Երևան, 17.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ» Անօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ» «Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ» Մշտական անպատրաստություն. «Փաստ» Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ» «Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ» Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ» Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ» Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»


Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ քպական իշխանությունները հիստերիայի մեջ են, կարծես որևէ մեկի համար ո՛չ գաղտնիք է, ո՛չ նորություն: Դա ուղղակի անհնար է չտեսնել: Այդ ամենը բոլորի աչքի առջև է, ամենօրյա ռեժիմով՝ տարբեր դրսևորումներով:

Արդեն առիթ ունեցել ենք հպանցիկ արձանագրելու ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանի «դրսևորումներն» Ազգային ժողովում: Տեսեք, վարչապետի պաշտոնն զբաղեցնող, գործնականում՝ պետության ղեկավարի դիրքում գտնվող անձնավորությունը Ազգային ժողովում իրեն պահում է փողոցային «ռազբորկայի» մասնակցի նման, գործածում է վիրավորական բառեր՝ ընդդիմադիրների հասցեին: Այսինքն, նա այդ աստիճան չի պատկերացնում իր քաղաքական կարգավիճակը, իր զբաղեցրած պաշտոնի նշանակությունն ու իր անձնական և քաղաքական պատասխանատվությունը՝ այդ ամենի համար: Աննորմալ երևույթ է, երբ պետության ղեկավարի դիրքն զբաղեցնողը ընդդիմադիր կամ, ընդհանրապես, երկրի որևէ քաղաքացու հասցեին «վիզ կտրելու» ոչ երկիմաստ ժեստ է անում, երբ սպառնում է հաշվեհարդար իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ («գցել պադվալները»), «համբալ» է ասում ու նման բաներ:

Ի՞նչ է հուշում այս ամենը, ինչի՞ արտահայտություն են նման անընդունելի դրսևորումները: Ամենից առաջ այդօրինակ դրսևորումները վկայում են, որ Փաշինյանի ու նրա «թիմի» ջղաձգությունը հասել է գագաթնակետին: Իրենք հասկանում են, որ մոտեցել են եզրակետին: Իրենք հասկանում են, որ կորցրել են ու շարունակում են կորցնել իրենց արտաքին աջակիցներին և արտաքին աջակցության հնարավորությունները: Բայց, որ ամենից շատ է նպաստում փաշինյանական իշխանության նմանօրինակ ջղաձգումներին, իրենք հասկանում են, որ ոչ միայն կորցրել են ներքին վստահության պաշարը, այլև պարզապես դարձել են տոտալ մերժված: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի վստահության վարկանիշը հասել է հազիվ 10-11 տոկոսի: Ավելին, այլևս «չեն աշխատում» էժանագին քարոզչական հնարքները, կամ, ավելի ճիշտ, չեն աշխատում դրանք 2018-ի կամ նույնիսկ 2021-ի տարբերակով:

Դրա ամենից ցցուն օրինակներից մեկը արձանագրվեց Գյումրիում: Այնտեղ էլ Փաշինյանը իրեն բնորոշ «ելույթ» ունեցավ, կհիշեք՝ վիրավորական բառերով, «նախկինների» թեմայով սարսափազդու ձևակերպումներով: Բայց այդ ամենը առավել քան չաշխատեց: Նույնիսկ վարչական ռեսուրսի չարաշահումը չօգնեց: Ու ակնհայտ է, որ հաջորդ ընտրություններին ՔՊ-ին ոչինչ չի օգնելու, բացի տոտալ ընտրակեղծիքներից:

Արդյունքում հիմա ջղաձգության դրսևորումների այդ յուրօրինակ «ալիքը» քպական բոլոր «կարկառուններին» է վարակել, ավելին՝ նույնիսկ վարչապետի տիկնոջը: Նա վերջին օրերին ամեն մի իրենց արված անդրադարձին արձագանքում է, որակումներ է տալիս, պիտակումներ, անում է արտահայտություններ, որոնք ուղիղ անձնական վիրավորանք են: Տեսեք՝ Աննա Հակոբյանը տարբեր առիթներով նման որակումներ է տալիս՝ տխմար, տգետ, անբարոյական, ոջիլ, անգրագետ, անդաստիարակ, ղզիկ...

Եվ էլի՝ հասկանալու համար, թե ինչի հետ գործ ունենք, զուտ մտովի ոչ թե համեմատեք, այլ փորձեք պատկերացնել, որ հրապարակավ, հանրային հարթակներում նման բառապաշարով արտահայտվեր մեր երկրի նախկին ղեկավարներից կամ, ընդհանրապես, աշխարհի որևէ քաղաքակիրթ երկրի ղեկավարներից որևէ մեկի տիկինը:

Դե, մենք այս դեպքում էլ ենք «ուրիշ»: Ընդհանուր առմամբ, դա տխրեցնող է, քանի որ նման դրսևորումները անհետևանք չեն մնում նաև հանրային ընկալման տիրույթում: Բայց, ըստ էության, ստացվում է, որ դա է մակարդակը: Իսկ դա ամենևին էլ լավ կամ ընդունելի մակարդակ չէ: Ամենևին:

Ու բավականին զավեշտական պատկեր է ստացվում: Բոլոր նախկին իշխանությունների կազմում եղել են, կային մի քանի «օդիոզ դեմքեր», որոնցից սպասելի էին զանազան, այսպես ասենք, անախորժություններ ու սկանդալներ: Նաև որոշակի «առանձնահատկություններով» բառամթերք:

Բայց եթե նախկինում ընդամենը մի քանի հոգի էին այդպիսին, որոնց հատիկ-հատիկ ճանաչում էինք, ապա հիմա գործ ունենք մի իշխանության հետ, որը վերից վար, փաստորեն, օդիոզ է: Փաշինյանը գլխավորում է մի իշխանություն, որն ինքն իրեն մականունավորի տեղ է դրել՝ թե՛ ընդհանուր առմամբ, թե՛ առանձին ներկայացուցիչներով: Իրենց թվում է, թե կարող են ԱԺ ամբիոնից «քֆուր ֆռցնել», 7-8-10-20 հոգով հարձակվել քաղաքացու վրա, հոխորտալ, սպառնալ, փողոցային պահվածք դրսևորել... Ընդ որում, նրանց գերակշիռ մասը այս ամենը չէր կարող ու չի կարող իրեն թույլ տալ «իշխանությունից դուրս», որովհետև նրանց «դուխովության» ակունքը միայն ու բացառապես իշխանությունն է, ի մասնավորի՝ իրավապահ համակարգը, որը նրանց թիկունքին է:

Այստեղ, սակայն, մեկ այլ հանգամանք ու հարց էլ կա: Մի՞թե իրենք չգիտեն, թե ինչ է մտածում ժողովուրդն իրենց մասին: Իրենք չգիտե՞ն, թե ինչեր են իրենց մասին ասում, որ հրապարակային միգուցե չեն գրում: Իհարկե, գիտեն: Ինչպե՞ս կարող են չիմանալ: Եվ, գիտեք, շատ հնարավոր է, որ հենց այդ իմանալը, հենց այդ մերժվածության զգացումն է բերում նման ջղաձգությունների: Այսինքն, պատճառները հենց այն են, ինչի մասին խոսեցինք վերևում: Իսկ առաջիկայում այդ ամենի առիթներ դեռ շատ են լինելու: Ու ջղաձգումային «դրսևորումների» պակաս էլ, ըստ այդմ, չի լինելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համարԻնչպես են նոր պերովսկիտային նախագծերը մեզ տալու գերկայուն արևային մարտկոցներ և ո՞րն է դրանց սկզբունքը Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում է Նախապատրաստում են Փաշինյանի այցը Թուրքիա ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերինՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Փաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Ինչո՞ւ և ինչպե՞ս ժամանակին հայտնվեցին կարմիր փողով ատրճանակները․ «Փաստ»Հայաստանն աջակցել է Հնդկաստանին իր տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հարցում. ՀՀ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆԻՍԻ)․ Առաջին անգամ փորձարկվել է ջրածնային ռումբ, իրականացվել է երիկամի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությունը. «Փաստ»Կառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Ադրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Անցած շաբաթ մեր հասարակությունը ողջունելի միակամություն ցուցաբերեց՝ պաշտպանելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին թրքահպատակ վարչախմբի աննախադեպ լկտի հարձակումներից. Չալաբյան Նիկոլը հարձակվել է եկեղեցու վրա, քանի որ իր էությամբ հակազգային է. քաղաքացի Անօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Temu-ում արդեն Իդրամ կա «Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով Մշտական անպատրաստություն. «Փաստ»Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»«Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»Հայոց եկեղեցին թուլացնելը, նրա նկատմամբ իշխանություն հաստատելը շատ ավելի ծանրակշիռ զիջում է, քան տարածքները․ Մենուա ՍողոմոնյանԻսկանդարյանը հերթական օգնությունը ստանալու մոլուցքի պատճառով իրեն նույնացրել է իմ խոսքում նշված անձի հետ․ Տիգրան Ավինյանի հոր հայտարարությունը Գլխավոր դասը, որ մենք պետք է քաղենք Իրան-Իսրայել հակամարտությունից․ Մհեր Ավետիսյան«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգինԹոշակառուներին պետք է տրամադրվի 10-15 տոկոսանոց հավելաճ. Հրայր ԿամենդատյանՄենք հաղթանակի ճանապարհին ենք. Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու Հայաստանի 17 քաղաքացի Երուսաղեմում այժմ սպասում են պետության աջակցությանը. քաղաքացի Իրանը ներսից պառակտելու առաջնայնությունը «հատկացվում է» Իրանի հյուսիս-արևմուտքում ապրող թյուրքախոսներին. սա նաև հակահայկական գործունեություն է. թյուրքագետ Բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր իրականացրած ակցիայի և դրա շրջանակում հնչեցված հերթական «կոռուպցիոն բացահայտումների» մասին․ Հայկ Կոստանյան 24 ժամով ջուր չի լինի. հասցեներՑավոք, մեր մտավորականությունն անհաղորդ մնաց այս աղետին. Արմեն Մանվելյան Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և նրա հանդեպ կոշտ ֆիզիկական բռնություն գործադրելը հանցագործություն է․ Մենուա Սողոմոնյան Արեգակի վրա ևս մեկ հզոր բռնկում է տեղի ունեցել Էս պահին ես իմ միջոցներով արագ ամեն ինչ տրամադրելու եմ, որ շուտ վերականգնենք․ Ապարանի քաղաքապետ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հայկական որոշ բեռներ մնացել են Իրանի ճանապարհներին․ Գևորգ Պապոյան ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6,060 դի, ստացել՝ 78-ը. Մեդինսկի Մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել, պակասող ստորագրությունները բերել, իսկ իմփիչմենթի նախաձեռնողներից ոմանք չափերն անցել են. Իշխան Սաղաթելյան «Մեր աշխատակիցները» շարքի հերթական հերոսը փականագործ Արտավազդ Սարգսյանն է, ով կարողանում է ապահովել հարյուրավոր սարքավորումների անխափան ընթացքը. ԶՊՄԿ «Սերիալին չեմ վերաբերվում՝ «գործ է, անում ենք, կամ գումար ենք աշխատում». Էմմա Մկրտչյանը՝ «Վերջին զանգը», «Սուրբը 2» և այլ նախագծերում նկարահանվելու մասին Որևէ մեկը չպետք է զոհաբերվի, որ Նիկոլն իր կաշին փրկի. Հովհաննես Իշխանյան