Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Խաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ» Եթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ» Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ» «Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Հանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը. «Փաստ» Ամբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ» «Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ»


ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկեր

Մշակույթ

ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը ստանձնել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մասնակիցներից հինգ պատանի երաժիշտների մեկամյա մասնագիտական դասընթացների հովանավորությունը։ Այն սահմանված է ԴԻԱԼՈԳ կազմակերպության և «Արվեստ23» կազմակերպության միջև կնքված համաձայնագրով։   

ԴԻԱԼՈԳ կազմակերպության կրթաթոշակառուները Արցախից տեղահանված հետևյալ երիտասարդ երաժիշտներն են` Արսեն Սաֆարյանը (18 տարեկան, շեփոր), Էդվարդ Սարգսյանը (18 տարեկան, դաշնամուր), Ալեքսանդրա Հայրապետյանը (18 տարեկան, ջութակ), Ռոման Ավանեսյանը (15 տարեկան, կլարնետ) և Վլադիմիր Գալստյանը (15 տարեկան, դաշնամուր)։

«Արցախի մշակութային ավանդույթների և ժառանգության  պահպանմանն ուղղված մեր նախագծերում  «Ծնվել եմ Արցախում» ծրագրի հետ գործընկերությունն իր ուրույն տեղն ունի։ Այն ուղղված է ծրագրի մասնակից տաղանդավոր երիտասարդների մասնագիտական առաջընթացին և մշակութային միջազգային ասպարեզում նրանց համար արժանի տեղ ապահովելուն։ Ապագայում յուրաքանչյուր անգամ արցախցի կայացած երաժիշտների բեմ բարձրանալու առիթով աշխարհի  հեղինակավոր լսարաններում նրանց ծննդավայրի հիշատակումը միջազգայնորեն կենդանի է պահելու Արցախը։

Իհարկե, արցախցի երիտասարդ երաժիշտներին արժանի բարձունքների հասցնելու գործում մեծ նշանակություն ունի այս ծրագրի նախաձեռնողների և վարողների մասնագիտական կարողությունը և միջազգային լայն հաղորդակցությունը։ Մենք մեծ վստահութուն և հավատ ունենք ծրագրի թիմի և մեր հովանավորած սաների տաղանդի և աշխատասիրության նկատմամբ։ Կարևոր է նաև այն, որ ծրագրի մասնակից երաժիշտները ընտրվել են հավասար հիմունքներով անցկացվող մրցույթով՝ հեղինակավոր ժյուրիի կողմից» - նշում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։    

Այս համագործակցությունը ևս մեկ վկայություն է այն մասին, որ միայն համախմբված ջանքերով հնարավոր է ստեղծել իրական ազդեցություն, որի շնորհիվ Արցախի պատանի երաժիշտները հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը և հետամուտ լինել իրենց մասնագիտական երազանքներին: ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությունն ամրապնդում է այն համոզմունքը, որ կրթությունը՝ որպես հզոր արժեք, կարող է վերածնել հույսը և ձևավորել ապագան։

«Այս աջակցությունն առանձնակի կարևոր է մեր ծրագրի ընթացքի և մասնակից երեխաների ապագայի տեսանկյունից: Այն մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Սփյուռքը կարող է և պետք է լինի այսպիսի նախաձեռնությունների ակտիվ մասնակիցը։ Ամեն ձեռքը, ամեն ներդրումը ձևավորում է այն ճանապարհը, որով Արցախի պատանիները վերադառնում են իրենց երազանքներին» — ասում է Աննա Տեր-Հովակիմյանը, «Արվեստ23» կազմակերպության նախագահը։

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը մեծ հնարավորություն է Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերականգնելու իրենց երազանքները և վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով: Ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի և անհատ բարերարներ՝ Յուրի Նավոյանի, Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 

Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգներըՖիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանԺունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես Ես դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ ԽամենեիՈւժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր․ ՖիցոBalenciaga x Manolo Blahnik. 2026 թվականի Pre-fall սեզոնի շքեղ համագործակցությունը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին. Ռուբեն ՄխիթարյանՆերիշխանական լարվածություն. Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի Սամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը. Նարեկ ԿարապետյանԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին Բենզինային քաղաքականությունը կեղծ է, այդ բենզինն էլ՝ արյունոտ․ Արմեն ՄանվելյանՄեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն. Արթուր ՄիքայելյանՌուս գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող արևային վահանակներ տիեզերքի համար«Այ կզա՛ծ, դու նրանց ճուտն ես, տեղդ լա՛վ իմացիր»․ ՊՆ նախկին նախարար Ոսկու վերարտահանումը խեղաթյուրել է ՀՀ տնտեսական ցուցանիշները․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակների՝ 50% ավելացման ծրագիր․ Դավիթ Հակոբյան Հայաստանը Ադրբեջանի, Թուրքիայի ու այլ գործոնների ճնշման ներքո անընդհատ քննարկում է ատոմակայանը փակելու հարցը. ՄարուքյանՍննդատեսակ, որ երբեմն ոսկուց թանկ է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ).Տանկեր-ինքնաթիռի և կործանիչի բախում, խոշոր երկրաշարժ, հրաբխի ժայթքում. «Փաստ»Անհրաժեշտություն է վերականգնել 10-ամյա կրթական համակարգը. Մհեր ԱվետիսյանԱհաբեկչական մշակույթը տարածվում է, արժանավոր մասնագետները՝ հեռացվում աշխատանքից․ Հովհաննես ԻշխանյանԽաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ»ԶՊՄԿ գլխավոր տնօրենը ներկայացնում է կազմակերպության արդիականացման հեռանկարըՀայ պաշտոնյա, Դուք ստացել եք պարգևավճար, որը հավասար է շարքային թոշակառուի 25 տարվա եկամտին. Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ն դարձել է «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով ՀամաԱրցախյան կրթամշակույթային միջոցառման հովանավորներից մեկը