Երևան, 17.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ» Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»


Սպորտը դառնում է մեր ընդհանրությունները ընդգծելու, մեզ միավորելու կարևոր հանրային հարթակ. ԿԳՄՍ նախարար

Մշակույթ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես տրվել է Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնության մեկնարկը:
 
Առաջնությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:
 
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը, պետական այրեր, ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային հյուրեր, մարզասերներ:
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին Եվրոպայի կարատեի մեծահասակների առաջնության մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով՝ այս առաջնության անցկացումը պատմական իրադարձություն է հայաստանյան կարատեի պատմության մեջ:
 
«Կարատե մարզաձևն ունի լայն ընդգրկվածություն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, և մեծ պատիվ է հնարավորություն ունենալ այն անցկացնել Հայաստանում՝ միջազգային հանրությանն այսկերպ ևս ներկայացնելով մեր պետությունը: Վստահաբար կարող ենք արձանագրել՝ Երևանում անցկացվելիք Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունը կլինի Հայաստանում այս տարի անցկացվող ամենախոշոր և ամենամասշտաբային միջոցառումներից մեկը։
 
Առանձնակի ցանկանում եմ շեշտել, որ միջազգային մրցաշարերի անցկացումը ՀՀ կառավարության քաղաքականության առաջնահերթություններից և սպորտի զարգացման ռազմավարության կարևորագույն թիրախներից է՝ նպատակ ունենալով սպորտային միջազգային հարթակում Հայաստանը դարձնել կարևոր կենտրոններից մեկը: Մենք արդեն իսկ հաջորդ տարի կհյուրընկալենք հրաձգության Եվրոպայի առաջնությունը, 2027-ին ևս միանգամից մի քանի խոշոր միջոցառումներ են պլանավորված՝ աշխարհի ծանրամարտի առաջնությունը, Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությունը, Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը։ Այնպես որ, բազում առիթներ կունենանք մեր երկրում հյուրընկալելու աշխարհի տարբեր երկրների մարզական պատվիրակությունների և ամրապնդելու Հայաստանի տեղը սպորտային քարտեզում»,- նշել է նախարարը։
 
Ժաննա Անդրեասյանը հատկանշական է համարել, որ կարատե մարզաձևը Հայաստանում, հատկապես դպրոցականների շրջանում, ամենասիրելի և ամենատարածված սպորտաձևերից մեկն է: Հետևաբար, առաջնությունը հնարավորություն կտա առավել խրախուսելու երեխաներին, որպեսզի նրանք շարունակեն գնալ այդ ճանապարհով՝ գրանցելով նոր նվաճումներ:
 
«Սպորտն ավելին է, քան տարբեր մարզաձևերի ամբողջությունը։ Հատկապես այս օրերին սպորտը դառնում է մեր ընդհանրությունները ընդգծելու, մեզ միավորելու կարևոր հանրային հարթակ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ առաջնության մասնակից բոլոր մարզիկներին մաղթելով հաջողված ելույթներ ու հաղթանակներ, իսկ մարզասերներին՝ սպորտը վայելելու հաճելի օրեր:
 
Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերներին ներդրած ջանքերի, կատարած աշխատանքի և հաջող համագործակցության համար՝ մասնավորապես կարևորելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ցուցաբերած աջակցությունը։ Նա մասնակիցներին մաղթել է արդյունավետ ելույթներ և հաղթական մենամարտեր:
 
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով՝ մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում անցկացնել նման մարզական միջոցառում, որը նաև ճանաչման, միասնության և եվրոպական կարատեի ընտանիքում փոխադարձ վստահության խորհրդանիշ է:
 
Նշենք՝ Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությանը մասնակցում է աշխարհի 54 երկրի շուրջ 1000 մարզիկ: Այն կտևի մինչև մայիսի 11-ը: Հայաստանի հավաքականը ներկայանում է հետևյալ կազմով՝
 
Տղամարդիկ
60 կգ -Յուրա Զալյան
67 կգ -Սուրեն Հարությունյան
75 կգ -Ռոբերտ Հովհաննիսյան
84 կգ -Գոռ Ներսիսյան
+84 կգ -Դավիթ Մակյան
Կատա -Միխայիլ Մխիթարյան
 
Կանայք
50 կգ -Ելենա Գասպարյան
55 կգ -Ալիսա Խոջայան
68 կգ -Լենա Գյուլումյան
+68 կգ -Անիտա Մակյան
Ոչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Կարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ»Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմումՌուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը «Մեծ հաջողության շեմին որոշում կայացվեց հեռացնել ANIF-ի ղեկավար թիմին». Orbis Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Այսօր «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի ծննդյան օրն է Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով «Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետՊաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս Արի՛ ժամանակի միջով ճամփորդելու. Team-ի Կապի թանգարանը միացել է թանգարանային տոներին