Երևան, 14.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ» Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ» «Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»


Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

realtribune.ru–ն «Կապիտուլ յացիա՞, թե՞ գոյատևում. ինչո՞ւ է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար» վերնագրով հրապարակել է ռազմական վերլուծաբան Արմեն Այվազյանի հոդվածը: Ըստ հեղինակի, Հայաստանի Հանրապետությունը քաղաքական վերացման եզրին է. «Սա փոխաբերություն չէ։ Գործընթացն արդեն մեկնարկել են «խաղաղության» խաբուսիկ ցուցանակով։ Եթե այդ ամենը չդադարեցվի, ապա Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը կլինի ոչ թե խաղաղության, այլ հանձնման վերջնական ակտ և ազգի անհետացման նախաբան: Այդ պայմանագիրն առանց երաշխիքների, առանց օգուտների և առանց արժանապատվության է։ Այն մշակվում է արտաքին ճնշման ներքո և Բաքվի պայմաններով։ Բացի դա, այն Հայաստանի համար անվտանգության որևէ պարտադիր երաշխիք չի պարունակում և ցանկացած պահի կարող է խախտվել Ադրբեջանի կողմից, որի ռեժիմն արդեն իսկ դրսևորել է ցեղասպան մտադրություններ։ Միևնույն ժամանակ, համաձայնագիրը ստորագրելու պատրաստ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան պայմաններ չի առաջադրում։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ անշրջելի պարտավորությունները.

• Ցեղասպանության հիշատակման արգելում: Հայաստանը պարտավորվում է չխոսել Արցախում և Ադրբեջանում իրականացված ցեղասպանության և էթնիկ զտումների մասին և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ այն միակ միջազգային ձևաչափը, որը ներգրավված է եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ։ Նման կերպ Հայաստանի իշխանությունները դե ֆակտո ընդունում են, որ հայերի զանգվածային բնաջնջումն ու բռնի տեղահանումն իրենց կողմից դիտվում է որպես ընդունելի «լուծում»։ Դա իր հերթին նախադեպ է ստեղծում, ըստ որի, նման «լուծումը» կարող է կիրառվել հենց Հայաստանի բնակչության նկատմամբ։

• Մշակութային ոչնչացման անտեսում: Հայաստանը հրաժարվում է պաշտոնապես արձագանքել Արցախում հայկական մեծ մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացմանը, որը մշակութային ցեղասպանության դասական դեպք է։

• Լռություն ազգային ողբերգության մասին: Կառավարությունը պատրաստ է լռել Հայոց ցեղասպանության և միլիոնավոր մեր հայրենակիցների հայրենազրկման մասին, և դա՝ միայն Ադրբեջանի դաշնակից և այդ հանցագործությունների փաստացի համահեղինակ Թուրքիային հաճոյանալու համար։

• Ռազմավարական զիջումներ: Ադրբեջանին և Թուրքիային տրամադրվում է ցամաքային միջանցք Մեղրիով և, հնարավոր է, Հայաստանի այլ շրջաններով՝ առանց հայելային և երաշխավորված փոխադարձ քայլերի։ Հատկապես մտահոգիչն այն է, որ Մեղրիով երկաթուղային երթուղին չի լինելու Հայաստանի վերահսկողության ներքո, ինչպես նախատեսված է նմանատիպ միջազգային պայմանագրերով։ Դա ուղղակիորեն սպառնում է երկրի ինքնիշխանությանը և անվտանգությանը։

• Տարածքային կորուստների ճանաչում: Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքի շուրջ 240 քկմ օկուպացիան փաստացիորեն օրինականացվում է: Դրա մասին խոսք չի լինելու պայմանագրի տեքստում, իսկ իշխանությունները գնալով այդ մասին ավելի են լռում։

• Պետականության հիմքերի խարխլում: Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ հայոց պետականության հիմնարար իրավական ակտը, դուրս կմնա սահմանադրական շրջանակից և կստանա «պատմական փաստաթղթի» կարգավիճակ՝ զրկված որևէ իրավական ուժից։

• Իրավական պաշտպանությունից հրաժարում: Հայաստանը պարտավորվում է հետ կանչել Ադրբեջանի դեմ ուղղված բոլոր միջազգային հայցերը՝ կապված հայ բնակչության և մարդկության դեմ հանցագործությունների հետ։

• Պատմական հիշողության աղավաղում: Հայաստանի կրթական համակարգում փոփոխություններ են կատարվելու, որոնք կբերեն պատմության կեղծման և ազգային ինքնության քայքայման։

• Հայրենասիրության քրեականացում: Պետությունը կպարտավորվի սահմանափակել կամ հալածել նրանց, ովքեր դեմ են Թուրքիայի և Ադրբեջանի շարունակվող հակահայկական քաղաքականությանը կամ պաշտպանում են հայ ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը։

Այս բոլոր քայլերն ուղղված են մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության լուծարմանը առանց միջազգային աղմուկի, արհեստականորեն ստեղծված «նորմալացման» և «խաղաղության» զգացողության քողի տակ։ Այն, ինչ փոխանցվում է որպես դիվանագիտություն, իրականում կապիտուլ յացիա է, այն, ինչ կոչվում է «խաղաղություն», իրականում ինքն իրենից հրաժարում է։

Նախորդ փուլում Հայաստանը կորցրեց Արցախը՝ իր փաստացի տարածքի գրեթե քառորդը: Հիմա ապամոնտաժելով երկրի ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, մշակութային ու բարոյական կայունությունը՝ հիմքեր են դրվում մնացած մասի ոչնչացման համար։ Հերթական արտաքսումը մոտ է, դա միայն ժամանակի հարց է: Եվ դա այն պատճառով, որ ներկայիս ղեկավարությունը հրաժարվել է հենց դիմադրության սկզբունքից՝ որպես պետական քաղաքականության հիմք։ Եթե հայի արյունը վաղուց ոչինչ չի նշանակում մեծ տերությունների համար, ապա Փաշինյանը միայն հաստատում է, որ իր համար էլ դա ոչինչ չի նշանակում։

Այս «խաղաղության պայմանագիրը» նոր Կարսի գործարքն է։ Միայն թե՝ ավելի վատը: Ներկայիս փաստաթուղթը 1921 թվականի Կարսի ամոթալի պայմանագրի ժամանակակից վերահրատարակումն է կամ «վերամարմնավորումը», որը ստորագրվել էր քեմալական Թուրքիայի հետ բոլ շևիկների ճնշման ներքո։ Բայց այն ժամանակ և դրանից հետո Հայաստանը գոնե առնվազն անվտանգության երաշխիքներ ստացավ ԽՍՀՄից։ Այսօր ոչինչ չի ստանում: Խաղաղությունը, որ խոստանում է այս պայմանագիրը, կլինի կարճատև և խաբուսիկ ու կստեղծի բոլոր պայմանները երկրի ֆիզիկական և քաղաքական անհետացման համար։

Ուստի կապիտուլ յացիային պետք է ասել «ոչ», և պետք է սկսել դիմադրությունը։ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա: Ցավոք, ընդդիմությունը չի կարողանում գլուխ հանել այդ խնդրից։ Անկարողության պատճառով, թե դիտավորյալ՝ նա ժողովրդին թողել է առանց առաջնորդների և առաջնորդության: Պետական ապարատը պատնեշվել է հասարակությունից, իսկ ժողովուրդը մնացել է առանց գլխի։ Եվ վաղը կարող է արդեն ուշ լինել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունից Արծրունի շուրթերով այս վարչախումբն արդարացնում է նացիզմը. Ավետիք Չալաբյան Առողջ սերունդ, ամուր պետություն. Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է ֆուտզալի մրցաշարի հաղթողներին Խփում են մեր ինքնությանը, սպառնում՝ «սաղին լցնել ԱԱԾ պադվալները». նոր տարածքներ տալու նախերգա՞նք է Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է Մեծ Բրիտանիայում պարտադրելու են արևային վահանակներ տեղադրել Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն Ես Արծրուն Հովհաննիսյանի հետ վաղուց որևէ առնչություն չունեմ, իսկ իր վերջին հայտարարություններն էլ արդեն խստորեն դատապարտել եմ․ Ավետիք Չալաբյան Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը հարվածում է անչափահասի դեմքին Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Փաշինյանն ու կինը միայն վատացրել են ժողովրդի վիճակը. քաղաքացի Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)Հովհաննես Ծառուկյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանըԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՓաշինյանինՇարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներումԵս չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը (տեսանյութ)«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինՀէՑ-ից տեղեկացնում ենԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվելԱդրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Մենք կրկին պետք է ուժի գործոն դառնանք. Ավետիք Քերոբյան Այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են քաղաքացիներին տույժ-տուգանքի ենթարկելու գործիքով․ ԵԱՏՄ-ն չլիներ, ՔՊ-ն ի՞նչ էր անելու Հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող. ՀՀ ՊՆ Արևային մարտկոցներն արդեն հինը չեն լինի. կորեացի գիտնականները հասել են ավելի քան 23 % արդյունավետության Այսօր կմեկնարկի «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի 1-ին կիսաեզրափակիչը Մեր առողջապահությունը ծանր հիվանդ է. Տիգրան Խաչատրյան Իսպանիայի Լա Լիգա․ «Ռեալ Մադրիդ»-«Մալյորկա», «Էսպանյոլ»-«Բարսելոնա». մեկնարկում է 36-րդ տուրը «Զինված ուժերում մենք շարունակում ենք խաղաղ պայմաններում ունենալ մահվան դեպքեր»․ ՄԻՊ Անահիտ Մանասյան Մենք խստորեն դատապարտում ենք Հայրենական Մեծ պատերազմի պատմական ճշմարտության, պատճառների և արդյունքների վերանայման ցանկացած փորձ․ «‎Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն Ռուսական զորքի վերահսկողության տակ է անցել. ՌԴ ՊՆ հաղորդագրությունը Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ Զանգահարողը երեխա է եղել, անմիտ քայլ է արել. ՆԳՆ խոսնակը՝ Տիգրանի հայրիկին զանգելու մասին Եկամուտների հայտարարագրման ռիսկերը․ չփաստաթղթավորված փոխանցումները կհարկվեն 20 տոկոսով. Նաիրի Սարգսյան Վաղ, թե ուշ` Շուշին նորից ենք ազատագրելու. Արմեն Մանվելյան Օրինականացնել դասալքությունը. համառոտ ձեռնարկ ՔՊ-ից Ի՞նչ է հարցրել Լուկաշենկոն Փաշինյանին