Թեհրանում պայթյուններ են որոտացել
Միջազգային
Իրանի մայրաքաղաք Թեհրանի արևելյան հատվածում պայթյուններ են որոտացել, հայտնում է Nour News-ը։
«Հաղորդվում է, որ պայթյունների ձայներ են լսվել արևելյան Թեհրանի որոշ շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 18-ի առավոտյան Իրանի իրավապահ մարմինները խափանել են մի շարք ահաբեկչություններ, որոնք ծրագրել էին անհայտ անձինք Թեհրանի հարավային արվարձանների Ռայ քաղաքում։
Ըստ Mehr-ի՝ հարձակումները նախապատրաստող խմբավորումը, ենթադրաբար, կապված է իսրայելական հետախուզական Mossad գործակալության հետ: