Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ» Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ» «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»


Կարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ Ա

Մշակույթ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է.

«Զիջողական քաղաքականության, նաև չափազանցեցված զգուշավորությունը միախառնելով, պարզապես  մեր իրավունքները կկորցնենք և Հայաստանի անկախությունը կնսեմացնենք։ Հինգերորդ դարում մեր ժողովուրդը, որպես մեկ ամբողջություն, Վարդան Մամիկոնյանի ու Ղևոնդ Երեցի գլխավորությամբ ոտքի ելավ, երբ հայրենիքը վտանգի տակ էր։ Եվ մեր ժողովուրդը միաբերան ասաց՝ մեր հայրենիքի անկախությունից հայեցի ապրելու, գոյատևելու մեր իրավունքից ոչ ոք չի կարող շեղել։ Սպասելի է, որ այսօր հայրենիքի մեր ժողովուրդը նույն ոգով, նույն հավատքով, նույն գիտակցությամբ, նույնը ասի:

Հայաստան-Սփյուռք սերտ գործակցությունն ամուր հիմքը կկազմի մեր պահանջատիրական պայքարի։ Դժբախտաբար չկարողացան ընդհանրապես հայ ժողովրդին հուզող և հատկապես Հայ Դատի հետապնդման աշխատանքների գծով համահայկական մտածողություն ու ռազմավարություն զարգացնել այնպես, որ հայ ժողովրդի երկու բևեռների՝ Հայաստանի ու Սփյուռքի մոտեցումները ներդաշնակվեն ներհայեցողությամբ:

Կարելի է ու հրամայական ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել, կարելի է ու հրամայական Հայաստանի և Սփյուռքի դերակատարության միջև համադրում ստեղծել, ոչ թե Հայաստանը սփյուռքից և սփյուռքը Հայաստանից հեռացնել։ Կարելի է ու հրամայական Հայաստանի և Սփյուռքի միջև դերերի հստակեցում և աշխատանքի բաժանում կատարել՝ մեր ազգի ներուժի ամբողջական ու ճիշտ օգտագործումով:

Զգույշ, հազար անգամ զգույշ հիշյալ հնարավորություններից ու հրամայականներից խուսափումը Հայաստանը կարող է առաջնորդել դեպի վտանգալից հորիզոններ, ու մեր ազգը դեպի ներքին բևեռացումներ, որոնց նախանշանները սկսել են երևալ:

Չորրորդ, քաղաքական ու իրավական տարածքները հարկ է դարձնել կիզակետը մեր պահանջատիրության։ Անցնող տասամյակներում ակադեմիական ու քարոզչական ոլորտներում հսկա աշխատանք է կատարվել, հարկ է շարունակել նույն աշխատանքը, սակայն դրան առընթեր անհրաժեշտ որ քաղաքական ու իրավական տարածքները դառնան կիզակետը մեր պահանջատիրական պայքարի՝ քայլ պահելով ներկա աշխարհի աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթի հետ։

Ճիշտ է քաղաքական ու իրավական դաշտերը իրարից տեսականորեն անջատ են, սակայն ներկա աշխարհի մեջ դրանք միմյանց հետ սերտորեն առնչված են՝ մեկը մյուսը պայմանավորելով, հարաբերաբար ազգային, թե շրջանային շահերում, որտեղ դժբախտաբար բացակա է իրավունքն ու արդարությունը։

Արդ, մեր մոտեցումը պետք է լինի իրատեսական, հարկ է լինել արթուն և մեր աշխատանքը դասավորել համապատասխան աշխարհի հարափոփոխ պայմաններում։

Եվ վերջապես հինգերորդ, հայ ժողովրդի հզորության վահանն իր համախմբումն է: Ազգերի դարավոր պատմությունը ցույց է տալիս, թե քաղաքականությունը մնայուն ու իրավ բարեկամ չունի, իր իրավ ու մնայում բարեկամը շահն է: Այսօր մենք փաստորեն, բարեկամ չունենք, մեր ժողովրդի միակ ու ճշմարիտ բարեկամը ինքն է, իր զավակների համախմբումն է, Հայաստան-Սփյուռք գործակցությունն է: Պետք է լսեն Հայաստանի պետական պատասխանատուները, մեր ժողովրդի զավակները, մեր կազմակերպություններն ամեն տեղ:

Կանդրադառնա՞նք արդյոք, որ մենք սկսել ենք իրարից հեռանալ, խաբկուսիկ երևույթներով չտարվենք, ներհայաստանյան, ներսփյուռքյան, ներկուսակցական, ներհամայնքային ճեղքերի բազմացումը սկսել է տկարացնել մեր հավաքական հավատքը ու ջլատել մեր հավաքական վճռականությունը։

Մենք, որպես Հայաստան, սփյուռք և որպես ազգ սխալ ու վտանգալից ուղղության մեջ ենք, դեպի անդունդ կընթանանք: Հետևաբար արթնանանք այլևս, համախմբվենք ու համախմբենք մեր ազգի ներուժը՝ ի խնդիր Հայաստանի հզորացման և մեր իրավունքների հետապնդման:

Սիրելի ժողովուրդ հայոց, ի Հայաստան և սփյուռս աշխարհի, ուրիշ ճամփա չունենք, համախմբվենք ու համախմբենք։ Այս է պատգամը մեր սրբացյալ նահատակների։ Եկեք լսենք պատգամը մեր սրբացյալ նահատակների, և այդ պատկանին հավատարմությամբ վերանորոգենք մեր կյանքը, մեր պահանջատիրական պայքարը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն»:

Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե ՀովհաննիսյանՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն ՍտեփանյանինՀայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան Տեղի կունենա Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին Նիկոլը ոչինչ էլ չի արել, միայն հողերն է հանձնել. քաղաքացիներ ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարումը կնշանակի համաձայնել Արցախի էթնիկ զտմանը. Մենուա Սողոմոնյան Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման․ Նաիրի Սարգսյան Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ» Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ. «Փաստ»Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրել Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ» մրցույթի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ»Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է Ընկնելով պատմության հետևից Թուրքական տեքստիլը զավթել է Հայաստանը. Հրայր Կամենդատյան «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ»