Երևան, 15.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ» Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ» Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ» «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ» «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»


ԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը

Հասարակություն

Հայաստանի ազգային հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի կազմաքանդման համատեքստում Հայաստանում իր գործունեությունը դադարեցրեց ամերիկյան Orbis Operations ընկերությունը։

Վերջինիս հեռանալու պատճառները խորքային են և կապված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախկին ղեկավար կազմի՝ նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ, գործողությունների հետ: Մասնավորապես, «Orbis»-ում  կասկածներ են ունեցել ընկերության գործունեության մեջ ակտիվորեն ներգրավված ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ:

Ի դեպ, նրա կենսագրությունը բավական հետաքրքիր է՝ «Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ «Ցենտր» Դաշնային պետական ունիտար ձեռնարկության վերլուծաբան, ապա՝ «Մոդուլ» շինարարական ընկերության տնօրեն, ՌԴ նախագահին առընթեր ազգային տնտեսության եւ պետական կառավարման ռուսական ակադեմիայում արտաքին կապերի և արարողակարգի վարչության փորձագետ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սկզբում փորձագետ, ապա՝ փոխնախարար։

Ո՞վ է Orbis Operations-ը

Orbis Operations-ը կիբերանվտանգության ոլորտում գործող ընկերություն է, որը տիրապետում է CFW (Cyber Future Works) ընկերության 51% բաժնեմասին: Այս բաժնեմասը ձեռք է բերվել՝ ներդնելով մոտ 5.8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տեխնոլոգիաներ: Ընկերությունն ունի մոտ 300 բարձրակարգ մասնագետ, որոնց աշխատանքը համակարգում է Թիմ Վան Նեյմը՝ CFW-ի խորհրդի անդամը:

Վան Նեյմը մասնագիտական կարիերան սկսել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում (NSA), այնուհետև աշխատել է Սպիտակ տանը՝ նախագահ Բարաք Օբամայի ղեկավարությամբ: Նա համակարգել է կիբերանվտանգության աշխատանքները Սպիտակ տան և դրա ենթակայությամբ գործող 12 կառույցների միջև:

Orbis Operations-ը կիբերանվտանգության ծառայություններ է մատուցում ԱՄՆ բանակին, Կենտրոնական հետախուզական վարչությանը (CIA), NSA-ին, ինչպես նաև Քաթարի, Թայվանի, Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ու մասնավոր կառույցներին:

Orbis Operations-ի գործունեությունը Հայաստանում

Հայաստանում ընկերությունը ունեցել երկու մշտական աշխատակից: Ըստ տեղեկությունների՝ 2023թ. վերջին «Orbis»-ի նրանք հեռացան ՀՀ-ից՝ մտահոգություն հայտնելով, որ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, որն այդ պահին արդեն որոշակի ներգրավվածություն ուներ ընկերության աշխատանքների համակարգման գործում, կարող էր կապ ունենալ ռուսական հատուկ ծառայությունների հետ։

Հաշվի առնելով ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված տարաբնույթ հրապարակումները՝ Radar Armenia-ն ավելի վաղ մանրամասն անդրադարձել էր խնդրին` արձանագրելով, որ հիմնադրամի ձախողումը պայմանավորված էր ոչ թե արդյունավետության պակասով, այլ անպատասխանատու կառավարմամբ և արտաքին ապակառուցողական միջամտություններով: ԱՆԻՖ-ը չվերակազմավորվեց կամ չփոխարինվեց նոր կառույցով, այլ դարձավ անգործունակ՝ չեզոքացնելով նախկինում արձանագրված ձեռքբերումները:

Կիբերանվտանգության մասնագետների հեռացում

CFW-ում աշխատող կիբերանվտանգության մասնագետները, որոնք ստանում էին բարձրակարգ կրթություն և կիրառում էին առաջատար տեխնոլոգիական լուծումներ, 2024 թվականի մայիս-հուլիս ամիսներին ևս լքել են կազմակերպությունը: Նրանք նշել են, որ նոր ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:

Մինչև 2023 թվականի վերջը CFW-ում աշխատում էր 12 մասնագետ, որոնք զբաղվում էին կիբերանվտանգության ոլորտում նորարարական նախագծերով: Ընկերությունը համագործակցություն էր հաստատել հայկական մի շարք բանկերի, Սոցիալական ապահովության նախարարության և ՀայՓոստի հետ՝ առանց պաշտոնական պայմանագրերի, նպատակ ունենալով ապահովել նրանց կիբերանվտանգությունը:

Այս խնդիրների պատճառով Orbis Operations-ը դադարեցնում է գործունեությունը Հայաստանում։ Այն պաշտոնյաները, որոնց հետևողական ջանքերի արդյունքում կազմաքանդվեց ԱՆԻՖ-ը, արդյո՞ք այժմ իրենց պատասխանատու են համարում նրա համար, որ անվտանգության ոլորտում լուրջ խնդիրներ ունեցող ու բարդ մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանը իրեն ճոխություն կարող էր թույլ տալ անարգել «Orbis»-ի պես ընկերությանն ու տապալել լայն հեռանկարներ բացող համագործակցությունը։ Ընդ որում, «Orbis»-ը իր գործունեությունը դադարեցնում է վերջնականապես։

Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը. "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունՊատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԱրթիկ համայնքում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել. վնասները՝ ֆոտոշարքով Թրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ինժեներները զարմացրել են բոլորին. ահա, թե ինչից են նրանք պատրաստվում լուսնային բազայի համար արևային վահանակներ պատրաստելՀորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Փաշինյանն անհավատ է, դրա համար էլ գրոհում է մեր եկեղեցին. քաղաքացի Լափամանից չհեռանալու համար սրանք պատրաստ են ամեն տեսակի պիղծ քայլերի. Արմեն Մանվելյան Տարածաշրջանում իրավիճակն անասելի անհանգստացնող է եւ կարելի է աղետալի անվանել. «Հայաստան-Արցախ» ՀԵՄՎանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարՆա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինՁևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմըԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ Տիգրան Աբրահամյան Հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանը պատժվի իր արարքների համար. Ավետիք ՉալաբյանԽաղաղություն ամեն գնով` նշանակում է զիջել ամեն ինչ. Մենուա ՍողոմոնյանԱշխարհի ամենափոքր սերիական մեքենան. ինչո՞ւ նորից առաջ եկավ մեծ հետաքրքրություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը, կայացել է քրիստոնեության պատմության մեջ առաջին Տիեզերաժողովը. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ Սրբազան Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»