ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ԱՊՐԻԼԻ). Ցուցարարները վերջին փորձերն են գործադրել՝ կանխելու «ազգակործան գործընթացը». «Փաստ»
Հասարակություն
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Վենեսուելլա՝ Անկախության օր, Սիերա-Լեոնա՝ Հանրապետության օր, Ռուսաստան՝ Ղրիմի, Թամանի և Կուբանի՝ Ռուսական կայսրության կազմ մտնելու օր, Պոլիգրաֆիայի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1728- վախճանվել է լեհահայ պատմագիր Հովհաննես-Թովմաս Յոսեֆովիչը։
1911-վախճանվել է գործարար, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը։
1915– Մեծ եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը՝ Վան քաղաքի և Վան նահանգի հայկական բնակչության ինքնապաշտպանական մարտերը, որոնք տևել են մոտ 1 ամիս:
1942 –ծնվել է բանասեր, հայագետ Աբրահամ Տերյանը։
1945- ԽՍՀՄ կառավարության ղեկավար Իոսիֆ Ստալինը Մոսկվայում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին, որը առաջադրել է լուծման կարոտ ազգային հարցեր՝ հայկական հողերի պահանջը, սփյուռքահայերի վերադարձի թույլտվությունը և այլն։
1960-ծնվել է երգահան, երաժիշտ Արա Գևորգյանը։
1978-ծնվել է ռուսահայ արտիստուհի , «Comedy Woman» հեռուստաշոուի պրոդյուսեր Նատալյա Եպրիկյանը։
1992– Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
2000– վախճանվել է ճանաչված նկարիչ Գրիգոր Խանջյանը:
2001-Ազատության հրապարակում 33 հայտնի և անհայտ հասարակական, քաղաքական կազմակերպություններ և շուրջ 10 հազար ցուցարարներ վերջին փորձերն են գործադրել՝ կանխելու, իրենց բնորոշմամբ, «ազգակործան գործընթացը»՝ ԲԷՑ-երի վաճառքը AES «Silk Road» ամերիկյան կազմակերպությանը։
2002-մի քանի հազար մարդ է հավաքվել Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն «Ա1+»-ի, հանրահավաքին գերիշխել են իշխանափոխության կոչերը:
2002- տեղի է ունեցել Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարը:
2008-ընդդիմադիր ուժերը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող մանկական զբոսայգու տարածքում անցկացրել են Մարտի 1-ից հետո առաջին արտոնված հանրահավաքը` բարձրաձայնելով պայքարը շարունակելու իրենց վճռականությունը:
2013-ընդդիմադիր ՀԱԿ-ը բողոքի ցույց է անցկացրել Երևանի քաղաքապետարանի առջև՝ պահանջելով պաշտոնանկ անել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
2014-վախճանվել է գործարար և բարերար Հրանտ Վարդանյանը։
2016-պոեզիայի գծով Պուլիտցերյան մրցանակ է շնորհվել ամերիկահայ հանրահայտ գրող, գրականագետ ու պատմաբան Փիթեր Բալլաքյանին։
2016-«Ազատությո՛ւն Լևոն Հայրապետյանին», «Փոխե՛լ խափանման միջոցը» կոչերով մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի երթ են անցկացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։
2018-նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության կողմից շաբաթներ առաջ իրեն նվիրված պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից:
2018- Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ելած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մի շարք աջակիցներ բերման են ենթարկվել կառավարական 3-րդ մասնաշենքի մերձակայքից։
2021- Փաշինյանը աղմկահարույց հայտարարություն է արել՝ առաջարկել է փոխել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետները։
2024– Տավուշի մարզում հարյուրավոր քաղաքացիներ Բաղանիսի և Կիրանցի հատվածում սկսել են փակել միջպետական ճանապարհը՝ ի նշան Տավուշի մարզի 4 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու դեմ բողոքի:
ԱՇԽԱՐՀ
1706-իսպանական ժառանգության համար պատերազմում տեղի է ունեցել Կալչինատոյի ճակատամարտը, որը ավարտվել է ֆրանս-իսպանական ուժերի հաղթանակով։
1783-Եկատերինա 2-րդը ստորագրել է Ղրիմը և Կուբանի մարզը Ռուսաստանին միացնելու հռչակագիրը։
1810-սկսվել է ժողովրդական ապստամբությունը Կարակասում, որով սկիզբ է դրվել Վենեսուելայի՝ Իսպանիայից անջատվելու համար մղվող պատերազմի։
1839- ընդունվել է լոնդոնյան պայմանագիրը, որը ճանաչել է Բելգիայի անկախությունը Հոլանդիայից։
1850-ԱՄՆ-ը և Անգլիան ստորագրել են Պանամայի ջրանցքը համատեղ կառուցելու պայմանագիր. ավելի ուշ ԱՄՆ-ն այն կառուցել է միայնակ։
1897-կայացել է առաջին Բոստոնյան մարաթոնը։
1919-Լեսլի Լերոյ Իրվինը իրականացրել է առաջին ազատ թռիչք-անկումը աերոպլանից՝ պարաշյուտի օգտագործմամբ։
1919-լեհական զորքերը գրավել են Լիտբելայի մայրաքաղաք Վիլնյուսը։
1941-ԱՄՆ-ի Սենատը որոշում է ընդունել հրեական Իսրայել պետություն ստեղծելուն աջակցելու մասին։
1947-Հնդկաստանի «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցությունը համաձայնել է երկիրը բաժանել երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի։
1965-Գորդոն Մուրը ձևակերպել է «Մուրի օրենքը», ըստ որի, միկրոպրոցեսորում եղած տրանզիստորների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր տարի։
1965-Վոլժսկի ավտոգործարանում հոսքագծից դուրս է եկել առաջին ՎԱԶ-2101-ը, որին ժողովուրդը կոչել է «կոպեյկա»։
1995-իրականացվել է ահաբեկչական ակտ Օկլահոմա-Սիթիում, զոհվել է 168 մարդ։ Դա առաջին մասշտաբային ահաբեկչական գործողությունն էր ԱՄՆ-ում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում