Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ» Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»


Նպատակն է մասնատել ու ոչնչացնել հայամետ ընդդիմությանը. ի՞նչ հետաքրքրություններ ունի Արևմուտքն այս ամենի մեջ․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ru–ն «Փաշինյանը կարող է ամեն ինչ անե՞լ. նա կոպտորեն հեռացնում է ընդդիմությանը ընտրություններից առաջ» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, թե կանխել է պետական հեղաշրջման փորձ, որը, ենթադրաբար, կազմակերպվել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժման կողմից։ Նիկոլ Փաշինյանը դա անվանել է երկիրը անկայունացնելու «քրեաօլիգարխիկ հոգևորականության լայնածավալ և չարագործ ծրագիր»։

Ըստ քաղաքագետ Սերգեյ Մարկովի, իր գործողություններով Փաշինյանը հարված է հասցնում Հայ եկեղեցուն, որը ավանդաբար սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ։ «Ինչպես երևում է, Փաշինյանն այժմ գլխավոր հարվածն է հասցնում Հայ առաքելական եկեղեցուն։ ՀԱԵ-ն շատ դրական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ։ Հետևաբար, այս ձերբակալությունները, որոնք ակնհայտորեն իրականացվում են Փաշինյանի հրամանով, ուղղված են նաև Ռուսաստանի դեմ», - ընդգծել է նա։ Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը մեղադրում է Կաթողիկոսին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, և հայտարարել է, որ այդ հարցը պետք է «անհապաղ» պարզաբանվի։ Բացի դա, հայազգի ռուս միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է ձերբակալվել «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» մեղադրանքով: Բանն այն է, որ գործարարը հանդիմանել էր վարչապետին և նրա շրջապատին Հայաստանի հազարամյա պատմությունը անտեսելու համար և ասել, որ «եթե քաղաքական գործիչները ձախողվեն, մենք մեր ձևով կմիջամտենք հակաեկեղեցական արշավին»։

«Հայոց եկեղեցին հսկայական հեղինակություն է վայելում բնակչության շրջանում։ Եվ եթե բարեպաշտ հավատացյալները քննադատեն գործող վարչապետին, նրանց կարող են լսել, և այդ պատճառով էլ նրանք վտանգավոր են։ Ահա թե ինչու է վտանգավոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանը», - news.ru - ին բացատրել է ֆինանսական համալսարանի դոցենտ, քաղաքագետ Գևորգ Միրզայանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները արդեն իսկ սկսել են բռնաճնշումներ արքեպիսկոպոսների դեմ։ «Բացի այդ, Փաշինյանը կաթողիկոս Գարեգին II-ին սպառնում է գրեթե քրեական գործերով և նրա նկատմամբ օգտագործում է բացարձակ անպարկեշտ խոսքեր։ Եվ երբ նա համարի, որ իր դիրքերը բավականաչափ ամրապնդվել են, կփորձի քրեական հետապնդում սկսել Գարեգին II-ի նկատմամբ», - հավելել է փորձագետը։

Իսկ ի՞նչ է թաքնված ՀԱԵ հոգևորականի՝ հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքների հետևում: Կառավարության կողմից ՀԱԵ-ի և նրա կողմնակիցների դեմ արշավը, պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները չեն կարող անվանվել այլ կերպ, քան քաղաքական հետապնդում, news.ru - ին ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ ««Ապստամբություն նախապատրաստելու» դեպքը՝ ուղեկցված Եկեղեցու վարկաբեկմամբ, գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ և այլ գործողություններով, սկսված թեմայի շարունակությունն է։ Փաշինյանն այսպես է պատրաստվում ընտրություններին, ուզում է դրանք կեղծել։ Բայց նրան դա չի հաջողվի։ Նա կրկնում է Սաակաշվիլիի ճակատագիրը, որը նույնպես այդպես պայքարեց իր ընդդիմության հետ։ Սակայն նա շատ վատ ավարտեց իր կարիերան։ Նույնը կատարվում է նաև Հայաստանում», կարծիք է հայտնել քաղաքական գործիչը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ շուտով «Փաշինյանն անգամ կարող է մահափորձ կազմակերպել իր դեմ»՝ իր հակառակորդների վրա հարձակվելու համար։ «Ավտորիտար ռեժիմները նման են միմյանց։ Բայց Փաշինյանի գործողությունները վնասում են Հայաստանի հեղինակությանը։ Այս քաղաքական գործչի մոտ իշխանությունն ու սեփականությունը կորցնելու վախի պատճառով արդեն իսկ ձևավորվել է հալածանքի մոլուցք, ինչն էլ նրան դրդում է անօրինական գործողությունների», - ասել է Թևանյանը։

Ըստ Միրզայանի, Փաշինյանը գտնվում է ծայրահեղ դժվարին իրավիճակում։ «Նա շատ դժվար որոշումներ ունի՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ռուս-հայկական հարաբերությունների հետագա բարդացման և Մոսկվային մոտ ինտեգրացիոն կառույցներից դուրս գալու հետ։ Եվ այս իրավիճակում քաղաքական գործիչը պետք է հնարավորինս մաքրի ներքին ընդդիմությունը և ամրապնդի իշխանությունը իր ձեռքում», - բացատրել է քաղաքագետը։ Նա նաև ընդգծել է, որ Հայ առաքելական եկեղեցին հստակ տեսնում է, թե ուր է Փաշինյանը տանում երկիրը, և «ողջ պատմության ընթացքում լինելով հայոց պետականության և ինքնության պահապանը»՝ հակադրվում է նրան։ «Փաշինյանի խնդիրն է, որքան հնարավոր է, վարկաբեկել Հայ եկեղեցին։ Հետևաբար, բոլոր այն հայտարարությունները, թե Հայ առաքելական եկեղեցուն աջակցող մարդիկ են պատրաստում պետական հեղաշրջում, թույլ կտա Փաշինյանին կտրուկ խստացնել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ ճնշումները», - ասել է փորձագետը։

Իսկ ինչու՞ Արևմուտքը չի արձագանքում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ճնշումներին: Այն փաստը, որ Արևմուտքը աչք է փակում տեղի ունեցողի վրա, վկայում է կրկնակի ստանդարտների մասին, ասել է Թևանյանը։ «Ի վերջո, այլ իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանները մազերը պոկելով գոռում էին մարդու իրավունքների յուրաքանչյուր երևակայական խախտման մասին։ Բայց երբ մարդու իրավունքները հիմա իրականում են խախտվում, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այդ արևմտյան կազմակերպությունները լռում են։ Իրականում արևմտյան կառույցները որևէ մարդու իրավունք չեն էլ պաշտպանում», - ասել է նա։

Միրզայանի խոսքով, արևմտյան քաղաքական գործիչները լռում են, քանի որ տեսնում են, որ «Փաշինյանը իրենց մարդն է, իսկ Հայ եկեղեցին իրենցը չէ»։ «Արևմուտքը ընդհանրապես չի ցանկանում միջամտել այս հարցին։ Ինչո՞ւ վարկաբեկվել, բնակչության մի մասին իրենց դեմ հանել, եթե Փաշինյանն ամեն ինչ անում է նրանց համար։ Նա կատարում է իրեն տրված առաջադրանքը, այն է՝ ոչնչացնել և մասնատել ռուսամետ և հայամետ ընդդիմությանը», - եզրափակել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլն արդեն պլանավորված է. Թրամփ Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին. Դավիթ Սարգսյան«Այս կերպարը դարձավ իմ այցեքարտերից մեկը». Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական բեմում «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց Պետդեպարտամենտում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները. Օսկանյան ՔՊ–ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ–ի ծեծկռտուքից Ինչպե՞ս են պահպանում հացը երկար ժամանակ, երբ սովորական մատակարարման շղթաներն ընդհատված են. «Փաստ»Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծԱկնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը. Ադրբեջանի նախագահի օգնական ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար. «Փաստ»Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 69,23 դոլար «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ»Այն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք Չալաբյան Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին կայուն է «Իմ սրտի մի մասը մնաց Երևանում». Զեմֆիրան համերգից հետո կիսվել է էմոցիաներով «Տարեցտարի մեր կապը դառնում է ավելի ուժեղ, ավելի խորը ու իմաստալից». Լուսինե Թովմասյան Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից ՔՊ-ականները բանակը քննարկում են մայկա-կլուբնիկի շրջանակում, հիմա էլ թե բա՝ զուգարանը գոմ էր Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Այս գործողությունները դարձնել ահաբեկչություն, մեղմ ասած իրականությունից շատ կտրված է. Լեւոն Քոչարյան Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն. ՊՆ խոսնակՄոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ. Պեսկով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես Իշխանյան Փաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ «ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում