Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ» «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»


«Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր Վահեն, աչքի ընկնող: Սիրում էր, երբ ամեն տեղ իր հնչեղ ձայնով իր ներկայությունը զգում էին: Չարաճճի էր, բայց, դրա հետ մեկտեղ, նաև ամեն ինչ չափի մեջ էր անում: Եթե անգամ անկարգություն է արել, ապա համով-հոտով. երես առած չի եղել: Բարի էր, ներողամիտ, ընկերասեր: Հավատարիմ ընկեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Եսթերը՝ Վահեի մայրիկը:

Վահեն ծնվել է Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղում: Նա ավագ եղբայր և քույր ունի: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Մայրիկն ասում է՝ առաջադիմությամբ որդին հարվածային էր: «Երբ դպրոցում մի անգամ Վահեին ասել են՝ սովորեք, որ լավ մարդ դառնաք, տղաս արձագանքել էր՝ այնպիսի մարդ եմ դառնալու, որ ամբողջ կյանքում ինձ հիշեք և չմոռանաք: Իր ուսուցիչներն իրեն հիշում են որպես աշխույժ, կատակասեր, կենսուրախ, գերակտիվ տղայի»: Տիկին Եսթերի խոսքով, որդու հետաքրքրությունները մի բան քանդելու, մյուսը հավաքելու մեջ էին: «Ի վերջո, ընտրեց ավտոէլեկտրիկի մասնագիտությունը: Նախքան բանակ գնալն արդեն իսկ աշխատում էր իր մասնագիտությամբ: Լավ մասնագետ էր, վստահաբար, տարիների ընթացքում էլ ավելի կկատարելագործվեր»:

Խոսելով Վահեի երազանքների ու նպատակների մասին՝ մայրիկը նշում է. «Դրանք այնքան շատ էին: Բանակից վերադառնալուց հետո մտադիր էր որպես ավտոէլեկտրիկ աշխատել: Իր խոսքերով ասեմ. «Թևավորվեմ, գնամ Ռուսաստան: Այնտեղ եկամուտս ավելի շատ կլինի»»:

2021 թ. դեկտեմբերի 20-ին Վահեն զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայությունն անցել է Սյունիքում՝ Կապանի զորամասում: 44-օրյա պատերազմից հետո ծառայության մեկնելը հոգեբանորեն բարդ էր, և երբ զրուցում ենք Սեպտեմբերյան պատերազմի մասնակից տղաների հարազատների հետ, միշտ հարցնում ենք՝ ինչպիսի՞ն էր տղաների տրամադրվածությունը բանակ մեկնելիս: «Շատ ոգևորված մեկնեց ծառայության: Անգամ իրեն ասացինք, որ դեկտեմբերի 20-ին չգնա, Նոր տարին մեզ հետ դիմավորի: Տղաս արձագանքեց՝ ի՞նչ տարբերություն՝ հիմա կգնամ, թե հունվարին, միևնույնն է, երկու Ամանոր տանը չեմ դիմավորելու: Հպարտ, ուրախ մեկնեց ծառայության: Բոլորը զարմանում էին իր ոգևորվածության վրա: «Դա իմ մեկնելու օրն է, օր փոխել չկա, պետք է գնամ»: Ես էլ այդ օրը շատ էի հուզվում, ինձ ասաց. «Մա՛մ, դու զինկոմիսարիատ չգաս, կլացես, մնա տանը»: Ու միշտ ասում էր՝ երանի կռիվ լինի, մի թուրք խփեմ: Նույն ոգևորվածությամբ էլ ծառայել է: Երբեք չի դժգոհել որևէ բանից, երբ ծառայությունից խոսում էինք, ասում էր. «Մա՛մ, անցանք, լավ է, ամեն ինչ նորմալ է, մե՛րս, ուրիշ ի՞նչ կա, ես ասեմ, թե դու կասես»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ: Թիրախում էին նաև Սյունիքի դիրքերը: «Զանգեցինք, իր համարն անհասանելի էր: Հետո նա անծանոթ համարով զանգահարեց, ձայնը խորքից էր գալիս, ասաց՝ լավ եմ, ի՞նչ եք խառնվել իրար, նեղվում եք: Հետո եղբոր հետ խոսեց, նույնն էլ եղբորն էր ասել՝ ամեն ինչ նորմալ է, «տոչնի ա»: Նոր եմ հասկանում, որ նա արդեն վիրավոր էր: Հաջորդ օրն արդեն նորմալ ձայնով խոսում էր: Ասաց, որ իրենց հետևից գնալու են: Երկու հոգով էին՝ Սամվելն ու Վահես: Տղաս մեզ ասաց, որ իրենց տեղը հայտնել են հրամանատարությանը, իրենց դուրս կբերեն: Սպասում էինք, բայց երեխեքի հետևից ոչ ոք չգնաց, ոչ մի քայլ չձեռնարկեցին, ոչ մի բան չարեցին: Եթե գնային, իմ տղային կփրկեին: 11 օր մնացել են անտառում: Վահեն երեք տեղից վիրավոր է եղել»:

Վահեն Ներքին Հանդի թիվ N դիրքում էր, որը թշնամին գրավեց սեպտեմբերի 14-ին: Մինչ այդ տղաները «ոչ մի քայլ հետ» սկզբունքով կռիվ են տվել թշնամու դեմ: Վահեն այդ ժամանակ վիրավորվել է: Դիրքի գրավումից հետո Վահեն և Սամվելը կարողանում են նահանջել դեպի անտառ, մոլորվում այնտեղ, կապ հաստատում հրամանատարության հետ, որոնք հավաստիացնում են, որ կգան նրանց հետևից: Բայց օգնությունն այդպես էլ չի հասնում: Փորձում են ինքնուրույն դուրս գալ անտառից, չնայած նրան, որ անտառը գտնվել է թշնամու հսկողության տակ, բայց կրկին ապարդյուն:

Վահեն մահանում է անտառում: Ընկերը՝ Սամվելը, բարդ որոշում է կայացնում՝ թաքցնում է Վահեի մարմինը, որպեսզի պաշտպանի այն թշնամուց և գիշատիչներից: «Շատ մեծ դժվարությամբ, վիրավոր վիճակում Սամվելը կարողանում է դուրս գալ անտառից: Հետո արդեն անտառի այդ հատվածը համարվում էր չեզոք գոտի, թույլ չէին տալիս որևէ մեկին ներս մտնել»: Ամիսներ շարունակ ընտանիքում բոլորը վստահեցնում էին մայրիկին, որ որդին գերության մեջ է, վերադառնալու է: Մայրիկն էլ սպասում էր նրա վերադարձին: «Ինձանից էին գաղտնի պահում, թե ինչ է իրականում կատարվում: Գյուղից էլ ով գալիս էր մեր տուն, ասում էր՝ փառք Աստծո, ողջ է, շուտով կվերադառնա: Գերիների մի խումբ վերադարձավ, բայց Վահեն նրա մեջ չէր»:

Իրականությունն այլ էր: «2023 թ. հունվարի 27-ին լուրը ստացանք, որ դուրս են բերել Վահեի մարմինը: ԴՆԹ հետազոտություն անցկացրեցին: Փետրվարի 3-ին նոր միայն իրեն հուղարկավորել ենք»: Վահեի անմահանալու օր է նշվում սեպտեմբերի 24-ը:

Չնայած այս ամբողջ պատմության ողբերգականությանը, ցավին ու անզորությանը, այն նաև հավատարմության, նվիրվածության, Վահեի ու Սամվելի ընկերության մասին է: Սամվելի մասին, որը մինչև վերջին պահը եղել է Վահեի կողքին, հոգ տարել վիրավոր ընկերոջը, իսկ վերջում էլ թաքցրել նրա մարմինը՝ այդ կերպ այն պաշտպանելով գիշատիչներից: Հենց նրա օգնությամբ էլ ամիսներ հետո Վահեն «տուն է վերադարձել»:

Ապրելու ուժի մասին: Վահեի անմահանալուց ուղիղ մեկ տարի անց՝ սեպտեմբերի 24- ին, ծնվում է նրա եղբոր տղան: Նրան անվանակոչում են հորեղբոր պատվին՝ Վահե: «Ես շարունակում եմ սպասել իրեն, դա է ինձ ապրեցնում, սպասելով եմ ապրում: Մի քանի օր առաջ անծանոթ մեքենա էր կանգնած փողոցի վերևում, ասացի՝ կարո՞ղ է Վահես է, եկել ու հեռվից մեզ է նայում: Գիշերը մեքենա է անցնում, մտածում եմ՝ Վահես եկավ: Իհարկե, աղջիկս ու տղաս են ուժ տալիս, թոռնիկներս: Գիտեմ, որ ամեն մեկի համար ցավը տանելը յուրովի բարդ է»:

Հ. Գ. - Վահե Թորոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է Լուսագյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանը«Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըԼիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացում Ինչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄկաններով շախմատ. ո՞ր երկիրն է համարվում սուսերամարտի հայրենիքը. «Փաստ»Մեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բաց տիեզերք՝ առանց ապահովագրող ճոպանի, խաղաղ բնակչության զանգվածային սպանդներ. «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ Ալեքսանյան