Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ» «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»


Ատելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանի հիմնական «զենքերից» մեկը ատելության, չարության, բաժանարարության սերմանումն ու տարածումն է, առանձնապես մի նորություն չէ: Միշտ է այդպես եղել՝ սկսյալ լրագրող, խմբագիր, ապա պատգամավոր եղած ժամանակներից: Դե, իսկ 2018 թվականը դրա ամենավառ վկայությունն է:

Նրա կառավարման ամբողջ «տրամաբանությունը» ևս անցած 7 տարում հիմնականում հենց վերոնշյալ «զենքի» սվինների վրա էլ հենված է. ներքին ատելություն, ներհասարակական, խմբային, տարածաշրջանային, դասակարգային թշնամանքի սերմանում, չարության անդադար տարածում:

Հետաքրքիր է, որ առանձին փորձագետներ, Փաշինյանի կառավարումը բնորոշելով որպես «լակոտապետություն» («լակոտակրատիա»), նշում են, որ դրա հիմնական ռեսուրսը ներքին ատելությունն է: Կարծիք է, որ կյանքի իրավունք ունի:

Կարելի է հընթացս մի կողմ դնել նախքան իշխանության գալը Փաշինյանի գործունեության «ատելության» դրսևորումները, քանզի դրա համար հատորներ պետք կգան, և միանգամից կենտրոնանալ իշխանավարման շրջանի վրա՝ սկսելով 2018 թվականից:

Ինքզինքը քրիստոնյա, անգամ՝ Հայ առաքելական եկեղեցու «հավատավոր հետևորդ» հռչակած Փաշինյանը 2018-ի ապրիլին իշխանության եկավ ողջ-առողջ մարդկանց տների դռների մոտ դագաղներ, սգո պսակներ դնելով, իր քաղաքական հակառակորդների անվանումներով մահվան երիզներ ու պաստառներ կախ տալով: Նա իշխանության եկավ դագաղներով «ակցիաներ» անելով, այդ դագաղ «պարացնելուց» ինքնամոռաց հրճվող ամբոխի ուսերի վրա:

Փաշինյանի ատելության անատոմիան, պետք է նկատել, բավականին պարզ է, եթե չասվի՝ պարզունակ: Տեսեք, գործելաոճը միշտ նույնն է. ձևակերպել պարզունակ հակադրություն, ապա հայտարարել, որ բոլոր դժբախտությունները պայմանավորված են տվյալ փուլում ընտրված ատելության թիրախով:

Հիշեցնենք մի քանի օրինակ: Փաշինյանը հայտարարում էր, թե «աղքատ եք, որովհետև ձեզ թալանում են...»: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ «աղքատությունն աղքատների գլխի մեջ է, վատ կրթությունից է, ընդհանրապես չկրթվելուց է, ծուլությունիից է» (բոլոր բնորոշումները Փաշինյանի տարբեր հայտարարություններից են ծաղկաքաղ արված): Փաշինյանի ատելության թիրախը օլիգարխներն էին, առհասարակ՝ ունևոր, հարուստ մարդիկ: Նրանց նկատմամբ էլ էր ատելություն սերմանվում, խոստումով, թե՝ «հեսա նրանցից ամենը կխլենք ու կբաժանենք»: Իշխանությունը վերցնելուց հետո պարզվեց, որ օլիգարխներն ընդամենը սեփականատերեր էին, որոնց կարելի է «կթել»: Չէ, ոչ պետության համար:

Ատելության սերմանման դասական դրսևորում էր հանրությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանելը: Զուգահեռաբար ու անդադար սերմանվում էր «նախկինների» հանդեպ ատելությունը: Սա՝ այն դեպքում, երբ նախ, Փաշինյանն ինքը որոշակի իմաստով «նախկին» է, իսկ որ առավել ցայտուն է, նրա թիմը առատորեն լցոնված է զանազան «նախկիններով»: Այսինքն, «նախկին» էլ կար, «նախկին» էլ: Բայց այստեղ հիմնականը ատելություն սերմանելու և արմատավորելու հարցն է:

Ապա շատ ավելի խոր, կարելի է ասել՝ պետական մակարդակով սկսվեց ատելության քարոզը Արցախի և արցախցիների դեմ (չնայած դա սկսվել էր վաղուց՝ դեռ խմբագիր եղած ժամանակներից): Փաշինյանի քարոզչությունն Արցախի հայերին դեմոնացրեց, արցախցիներին սկսեցին նկարագրել որպես մարդկային հատկանիշներից զուրկ հրեշների, «պարզվեց»՝ բոլոր քպականները Արցախում մի բաժակ ջուր էին ուզել, իսկ նրանց այդ ջուրը ոչ ոք չէր տվել, ու թե ինչպես նրանք ծարավից չէին ջրազրկվել, անհայտ է: Փոխարենը հայտնի է, որ հենց ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեցին հոշոտման: Բայց դա էլ ամենը չէ. Մինչև օրս էլ ինտենսիվորեն շարունակվում է ատելության քարոզը արցախցիների դեմ:

Ներկա փուլում, կարելի է ասել՝ հանրորեն դիտարկում ենք ծայրահեղ, մաղձակիտ ու թունախեղդ ատելության վայրագ քարոզ Հայ առաքելական եկեղեցու, ազգային արժեքների, ազգային շահերի, ազգային ուժերի դեմ:

Ատելությունն ու չարությունը Փաշինյանին ու նրա նեղ թիմին, պետք է ենթադրել, ուժ են տալիս, ինչպես «էներգետիկ վամպիրներին»: Ասենք՝ նրանց գործելակերպը հենց էներգետիկ վամպիրության էլ նման է. քամել հանրության, հասարակության, ժողովրդի հույզերը: Դրանք մեկ անգամ չէ, որ կիրառվել են:

Միանգամայն օրինաչափ է, թերևս, որ հենց այժմ, երբ Փաշինյանի իշխանությունը սրընթաց գնում է դեպի զրոյական վարկանիշ, այդպես վայրագ ձևով անձամբ Փաշինյանն ու նրա նեղ թիմը ատելություն են սերմանում Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի նկատմամբ:

Մի խոսքով, հասարակության մեջ ատելության ու թշնամանքի ներարկումը փաստացի Նիկոլ Փաշինյանի հիմնական գործիքն է, ու որքան մոտենան ընտրությունները, այսքան դոզան մեծացնելու է: Եթե բանը հասնի ընտրություններին: Ինչո՞ւ «եթե»: Որովհետև այդ ամենը երկսայր սուր է: Խոսքը՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես», ներկա իրավիճակին համապատասխանում է գրեթե ամբողջովին: Եվ հաշվի առնելով Փաշինյանի ու նրա թիմակիցների «ցանած» չարիքը՝ տողերիս հեղինակը փշաքաղվում է՝ հստակ պատկերացնելով նրանց «հնձելիքը»:

Բայց դա թողնենք ապագայի ժամանակագիրներին: Հիմա շատ ավելի կենսական է հարցը, թե ինչպե՞ս հաղթահարել այս մղձավանջը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացում Ինչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄկաններով շախմատ. ո՞ր երկիրն է համարվում սուսերամարտի հայրենիքը. «Փաստ»Մեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բաց տիեզերք՝ առանց ապահովագրող ճոպանի, խաղաղ բնակչության զանգվածային սպանդներ. «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին