Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ» «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»


Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Սյունիքով անցնելիք ճանապարհի թեման շատ է քննարկվում։ Այն ակտուալություն է ստացել այն պատճառով, որ Ադրբեջանը կարողացավ միջազգային հանրության լուռ հայացքի ներքո օկուպացնելու և հայաթափելու միջոցով «լուծել» Արցախյան հիմնահարցը։ Երբ Արցախում հայկական պետականությունն էր գործում, այն խոչընդոտ էր, այսպես կոչված, «Զագեզուրի միջանցքի» ծրագրի իրականացման ճանապարհին։ Ու արդեն Արցախի թեման Նիկոլ Փաշինյանի ձեռքով «փակելուց» հետո Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» են պահանջում:

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում էր, թե Սյունիքում անցնող ճանապարհը պետք է անցնի ռուսական վերահսկողության ներքո, բայց միջանցքի մասին փաստաթղթում որևէ խոսք չկա։ Սակայն, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կորցրել է իր ակտուալությունը, ապա Սյունիքով անցնող ճանապարհի ու դրա կարգավիճակի թեման արդեն դարձել է հայ-ադրբեջանական բանակցությունների խնդրո առարկա։

Իսկ բանակցային գործընթացի մասով ակտիվ զարգացումներ են տեղի ունենում։ Նախ՝ Փաշինյանը մեկնեց Ստամբուլ, հանդիպեց Թուրքիայի նախագահի հետ, իսկ նրանից առաջ էլ Ալիևն էր այցելել Թուրքիա՝ ըստ երևույթին դիրքորոշումները ճշգրտելու նպատակով։ Ապա Աբու Դաբիում երկկողմ ձևաչափով Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի ունեցավ։ Ու պատահական չէ, որ այդ ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս հայտնեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Հասկանալի է, որ նման հայտարարությունները հենց այնպես չեն լինում, և նա դա անելու համար կոնկրետ հիմքեր է ունեցել։ Բայց ամենազարմանալին այն է, որ հանկարծ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը հայտարարում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևել յան շրջանները կապում է Նախիջևանին։ Նախ՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ է այս մասին հայտարարություն անում հենց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, չէ՞ որ խնդիրն առնչվում է Հայաստանին ու Ադրբեջանին, և Միացյալ Նահանգներն իր առաջարկների մասին կարող էր բարձրաձայնել Երևանում կամ Բաքվում իր դեսպանների միջոցով։ Փաստացի, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի միջոցով ճանապարհի վերաբերյալ առաջարկի ներկայացումը հուշում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի աճող դերակատարության, ինչպես նաև Սյունիքով անցնող ճանապարհի հարցում Անկարայի՝ շահառու լինելու իրողության մասին։

Ըստ որում, Թոմաս Բարաքը, տեղի տալով թուրք-ադրբեջանական տանդեմի նարատիվներին, Սյունիքով անցնող ճանապարհը ներկայացնում է որպես երկու կողմի միջև վեճ։ Տպավորություն է ստեղծվում, թե վիճելի տարածքի հետ գործ ունենք։ Իսկ իրականում որևէ վեճ չկա, Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս է, իսկ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող ճանապարհի հարցն ընդամենը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից անօրինական ու ագրեսիվ պահանջների արդյունք է։ Չէ՞ որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է ճանապարհ տրամադրել, այն էլ՝ հեշտացված կարգով, բայց միայն իր վերահսկողության պայմաններում։ Բայց Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են, որ հայկական կողմը չվերահսկի ճանապարհը։

Իսկ ինչո՞ւ է այդ ճանապարհն այդքան կարևոր։ Ադրբեջանը Նախիջևանի ու Թուրքիայի հետ կարող է կապվել ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի տարածքով՝ մանավանդ որ Վրաստանով և Իրանով անցնող կոնկրետ կառուցված ճանապարհներ ու երկաթուղիներ կան, իսկ Սյունիքով նախատեսվող ճանապարհի դեպքում ենթակառուցվածքները բացակայում են։ Հարցը ոչ այնքան ճանապարհի կարճ լինելը կամ ենթակառուցվածքներն են, որքան այն, որ միջանցքի ստեղծումը թուրք-ադրբեջանական տանդեմին պետք է հնարավորություն տա հետագայում վերահսկողություն ձեռք բերել կամ օկուպացնել Սյունիքը, քանի դեռ Հայաստանը թույլ է, ու դրանով հող ստեղծել թուրք-ադրբեջանական ինտեգրացիայի և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Այլ հարց է, որ ամերիկյան կողմը չի խորանում թեմայի պատմական, իրավական և աշխարհաքաղաքական համատեքստի ու տարբեր նրբությունների մեջ։ Թերևս ԱՄՆ գործող վարչակազմը փորձում է, ինչքան հնարավոր է, շուտ առաջընթացի հասնել հայ-ադրբեջանական բանակցություններում և ցույց տալ, որ խաղաղության հաստատմանն ուղղված իրենց ջանքերն արդյունք են տալիս, «թրամփականները» իշխանության են եկել աշխարհում խաղաղություն հաստատելու խոստումներով։ Դրա համար էլ Թրամփը շտապեց միանգամից հայտարարել, թե Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը մոտենում է հաջող հանգուցալուծման։ Խնդիրն այն է, որ այս համատեքստում երկրորդական նշանակություն է ստանում այն, որ դրա համար կողմերից մեկին կարող են ստիպել շատ ցավոտ ու ինչ-որ առումով անդառնալի զիջումներ անել։ Իսկ տվ յալ դեպքում այդ կողմը Հայաստանն է։ Այստեղ գործ ունենք նաև Հայաստանի դիվանագիտական ջանքերի ակնհայտ ձախողման հետ։ Մեր դիվանագիտությունն ի զորու չի եղել ամերիկյան կողմին ընկալելի դարձնել հակամարտության ողջ էությունը և խորքային շերտերը։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը տարբեր վերլուծաբանների կողմից գնահատվեց որպես դիվանագիտական կոռեկտությունից դուրս։ Ի՞նչ է նշանակում սուվերեն պետության ճանապարհը վարձակալությամբ վերցնել և վերահսկել։ Պատահական չէ, որ հայկական տիրույթում այս առաջարկը դիտարկվեց որպես Հայաստանի սուվերենության և տարածքային ամբողջականության մի հատվածը զիջելու հերթական քայլ։ Ու այսպիսի կարծիքների համար հիմքեր կան, քանի որ ակնհայտ է դառնում այս թեմայի հետ կապված Հայաստանի իշխանությունների երկդիմիությունը։ Նրանք մի կողմից հայտարարում են, թե Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը, իսկ մյուս կողմից էլ՝ ուղերձներ են հղվում, թե սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։

Երեկ Փաշինյանն էլ, ըստ էության, հաստատեց արտապատվիրակման հնարավորությունը, ավելին՝ նա կոնցեսիոն կառավարման մեջ վատ բան չի տեսնում, նույնիսկ այն համարում է նորմալ պրակտիկա՝ որպես օրինակ բերելով, ուշադրություն... օդանավակայանը, ջրի համակարգը, երկաթուղին, բջջային կապի օպերատորին։ Այն, որ բացում է «միջանցքը», Փաշինյանը չի էլ թաքցնում, սակայն հարցն այն է, թե, ի վերջո ո՞ր մոդելն է գործի դրվելու՝ վարձակալությա՞ն (Rent), երբ սեփականությունն ու վերահսկողությունը մնում են պետությանը, բայց ժամանակավոր օգտագործման իրավունքը տրվում է օտար կառույցի, հենց արտապատվիրակո՞ւմը (Outsource), երբ ֆունկցիան պահվում է պետության ձեռքում, բայց իրականացման գործընթացը վստահվում է մասնավորին կամ օտարին, թե՞ կոնցեսիոն կառավարումը (Concession Management), երբ պետությունը ոչ միայն ֆունկցիան է փոխանցում, այլև դրա ֆինանսական շահագործման իրավունքը, հաճախ երկարաժամկետ, առավել հաճախ՝ առանց վերահսկման լծակների։

Տերմիններն, իհարկե, կարևոր են, բայց առավել կարևոր է պարունակությունը։ Եթե սահմանը հսկում է ոչ թե պետությունը, այլ այլընտրանքային «կառուցվածք», եթե ինքնիշխան գործառույթները դառնում են առևտրային պայմանավորվածության մաս, ապա, ինչպես էլ անվանենք, բովանդակությունն այլևս ինքնիշխանության ու իրավազորության հետ կապ չի ունենում, որքան էլ իշխանությունները թմբկահարեն այդ արտահայտությունները:

Ժամանակն է երևի կողմնորոշվել՝ Փաշինյանը Հայաստանը որպես պետություն է դիտո՞ւմ, թե՞ բիզնես նախագիծ՝ քպական խմբակի իշխանական հաճույքները սպասարկելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացում Ինչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄկաններով շախմատ. ո՞ր երկիրն է համարվում սուսերամարտի հայրենիքը. «Փաստ»Մեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բաց տիեզերք՝ առանց ապահովագրող ճոպանի, խաղաղ բնակչության զանգվածային սպանդներ. «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն Վարագյան