Երևան, 10.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ» Նպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ» Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ» «Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ» «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»


Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրան-Իսրայել բախումը ժամանակակից միջազգային համակարգի ամենավտանգավոր զարգացումներից մեկն է, որը կարող է արմատապես վերաձևակերպել ոչ միայն Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը, այլև խորքային ազդեցություն ունենալ Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի վրա։

Հայաստանն՝ իր աշխարհագրական դիրքով, երկու կողմերից շրջափական ներքո գտնվելով և անվտանգության խոցելիությամբ համակարգերով, հայտնվում է մի այնպիսի հանգույցի մեջ, որի շրջանակում ցանկացած կտրուկ շարժում կարող է պայթյունավտանգ հետևանքներ ունենալ ինչպես ներքին կենսագործունեության, այնպես էլ արտաքին հարաբերությունների ոլորտում։ Մյուս կողմից էլ՝ բացառված չէ, որ Իրան-Իսրայել բախումը կարող է դուրս գալ երկկողմ ֆորմատից և, այլ ուժերի իր մեջ ընդգրկելով, վերածվի տարածաշրջանային պատերազմի։ Որոշ վերլուծաբաններ անգամ չեն բացառում, որ եթե բախումն ավելի ընդգրկուն դառնա, հիմք կարող է տալ անգամ համաշխարհային պատերազմի սկսման համար, որում ներգրավված կլինեն գլոբալ դերակատարներ՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Թուրքիայից մինչև Չինաստան։

Հայաստանի վրա առաջին և, թերևս, ամենաէական ազդեցությունը կարող է ունենալ հումանիտար բնույթի ճգնաժամը։ Բախման առաջին հետևանքներից կարող է լինել այն, որ Հայաստանի սահմաններին կարող են հասնել հազարավոր մարդիկ՝ փախստականի կարգավիճակով, որոնց ընդունման ու կառավարելիության հարցը լուծել մեր պետությունը պարզապես պատրաստ չէ: Հայաստանի ներսում չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու հնարավորություններ՝ մեծ թվով տեղահանված մարդկանց ընդունելու համար։

Հաջորդը տնտեսական հետևանքներն են, որոնք առավել սրընթաց և խոր կարող է լինեն՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կախվածության մակարդակը հարավային ուղղությունից։ Նկատի ունենանք, որ Իրանի հետ Հայաստանի տնտեսական կապերը, հատկապես գազամատակարարման, նավթի փոխանակման, գյուղմթերքի առևտրի և տրանսպորտային միջանցքների համատեքստում, կարող են խաթարվել կամ կաթվածահար լինել։ Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղին կարող է դառնալ ոչ միայն լոգիստիկ ճգնաժամի, այլ նաև վտանգի գոտի՝ դառնալով հնարավոր թիրախավորման ուղղություն։ Իրանի միջոցով դեպի այլ պետություններ՝ մասնավորապես Պարսից ծոցի նավահանգիստներ իրականացվող արտահանումը կարող է դադարել։ Նման պարագայում Հայաստանը կարող է հայտնվել լոգիստիկ փակուղում՝ կտրուկ գնաճով, դեֆիցիտներով եւ կենսապահովման համակարգի մասնակի փլուզմամբ։ Նկատի ունենանք, որ հենց Իրանով են Հայաստան մատակարարվում չինական և հնդկական ապրանքների մեծ խմբաքանակներ։ Եվ քանի որ այս ճանապարհը բավական կարճ է, ապա այդ ապրանքները Իրանից Հայաստան են հասնում բավական էժան գներով։ Կարելի է պատկերացնել, թե ինչ արժեք կարող են ունենալ այդ նույն ապրանքները, եթե դրանք մատակարարվեն այլ ուղիներով։ Իհարկե, հարավային ուղղությամբ տնտեսական գործունեության դժվարությունները կարող են ազդել նաև Հայաստանի տնտեսական աճի տեմպերի վրա, որոնք աստիճանաբար անկում են գրանցում։

Արտաքին աշխարհի հետ հաղորդակցության տեսանկյունից Հայաստանն ունենալու է սահմանափակ մանևրի հնարավորություններ՝ բացառությամբ Վրաստանի ուղղության, որն ինքը նույնպես կարող է ճնշման տակ հայտնվել՝ հաշվի առնելով, որ Լարսի անցակետի հետ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում։ Արդյունքում էլ ավելի է մեծանալու մեր՝ առանց այն էլ մեծ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։

Էներգետիկ առումով էլ իրավիճակը կարող է խիստ վտանգավոր դառնալ՝ հաշվի առնելով, որ Իրանի հետ էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրերը դեռևս կարևոր գործոն են էներգետիկ անվտանգությանը տարբերակված մոտեցում հաղորդելու համար։

Բացառված չէ նաև Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ հարվածներից հետո նաև ռադիացիոն ճառագայթման տարածումը, որի շրջանակներում կոնկրետ վտանգի գոտում է նաև Հայաստանը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական հետևանքներին, ապա դրանք բավական բարդ են հայկական կողմի համար։ Հարկավոր է հաշվի առնել, որ Իրանը ոչ միայն Հայաստանին բարեկամ երկիր է, այլև տարածաշրջանային բալանսավորող։ Տևական ժամանակ հենց իրանական կողմը թույլ չի տվել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի տարածքի հաշվին բացի արտատարածքային միջանցք՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տեսքով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայում ընթացող պատերազմի ուղղությամբ, ապա Իրանի դիրքերի թուլացումը նշանակելու է տարիներ շարունակ ձևավորված բալանսի էլ ավելի խախտում։ Եվ միանշանակ է, որ Իրանի և Ռուսաստանի դիրքերի թուլացումից օգտվելու է Թուրքիան, ինչը լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աֆրիկայի չորս ամենահարուստ մարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քան մայրցամաքի բնակչության կեսըԹայվանը ցուցադրում է ամերիկյան նոր Abrams տանկերի հզորությունը ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից հետո կոչ է արել Եվրոպային Կիևին ավելի շատ Patriot համակարգեր տրամադրելԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԳազայում իսրայելական նոր հարվածները 50-ից ավելի պաղեստինցու կյանք են խլել Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿՊրեմիերա. Սիլվա Հակոբյան-«Աշխարհս» Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել էՇրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Զապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան «Ինտեր Մայամին» հաղթել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշնին». Մեսսին դուբլի և համաշխարհային ռեկորդի հեղինակԵս համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր Ավետիսյան Ի՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան «Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ Պետրոսյան Շրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք Չալաբյան Երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր. Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Իտալական խոհանոցի անբաժան բաղադրիչներից մեկը՝ պարչետտա. «Փաստ»Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ սուլիչ է օգտագործվել ֆուտբոլային խաղի ժամանակ. «Փաստ»Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերով Նպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ»Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացի Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Թրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան«Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ»Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ»«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ»Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ»300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»