Երևան, 19.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ եք փաստաթուղթ ուղարկել ՀՀ միջազգային ներկայացուցչին, որ անհետ կորածների հարցով չզբաղվի. հարց Արտակ Զեյնալյանին Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ» Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ» «Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ» Ավինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ» Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ» Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ» «Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ» Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»


«Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցը պարբերաբար հայտնվում է քննարկումների փուլում։ Ադրբեջանը չի դադարում պահանջներ ներկայացնել։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանից հետաքրքրվում ենք, թե ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այս առումով։ Նշում է՝ երբ այս տարվա մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանը և Բաքուն համաձայնության են եկել «Խաղաղության պայմանագրի» վերջին 2 կետի վերաբերյալ, պաշտոնական Բաքուն գրեթե անմիջապես հայտարարություն արեց, որից հասկացանք՝ իրենք ունեն նախապայման՝ փաստաթուղթը ստորագրելու հետ կապված։ «Նախապայմանը բաղկացած էր երկու մասից՝ Մինսկի խմբի լուծարում և սահմանադրական փոփոխություններ։ Դա տրամաբանորեն նշանակում էր, որ «Խաղաղության պայմանագիրն» ընդամենը մի փաստաթուղթ է, որը Ադրբեջանի պահանջների փաթեթներից մեկն է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դա պահանջներից մեկն է, կան նաև այլ պահանջներ։ Այդ պահանջներից ևս մեկն Ալիևը բարձրաձայնեց։ Խոսքն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», «Արևմտյան Ադրբեջան փախստականների վերադարձի» մասին է։ Պետք է հասկանանք մի բան։ Նախ՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ իրավունք չունի թույլ տալու այն նույն սխալները, որոնք Հայաստանը թույլ տվեց 1991-ին, 1994-ին։ 1991 թվականին էլ կարող էինք ճանաչել Արցախի անկախությունը, դա չարեցինք, 1994 թվականին, երբ պարտադրվեց զինադադար, այդ ժամանակ էլ կարող էինք պարտադրել Ադրբեջանին ճանաչել Արցախը։ Մենք դա չարեցինք։ Հիմա Ադրբեջանը, իր իսկ օրինակից ելնելով, փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանին վերականգնվելու պատմական հնարավորություններ չտա։ Դրանով են պայմանավորված ի հայտ եկող այս նորանոր պայմանները, նախապայմանները։ Բայց պետք է հասկանանք նաև մի բան՝ Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային։ Իրենք էլ են շահագրգռված, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել Հայաստանում, և եթե նույնիսկ Փաշինյանին չտան «Խաղաղության պայմանագիր», կարող են մեկ այլ փաստաթուղթ տալ։ Ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել։ Շատերն, իհարկե, մոռացել են, բայց այս տարի նոյեմբերի 9-ին լրանում է 2020 թ. նոյեմբերի հայտարարության 5-րդ տարին։ Հիմա կա, մեղմ ասած, հիմնավոր կասկած, որ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանին կարող են ինչ-որ մի փաստաթուղթ առաջարկել, որն, այսպես ձևակերպենք, կլինի մտադրությունների մասին ինչ-որ փաստաթուղթ, որտեղ կողմերը կարձանագրեն, որ նպատակ ունեն հասնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը և այլն։ Բայց այդ փաստաթղթի հիմնական նպատակը լինելու է նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերջնական, ինստիտուցիոնալ ոչնչացումը։ Ամենամեծ խնդիրներից մեկը դա է, որովհետև եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչնչանում է, ինստիտուցիոնալ առումով ոչնչացնում ես հիմքերը, որոնցով Ռուսաստանի Դաշնությունը կարող է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում, ավելի մեծ հնարավորություններ ես տալիս Ադրբեջանին և Թուրքիային՝ միասին վերջնականապես «լուծել Հայաստանի հարցը»։ Այ սա ֆունդամենտալ խնդիրներից մեկն է, որի հետ բախվելու ենք շատ մոտ ժամանակահատվածում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մաթևոսյանը։

Երբ հարցնում եմ վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Ալբանիա կատարած այցի և քաղաքագետի ստացած տպավորությունների մասին, նա արձագանքում է. «Իմ տպավորությամբ, Ալբանիայում հիմնական քննարկված թեմաներից մեկը եղել է այն, ինչի մասին նշեցի քիչ առաջ. արդյոք Թուրքիան և Ադրբեջանը պատրա՞ստ են Փաշինյանին ինչ-որ մի փաստաթուղթ «տալ», որը նա կարող է սպասվելիք ընտրությունների ժամանակ օգտագործել։ Նա կասի՝ տեսեք, խոսք էի տալիս խաղաղություն, ճիշտ է, «Խաղաղության պայմանագիր» չեմ բերել, բայց բերել եմ պայմանագիր «Խաղաղության պայմանագրի» մասին, սա՝ օրինակի համար։

Քննարկվող կարևորագույն հարցերից մեկը դա է։ Փաշինյանն ինքն իրեն դրել է մի իրավիճակի մեջ, երբ իր իշխանության լեգիտիմությունը, նույնիսկ իր ընկալմամբ, պայմանավորված է նրանով, թե ինչ փաստաթուղթ կտա Թուրքիան կամ Ադրբեջանը։ Հետևաբար, հիմնական քննարկման հարցը տրամաբանորեն հենց դա է։ Եվս մեկ կարևոր հարց է քննարկվել Ալբանիայում։ Հայաստանի Հանրապետությունը մտադրություն ունի գալիք տարի Եվրոպական ընտանիքի գագաթաժողովը հյուրընկալել մեր երկրում (երեկ այդ մասին արդեն պաշտոնապես հայտարարվեց-խմբ.), ինչի վերաբերյալ իր տեսակետները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ ռուսական պատվիրակությունը հայտնել է հայկական կողմին։ Տեսնենք, թե վերջնական որոշումը ինչպիսին կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանությունների կողմից»,-նշում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի մասին։ Այնպիսի մի փուլում ենք ապրում, որ օտարերկրյա ցանկացած պաշտոնյայի այցի պարագայում տողատակեր ենք փնտրում, անգամ թաքնված մեսիջներ։ Որո՞նք էին Լավրովի այցի հիմնական մեսիջները։ «Սերգեյ Լավրովի այցից կարելի է երկու բան առանձնացնել։ Առաջինը՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տարբեր ֆորմատներով հանդիպումների, զրույցների, հայտարարությունների ժամանակ Սերգեյ Լավրովը արձանագրեց այն, ինչը պետք էր երևի արձանագրել հենց Հայաստանում, այն է, որ Արցախի հարցի «լուծման» ներկայիս փաթեթը հայ հասարակությանը, հայ ժողովրդին պարտադրել է Նիկոլ Փաշինյանը՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ են ասում իշխանությունները։ Եղան Ջերմուկի դեպքերը, դրա համար ստիպված էինք դա անել և այլն։ Կամ էլ ասում էին, որ օգոստոսին Հայաստանին և Ադրբեջանին Ռուսաստանը առաջարկ արեց, բայց Ադրբեջանը չընդունեց կարգավիճակի վերաբերյալ հարցը հետագային թողնելու առաջարկը, դրանից էլ ծնվեց Պրահայի հայտարարությունը։ Կարևոր շեշտադրումներ արվեցին Լավրովի կողմից։ Կար ջենթլմենական համաձայնություն, որ այդ հարցը թողնվելու է ապագային։ Արձանագրենք, որ 44-օրյա պատերազմն իր աղետաբերությամբ շատ ավելի ցավոտ էր մեզ համար, քան այն, ինչ տեղի ունեցավ Ջերմուկում, բայց 44-օրյայի ժամանակ հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը, դեռ մի բան էլ Արցախի կարգավիճակը թողնել ապագային, իսկ Նիկոլ Փաշինյանն օգտագործեց Ջերմուկի դեպքերը, որպեսզի «ձեռքերը լվանա» Արցախից։ Այսինքն, կար հնարավորություն այլ «լուծում» տալ այս իրավիճակին, բայց Հայաստանի իշխանություններն ընտրեցին տարբերակ, որով բավարարեցին Ադրբեջանի պահանջները։ Եվս մի կարևոր շեշտադրում, որը կարմիր թելով անցնում էր Սերգեյ Լավրովի այցի շրջանակներում։ Ուզո՞ւմ է Հայաստանը ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, ռուսները պատրաստ են այդ հարցում աջակցել, ուզո՞ւմ է Եվրամիության դիտորդական առաքելություն, լավ, Ռուսաստանը դրա հետ խնդիր չունի, ուզո՞ւմ են ռուս սահմանապահների ներկայությունը հայ-թուրքական սահմանին, ռուսները պատրաստ են դրանում աջակցել, չեն ուզում, չի լինի։ Ռուսական կողմն անդադար օգտագործում է այն ձևակերպումը, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, ինքնիշխան որոշումներ կարող է կայացնել։ Հիմա ինքնիշխանությունը կարող է նաև նեգատիվ բնույթ ունենալ։ Նեգատիվ բնույթն այն է, ինչ անում են Հայաստանի իշխանությունները։ Ռուսական կողմի անդադար շեշտադրումները, որ դա ինքնիշխան որոշում է, դուք ինքնիշխան եք, որոշակի ուղերձ է նաև հանրությանը՝ հարգելի հայ ժողովուրդ, ճիշտ է, քեզ բարեկամ ենք համարում, բայց ունես իշխանություն, որն այս տեսակ մոտեցումներ ունի։ Եթե ուզում եք վերանայել իրողությունները, պատրաստ ենք այդ վերանայված իրողությունների հետ էլ հաշվի նստել, եթե ուզում եք վերադառնալ դաշնակցային հարաբերություններին, դրան էլ ենք պատրաստ։ Գնդակը հայ հասարակության քաղաքական դաշտի վերնախավի կիսադաշտում է։ Պետք է ինքներս հետևություններ անենք այս ամենից»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունըԵվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինIDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը ԵրևանումԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցԻնչո՞ւ եք փաստաթուղթ ուղարկել ՀՀ միջազգային ներկայացուցչին, որ անհետ կորածների հարցով չզբաղվի. հարց Արտակ ԶեյնալյանինԱյս իշխանությունը դասական օկուպացիոն ռեժիմ է. Արմեն Մանվելյան Թույլ չենք տա, որ մեր եկեղեցին թուրքերի կամակատարների փայ դառնա. Ավետիք Չալաբյան Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ԱՄՆ շուկա Bitcoin 2025-ի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր «Տղաներիս հետ փորձում եմ խիստ լինել, նույնիսկ մանկապարտեզում խնդրում եմ խիստ լինել նրանց հետ». Գոհար Գասպարյան Իրան-Իսրայել կոնֆլիկտի սրվելու դեպքում մեր վիճակը շատ է ծանրանալու. Մենուա Սողոմոնյան Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են շարժակազմերի վերանորոգման աշխատանքները Հայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն «Նոան» նոր մարզական տնօրեն ունի Արդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում ստեղծել երկաթուղու վրա աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանի անալոգը Դա պարզապես մեքենա չէ, նրա համար չկան անանցանելի ճանապարհներ. «Փաստ»Փաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Փաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա «ՀայաՔվե» միավորման վարչության անդամները Հաագայում հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Իսա ԿահրամանինFastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Խոշոր հրդեհ Նորքի անտառներում, հանրահավաք ընդդեմ հոսանքի թանկացման. «Փաստ»Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին. Սամվել Կարապետյան Երկրի հարցն է կարևոր, Նիկոլը փորձում է շեղել եկեղեցով. քաղաքացի Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Այն մասին, թե ով է ուղղորդում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նրա արշավում․ Ավետիք ՉալաբյանԽաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց, մեր ազգային գերիների թիվը մեկով ավելացավ. Ռուբեն Մելիքյան «Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»Ավինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»«Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ