Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Խաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ» Եթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ» Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ» «Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Հանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը. «Փաստ»


Ատելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանի հիմնական «զենքերից» մեկը ատելության, չարության, բաժանարարության սերմանումն ու տարածումն է, առանձնապես մի նորություն չէ: Միշտ է այդպես եղել՝ սկսյալ լրագրող, խմբագիր, ապա պատգամավոր եղած ժամանակներից: Դե, իսկ 2018 թվականը դրա ամենավառ վկայությունն է:

Նրա կառավարման ամբողջ «տրամաբանությունը» ևս անցած 7 տարում հիմնականում հենց վերոնշյալ «զենքի» սվինների վրա էլ հենված է. ներքին ատելություն, ներհասարակական, խմբային, տարածաշրջանային, դասակարգային թշնամանքի սերմանում, չարության անդադար տարածում:

Հետաքրքիր է, որ առանձին փորձագետներ, Փաշինյանի կառավարումը բնորոշելով որպես «լակոտապետություն» («լակոտակրատիա»), նշում են, որ դրա հիմնական ռեսուրսը ներքին ատելությունն է: Կարծիք է, որ կյանքի իրավունք ունի:

Կարելի է հընթացս մի կողմ դնել նախքան իշխանության գալը Փաշինյանի գործունեության «ատելության» դրսևորումները, քանզի դրա համար հատորներ պետք կգան, և միանգամից կենտրոնանալ իշխանավարման շրջանի վրա՝ սկսելով 2018 թվականից:

Ինքզինքը քրիստոնյա, անգամ՝ Հայ առաքելական եկեղեցու «հավատավոր հետևորդ» հռչակած Փաշինյանը 2018-ի ապրիլին իշխանության եկավ ողջ-առողջ մարդկանց տների դռների մոտ դագաղներ, սգո պսակներ դնելով, իր քաղաքական հակառակորդների անվանումներով մահվան երիզներ ու պաստառներ կախ տալով: Նա իշխանության եկավ դագաղներով «ակցիաներ» անելով, այդ դագաղ «պարացնելուց» ինքնամոռաց հրճվող ամբոխի ուսերի վրա:

Փաշինյանի ատելության անատոմիան, պետք է նկատել, բավականին պարզ է, եթե չասվի՝ պարզունակ: Տեսեք, գործելաոճը միշտ նույնն է. ձևակերպել պարզունակ հակադրություն, ապա հայտարարել, որ բոլոր դժբախտությունները պայմանավորված են տվյալ փուլում ընտրված ատելության թիրախով:

Հիշեցնենք մի քանի օրինակ: Փաշինյանը հայտարարում էր, թե «աղքատ եք, որովհետև ձեզ թալանում են...»: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ «աղքատությունն աղքատների գլխի մեջ է, վատ կրթությունից է, ընդհանրապես չկրթվելուց է, ծուլությունիից է» (բոլոր բնորոշումները Փաշինյանի տարբեր հայտարարություններից են ծաղկաքաղ արված): Փաշինյանի ատելության թիրախը օլիգարխներն էին, առհասարակ՝ ունևոր, հարուստ մարդիկ: Նրանց նկատմամբ էլ էր ատելություն սերմանվում, խոստումով, թե՝ «հեսա նրանցից ամենը կխլենք ու կբաժանենք»: Իշխանությունը վերցնելուց հետո պարզվեց, որ օլիգարխներն ընդամենը սեփականատերեր էին, որոնց կարելի է «կթել»: Չէ, ոչ պետության համար:

Ատելության սերմանման դասական դրսևորում էր հանրությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանելը: Զուգահեռաբար ու անդադար սերմանվում էր «նախկինների» հանդեպ ատելությունը: Սա՝ այն դեպքում, երբ նախ, Փաշինյանն ինքը որոշակի իմաստով «նախկին» է, իսկ որ առավել ցայտուն է, նրա թիմը առատորեն լցոնված է զանազան «նախկիններով»: Այսինքն, «նախկին» էլ կար, «նախկին» էլ: Բայց այստեղ հիմնականը ատելություն սերմանելու և արմատավորելու հարցն է:

Ապա շատ ավելի խոր, կարելի է ասել՝ պետական մակարդակով սկսվեց ատելության քարոզը Արցախի և արցախցիների դեմ (չնայած դա սկսվել էր վաղուց՝ դեռ խմբագիր եղած ժամանակներից): Փաշինյանի քարոզչությունն Արցախի հայերին դեմոնացրեց, արցախցիներին սկսեցին նկարագրել որպես մարդկային հատկանիշներից զուրկ հրեշների, «պարզվեց»՝ բոլոր քպականները Արցախում մի բաժակ ջուր էին ուզել, իսկ նրանց այդ ջուրը ոչ ոք չէր տվել, ու թե ինչպես նրանք ծարավից չէին ջրազրկվել, անհայտ է: Փոխարենը հայտնի է, որ հենց ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեցին հոշոտման: Բայց դա էլ ամենը չէ. Մինչև օրս էլ ինտենսիվորեն շարունակվում է ատելության քարոզը արցախցիների դեմ:

Ներկա փուլում, կարելի է ասել՝ հանրորեն դիտարկում ենք ծայրահեղ, մաղձակիտ ու թունախեղդ ատելության վայրագ քարոզ Հայ առաքելական եկեղեցու, ազգային արժեքների, ազգային շահերի, ազգային ուժերի դեմ:

Ատելությունն ու չարությունը Փաշինյանին ու նրա նեղ թիմին, պետք է ենթադրել, ուժ են տալիս, ինչպես «էներգետիկ վամպիրներին»: Ասենք՝ նրանց գործելակերպը հենց էներգետիկ վամպիրության էլ նման է. քամել հանրության, հասարակության, ժողովրդի հույզերը: Դրանք մեկ անգամ չէ, որ կիրառվել են:

Միանգամայն օրինաչափ է, թերևս, որ հենց այժմ, երբ Փաշինյանի իշխանությունը սրընթաց գնում է դեպի զրոյական վարկանիշ, այդպես վայրագ ձևով անձամբ Փաշինյանն ու նրա նեղ թիմը ատելություն են սերմանում Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի նկատմամբ:

Մի խոսքով, հասարակության մեջ ատելության ու թշնամանքի ներարկումը փաստացի Նիկոլ Փաշինյանի հիմնական գործիքն է, ու որքան մոտենան ընտրությունները, այսքան դոզան մեծացնելու է: Եթե բանը հասնի ընտրություններին: Ինչո՞ւ «եթե»: Որովհետև այդ ամենը երկսայր սուր է: Խոսքը՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես», ներկա իրավիճակին համապատասխանում է գրեթե ամբողջովին: Եվ հաշվի առնելով Փաշինյանի ու նրա թիմակիցների «ցանած» չարիքը՝ տողերիս հեղինակը փշաքաղվում է՝ հստակ պատկերացնելով նրանց «հնձելիքը»:

Բայց դա թողնենք ապագայի ժամանակագիրներին: Հիմա շատ ավելի կենսական է հարցը, թե ինչպե՞ս հաղթահարել այս մղձավանջը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԹրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՍամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգներըՖիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանԺունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես Ես դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ ԽամենեիՈւժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր․ ՖիցոBalenciaga x Manolo Blahnik. 2026 թվականի Pre-fall սեզոնի շքեղ համագործակցությունը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին. Ռուբեն ՄխիթարյանՆերիշխանական լարվածություն. Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի Սամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը. Նարեկ ԿարապետյանԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին Բենզինային քաղաքականությունը կեղծ է, այդ բենզինն էլ՝ արյունոտ․ Արմեն ՄանվելյանՄեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն. Արթուր ՄիքայելյանՌուս գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող արևային վահանակներ տիեզերքի համար«Այ կզա՛ծ, դու նրանց ճուտն ես, տեղդ լա՛վ իմացիր»․ ՊՆ նախկին նախարար Ոսկու վերարտահանումը խեղաթյուրել է ՀՀ տնտեսական ցուցանիշները․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակների՝ 50% ավելացման ծրագիր․ Դավիթ Հակոբյան Հայաստանը Ադրբեջանի, Թուրքիայի ու այլ գործոնների ճնշման ներքո անընդհատ քննարկում է ատոմակայանը փակելու հարցը. ՄարուքյանՍննդատեսակ, որ երբեմն ոսկուց թանկ է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ).Տանկեր-ինքնաթիռի և կործանիչի բախում, խոշոր երկրաշարժ, հրաբխի ժայթքում. «Փաստ»