Երևան, 14.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»․ հրապարակվել են Լիանա Հարությունյանի կալանավորման որոշումն ու դրա հիմքերը Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ» Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ» «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ» Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»


Թուրքիայի հետ հնարավոր է ունենալ լավ հարաբերություններ և խաղաղություն, եթե Հայաստանը Ռուսաստանի կողքին է. Մհեր Ավետիսյան

Քաղաքական
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
Այո, Հայաստանը պետք է փորձի Թուրքիայի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ և հնարավորության դեպքում նաև կառուցի դիվանագիտական հարաբերություններ։ Այո, պետք է հասնել նրան, որ մի գեղեցիկ օր Թուրքիան Հայաստանում ունենա դեսպանատուն, իսկ Հայաստանը՝ Թուրքիայում։ Առավել ևս, երբ այսօր Ռուսաստանը հստակ ազդարարում է, որ մեր տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային խաղացողներով, այսինքն՝ 3+3 ֆորմատով, իսկ այդ 3-ից մեկը Թուրքիան է։ Բայց Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելը ունի գեոպոլիտիկ և քաղաքական հստակ բանաձև, որի խախտման պարագայում ոչ միայն հարաբերություններ չեն ձևավորվելու, այլ՝ խաղաղություն մեր ռեգիոնում չի լինելու։
 
Ո՞րն է այդ բանաձևը, որպեսզի Թուրքիայի հետ մենք կարողանանք ունենալ նորմալ հարաբերություններ, մեր ռեգիոնում լինի խաղաղություն, և Թուրքիան չունենա նպատակներ Հայաստանը գրավելու կամ թուրքացնելու, ինչպես այսօր շատերն ասում են։ Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին։ Հայաստանը իր անվտանգության խնդիրը կարող է լուծել բացառապես Ռուսաստանի կողքին կանգնելով և հրաժարվելով երկու լարի վրա խաղալու քաղաքականությունից, որը շատերը անվանում են ոչ թե երկու լարի վրա խաղալու, այլ բալանսավորելու քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը չի բերելու մեր տարածաշրջանում խաղաղության։ Երբ Թուրքիան լսում է, որ Հայաստանը 3+3 ֆորմատով փորձում է լուծել տարածաշրջանի անվտանգության խնդիրները, բայց մյուս կողմից հայտարարում է, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ, այսինքն՝ գնա Արևմուտք, կամ երբ լսում է, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ ունենալու է բարեկամական հարաբերություններ, այն պարագայում, երբ Ֆրանսիան ուղիղ ցանկանում է պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի դեմ, և Հայաստանը շարունակում է նրանից զենք գնել, Թուրքիան սկսում է մտածել, որ սա իր համար աշխարհաքաղաքական շատ հարմար առիթ է ստեղծված իրավիճակն օգտագործելու՝ ձևացնելու, թե իբր լսելով ռուսներին, ինքն էլ 3+3 ձևաչափով լուծում է տարածաշրջանային խնդիրները, բայց ճիշտ պահին Ադրբեջանի և Հայաստանի հակասությունը օգտագործելով, խրախուսելու է Ադրբեջանին պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Եվ դա հիմնավորվելու է, որ Հայաստանը խաբում է տարածաշրջանային խաղացողներին և խնդիրները չի լուծում 3+3 ֆորմատով, այլ միայն ձևացնում է դա, և իրականում ռեգիոն է բերում արևմտյան խաղացողներին՝ ինքն էլ ցանկանալով ինտեգրվել դեպի Արևմուտք։ Սա մենք պետք է հստակ գիտակցենք։
 
Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգության ճարտարապետությունը պետք է կառուցի Ռուսաստանի հետ համատեղ և պետք է շահագրգռված լինի ստիպելու տարածաշրջանային բոլոր պետություններին, որպեսզի նրանք ևս խնդիրները լուծեն Ռուսաստանի առաջարկած ճարտարապետության ձևաչափով։ Բայց այսօր, ցավոք սրտի, Հայաստանն ինքն է Արևմուտք գնալու և երկու լարի վրա խաղալու երազանքներով խոչընդոտում, որպեսզի մեր ռեգիոնում ձևավորվի Ռուսաստանի կողմից առաջարկված անվտանգության ճարտարապետությունը։ Մենք միշտ մտածել ենք, կամ մեզանից շատերը, որ Ռուսաստանը մեզ առաջին հերթին պետք է նրա համար, որ մեզ պաշտպանի Թուրքիայից, և դրանում ճշմարտություն կա։ Բայց այսօր շատերին թվում է, թե եթե Հայաստանը Թուրքիայի հետ ունենա լավ հարաբերություններ, Ռուսաստանն այլևս մեզ պետք չէ, և մենք կկարողանանք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալով գնալ դեպի Արևմուտք։ Սա ոչ միայն կեղծ է, այլև վտանգավոր տեսակետ։ Եվ պատմությունն արդեն ցույց է տվել, որ սա հենց այն է, ինչ ցանկանում է Թուրքիան՝ համոզել, խաբել Հայաստանի իշխանություններին, թե հնարավոր է Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություններ առանց լինելու Ռուսաստանի անվտանգության ծիրում։ Եվ այն պահին, երբ Հայաստանն այդ ռուսական ծիրից դուրս է գալիս, Թուրքիան ցույց է տալիս իր իրական դեմքը՝ մեկ օրում բարեկամից դառնալով Հայաստանի համար թշնամի։
 
Ձևակերպեմ բանաձևը շատ կարճ. Թուրքիայի հետ հնարավոր է ունենալ լավ հարաբերություններ և խաղաղություն, եթե Հայաստանը Ռուսաստանի կողքին է։ Եթե Հայաստանը հեռանում է Ռուսաստանից՝ Թուրքիան միևնույնն է փորձելու է կամ իր ձեռամբ, կամ (այսօր նաև) Ադրբեջանի ձեռամբ գրավել ողջ Հայաստանը։ Սա բանաձև է, որը չհասկացողները չունեն իրավունք խոսելու մեր երեխաների, մեր ծնողների ու մեր պետության ապագայի մասին։

ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսըԷմոցիոնալ խոսքերի, կիսաճշմարտություններ ասելու, կենացներ խմելու ժամանակներն անցել են․ Մհեր ԱվետիսյանՄեծ շուքով բացվել է Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանըՆիկոլը փորձում է մեզ զինաթափել, ինչպես Մեծ եղեռնի ժամանակ էին անում. Արմեն Մանվելյան2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Նիկոլին թվում է, թե դեռ մարտի 1-ն է, ինքն էլ փողոցում է. Արամ Պետրոսյան Թրամփը ստիպում է ԵՄ-ին փոխել մեթոդները ԱՄՆ-ում դադարեցնում են արևային էներգիայի սուբսիդիաները «Պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»․ հրապարակվել են Լիանա Հարությունյանի կալանավորման որոշումն ու դրա հիմքերը Ռունի Բարջին տեղափոխվեց «Բարսելոնա». պաշտոնական Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին. Հրայր ԿամենդատյանՊետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր Ավետիսյան Լռող կամ պատերի տակ խոսող մտավորականներն անընդունելի են. Լիլիթ Արզումանյան «Ոսկե Ծիրան» 2025-ի կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու հուզիչ դրվագները «ՀայաՔվեն» Գյումրիի տարածքային գրասենյակում անցկացրեց «Անվտանգություն եւ կառավարում» թեմայով քաղաքական դասընթաց Կարապետյանը սկսել է նոր թիմի ստեղծումը. իշխանության մեջ խուճապ է Փաշինյանը եվրոպացիներին հաշիվ է տալու ճանապարհների հարցով ՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներից Մեր մեծագույն բարդույթը էլիտար ճգնաժամն է․ «հասկանանք», «սպասենք», «թույլ տանք» բառերի պերմանենտ տիրաժավորումն էս ազգի համար պատուհաս է դարձել. Արմեն ՀովասափյանՆիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն Աշոտյան ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնի ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է Կիև Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին «Ոսկե ծիրան»-ը՝ ինչպես վերադարձ տուն. Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ փառատոնի մասին ԶՊՄԿ և ԵՊՀ համագործակցության շրջանակում ապագա երկրաբաններն ու աշխարհագետներն իրենց պրակտիկան են անցկացնում «Տաքսու վարորդը՝ ճնշված Հայաստանում»․ Հրայր Կամենդատյան Ռուսաստանի հաղթանակն ու հզորացումը ուժեղացնում է Հայաստանի անվտանգության դիրքերը․ Մհեր Ավետիսյան Նիկո´լ, վերջին գալդ լինի Գյումրի. քաղաքացի Նիկոլ, դու հայ եկեղեցու հետևորդ չես, ամբողջ կյանքդ շնացել ես. Հովհաննես Իշխանյան Չպե´տք է համակերպվենք այս վարչախմբի ապօրինությունների հետ. Ավետիք Չալաբյան Նիկոլը վախկոտ է և չի կարող անձամբ որևէ շարժում առաջնորդել. Մենուա Սողոմոնյան Վրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համարԳիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներինՈւկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Ավտովթար Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկելՀորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերՀայտնի է, թե երբ «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացվի Աշխարհի առաջնության եզրափակիչը«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. AxiosԹրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհեր