչում է Ռուսաստանի մաս: Նիկոլն ինչո՞ւ դա չի ճանաչում որպես Ռուսաստանի մաս, ի՞նչն է պատճառը: Թե բա՝ Պուտինը դա ճանաչել է: Խնդիրը մեր մեջ պետք է փնտրենք: Նիկոլը մեր հասարակության արժանի զավակն է, հայելին է այս սպառող հասարակության: Այս հասարակության մեծ մասին պետք է երկու բան՝ ուտել և գնալ զուգարան: Հայրենասիրություն, պատմություն, պատմությունից դասեր քաղել ու սերտել՝ այս հասարակությանը բացարձակ պետք չէ: Այս հասարակությունն իր անգրագիտությամբ կործանելու է մեր երկիրը»,-նշում է մեր զրուցակիցը:

Իշխանությունը շարունակում է ատելություն գեներացնել, թիրախում արցախցիներն են, Արցախի պաշտոնյաներն են, մարդիկ են, որոնք ընդդիմանում են, բոլոր-բոլորը: ԱԺ-ում իշխանության ներկայացուցիչների ելույթները ագրեսիվ են, պառակտող, երբեմն հեռու տարրական քաղաքավարության կանոններից: Էմոցիոնալ ելույթների հիմքում անհանգստությո՞ւնն է: «Իրենք հո գիտեն, որ դավաճան են: Հիշեք «Գռզո» մականունով պատգամավորի լկտի պահվածքը, ջղաձգումները: Մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնեց, թե 10 հոգի է մահացել 2023 թվականին Արցախում երկօրյա մարտերի ընթացքում: Նրա խոսնակն ասում է, թե իբր 210 ասելու փոխարեն ասել է 10: Նախ՝ 223 մարդ է մահացել միայն երկօրյա ռազմական բախումների ժամանակ: Մոտ 200 մարդ մահացել է բենզինի պահեստի պայթյունի ժամանակ, մոտ 25 հոգու էլ մինչև հիմա չեն գտել, անհետ կորած են: Զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 500-ին: Եվ այս մարդիկ փորձում են արցախցիներին մեղադրել: Այդ առումով ակտիվ է «Խոսնակ» լրատվականը, որը, ըստ ասեկոսեների, կապված է Խաչատուր Սուքիասյան-Նանե Իսրայել յան կոչվող տանդեմի հետ: Խաչատուր Սուքիասյանը, Ալեն Սիմոնյանը և այլք զառանցում են, որ արցախցիները չեն պատերազմել: Արցախի պաշտպանական բանակն ամբողջությամբ ենթարկված է եղել Հայաստանի պաշտպանության նախարարությանը, և մինչև այն հրահանգ չտար, նա չէր պատերազմելու: Կամ բլոկադայի մեջ գտնվող արցախահայերն ինչպե՞ս պետք է պաշտպանեին Արցախն այն պարագայում, երբ Հայաստանի երրորդ Հանրապետությունն իր ողջ պատմության ընթացքում եղել է Արցախի անվտանգության երաշխավորը բոլոր օրենքներով: Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ բոլոր օրենքները խախտել է: Չզարմանաք, որ եթե ապագայում Նիկոլ Փաշինյանը հայաթափի Սյունիքը և այն տա Ադրբեջանին, ինչպես տվեց Արցախը՝ որպես Հայաստանի մարզ, նա սյունեցիներին է մեղադրելու Սյունիքը չպաշտպանելու համար, ասելու է՝ զենք վերցնեիք ձեր ձեռքը, գնայիք, պաշտպանեիք: Նիկոլ Փաշինյանն, Արցախը նվիրելով Ադրբեջանին, թուրքերին բերել է Հայաստան: Երևանից ավելի մեծ տարածք 2020 թվականից մինչև 2023 թվականը Ադրբեջանը գրավել է Հայաստանից: Ո՞վ և ինչպե՞ս է այդ տարածքները հետ բերելու: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից զառանցում է Հայաստանի՝ 29743 քառակուսի կիլոմետր տարածք ունենալու մասին: Իր օրոք Հայաստանը կորցրել է 200 քառակուսի կիլոմետր տարածք, էլ չասեմ Տավուշի անօրինական սահմանազատումը, որի արդյունքում ևս տարածքներ ենք կորցրել, ո՞վ է դրանք հետ բերելու և ե՞րբ»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելՀայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ոչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Կարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ»Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմումՌուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը «Մեծ հաջողության շեմին որոշում կայացվեց հեռացնել ANIF-ի ղեկավար թիմին». Orbis Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Այսօր «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի ծննդյան օրն է Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով