Երևան, 20.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարար Ինչո՞ւ եք փաստաթուղթ ուղարկել ՀՀ միջազգային ներկայացուցչին, որ անհետ կորածների հարցով չզբաղվի. հարց Արտակ Զեյնալյանին Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ» Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ» «Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ» Ավինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ» Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ» Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ» «Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»


«Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ Թադևոսյան

Հարցազրույց

Հունիսի 9-ից 12-ը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հյուրընկալում է միջազգային ճանաչում ունեցող հայ-իսպանացի ջութակահար և մանկավարժ Զոհրաբ Թադևոսյանին։ Նա վարպետության դասեր կանցկացնի հիմնադրամի պատանի երաժիշտների համար։ Դասերն անցկացվելու են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ բաց ձևաչափով և հասանելի ազատ ունկնդրման համար։

Past.am-ը առիթը բաց չթողեց զրուցել հայտնի ջութակահարի հետ։

-Պարոն Թադևոսյան, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հրավերով վարպետության դասեր եք անցկացնելու հիմնադրամի պատանի երաժիշտների համար։ Որքանո՞վ է ձեզ համար կարևոր փորձի փոխանակումը հատկապես պատանի սերնդի հետ։

-Իմ նպատակը լոկ փորձի փոխանակումը չէ, դա լավ է, բայց ամենակարևորը չէ։ Մաստեր կլասներն իրենց մեջ մեծ առումով ինչ-որ մեծ օգուտ չեմ պարունակում։ Կարծում եմ՝ ամենակարևորը Հայաստանում ջութակի կատարողական արվեստ ստեղծելն է, քանի որ ներկա պահին և արդեն մոտ 30 և ավելի տարի այն, մեղմ ասած, շատ խորը ճգնաժամ է ապրում։ Իմ նպատակն է, որպեսզի Հայաստան գան ուսանելու, ոչ թե Հայաստանից գնան ուսանելու և մնան Եվրոպայում կամ Ամերիկայում։ Լինելով զգույշ լավատես՝ դա հնարավոր է ստանալ երկարաժամկետ ապագայում, տասնյակ տարիներ են պետք, համբերություն և առաջին հերթին՝ կրթվելու ցանկություն ու կամք։ Հնարավորություն կա Ջենիֆեր Լոպեսին հրավիրել Հայաստան, ինչը շատ լավ է, բայց եթե այդ գումարի 10-րդ մասը ներդրվի ջութակի կատարողական արվեստի զարգացման մեջ, շատ ու շատ տաղանդավոր հայ երեխաներ կունենան փայլուն ապագա։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրինությունը շատ լրջորեն զբաղվում է այդ հարցով և հասկանում հարցի լրջությունը։ Կարծում եմ՝ հնարավորություն կարող է լինել, եթե հիմնադրամն ունենա լուրջ աջակցություն պետական այրերից։ Սա ջութակի դպրոցի գոյություն ունենալու կամ չունենալու հարցն է։

-Բազմիցս առիթ ունեցել եք հայ երաժիշտների համար վարպետության դասեր անցկացնելու։ Լինելով նաև մանկավարժ՝ ինչպիսի՞ն է ձեր կարծիքը, դիտարկումը նրանց մասնագիտական հմտությունների և կարողությունների մասին։

-Շատ շնորհալի երիտասարդներ կան։ Պետք է նշեմ, որ նրանցից մի քանիսի հետ պարբերաբար հանդիպում եմ տարբեր մաստեր կլասների ժամանակ և ամեն անգամ հանդիպելիս տեսնում եմ բավականին դրական փոփոխություններ իրենց կատարումների մեջ և ոչ միայն կատարումների, այլ նաև դեպի երաժշտություն և ջութակ մոտեցման մեջ։

-Դուք այն երաժիշտներից եք, որն ապրելով և ստեղծագործելով Հայաստանի սահմաններից դուրս, միևնույն ժամանակ շատ ամուր եք պահում Հայաստանի հետ կապը՝ այցեր հայաստանյան երաժշտական դպրոցներ, վարպետության դասեր։ Ինչո՞ւ է սա ձեզ համար կարևոր։ Սա ձեզ համար էներգիայի նո՞ր աղբյուր է հանդիսանում։

-Ես հայ եմ, ծնվել եմ Երևանում, սովորել եմ Երևանում, մինչև Եվրոպա մեկնելն ուսանել եմ Երևանի պետական կոնսերվատորիայում իմ հորեղբոր՝ Էդուարդ Թադևոսյանի մոտ։ Այսօր կյանքիս մեծ մասն ապրում եմ Մադրիդում, պատիվ ունեմ լինել հրավիրված Եվրոպայի տարբեր կրթօջախներում դասավանդելու, լինել տարբեր միջազգային մրցույթներում ժյուրիի անդամ։ Իմ մասնագիտական փորձն առաջին հերթին ուզում եմ կիսել Հայաստանում։ Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում, ուզում եմ ինչ-որ օգտակար բան անել այստեղ։

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունըԵվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինIDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը ԵրևանումԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցԻնչո՞ւ եք փաստաթուղթ ուղարկել ՀՀ միջազգային ներկայացուցչին, որ անհետ կորածների հարցով չզբաղվի. հարց Արտակ ԶեյնալյանինԱյս իշխանությունը դասական օկուպացիոն ռեժիմ է. Արմեն Մանվելյան Թույլ չենք տա, որ մեր եկեղեցին թուրքերի կամակատարների փայ դառնա. Ավետիք Չալաբյան Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ԱՄՆ շուկա Bitcoin 2025-ի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր «Տղաներիս հետ փորձում եմ խիստ լինել, նույնիսկ մանկապարտեզում խնդրում եմ խիստ լինել նրանց հետ». Գոհար Գասպարյան Իրան-Իսրայել կոնֆլիկտի սրվելու դեպքում մեր վիճակը շատ է ծանրանալու. Մենուա Սողոմոնյան Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են շարժակազմերի վերանորոգման աշխատանքները Հայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն «Նոան» նոր մարզական տնօրեն ունի Արդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում ստեղծել երկաթուղու վրա աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանի անալոգը Դա պարզապես մեքենա չէ, նրա համար չկան անանցանելի ճանապարհներ. «Փաստ»Փաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Փաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա «ՀայաՔվե» միավորման վարչության անդամները Հաագայում հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Իսա ԿահրամանինFastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Խոշոր հրդեհ Նորքի անտառներում, հանրահավաք ընդդեմ հոսանքի թանկացման. «Փաստ»Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին. Սամվել Կարապետյան Երկրի հարցն է կարևոր, Նիկոլը փորձում է շեղել եկեղեցով. քաղաքացի Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Այն մասին, թե ով է ուղղորդում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նրա արշավում․ Ավետիք ՉալաբյանԽաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց, մեր ազգային գերիների թիվը մեկով ավելացավ. Ռուբեն Մելիքյան «Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»Ավինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»