Երևան, 10.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ» Նպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ» Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ» «Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ» «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»


«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը

Հասարակություն

«Քո կողքին»-ը վերադարձավ նոր ձևաչափով, նոր ասելիքով և նոր անունով։ Դեռևս 2024-ին մեկնարկած, բացառապես տեղահանված մեր արցախցի հայրենակիցներին ուղղված և 150 երեխայի սոցիալական աջակցություն ցուցաբերած «Քո կողքին» ծրագիրն արդեն կոչվում է «Կողք կողքի» և ուղղված է ոչ թե սոցիալական ուղիղ աջակցությանը, այլ բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ 

Սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը համահունչ՝ «Կողք կողքի» ծրագրի թիրախում երկու կարևորագույն ուղղություններ են՝ կրթության միջոցով աշխատանքի հնարավորություն և կրթության խրախուսում։ Որպես ծրագրի մեկնարկ ընտրվել է արցախցի կանանց հզորացման ուղղությունը, որը Բանկը իրականացնում է «Հայ մայրեր» ՀԿ-ի հետ համագործակցությամբ․ թվով 65 արցախցի կանայք IDBank-ի ֆինանսավորմամբ կստանան մասնագիտական կրթություն կար ու ձևի և մատնահարդարման ոլորտում և կապահովվեն աշխատանքային գործիքներով ու պարագաներով:         

IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է «Այս փուլում մենք գտնում ենք, որ շատ ավելի կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցները իսկապես արմատավորվեն ՀՀ-ում և որևէ պարագայում չլքեն մեր հայրենիքը։ Համոզված ենք, որ կողք կողքի լինելը և մեր հայրենակիցներին նոր մասնագիտություն ու կրթություն ապահովելը առաջ շարժվելու, մեր հայրենիքին ծառայելու, Հայաստանը շենացնելու ամենաճիշտ ճանապարհն է։ Սա է պատճառը, որ «Քո կողքին»-ը  վերափոխեցինք «Կողք կողքի»-նի և մեծ հույս ունենք, որ մեր ներդումն իսկապես ծառայելու է կողք կողքի առաջ շարժվելուն և կողք կողքի մնալուն»։

«Հայ մայրեր» ՀԿ-ի հիմնադիր Նարինե Մանուկյանը նշում է. «Ես համարում եմ, որ սա «Հայ մայրեր» ՀԿ-ի ամենաշնորհակալ ծրագրերից մեկն է, որի արդյունքում տեսնելու ենք մարդու կյանքի որակի բարելավում։ Այսինքն մարդուն ոչ թե դարձնում ենք բերագործությունից կախված մեկը, որին անընդհատ օգնություն է պետք, այլ դարձնում ենք ինքնուրույն, ուժեղ անհատ, ով կարողանում է ինքնուրույն վաստակել ու ապահովել իր կարիքները։ Այս ծրագրի շահառուների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր են, 2-րդ կրիտերիան եղել են բազմազավակ ընտանիքները, և վերջում՝ ամենակարիքավորները, ովքեր ապրում են հեռու մարզերում և իսկապես ունեն աջակցության կարիք»։

Նշենք, որ «Կողք կողքի» ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է IDBank-ը: Շահառուներից յուրաքանչյուրին ուղղված ֆինանսական աջակցությունը՝ 250 000 դրամը,  հատկացվել է բացառապես idcoin-ների տեսքով, որով ծրագրի մասնակիցները վճարել են դասընթացավարներին և գնել հետագա աշխատանքի համար անհրաժեշտ պարագաները հենց տեղում՝ վճարելով Idram&IDBank հավելվածով։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության նպատակով IDBank-ը, սկսած 2024թ ապրիլից, իրականացնում է տարբեր ծրագրեր։ Նախորդ տարի Բանկի ֆինանսավորմամբ իրականացվեց «Քո կողքին» ծրագիրը, որի շրջանակում արցախցի ընտանիքներից ավելի քան 150 անչափահաս երեխա 9 ամիս շարունակ ամսական 40 հազարական դրամին համարժեք idcoin է ստացել բանկից։ 2024-ին ծրագրի բյուջեն կազմել է ավելի քան 50 մլն դրամ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։

Թայվանը ցուցադրում է ամերիկյան նոր Abrams տանկերի հզորությունը ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից հետո կոչ է արել Եվրոպային Կիևին ավելի շատ Patriot համակարգեր տրամադրելԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԳազայում իսրայելական նոր հարվածները 50-ից ավելի պաղեստինցու կյանք են խլել Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿՊրեմիերա. Սիլվա Հակոբյան-«Աշխարհս» Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել էՇրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Զապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան «Ինտեր Մայամին» հաղթել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշնին». Մեսսին դուբլի և համաշխարհային ռեկորդի հեղինակԵս համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր Ավետիսյան Ի՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան «Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ Պետրոսյան Շրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք Չալաբյան Երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր. Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Իտալական խոհանոցի անբաժան բաղադրիչներից մեկը՝ պարչետտա. «Փաստ»Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ սուլիչ է օգտագործվել ֆուտբոլային խաղի ժամանակ. «Փաստ»Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերով Նպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ»Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացի Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Թրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան«Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ»Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ»«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ»Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ»300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ»