Երևան, 14.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»․ հրապարակվել են Լիանա Հարությունյանի կալանավորման որոշումն ու դրա հիմքերը Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ» Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ» «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ» Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»


Հայաստանն այս պահին բացառիկ հնարավարություն ունի, բայց պետք է գործի ոչ թե որպես զոհ, այլ՝ որպես հաշվենկատ սուբյեկտ. Հրայր Կամենդատյան

Բլոգ

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եռացող Անդրկովկաս!
 
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումը, հատկապես՝ միգրանտների զանգվածային արտաքսման, ռուս լրագրողների ձերբակալման և ռուսական ալիքների արգելափակման ֆոնին, ազդանշան է այն բանի, որ Մոսկվայի և Բաքվի միջև անվստահությունն արդեն հասել է բախման շեմին։ Սա պատմական փուլ է՝ Ադրբեջանը դադարել է վախենալ Ռուսաստանից, իսկ Ռուսաստանը սկսել է կասկածել Ադրբեջանի լոյալությանը։
 
Ինչ է կատարվում իրականում
 
1. Ռուսաստանը զայրացած է, որ Ալիևը վերջնականապես փակում է իր վրա դուռը։Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն առանց համաձայնեցման, ռուս լրագրողների ձերբակալումը՝ "լրտեսության" կամ չարաշահումների հոդվածներով, ցույց է տալիս, որ Ադրբեջանն այլևս Ռուսաստանը չի դիտում որպես իր հովանավոր։
2. Միգրանտների դեմ ռեպրեսիաները՝ հստակ քաղաքական մեսիջ։ Ռուսաստանն օգտագործում է իր ամենազոր մեթոդը՝ տնտեսական պատժամիջոցը միգրանտների միջոցով։ Սա նույն մարտավարությունն է, ինչ կիրառվել է Տաջիկստանի, Ուզբեկստանի և Վրաստանի դեմ։ ՌԴ համար սա ստորացումի վրեժի ձև է։
3. Ռազմավարական ճեղքում՝ Մոսկվան կորցնում է Կովկասը։ Հայաստանը քայլ առ քայլ փակում է դռները ռուսական զինուժի առաջ, իսկ Ադրբեջանը հրապարակային նվաստացնում է ռուսական մամուլին ու պետականությանն ուղղված ներկայացուցիչներին։
 
Ինչ կարելի է սպասել առաջիկայում
 
1.Տնտեսական ճնշումներ Ադրբեջանի վրա՝ վիզաների, տրանսպորտի և առևտրի սահմանափակում։
2.Բաքվի վրա վերահսկվող կամ ուղղորդված հիբրիդային ճնշումներ՝ Լեզգիների, թալիշների, մյուս փոքրամասնությունների ակտիվացմամբ։
3.Ռուսական բազաներին նոր աշխարհաքաղաքական դեր տալու փորձ՝ Սյունիքի կամ Վայոց ձորի ուղղությամբ ակտիվացում։
4.Թուրքական գործոնի սրում՝ Մոսկվան կփորձի հակաքայլ անել թուրք-ադրբեջանական դաշինքին։
 
Ի՞նչ կարող է շահել Հայաստանը այս իրավիճակից:
 
Հայաստանն այս պահին բացառիկ հնարավարություն ունի, բայց պետք է գործի ոչ թե որպես զոհ, այլ՝ որպես հաշվենկատ սուբյեկտ։
1. Գեոպոլիտիկ կշիռի աճ
Երբ ՌԴ-ն կռվում է Բաքվի հետ, Երևանը դառնում է այլընտրանք։ Եթե Հայաստանը խելացի քայլ անի՝ չշտապելով ամբողջապես վերացնել ռուսական ներկայությունը, կարող է ուժեղ դիրք ձեռք բերել բանակցային սեղաններին։
2. Միջանցքային ճնշումների մեղմացում
Ռուս-ադրբեջանական սրումը կարող է տապալել Սյունիքի միջանցքային ճնշումը։ Եթե Մոսկվան էլ չհովանավորի այդ պլանը՝ այն կմնա միայն թուրք-ադրբեջանական ագրեսիվ տեսլական։
3. Արևմտյան շահերը բալանսի բերելու հնարավորություն
Արևմուտքը, տեսնելով, որ Հայաստանը այլևս Ռուսաստանի ստրուկը չէ, բայց նաև սառը գլխով է գործում՝ առանց խուճապային քայլերի, կարող է աջակցել Հայաստանին՝ որպես կայունության կետ։
4. Տեղեկատվական պատուհան՝ հակաադրբեջանական քարոզչության համար
ՌԴ-ում սկսվող հակաադրբեջանական ալիքը՝ միգրանտներից մինչև պետական մակարդակ, կարելի է տեղեկատվական հզոր ալիքով օգտագործել՝ ներկայացնելով Ալիևի ռեժիմը որպես անկայուն ու վտանգավոր նաև Ռուսաստանի համար:
 
Եզրակացություն
 
Ռուս-ադրբեջանական կոնֆլիկտը Հայաստանի համար վտանգ ու շանս է միաժամանակ։ Հիմա դիվանագիտության, քարոզչության, տնտեսական ճկունության և անվտանգային վերագնահատման պահն է։ Հիմա կամ Հայաստանը մուտք կգործի որպես խաղացող՝ կամ կդառնա խաղասեղանի զոհ։
Ճիշտ հաշվարկը՝ սա է ազգային շահը։
 
Իսկ ինչպիսի ազդեցություն կունենա այս ամենը Վրաստանի համար:
 
Վրաստանը, որպես չեզոք դիրք բռնած երկիր, կարող է մաքսիմալ շահել ռուս-ադրբեջանական հակասության սրման ֆոնին։ Այս հակամարտությունը հնարավորություն է տալիս Թբիլիսիին ուժեղացնել իր դիրքը որպես տարածաշրջանային հաբ և փոխարինել թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին որոշ ուղղություններում։
1. Տրանսպորտային և էներգետիկ ուղիների կենտրոնացումը Վրաստանի ձեռքում
Եթե Ադրբեջան-ՌԴ առևտրային հարաբերությունները սահմանափակվեն, շատ ապրանքների մատակարարումը, շինանյութը, գազի որոշ հոսքեր կարող են տեղափոխվել Վրաստանի տարածքով դեպի երրորդ երկրներ։
Այսինքն՝ Վրաստանը կարող է դառնալ նոր տարանցիկ հանգույց՝ փոխարինելով Ադրբեջանին։
2. Միգրանտների արտահոսքի վերահսկում՝ Վրաստանի միջոցով
ՌԴ-ից արտաքսվող ադրբեջանցի միգրանտները, մեծ հավանականությամբ, կանցնեն Վրաստանի տարածքով։ Դա կբերի միգրացիոն լոգիստիկայի, բանկային գործարքների աճի։ Բանկերը ու բիզնեսը Վրաստանում դրանից կշահեն։
3. Ռուսական ներդրումների վերահղում
ՌԴ-ն, զայրացած Բաքվի վարքից, կարող է իր մնացյալ ներդրումային նախագծերը Կովկասում ուղղել դեպի Վրաստան։ Աշխարհաքաղաքական հաշվարկով՝ Վրաստանն այսօր ավելի կանխատեսելի է, քան Բաքուն։ Թբիլիսին կարող է դառնալ ռուսական կապիտալի՝ «արտաքին վստահելի վայրը»։
4. Արևմտյան ուշադրության աճ
Արևմուտքը, տեսնելով Ադրբեջան-Ռուսաստան սրումը, կփնտրի նոր կայուն գործընկեր Կովկասում։ Հայաստանը դեռ անկայուն ու վտանգված է, իսկ Վրաստանը ներկայանում է որպես կայուն՝ թե՛ քաղաքական, թե՛ լոգիստիկ առումով։ Սա նրա՝ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու եզակի պահն է։
5. Իմիջային հաղթանակ՝ որպես "խելամիտ միջին գործընկեր''
Վրաստանը ներկայանում է որպես երկիր, որը ոչ թե գնում է բաց հակամարտության ՌԴ-ի հետ (ինչպես Հայաստանը) և ոչ էլ խայտառակ հարձակման ռուսական մամուլի ու անձանց վրա (ինչպես Ադրբեջանը), այլ խաղում է սառնարյուն ու ստանում զսպվածության արդյունքը։Եթե ռուս-ադրբեջանական բախումն ուժեղանա՝ Վրաստանը կարող է դառնալ նոր լարվածության կետ, հատկապես, եթե այնտեղ ակտիվանան ադրբեջանական գործակալական կամ կրոնական օջախներ։
Թուրքիան կարող է ստիպել Վրաստանին ընտրել կողմ՝ Ադրբեջան թե Ռուսաստան, ինչը Թբիլիսիին կդնի դժվար երկընտրանքի առաջ։
 
ՌԴ կարող է հիշեցնել 2008-ի պատերազմը և փորձել ճնշման այլ մեթոդներ կիրառել՝ Աբխազիա, Օսիա ուղղությամբ։
 
Վրաստանը՝ որպես չեզոք դիտորդ, ունի հնարավորություն դառնալ Կովկասի նոր «տարանցիկ առաջնորդը»։ Բայց նա պետք է խելամտորեն հավասարակշռի Ռուսաստանի, Արևմուտքի և Թուրքիայի ճնշումները՝ մնալով ոչ թե պասիվ դիտորդ, այլ խորամանկ խաղացող։
 

2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Նիկոլին թվում է, թե դեռ մարտի 1-ն է, ինքն էլ փողոցում է. Արամ Պետրոսյան Թրամփը ստիպում է ԵՄ-ին փոխել մեթոդները ԱՄՆ-ում դադարեցնում են արևային էներգիայի սուբսիդիաները «Պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»․ հրապարակվել են Լիանա Հարությունյանի կալանավորման որոշումն ու դրա հիմքերը Ռունի Բարջին տեղափոխվեց «Բարսելոնա». պաշտոնական Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին. Հրայր ԿամենդատյանՊետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր Ավետիսյան Լռող կամ պատերի տակ խոսող մտավորականներն անընդունելի են. Լիլիթ Արզումանյան «Ոսկե Ծիրան» 2025-ի կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու հուզիչ դրվագները «ՀայաՔվեն» Գյումրիի տարածքային գրասենյակում անցկացրեց «Անվտանգություն եւ կառավարում» թեմայով քաղաքական դասընթաց Կարապետյանը սկսել է նոր թիմի ստեղծումը. իշխանության մեջ խուճապ է Փաշինյանը եվրոպացիներին հաշիվ է տալու ճանապարհների հարցով ՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներից Մեր մեծագույն բարդույթը էլիտար ճգնաժամն է․ «հասկանանք», «սպասենք», «թույլ տանք» բառերի պերմանենտ տիրաժավորումն էս ազգի համար պատուհաս է դարձել. Արմեն ՀովասափյանՆիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն Աշոտյան ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնի ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է Կիև Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին «Ոսկե ծիրան»-ը՝ ինչպես վերադարձ տուն. Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ փառատոնի մասին ԶՊՄԿ և ԵՊՀ համագործակցության շրջանակում ապագա երկրաբաններն ու աշխարհագետներն իրենց պրակտիկան են անցկացնում «Տաքսու վարորդը՝ ճնշված Հայաստանում»․ Հրայր Կամենդատյան Ռուսաստանի հաղթանակն ու հզորացումը ուժեղացնում է Հայաստանի անվտանգության դիրքերը․ Մհեր Ավետիսյան Նիկո´լ, վերջին գալդ լինի Գյումրի. քաղաքացի Նիկոլ, դու հայ եկեղեցու հետևորդ չես, ամբողջ կյանքդ շնացել ես. Հովհաննես Իշխանյան Չպե´տք է համակերպվենք այս վարչախմբի ապօրինությունների հետ. Ավետիք Չալաբյան Նիկոլը վախկոտ է և չի կարող անձամբ որևէ շարժում առաջնորդել. Մենուա Սողոմոնյան Վրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համարԳիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց Մայրն այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներինՈւկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Ավտովթար Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկելՀորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերՀայտնի է, թե երբ «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացվի Աշխարհի առաջնության եզրափակիչը«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. AxiosԹրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհերԱրմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց