Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ» Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»


Ովքե՞ր և ինչպե՞ս տապալեցին իմպիչմենտի շուրջ կոնսենսուսը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն մի քանի օր է՝ կալանավորված է, իսկ իմպիչմենտի գործընթացը, որին կարելի էր նոր թափ հաղորդել Աջապահյանի թեկնածության առաջադրմամբ, կրկին փակուղի մտավ։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, երբ ԱԱԾ-ի և ոստիկանության գրոհը Մայր Աթոռի վրա տապալվել էր, Շիրակի թեմի առաջնորդն էլ հայտարարել էր, թե ոտքով գալու է Երևան՝ քննչական կոմիտե, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը իր փոխարեն վարչապետի թեկնածու են առաջադրում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն իր հերթին հայտարարեց, որ իր բոլոր 28 ստորագրություններով միանում է Աջապահյանի թեկնածությանը։ Քիչ ավելի ուշ միանալու պատրաստակամության մասին հայտարարեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, և, փաստացի, կարելի է ասել՝ ԱԺ 36 պատգամավորի ստորագրություն կար, ինչը Սահմանադրությամբ բավարար էր իմպիչմենտի հարցը խորհրդարան ներկայացնելու համար։

Միքայել Սրբազանն այդ ժամանակ արդեն Քննչական կոմիտեում էր՝ իր պաշտպանությունը ստանձնած՝ Փաստաբանական պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ։ Վերոնշյալ իրադարձություններին արագորեն հետևեց Միքայել Սրբազանի հայտարարությունը, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց Արա Զոհրաբյանը. «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»։

Այդ ժամանակ ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ Զոհրաբյանն ու Թաթոյանն են Սրբազանին համոզել ներկայանալ ՔԿ, ապա և խորհուրդ տվել չմտնել իմպիչմենտի գործընթացի տակ: Արդյունքում փաստացի տապալվեց իմպիչմենտի ձևավորվող ու ամենաիրատեսական տարբերակը։ Ընդ որում, այդ պահին Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրելու տարբերակը միակն էր, որ ուներ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, ինչպես նաև անկախ երկու պատգամավորի աջակցությունը։

Ինչո՞ւ դա չհաջողվեց: Ի վերջո, բազմաթիվ այլ գործիչներ էլ երկար ժամանակ խոսում էին այդ մասին, «Հայաքվե» նախաձեռնությունն էլ հանրային պահանջ էր ձևակերպել։ Ավելին, ինքը՝ թեկնածուն էլ, կարծես, ժամանակին դեմ չէր նման զարգացմանը։ Դեռ անցած տարվա մայիսին Միքայել Սրբազանը «Առավոտին» հարցազրույց էր տվել։ Հարցին՝ եթե Ձեզ առաջարկեն լինել վարչապետի թեկնածու, կհամաձայնե՞ք, պատասխանել էր. «Ես որևիցե պատասխանատվությունից չեմ խուսափել, բայց եթե դա կօրհնի Ամենայն հայոց կաթողիկոսը։ Առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության, որևիցե բան մենք չենք անի՝ ինքնուրույն, ինքնամատույց»։ «Եթե Վեհափառն օրհնի, Դուք կվերցնե՞ք այդ պատասխանատվությունը»,- հարցին էլ այս կերպ էր արձագանքել. «Եթե Ամենայն հայոց հայրապետն օրհնի, ես ցանկացած պատասխանատվության տակ կմտնեմ, թեև դա խաչելություն է, բայց մեկը պետք է խաչվի՞, ի վերջո, թե՞ չէ»։

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ծավալուն գրառում էր արել ու նշել. «Միքայել Սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր անելու համար: Միքայել Սրբազանն ասում է՝ ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել: Եվ այս գործընթացին զուգահեռ Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու են ուզում դարձնել և իր համաձայնությունը ստանալ: Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցին հնչեցրած պատասխաններն արդեն ներկայացվել էին դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն: Իշխանությունն ինչպես Եկեղեցուն, այնպես էլ Միքայել Սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ Սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ տեսեք՝ Եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել, իսկ Սրբազանի «կոչը» այդ լույսի ներքո է ցանկանում ներկայացնել»:

Ըստ էության, Արա Զոհրաբյանը չի էլ հերքում, որ ինքն ու Թաթոյանը նման խորհուրդ են տվել Սրբազանին: Սակայն նշյալ պատճառաբանությունը կարող էր աշխատել, եթե գործ ունենայինք մաքուր իրավական գործընթացի ու իշխանությունների՝ իրավականքաղաքական տրամաբանություն ենթադրող քայլերի հետ: Սակայն փաստն այն է, որ թե՛ Բագրատ Սրբազանի հետ կապված «հեղաշրջման պլանը», թե՛ Միքայել Սրբազանին ներկայացված մեղադրանքը բացառապես քաղաքական ենթատեքստ ունեն, իսկ այս իշխանությունների քայլերը դուրս են որևէ, այդ թվում՝ իրավական տրամաբանությունից: Եվ այս պարագայում հնարավոր չէ կիրառել պաշտպանության բացարձակ իրավական գործիքակազմ՝ բացառելով քաղաքականը: Ընդհակառակը, առաջադրվելով՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կապացուցեր, որ սահմանադրական ճանապարհն է ընտրել Հայաստանում իշխանափոխության հասնելու համար:

Իհարկե, դեռևս հայտնի չէ նաև, թե արդյո՞ք Կաթողիկոսը պատրաստ է եղել իր օրհնությունը տալ, ինչպես նշել է Միքայել Սրբազանն իր հարցազրույցում, թե ոչ, սակայն այս պահին փաստը մնում է փաստ, որ Թաթոյանի ու Զոհրաբյանի՝ բացարձակ քաղաքական պրոցեսի պարագայում զուտ իրավական գործիքակազմ կիրառելու «մտադրությունը» փաստացի դարձավ իմպիչմենտի գործընթացի տապալում:

Մի խոսքով, ինչ էլ եղած լինի, փաստը մնում է փաստ, որ ԱԵ երկու ազդեցիկ գործիչներ այսօր գտնվում են մեկուսարանում, իսկ իմպիչմենտի փորձը ձախողվել է։ Ի վերջո, թե ովքեր, ինչպես և ինչու տապալեցին իմպիչմենտի շուրջ հազիվ կայացած կոնսենսուսը, ժամանակը ցույց կտա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին. Դավիթ Սարգսյան«Այս կերպարը դարձավ իմ այցեքարտերից մեկը». Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական բեմում «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց Պետդեպարտամենտում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները. Օսկանյան ՔՊ–ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ–ի ծեծկռտուքից Ինչպե՞ս են պահպանում հացը երկար ժամանակ, երբ սովորական մատակարարման շղթաներն ընդհատված են. «Փաստ»Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծԱկնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը. Ադրբեջանի նախագահի օգնական ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար. «Փաստ»Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 69,23 դոլար «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ»Այն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք Չալաբյան Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին կայուն է «Իմ սրտի մի մասը մնաց Երևանում». Զեմֆիրան համերգից հետո կիսվել է էմոցիաներով «Տարեցտարի մեր կապը դառնում է ավելի ուժեղ, ավելի խորը ու իմաստալից». Լուսինե Թովմասյան Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից ՔՊ-ականները բանակը քննարկում են մայկա-կլուբնիկի շրջանակում, հիմա էլ թե բա՝ զուգարանը գոմ էր Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Այս գործողությունները դարձնել ահաբեկչություն, մեղմ ասած իրականությունից շատ կտրված է. Լեւոն Քոչարյան Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն. ՊՆ խոսնակՄոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ. Պեսկով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես Իշխանյան Փաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ «ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զnհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԻշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ