Երևան, 14.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ» Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ» «Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»


Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի վերջին շաբաթն արդեն մի քանի տարի է, ինչ սահմանվել է «Քաղաքացու օր»: Սա նորահայտ «տոն» է, զուտ փաշինյանական, որն այդպես էլ չընդունվեց հասարակության կողմից, բացի քպականներից:

Դնենք մի կողմ, թե ինչու ու հատկապես ինչ նպատակներով նման մի «տոն» սահմանվեց, թեպետ տարածված հիմնական ընկալումն այն է, որ այդպիսով Փաշինյանն ընդամենը փառաբանության առարկա էր դարձնում, այսպես ասած, «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը»: Հատկանշական է, որ նորահայտ «տոնը» զուտ նոմենկլատուրային, իշխանական բնույթ ունի, ինչը բացահայտում է դրա բովանդակազուրկ և շինծու էությունը: Քաղաքացին պիտի գնահատված լինի, որ մի հատ էլ Քաղաքացու օր նշվի...

Ստացվեց այնպես, որ այս տարի ապրիլի վերջին շաբաթը ամսի 26-ին էր: Այդ օրը՝ 3 տարի առաջ, Փաշինյանի թիկնազորքի ավտոշարասյան մեքենաներից մեկի վրաերթի հետևանքով կյանքից զրկվեցին Սոնա Մնացականյանը և նրա չծնված երեխան: Ոչ ոք մինչև օրս դրա համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Մի խումբ քաղաքացիներ, կարելի է ասել՝ ինքնակազմակերպվելով, այս ապրիլի 26-ին վրաերթի վայրում Սոնա Մնացականյանի և նրա չծնված բալիկի հիշատակի մոմավառություն էին նախաձեռնել: Ու, ի տարբերություն «Քաղաքացու օրվա», որ լրահոսում հետին պլան էր մղվել, այս իրադարձությունը բոլոր լրատվակայքերի «առաջին էջերին» էր:

Պետք է ասել, որ չափազանց խորհրդանշական էր: Այն առումով, որ բառացիորեն օրերս լրանում է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանավարման 7-րդ տարին: Իսկ ի՞նչ է Փաշինյանի իշխանավարումը, եթե ոչ, ինքնին, մի մեծ ու աղետային վրաերթ՝ ՀՀ շուրջ 3 միլիոն քաղաքացիների ու նրանց հիմնարար իրավունքների նկատմամբ:

Դիտարկենք, օրինակ՝ սոցիալական իրավունքները: Դեռ մի կողմ դնենք վիճակագրության թվերն ու դրանցով իշխանությունների մշտական մանիպուլ յացիաները: «Գետնի վրա» ի՞նչ կա: Փաշինյանի իշխանության, կառավարության ամեն մի հերթական «ֆինանսատնտեսական» որոշում, հատկապես վերջին 2-3 տարվա ընթացքում, ընդունվում է քաղաքացիների գրպանները մտնելու նպատակով՝ լինի դա գործող հարկային դրույքաչափերի բարձրացումը, տեղական վճարների կտրուկ թանկացումը, թե հասարակական տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված բարձրացումը: Հենց միայն շրջանառության հարկը հանելու և հազարավոր տնտեսվարողների «ընդհանուր դաշտ» մտցնելու փաշինյանական մոտեցումներն ինչ ասես՝ արժեն: Օրումեջ բողոքի ցույցեր են, մարդիկ հարկադրված են կա՛մ իրենց փոքր ու միջին բիզնեսի տապանաքարերը դնել, կա՛մ ստիպված օրինախախտ դառնալ, կա՛մ էլ պարզապես թողնել ու հեռանալ Հայաստանից:

Կարճ ասած, Փաշինյանն ու նրա իշխանությունը հայ ժողովրդին դիտարկում են, իրենց իսկ լեքսիկոնով ասած, որպես «տուգանքի մատերիալ» կամ «կթու կով»:

Փաշինյանի իշխանությունը խայտառակ վրաերթ է քաղաքացիների խոսքի ու բողոքի հիմնարար ազատությունների նկատմամբ: Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ կիսագրագետ որևէ պարեկ կարող է հարձակվել պաշտոնական շարասյան համար 30 րոպեից ավել բանուկ փողոցի «փակված» վիճակից բողոքող վարորդի վրա, այլ ոստիկանների հետ մարդուն փռել ասֆալտին ու քարշ տալ դեպի ոստիկանական բաժանմունք: Դա բնութագրական օրինակ է: Ինչպես և այն, որ երբ քաղաքացիների որևէ խումբ բողոքի ակցիա է իրականացնում, անմիջապես հայտնվում են ոստիկանական «երփներանգ» բերետակիր ստորաբաժանումներ, հաճախ՝ բողոքողներից մի 10-15 անգամ ավելի շատ, ու, որպես կանոն, հարձակվում են ցուցարարների վրա, քաշքշում, անհամաչափ ուժ և բռնություն գործադրում:

Փաշինյանը Հայաստանը վերածել է քստմնելի ոստիկանապետության, իսկ նրա ոստիկանախմբերի նման ագրեսիվ դրսևորման հիմնական նպատակը ամեն կերպ քաղաքացիներին ճնշելն է, ժողովրդին ահաբեկելը: Մենք դեռ չենք խոսում անզեն, խաղաղ ցույցի մասնակիցների, հատկապես՝ կանանց, տարեց մարդկանց վրա Փաշինյանի ոստիկանության կողմից շուրջ 30 բեկորային նռնակներ նետելու և մոտ 100 խաղաղ ցուցարարի կանխամտածված վնասվածքներ պատճառելու խայտառակության մասին:

Փաշինյանի իշխանավարումը խայտառակ ու աղետային վրաերթ է քաղաքացիների կենսատարածքի, անվտանգ ու ֆիզիկապես ապրելու նրանց հիմնարար իրավունքի նկատմամբ: Ու խոսքը միայն Կիրանցի, Ոսկեպարի, Խոզնավարի, Ներքին Հանդի, Ջերմուկի, Վարդենիսի և նշված բնակավայրերում ապրող քաղաքացիների մասին չէ: Բոլոր քաղաքացիների կենսատարածքն է կրճատվում, մեծ հաշվով: Մարդիկ ոչ միայն ապրում, այլև մի կետից մյուսն են տեղափոխվում՝ բացարձակ անպաշտպանվածության զգացումով:

Փաշինյանի իշխանավարումը վրաերթ է քաղաքացիների ազգային ինքնության, ազգային ինքնագիտակցության հիմքերի վրա՝ սկսած կրթությունից, վերջացրած ազգային եկեղեցու՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ չգիտեմինչակրաց արշավանքով, որ իրականացնում են ՔՊ-ն, իրենց առաջնորդն ու նրանց հետ փոխկապակցված շրջանակները:

Փաշինյանն իր «տոնական» ուղերձում ասել է, ավելի ճիշտ՝ իրեն բնորոշ ոգով ձեռք է առել ժողովրդին՝ հայտարարելով, թե՝ 7 տարի է, ինչ «բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում»: Սա ասում է ղեկավարը մի քաղկազմակերպության (ՔՊ) ու մի կառավարության, որը բոլոր մերժելի եղանակներով, ոստիկանական բռնություններով, այլ «կուլիսային» ճնշումներով, երբեմն էլ ուղղակի ուժային միջամտությամբ, չեղարկել է ժողովրդի կամընտրության արդյունքները՝ ձերբակալել, կալանավորել է Վանաձորի ընտրված քաղաքապետին, զավթել է իշխանությունը Ալավերդիում և այլն, և այլն: Դեռ չենք խոսում Գյումրիում քաղաքային իշխանությունը գրավելու խայտառակության մասին, որից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ՔՊ-ն հանրագումարում ձախողվեց:

Շարքը շարունակելի է: Ու այսքանից հետո ո՞նց կարելի է խոսել Քաղաքացու օրվա մասին: Բայց Փաշինյանը ՀՀ քաղաքացիների համար դեռ մեկ դրական բան կարող է անել: Հեռանալ: Ու երևի թե այդ օրն իսկապես համաժողովրդական տոնախմբություն կլինի: Ոչ օրացուցային, այլ իսկական տոն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունից Արծրունի շուրթերով այս վարչախումբն արդարացնում է նացիզմը. Ավետիք Չալաբյան Առողջ սերունդ, ամուր պետություն. Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է ֆուտզալի մրցաշարի հաղթողներին Խփում են մեր ինքնությանը, սպառնում՝ «սաղին լցնել ԱԱԾ պադվալները». նոր տարածքներ տալու նախերգա՞նք է Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է Մեծ Բրիտանիայում պարտադրելու են արևային վահանակներ տեղադրել Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն Ես Արծրուն Հովհաննիսյանի հետ վաղուց որևէ առնչություն չունեմ, իսկ իր վերջին հայտարարություններն էլ արդեն խստորեն դատապարտել եմ․ Ավետիք Չալաբյան Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը հարվածում է անչափահասի դեմքին Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Փաշինյանն ու կինը միայն վատացրել են ժողովրդի վիճակը. քաղաքացի Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)Հովհաննես Ծառուկյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանըԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՓաշինյանինՇարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներումԵս չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը (տեսանյութ)«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինՀէՑ-ից տեղեկացնում ենԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվելԱդրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Մենք կրկին պետք է ուժի գործոն դառնանք. Ավետիք Քերոբյան Այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են քաղաքացիներին տույժ-տուգանքի ենթարկելու գործիքով․ ԵԱՏՄ-ն չլիներ, ՔՊ-ն ի՞նչ էր անելու Հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող. ՀՀ ՊՆ Արևային մարտկոցներն արդեն հինը չեն լինի. կորեացի գիտնականները հասել են ավելի քան 23 % արդյունավետության Այսօր կմեկնարկի «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի 1-ին կիսաեզրափակիչը Մեր առողջապահությունը ծանր հիվանդ է. Տիգրան Խաչատրյան Իսպանիայի Լա Լիգա․ «Ռեալ Մադրիդ»-«Մալյորկա», «Էսպանյոլ»-«Բարսելոնա». մեկնարկում է 36-րդ տուրը «Զինված ուժերում մենք շարունակում ենք խաղաղ պայմաններում ունենալ մահվան դեպքեր»․ ՄԻՊ Անահիտ Մանասյան Մենք խստորեն դատապարտում ենք Հայրենական Մեծ պատերազմի պատմական ճշմարտության, պատճառների և արդյունքների վերանայման ցանկացած փորձ․ «‎Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն Ռուսական զորքի վերահսկողության տակ է անցել. ՌԴ ՊՆ հաղորդագրությունը Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ Զանգահարողը երեխա է եղել, անմիտ քայլ է արել. ՆԳՆ խոսնակը՝ Տիգրանի հայրիկին զանգելու մասին Եկամուտների հայտարարագրման ռիսկերը․ չփաստաթղթավորված փոխանցումները կհարկվեն 20 տոկոսով. Նաիրի Սարգսյան Վաղ, թե ուշ` Շուշին նորից ենք ազատագրելու. Արմեն Մանվելյան Օրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-ից