Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ» Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»


Սյունիքը՝ Հայաստանի երաժշտական կենտրոն. «Կապան ֆեստ»-ը երրորդ անգամ քաղաք կբերի համաշխահային մեծությունների

Մշակույթ

«Կապան ֆեստ» միջազգային երաժշտական փառատոնը, որը մշակութային թարմ շունչ է հաղորդում քաղաքին ու Սյունիքի մարզին, երրորդ անգամ իր շուրջ է համախմբելու Հայաստանում և աշխարհում մեծ ճանաչում վայելող հայ և օտարազգի երաժիշտների։ Հուլիսի 4-15-ն անցկացվող փառատոնին սպասվում են համերգային յուրահատուկ ծրագրեր, վարպետության դասեր, հյուրերի հետ հանդիպումներ ու հետաքրքիր քննարկումներ։ 

Փառատոնի մեկնարկից ի վեր «Կապան ֆեստ»-ին հյուրընկալվում է դաշնակահար Աննա Սարկիսովան ԱՄՆ-ից։ Նա խոստովանում է՝ իրեն մշտապես Կապան են վերադարձնում փառատոնի ջերմ մթնոլորտն ու հանդիսատեսի իրական հետաքրքրվածությունը բարձր արվեստով։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դաշնակահարը նշում է՝ իր տպավորությունները հիանալի են։ «Բոլոր երաժիշտներն անհամբեր են սպասում հուլիս ամսին, որպեսզի այցելեն Կապան, քանի որ պրոֆեսիոնալների ջանքերով  փառատոնը բարձր մակարդակով է անցկացվում. և՛ պրոֆեսորների, և՛ մասնակից երաժիշտների համար ամեն հնարավոր բան արվում է, որ հրաշալի մթնոլորտ ստեղծվի։ Աշխարհում տարբեր երաժշտական փառատոններ են անցկացվում, որոնցից շատերին մասնակցել եմ։ Երբ համեմատում եմ, կարող եմ վստահ ասել, որ «Կապան ֆեստ»-ը չի զիջում այդ փառատոններին։ Դրան նպաստեց նաև Steinway D վերջին սերնդի դաշնամուրը ձեռք բերելը, որը, Բելգիայից անցնելով ողջ Եվրոպան, հասավ Հայաստան։ Մենք կփորձենք ևս մեկ գործիք ձեռք բերել, որպեսզի համերգներն ավելի հարուստ լինեն»,-նշում է երաժիշտը։ 

Նա հավաստիացնում է՝ կազմակերպիչները ջանք չեն խնայում, որպեսզի թե՛ հյուրերը, թե՛ հանդիսատեսն իրենց լավ զգան, ինչը նպաստում է փառատոնի առավել գրավիչ և սպասված լինելուն։ Մասնակիցները խոստովանում են՝ չեն նկատում, թե փառատոնի ընթացքում ինչպես է ժամանակն անցնում. այն ասես թռչում է։ 

Համերգները, որոնք կազմակերպվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում, մարդաշատ են։ «Պատահել է՝ շատ ուշ ենք բեմ դուրս եկել։ Համերգը սկսվել էր 20։00-ին, բայց մեր ելույթը սկսվեց 22։30-ին։ Կարծում էի՝  հանդիսատեսը հոգնել է, գնացել է, բայց բոլոր տեղերն էին զբաղված, ոչ ոք չէր հեռացել։ Շատ բեմերում եմ նվագել, բայց այն ջերմությունը, որն ունի Կապանի հանդիսատեսը, ամեն տեղ չես տեսնում։ Նրանք շատ սպասում են փառատոնին, աջակցում են։ Ամեն անգամ բեմ դուրս գալը Կապանում ինձ համար յուրահատուկ զգացմունք է, քանի որ իմ երկրում եմ։ Մինչ փառատոնը Կապանում չէի եղել։ Առաջին անգամ հատկապես և առհասարակ այնտեղ ելույթ ունենալը շատ հուզիչ է»,-նշում է Սարկիսովան։

«Կապան ֆեստ»-ին այս տարի մասնակցելու են երաժիշտներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Սլովակիայից, Ռուսաստանից, Դանիայից, Պորտուգալիայից և այլ երկրներից։ Ամենասպասված հյուրը աշխարհահռչակ դաշնակահար, «Գրեմմի»-ի դափնեկիր Մարթա Արգերիխն է։ Նա Կապանում հանդես կգա երեք համերգով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։   

Մարթա Արգերիխը երբեք Հայաստանում չի եղել։ «Նա շատ հուզված է, ոգևորված։  Դաշնակահարը գնահատում է հարուստ պատմություն, մշակույթ ունեցող երկրները, ուստի Հայաստան գալուն սպասում է, ցանկանում է ծանոթանալ մեր երկրին, երաժիշտներին»,-ընդգծում է Աննա Սարկիսովան։ 

Նա վստահ է՝ Արգերիխին ունկնդրելու համար Կապան կայցելեն նաև Երևանից և այլ քաղաքներից։ 

Դաշնակահարի մասնակցությունը փառատոնին առավել կբարձրացնի «Կապան ֆեստ»-ի հեղինակությունը և առավել կհեշտացնի հետագայում  մեծահամբավ արտիստներին փառատոնին հրավիրելու գործընթացը։

Անդրադառնալով փառատոնի շրջանակում կազմակերպվող վարպետության դասերին՝ Սարկիսովան տեղեկացնում է, որ դասերին մասնակցելու են երիտասարդ կատարողներ։ Կան մասնակիցներ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից։ Փառատոնը վարպետության դասերին մասնակցելու բազմաթիվ դիմումներ է ստացել, ընտրվել է ավելի քան 50 երիտասարդ։ 

Վարպետության դասերին մասնակցում են նաև Կապանի քոլեջում աշխատող մանկավարժներ, որոնք իրենց աշակերտներին են բերում դասերին։ «Դա շատ կարևոր է, քանի որ Կապանը  տարիներ առաջ եղել է մշակույթի լուրջ կենտրոն, սակայն շատ բան է փոխվել. մասնագետների համար բավականին բարդ է դարձել մեծացնել երեխաների հետաքրքրվածությունը երաժշտության նկատմամբ, իսկ փառատոնը նպաստում է դրան։ Նախորդ տարի Կապանի երաժշտական քոլեջի դաշնամուրի կամ ջութակի բաժին դիմումները շատ չեն եղել, իսկ այժմ առավել շատ են։ Դա Կապանի համար շատ մեծ ձեռքբերում է»,-շեշտում է Սարկիսովան։ 

«Կապան ֆեստ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնական նպատակը Կապանը երաժշտական կենտրոն դարձնելը, քաղաքի, մարզի նկատմամբ մարդկանց հետաքրքրվածությունը մեծացնելն է։ «Փառատոնն իրականացվում է Կապանում, որովհետև քաղաքի դահլիճը ֆանտաստիկ է, Սյունիքի մարզը հեռու է Երևանից, ունի սքանչելի բնություն, հրաշալի վայր է։ Բոլոր օտարազգիներն են այն սիրում, երբեմն ասում են, որ Սյունիքն ասես փոքր Շվեյցարիա լինի։ Մենք պետք է առավել ակտիվացնենք, ուժեղացնենք մեր մարզերը նաև մշակութային տեսանկյունից։ Պետք է նշեմ, որ «Կապան ֆեստ»-ի պես յուրահատուկ փառատոն Երևանում չկա»,-հավաստիացնում է Աննա Սարկիսովան և հավելում՝ նման փառատոնների անցկացումը ոչ միայն նպաստում է  մարզերում մշակութային կյանքի, այլև զբոսաշրջության զարգացմանը։ 

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիրն է բելգիահայ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանը։

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գործընկերը Կապանի համայնքապետարանն է, հովանավորների թվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և բազմաթիվ այլ աջակիցներ։

 

Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլն արդեն պլանավորված է. Թրամփ Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին. Դավիթ Սարգսյան«Այս կերպարը դարձավ իմ այցեքարտերից մեկը». Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական բեմում «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց Պետդեպարտամենտում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները. Օսկանյան ՔՊ–ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ–ի ծեծկռտուքից Ինչպե՞ս են պահպանում հացը երկար ժամանակ, երբ սովորական մատակարարման շղթաներն ընդհատված են. «Փաստ»Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծԱկնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը. Ադրբեջանի նախագահի օգնական ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար. «Փաստ»Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 69,23 դոլար «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ»Այն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք Չալաբյան Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին կայուն է «Իմ սրտի մի մասը մնաց Երևանում». Զեմֆիրան համերգից հետո կիսվել է էմոցիաներով «Տարեցտարի մեր կապը դառնում է ավելի ուժեղ, ավելի խորը ու իմաստալից». Լուսինե Թովմասյան Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից ՔՊ-ականները բանակը քննարկում են մայկա-կլուբնիկի շրջանակում, հիմա էլ թե բա՝ զուգարանը գոմ էր Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Այս գործողությունները դարձնել ահաբեկչություն, մեղմ ասած իրականությունից շատ կտրված է. Լեւոն Քոչարյան Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն. ՊՆ խոսնակՄոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ. Պեսկով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես Իշխանյան Փաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ «ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զnհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ