Երևան, 24.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ են նորից ակտիվացել Միութենական պետության թեմայի շուրջ քննարկումները. «Փաստ» Իրադարձությունների այսպիսի շրջադարձը բազմաթիվ հարցեր է առաջացնում. «Փաստ» «Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ» «Խղճի ազատության» քողի տակ կոպտագույն ձևերով անտեսվում ու ոտնահարվում են բարոյական արժեքները. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» «Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ պետք է վերադարձնի ԼՂ հարցով միջնոդներին, Ռուսաստանը պատրաստ է երաշխավորի դեր ստանձնել». «Փաստ» Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ» Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Խառն են, շատ խառն են. «Փաստ»


Երբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար․ «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

fondsk.ru–ն գրում է, որ 2025 թվականի սկզբին Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո սկսվեց ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական վերանայումը: Առաջին և առավել շոշափելի քայլերից մեկը արտաքին օգնության ծրագրերի կտրուկ կամ ամբողջական կրճատումն էր, և խոսքն առաջին հերթին Միջազգային զարգացման գործակալության (USAID) մասին է: Բոլորովին վերջերս ԱՄՆ կառավարության Արդյունավետության նախարարությունը (DOGE) պաշտոնապես հայտարարեց 215 մլն դոլար ընդհանուր գումարով 139 դրամաշնորհների չեղարկման մասին, այդ թվում՝ Հայաստանում։

1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանը ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 3,3 միլիարդ դոլարի օգնություն, որից 1,3 միլիարդը՝ USAID–ի միջոցով:

Ամերիկյան օգնության հիմնական ուղղություններն են եղել կառավարումն ու ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսական զարգացումը, կրթությունը և գիտությունը, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները, ռազմական համագործակցությունը: 2024 թվականին պայմանագիր է ստորագրվել Հայաստանին հինգ տարվա ընթացքում 250 միլիոն դոլար տրամադրելու մասին, որից 110 միլիոնն արդեն փոխանցվել է։ Այնուամենայնիվ, 2025 թվականին Թրամփի վարչակազմը սառեցրել է մնացած միջոցները, այդ թվում՝ 49 միլիոն դոլարը, որը նախատեսված էր ժողովրդավարական անցմանն աջակցելու համար։ Այդ որոշումը վտանգի տակ է դրել բազմաթիվ նախագծեր և կազմակերպություններ, որոնք նախկինում ապավինում էին ամերիկյան օգնությանը: ՀԿ-ները, կրթական հաստատությունները և պետական ծրագրերը բախվել են ֆինանսավորման սղության հետ, ինչը կարող է հանգեցնել գործունեության կրճատման և որոշ ծրագրերի փակման։ Չոր թվերի հետևում կոնկրետ հետևանքներ են։ Տարիներ շարունակ Հայաստանում գործել են տասնյակ ծրագրեր USAID-ի, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի, Ազգային դեմոկրատական ինստիտուտի, Միջազգային հանրապետական ինստիտուտի, Քարնեգի հիմնադրամի և Սորոսի հիմնադրամի հովանու ներքո, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերվել դիվանագիտական ուղիներով՝ Պետքարտուղարությունից և ԱՄՆ Կոնգրեսից: Այդ կառույցներն ակտիվորեն ազդել են երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների վրա՝ զարգացնելով ամերիկամետ ինտելեկտուալ և քաղաքական միջավայր, աջակցելով որոշ լրատվամիջոցների, ստեղծելով ուսումնական կենտրոններ, ներդնելով կրթական բարեփոխումներ և, ընդհանրապես, ձևավորելով արևմտամետ ուղղվածություն ունեցող սոցիալական շերտ։ Հիմա այս բոլոր նախագծերը կա՛մ վտանգի տակ են, կա՛մ արդեն փակվել են։ ԱՄՆ ՄԶԳ-ն, օրինակ՝ տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ներդրել Հայաստանում: Ֆինանսավորումը տրամադրվել է դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, գյուղի զարգացման, կանանց ձեռներեցության, կրթության արդիականացման, առողջապահության, ՏՏ ոլորտի և բնապահպանական ծրագրերին: Հայաստանի պետական կառույցները, այդ թվում՝ արդարադատության նախարարությունը, առողջապահության նախարարությունը, քաղաքապետարանները և դպրոցները, ստացել են ուղղակի տեխնիկական և ֆինանսական աջակցություն։ Սակայն Թրամփի կողմից առաջնահերթությունների վերանայումից հետո ֆինանսավորումը կա՛մ մասամբ, կա՛մ ամբողջությամբ դադարեցվել է։ Ըստ էության, շահագրգիռ ուժերը Հայաստանում կորցրել են աջակցության մի ամբողջ «ստվերային բյուջե»՝ արևմտյան ազդեցության զուգահեռ ենթակառուցվածք, որն օգնել է ոչ միայն ՀԿ–ներին, այլ նաև առկա պետական ապարատին։ Այժմ տասնյակ ՀԿ-ներ մնացել են առանց աշխատավարձի, քաղաքացիական կրթության կենտրոնները փակվում են, մարզային լրատվամիջոցները փող են փնտրում, իսկ կայուն արտասահմանյան դրամաշնորհներին սովոր ակտիվիստները փորձում են վերակողմնորոշվել՝ ոմանք՝ դեպի ԵՄ, ոմանք՝ դեպրեսիայի միջոցով:

Կարևոր է հասկանալ, որ Հայաստանում արևմտյան դրամաշնորհային համակարգը աբստրակցիա չէ։ Դրանք կոնկրետ անուններ ու կառույցներ են, որոնցից շատերն այսօր կանգնած են գոյատևման իրական խնդրի առաջ։ Դրանց թվում են Իրավական զարգացման կենտրոնը, «Թրանսփարենսի» հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, «Ռեսուրս» կենտրոնների կանանց ասոցիացիան և տասնյակ տարածաշրջանային լրատվամիջոցներ: Այս բոլորն էլ ձևավորել են, այսպես կոչված, «ակտիվ քաղաքացիական հասարակության» ողնաշար, որը ուղղված է դեպի արևմտյան արժեքները։

Այսպիսով, ամերիկյան օգնության դադարեցումը սառը ցնցուղ է նրանց համար, ովքեր նախկինում անմիջականորեն համագործակցել են այդ կառույցների հետ։ Այժմ, երբ ԱՄՆ-ի առաջնահերթություններն անցնում են «ներքին օրակարգին», և այդ երկիրը խստացնում է իր ֆինանսավորման քաղաքականությունը, Երևանը հանկարծ սկսել է գիտակցել, որ արևմտամետ խաղադրույքը ոչ միայն քաղաքականապես անհեռանկարային էր, այլ նաև տնտեսապես կարճատև: Մեխանիզմը հանկարծ խափանվեց, և դրա ճարտարապետները՝ դիվանագետները, դրամաշնորհ ստացողները, քաղաքական գործիչները և լրագրողները, մնացին առանց «թթվածնի»: Այս ֆոնին գնալով ակնհայտ է դառնում, որ Հայաստանը, խաղադրույքը կատարելով Արևմուտքի վրա, հայտնվել է աշխարհաքաղաքական ծուղակի մեջ՝ կորցնելով Արևելքը։ ԵՄ-ն առաջարկում է «փափուկ դիվանագիտություն», բայց գումար տալիս է չնչին չափերով և հիմնականում խորհրդատվությունների տեսքով։ ԱՄՆ-ն ամբողջովին դուրս է խաղից, իսկ ԵԱՏՄ-ն ու Ռուսաստանը, չնայած քաղաքական բոլոր դժվարություններին, շարունակում են մնալ Հայաստանի՝ իրական ֆինանսական ազդեցություն ունեցող միակ տնտեսական գործընկերները։

Հայաստանում ամերիկյան ծրագրերի փակումը միայն Թրամփի վարչակազմի բյուրոկրատական որոշում չէ, դա ազդանշան է։ Ազդանշան, որ մեծ աշխարհաքաղաքականության մեջ թույլ դաշնակիցների համար տեղ չկա, և եթե ռազմավարական դասավորության մեջ դու պետք չես, ուրեմն ուղղակի դուրս ես մնում սխեմայից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով Սալահը՝ ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ծաղակաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է․ կան զոհեր Ե´վ Ադրբեջանը, և´ ՔՊ-ն հիմնված են հայատյացության վրա. Արմեն ՄանվելյանԱմենամեծ թալանչին հենց ա´յս իշխանությունն է. Հովհաննես ԻշխանյանԻշխանության ստանձնելու դեպքում մենք պետք է ձեռնամուխ լինենք մի շարք հզոր մեգանախագծերի իրականացմանը, որոնք հնարավոր կդարձնեն տարեկան մինչև 10 տոկոս տնտեսական աճը․ Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը` պոլիտեխնիկցիների ուշադրության կենտրոնում (տեսանյութ) 2026թ․ ընտրությունները հեշտ չեն լինելու Հայաստանի ընդդիմության համար. Արտակ Զաքարյան Շվեյցարիայում գործարկվել է աշխարհում առաջին շարժական արևային էլեկտրակայանը երկաթուղային գծերի վրա Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Ի՞նչ են որոշելու Արցախի խորհրդարանականները Արևմուտքի և Ալիևի նվերը Փաշինյանին Մեր հողերը պիտի վերադարձվեն, ցանկալի է` դիվանագիտական ճանապարհով. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը չի կարողանում ապահովել մեր անվտանգությունը. քաղաքացի«ՏԱՎՈՒՇ» հայրենակցական միության 10-րդ համագումարում ընտրված նոր ղեկավար կազմն ու հաստատված կանոնադրութունը պետական գրանցում ստացան Այլևս վե՛րջ․․․ այլ ճանապարհ գոյություն չունի․ Բագրատ Սրբազան Ինչ վնասակար հետևանքների է բերելու գործող վարչախմբի առաջարկած՝ զինվորական ծառայությունից փողով ազատվելու օրենքն ընդունվելու դեպքում. Ա. ՉալաբյանԻմփիչմենտի գործընթացում հովանավորներ փնտրողներին պետք է ասել հետևայլը. Արտակ ԶաքարյանԻնչի՞ համար էր ժամանակին օգտագործվում ձեռնափայտը. «Փաստ»Կառուցիր քո տունը Դոմուսի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՄԱՅԻՍԻ). Աշխարհում առաջին հեռագիրը, խոշոր վթար հանքում, 300-ից ավելի մարդու մահվան պատճառ դարձած անկարգություններ ֆուտբոլային խաղի ժամանակ. «Փաստ»Ինչո՞ւ են նորից ակտիվացել Միութենական պետության թեմայի շուրջ քննարկումները. «Փաստ»Իրադարձությունների այսպիսի շրջադարձը բազմաթիվ հարցեր է առաջացնում. «Փաստ»«Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»«Խղճի ազատության» քողի տակ կոպտագույն ձևերով անտեսվում ու ոտնահարվում են բարոյական արժեքները. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»«Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ պետք է վերադարձնի ԼՂ հարցով միջնոդներին, Ռուսաստանը պատրաստ է երաշխավորի դեր ստանձնել». «Փաստ»Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ»Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ»Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին քրոսովերը (տեսանյութ) Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զnհեր և վիրավորներԱնչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողը ձերբակալվել էՎրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել«Պետք չէ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ». Ռոմելա Սարգսյանը՝ բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նորից խաղալու մասինԱսել եմ իմ հարազատներին, որ երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում. ՌաֆինյաՎաղարշապատում հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա (տեսանյութ)Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահԶուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, Թեհրանը հարվածին մեղսակից կհամարի ԱՄՆ-ին և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար. ԱրաղչիԹանկագին երիտասարդներ, հիշեք՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքներին․ Մհեր ԱվետիսյանՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 112 անօդաչու Նաիրի Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Քաղաքացիներիս քերելով են բյուջե լցնում «Հրապարակ». Չմտածեք, թե գրպանում պատրաստի թեկնածուներ ունենք,  հեսա հանելու ենք՝ կոզրի տուզի պես չախենքԴավաճանը եվ թշնամին պետք է պատժվի. Հրայր Կամենդատյան