Երևան, 19.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ եք փաստաթուղթ ուղարկել ՀՀ միջազգային ներկայացուցչին, որ անհետ կորածների հարցով չզբաղվի. հարց Արտակ Զեյնալյանին Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ» Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ» «Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ» Ավինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ» Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ» Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ» «Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ» Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»


Ինչի՞ համար էր ժամանակին օգտագործվում ձեռնափայտը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձեռնափայտը երևի թե ամենահին «գործիքներից» մեկն է՝ սկսյալ սովորական ծառի ճյուղից: Հետագայում՝ պատմական տարբեր ժամանակաշրջաններում ձեռնափայտը կարևոր դեր է խաղացել «ջենթլմենի» կերպարում՝ մարմնավորելով նրա ոճն ու կարգավիճակը։ Դա պարզապես աքսեսուար չի եղել, այլ եղել է մի տեսակ պարտադիր տարր։

Այսօր ձեռնափայտը հիմնականում կապված է առողջական հանգամանքի հետ. այն օգնում է սահմանափակ շարժունակությամբ մարդկանց, իսկ, օրինակ՝ 17-18-րդ դարերի Եվրոպայում ձեռնափայտը խորհրդանշում էր մարդու զարգացման կարևոր փուլերը։ Դա տղայից փեսացու դառնալու պատրաստ չափահաս տղամարդու անցման նշան էր: Ինչպես ֆրակը կամ ծխամորճը, այնպես էլ ձեռնափայտը հասունության նշան էր։ Ձեռնափայտի տերը ցույց էր տալիս, որ իր այդ աքսեսուարը պատահական չէ։ Ակնկալվում էր, որ տղամարդը, որը ձեռնափայտ ունի, պետք է հետևի վարքագծի որոշակի կանոնների։ Օրինակ՝ պարոնը չպետք է «չմտածված» կերպով կրի այն. երբ նա տուն էր մտնում, նրան խնդրում էին միջանցքում թողնել գլխարկը, ձեռնոցները և, իհարկե, ձեռնափայտը։ Դա հարգանքի և հյուրընկալության նշան էր, որը ցույց էր տալիս, որ տանտերը պատրաստ է երկար ժամանակով ընդունել հյուրին։

Այն ժամանակ ձեռնափայտն ուներ տիկնոջ հետ զբոսանքի ժամանակ վարվելու իր կանոնները: Ջենթլմենն ստիպված էր այն դնել ձախ ձեռքի մեջ, որպեսզի չխանգարի տիկնոջը, որը քայլում էր նրա հետ թև թևի, դա քաղաքավարության և հարգանքի կարևոր դրսևորում էր։

Այսօր մենք ձեռնափայտն ընկալում ենք որպես ակնհայտ ու ինքնըստինքյան մի բան, բայց իրականում դրա հայտնվելը տղամարդկանց նորաձևության մեջ ուներ տրամաբանական բացատրություն։ 17-րդ դարում տղամարդիկ կրում էին կոշտ շրջանակներով և ծավալուն ուրվանկարներով հագուստ։ Նման կոստյումներով անհնար էր պարզապես ձեռքերը գրպանները դնել կամ դրանք հարմարավետ դիրքով պահել, ուստի ձեռնափայտը գործնական խնդիր էր լուծում. այն օգնում էր ազատել ձեռքերը և, միևնույն ժամանակ, ոճային տեսք ունենալ: Ավելին, երբ այն ժամանակ ձիերն ու սրերն այլևս հասանելի չէին առօրյա օգտագործման համար, ձեռնափայտն էր դարձել տղամարդու համար կարևոր աքսեսուար։ Բացի դա, այն թանկարժեք իր էր ու հպարտության առիթ։ Օրինակ՝ Լյուդովիկոս 14-րդը կրում էր գոհարներով պատված ձեռնափայտ, որն ընդգծում էր նրա վեհությունն ու կարգավիճակը։

Այնուամենայնիվ, դրա օգտագործումը չէր սահմանափակվել միայն գեղագիտական նպատակներով: Բժիշկները, օրինակ՝ օգտագործում էին դրա՝ քացախով թաթախված գլուխը՝ գոլորշի ներշնչելու և հիվանդություններից պաշտպանվելու համար։ Կային նաև ավելի էքսցենտրիկ տարբերակներ, երբ ձեռնափայտերի մեջ տեղադրվում էին ժամացույցներ, հեռադիտակներ կամ նույնիսկ աստղադիտակներ։

Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ձեռնափայտը կորցրեց իր ժողովրդականությունը, և ահա թե ինչու: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ձեռնափայտը մնում էր տղամարդկանց զգեստապահարանի անբաժանելի մասը, իսկ նորարարներն անընդհատ առաջարկում էին նոր տեսակներ՝ հարմարեցված տարբեր մասնագիտություններին ու հոբբիներին։ Կային ձեռնափայտեր ինժեներների, ատաղձագործների, ճարտարապետների և նույնիսկ ոսկերիչների համար։ Բայց պատերազմի ժամանակ այդ նորաձևությունը սկսեց անհետանալ։ Մնաց միայն սպայական ձեռնափայտը, իսկ մնացած ձեռնափայտերը հիմնականում մնացին որպես աքսեսուարներ արշավականների, լեռնագնացների և սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց համար: Այն այլևս կարգավիճակի կամ առնական նրբագեղության խորհրդանիշ չէ, ինչպես նախկինում էր: Ձեռնափայտն աստիճանաբար դադարեց լինել ջենթլմենի կերպարի մաս՝ իր տեղը զիջելով ավելի ժամանակակից ու ֆունկցիոնալ աքսեսուարներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունըԵվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինIDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը ԵրևանումԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցԻնչո՞ւ եք փաստաթուղթ ուղարկել ՀՀ միջազգային ներկայացուցչին, որ անհետ կորածների հարցով չզբաղվի. հարց Արտակ ԶեյնալյանինԱյս իշխանությունը դասական օկուպացիոն ռեժիմ է. Արմեն Մանվելյան Թույլ չենք տա, որ մեր եկեղեցին թուրքերի կամակատարների փայ դառնա. Ավետիք Չալաբյան Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ԱՄՆ շուկա Bitcoin 2025-ի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր «Տղաներիս հետ փորձում եմ խիստ լինել, նույնիսկ մանկապարտեզում խնդրում եմ խիստ լինել նրանց հետ». Գոհար Գասպարյան Իրան-Իսրայել կոնֆլիկտի սրվելու դեպքում մեր վիճակը շատ է ծանրանալու. Մենուա Սողոմոնյան Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են շարժակազմերի վերանորոգման աշխատանքները Հայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն «Նոան» նոր մարզական տնօրեն ունի Արդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում ստեղծել երկաթուղու վրա աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանի անալոգը Դա պարզապես մեքենա չէ, նրա համար չկան անանցանելի ճանապարհներ. «Փաստ»Փաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Փաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա «ՀայաՔվե» միավորման վարչության անդամները Հաագայում հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Իսա ԿահրամանինFastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Խոշոր հրդեհ Նորքի անտառներում, հանրահավաք ընդդեմ հոսանքի թանկացման. «Փաստ»Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին. Սամվել Կարապետյան Երկրի հարցն է կարևոր, Նիկոլը փորձում է շեղել եկեղեցով. քաղաքացի Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Այն մասին, թե ով է ուղղորդում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նրա արշավում․ Ավետիք ՉալաբյանԽաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց, մեր ազգային գերիների թիվը մեկով ավելացավ. Ռուբեն Մելիքյան «Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»Ավինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»«Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»