Երևան, 17.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ» Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»


Ինչպե՞ս իրեն կդրսևորի Թրամփի վարչակազմը, և որքանո՞վ է այն հետաքրքրված Հարավային Կովկասով. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե անգամ կարեկցի՞» վերնագրով հոդվածում գրում է, որ եթե Մոսկվայի և Երևանի հարաբերությունները վատանան, Հայաստանը կկանգնի անհետացման վտանգի առաջ, կարծում է Russia Today մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը. դա Մոսկվայի համար «շատ տխուր կլինի», իսկ «Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ընդհանրապես գոյություն չի ունենա»։

Ինչի՞ մասին է խոսքը։ Դա ակնարկ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կցանկանան վերջնականապես լուծել «Հայկական հարցը», բայց պայմանով, որ Ռուսաստանը չմիջամտի։ Հայաստանը թեև սառեցրել է անդամակցությունը, բայց ՀԱՊԿ անդամ է, ինչը նշանակում է, որ դեռ կան երաշխիքներ։ Վաշինգտոնը, որի համար Թուրքիան և Ադրբեջանը պոտենցիալ դաշնակիցներ են Իրանի դեմ պայքարում, ի տարբերություն Հայաստանի, որը «բարեկամ» է Թեհրանի հետ, կարող է լուռ աջակցել Բաքվի և Անկարայի՝ Հայաստանի վերաբերյալ հնարավոր ծրագրերին։ «Թրամփը խաղադրույք է կատարում Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի դաշինքի վրա՝ ընդդեմ Իրանի, իսկ Հայաստանը Իրանի դաշնակիցն է: Թրամփի համար նա ոչ այլ ինչ է, քան զայրացնող տարր: Նոր վարչակազմը, կարծես թե, աղբամանը նետեց Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության խարտիան»,- գրել է «Besposhchadnaya Rossiya» տելեգրամյան ալիքը։

Որքանո՞վ է ճիշտ այդ վարկածը։ Միգուցե ամեն ինչ այնքան էլ վատ չէ, իսկ Սիմոնյանն ու մյուս թերահավատները չափազանցո՞ւմ են։ «Ինչպես հայտնի է, Մարգարիտա Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի բավականին կոշտ քննադատներից է, և ինքն էլ Հայաստանի իշխանամետ լրատվամիջոցների քննադատության առարկան է,- նշել է քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովը,– նկատի ունենալով այն, որ վերջին տարիներին Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները մնում են բարդ, Մարգարիտա Սիմոնյանի նման հայտարարությունը, ի թիվս այլ բաների, կարող է լինել Հայաստանի ընդդիմությանն ուղղված՝ գործելու կոչ»։

svpressa.ru.- Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը սպառնալ Հայաստանին: Ի՞նչ կարող է պատահել նրա հետ վատագույն դեպքում: Այն կբաժանվի՞ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։

- Կասկածելի է, որ Երևանը, այսպես ասած, զենքի ուժով գրավելու ծրագրերը մոտ ապագայում Բաքվում լրջորեն քննարկվեն, թեկուզ միայն այն պատճառով, որ նման հիպոթետիկ գործողությունը չափազանց ծախսատար և, հետևաբար, ռիսկային է։

Ընդհանուր առմամբ, դժվար թե տեսանելի ապագայում Հայաստանը, որպես պետություն, դադարի գոյություն ունենալ։ Ուրիշ բան, որ Հայաստանը սահմանակից է մեծ բնակչություն ունեցող պետությունների, որոնք (եթե խոսքը առնվազն Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի մասին է) լուրջ միջոցներ են ներդնում սեփական զինված ուժերում։ Դա, իհարկե, մարտահրավեր է Երևանի համար։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, որպես կանոն, նման իրավիճակում հայտնված պետությունները, եթե չեն գտնվում տարածաշրջանային որևէ խաղացողի ուղեծրում, փորձում են ակտիվացնել շփումները արտատարածաշրջանային խոշոր տերությունների հետ։

svpressa.ru.- Կարո՞ղ ենք ասել, որ Թրամփը տարածաշրջանում խաղադրույք է կատարում Անկարայի և Բաքվի վրա և աչք կփակի Հայաստանի մասնատման վրա։

- Քիչ հավանական է, որ Դոնալդ Թրամփը ուշադիր հետևում է իրավիճակին Հարավային Կովկասում, այդ տարածաշրջանն ակնհայտորեն նրա առաջնահերթությունների շարքում չէ։ Եթե մոտ ապագայում Բաքվի և Երևանի միջև նոր զինված սրացում տեղի ունենա, Թրամփի ներկայիս վարչակազմի արձագանքը գոնե սկզբնական փուլում բավականին սովորական կլինի։ Մյուս կողմից՝ ԱՄՆ Կոնգրեսում բավականին ակտիվ են Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ գծի կողմնակիցները, որոնք ներկայացված են ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների ճամբարներում։ Ի դեպ, ինքը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, դեռ սենատոր լինելով, 2023 թվականի ամռանը կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ։ Հետևաբար, Բաքվի և Երևանի միջև նոր զինված հակամարտության դեպքում, ամերիկյան քաղաքական գործիչների կողմից Թրամփի վարչակազմի վրա ճնշումը կմեծանա, որպեսզի միջամտի։ Հետևաբար, որքան ավելի ծավալուն լինի զինված սրացումը, այնքան ավելի ակնհայտ կարող է լինել Վաշինգտոնի արձագանքը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու առումով։

svpressa.ru.-Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի մասին։

- Հարկ է նշել, օրինակ, որ 2024 թվականի մարտին Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, թե «ոչ մի հիմք չունի ենթադրելու, որ Ռուսաստանը հրաժարվում է պայմանագրերով ստանձնած իր պարտավորություններից»։ Գործնականում, եթե Բաքվի և Երևանի միջև հիմա զինված սրացում լինի, ապա դա, ամենայն հավանականությամբ, կբերի Մոսկվայի դիվանագիտական արձագանքին:

svpressa.ru.- Կարելի է հիշել պատմությունը, այն, թե ինչպես է հայկական պետությունն ամբողջությամբ անհետացել և նորից հայտնվել մեծամասամբ Ռուսաստանի շնորհիվ։ Արդյո՞ք այս անալոգիան տեղին է: Հիշո՞ւմ են դրա մասին Երևանում։

- Մոսկվայի և Երևանի միջև երկարաժամկետ հեռանկարում բարդ հարաբերությունների հետ կապված վտանգների մասին առաջին հերթին խոսում են հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները։ Մյուս կողմից՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո երկրի հանրության մի զգալի հատվածի շրջանում հակամարտության դեպքում արտաքին աջակցության հույսերը պակասել են։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև խզումը, եթե այն չդադարեցվի, ի վերջո կհանգեցնի հայկական պետության գոյության դադարեցմանը, - կարծում է ԼԺՀ-ի միլիցիայի նախկին մարտիկ Ալեքսանդր Ավերինը,– Ադրբեջանի նախագահ Ալիևը նույնիսկ չի թաքցնում, որ Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը դեռ ավարտված չէ, այլ ավելի շուտ սառեցված է։ Եվրոպացի և ամերիկյան դաշնակիցների վրա Փաշինյանի հույսը նախկինում չի աշխատել և չի աշխատի ապագայում: Ո՛չ Մակրոնը, ո՛չ էլ Բայդենը չփրկեցին Արցախը, ո՛չ Թրամփին, ո՛չ էլ Արևմուտքի որևէ այլ առաջնորդի չի հետաքրքրի Հայաստանը: Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ կլինեն մասնատել Հայաստանի տարածքը, ավելին՝ նույնիսկ Իրանը երևի թե մի երկու շրջան խնդրի իր համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըՄինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելՀայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ոչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Կարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ»Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմումՌուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը «Մեծ հաջողության շեմին որոշում կայացվեց հեռացնել ANIF-ի ղեկավար թիմին». Orbis Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել