Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ» Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»


Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենք, բնականաբար, տեղյակ ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը: Եթե անգամ երևակայական կամ «Կարգինի» «Հեռվաշենում» ապրելիս լինեինք, ապա նույնիսկ 7 տարվա մեջ անխուսափելիորեն կիմանայինք դա: Հետևանքներից, հարկավ, հետևանքներից...

Բայց, եթե սարկազմը դնենք մի կողմ, ապա պարբերաբար հարց է առաջ գալիս՝ նա իսկապես վարչապե՞տ է, թե՞ ոնց: Եթե վարչապետ է, ապա այդ ինչպե՞ս և ինչո՞ւ առաջացավ այնպիսի մի իրավիճակ մեր քաղաքական ու հասարակական կյանքում, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը խոսում է հայհոյանքի կամ «պարականոն բառապաշարի» գործածության հրադադար հայտարարելու մասին:

Փաշինյանը, դատելով իր իսկ գրառումներից, խորապես համոզված է, որ վարչապետի պաշտոնը իրեն թույլ է տալիս ազատորեն վիրավորել ու պիտակավորել, ուղղակիորեն հայխոյախոսել իր հակառակորդների, ընդդիմախոսների, պարզապես իրեն դուր չեկած անձանց կամ այն մարդկանց, որոնցից վտանգ է զգում: Ավելին, Փաշինյանը համոզված է, որ ինքը սովորական քաղաքացու, ֆեյսբուքյան օգտատիրոջ հետ գտնվում է սոցիալ-քաղաքական նույն հարթության վրա և պարտավոր է «աբառոտկա ֆռալ» իրեն ուղղված վիրավորական կամ կոշտ արտահայտություններին:

Ասենք, որ թե՛ մեկ, թե՛ մյուս հարցում Նիկոլ Փաշինյանը ու խնդիրը նրա նման ընկալողները չարաչար սխալվում են: Չարաչա՛ր:

Ի՞նչ է ասում Փաշինյանը: Նա ասում է, որ երբ իրեն են հայհոյում կամ վիրավորում, դա դեռ ոչինչ, բայց, այ, երբ իր մերձավորներին են դիպչում, արդեն չի կարող չպատասխանել:

Սա բազմաշերտ երևույթ է, ուստի եկեք շերտ առ շերտ էլ դիտարկենք:

Առաջինը. երբ ասում են՝ վարչապետ, մեր երկրի դեպքում դա պետության թիվ 1 պաշտոնյան է, երկրի «դեմքը»: Անձը չէ, պաշտոնն է այդպիսին: Ավելին, նա ոչ միայն իր կուսակիցների, ոչ միայն իրեն «մեր խզոր փրգիչ» ասողների, ոչ միայն ոչինչ չասողների, այլև մնացած բոլորի, ամբողջ երկրի վարչապետն է: Ուզենք, թե չուզենք, արդեն յոթ տարի այդպես է: Իսկ դա ոչ թե սոսկ պատասխանատվություն է, այլ պատասխանատվության X աստիճան, երբ X-ը ձգտում է անսահմանության: Նույնիսկ անպատասխանատու գործիչների դեպքում այդ կանոնը գործում է: Այո, ի ցավ ոմանց, նկատենք, որ «պարականոնությունն» էլ է ենթակա որոշակի կանոնիկության:

Մի խոսքով, վարչապետը պարզապես անձ, անհատ չէ: Ու, եթե նրան իր վարչապետական գործունեության հետ կապված քննադատում են, «քլնգում» են, երբեմն նաև անիծում ու վիրավորում են, դրանից դեռ չի հետևում, որ ինքն էլ պիտի ֆեյսբուքյան ակտիվ «մեկնաբանի» կամ «ռեպլիկագրի» տարբերակով լայվ մտնի ու նույն, դեռ ավելի ցածր մակարդակով ու բառապաշարով պատասխանի: Բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում ղեկավարներին քննադատել են, ինչ ասես, որ չեն ասել, դա էլ իշխանությունների «ճակատագիրն» է:

Երկրորդը. շատ կներեք, իսկ ո՞վ է ատելությունը, թշնամանքը, վիրավորանքը, կոպտելը, հայհոյախոսությունը, զազրախոսությունը, այդ ամբողջ «պարականոն» խոսույթը քաղաքական-հասարակական կյանքի նորմ դարձրել: Այո, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:

Դեռ 2018-ին քչերի թվում նաև մենք էինք Փաշինյանին ազնվորեն զգուշացնում, որ այն, ինչ արվում է, մի օր շուռ է գալու ձեր դեմ: Դա բումերանգ է: Այն ժամանակ նրանց համար, ինչպես ասվում է, «ծովը ծնկներից էր»: Պարզվեց (ինչպես միշտ) ծովի մակարդակն ավելի բարձր էր, ի լրումն, ոմանք լողալ չգիտեն, իսկ «բումերանգի օրենքն» էլ գործում է անվրեպ: Միշտ: Հասկանո՞ւմ եք, այդ օրենքը ԱԺ-ն չի ընդունում, որ ինչպես ուզեք՝ քվեարկեք: Դա ՀԷՑ-ի խլում չէ, դա «ուռա՜, Եվրամիություն ենք գնում» քարոզչական «օրենքի» նախագիծ չէ:

Ու սա միայն Նիկոլ Փաշինյանին ու նրա անընդունելի վարքն ու խոսվածքը կրկնօրինակողներին և սատարողներին էլ է վերաբերում, բնականաբար, ովքեր ցնծացել և խրախուսել են, երբ ողջ մարդկանց տների դռներին դագաղների կափարիչներ են դրել, սգո պսակներ, սգո երիզներ՝ անուններով: Երբ անվանարկել են տարբեր գործիչների:

Մոռացե՞լ եք: Կյանքը չի մոռացել:

Այն, ինչից բողոքում է Նիկոլ Փաշինյանը, հենց իր ցանածի հետևանքն է: Ու, նորից զգուշացնենք, գուցե այս անգամ ականջալուր լինեն. ցավոք, այն, ինչից հիմա են Նիկոլ Փաշինյանն ու քպականները նեղվում, դրանք միայն բողբոջներն են:

Վերջապես՝ մերձավորների և նրանց դիպչելու մասին: Պետության ղեկավարների ընտանիքի անդամները տարիներ շարունակ «կարմիր գիծ» են եղել հրապարակային քաղաքական, հասարակական, լրագրային գործունեությամբ զբաղվող շատերի համար: Մեր մոտեցումը հաստատ այդպիսին է եղել ու այդպիսին էլ կա: Երբեք չենք «մտել» մարդկանց ընտանիք, չենք էլ պատրաստվում:

Տարիներ շարունակ, նախկին երեք նախագահների կանայք, երեխաները անգամ չեն երևացել հրապարակային դաշտում կամ հազվադեպ են երևացել առնվազն այդ ղեկավարների պաշտոնավարման շրջանում: Իսկ քաղաքականության մասին կարծիքներ ընդհանրապես չեն արտահայտել: Սակայն Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է իր կնոջը, երեխաներին, մերձավորներին հրում քաղաքական դաշտ, առաջին պլան բերում ու այդպիսով նաև քաղաքական սուր դիտողությունների ու գնահատականների թիրախ դարձնում:

Ամփոփենք. վարչապետը, ով էլ այդ պաշտոնում լինի, երկրի՛ ղեկավարն է, ոչ թե միայն իր կողմնակիցների ու իր կուսակցության անդամների: Վարչապետը պետք է լինի հավասարակշռության և հանդուրժողականության երաշխավոր, այլ ոչ թե անձնական վիրավորանքները փոխադարձող բլոգեր:

Չնայած այնպիսի տպավորություն է, որ մեր խոսքը ուղղված է լինելու... երկրի հաջորդ վարչապետին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ–ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ–ի ծեծկռտուքից Ինչպե՞ս են պահպանում հացը երկար ժամանակ, երբ սովորական մատակարարման շղթաներն ընդհատված են. «Փաստ»Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծԱկնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը. Ադրբեջանի նախագահի օգնական ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար. «Փաստ»Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 69,23 դոլար «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ»Այն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք Չալաբյան Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին կայուն է «Իմ սրտի մի մասը մնաց Երևանում». Զեմֆիրան համերգից հետո կիսվել է էմոցիաներով «Տարեցտարի մեր կապը դառնում է ավելի ուժեղ, ավելի խորը ու իմաստալից». Լուսինե Թովմասյան Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից ՔՊ-ականները բանակը քննարկում են մայկա-կլուբնիկի շրջանակում, հիմա էլ թե բա՝ զուգարանը գոմ էր Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Այս գործողությունները դարձնել ահաբեկչություն, մեղմ ասած իրականությունից շատ կտրված է. Լեւոն Քոչարյան Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն. ՊՆ խոսնակՄոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ. Պեսկով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես Իշխանյան Փաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ «ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զnհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԻշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Օդեսայում ռուսական դեսանտ չի եղել և չի լինի․ Զելենսկի Մի քանի նիստ հետո դուք բերելու եք ու ընդդիմադիր լինելը քրեականացնեք․ Դանիելյան Գազ չի լինի հուլիսի 8-ին և հուլիսի 9-ին․ հասցեներ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն