Երևան, 14.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ» Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ով էր Փաշինյանին գրկախառնված կինը Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե» Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքում Ինչպես են «խեղդող կետերը» որոշում համաշխարհային տնտեսության ճակատագիրը. «Փաստ» Ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին Փաշինյանի պատճառով. «Փաստ» «Դավիթիս պատգամներն ու թոռնիկներս են ապրեցնում». պահեստազորային Դավիթ Խլղաթյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»


Արդյո՞ք Արևմուտքը Հայաստանի կարիքն ունի որպես առևտրային գործընկեր. տնտեսական կապերի ցանկացած կտրուկ խզում ցավոտ կլինի. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Երևանը ցանկանում է Եվրոպայի հետ «բրուդերշաֆտ» խմել, բայց վեր ջ ի նիս մոտ հայ կ ա կան կո նյա կ ը սրտխառնուք է առաջացնում» վերնագրով հոդվածում գրում է, որ Արևմուտքը չի գնի Հայաստանից այնպիսի ապրանքներ, որոնք ներկայում շատ տարածված են ռուսական շուկայում, դրանք չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: Եվ դա պատճառներից միայն մեկն է, ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը: «Ու՞ր պետք է գնանք՝ Եվրամիությո՞ւն: Ի՞նչ կարող ենք այնտեղ վաճառել: Նույնիսկ եթե մեր ծիրանը իսկապես անհրաժեշտ է, այնտեղ չափանիշներն ու վկայագրերը տարբեր են: Մեզ շատ ժամանակ է պետք ամեն ինչ համապատասխանեցնելու համար... փաթեթավորում, տեղափոխում, պահեստավորում, շատ հարցեր կան», - բացատրել է Աբրահամյանը: Ռուսամետ հայերը նույնպես կողմ են Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ համագործակցությանը: «Բայց նրանք կընդունե՞ն մեզ: Կլուծե՞ն մեր խնդիրները: Կապահովե՞ն մեր անվտանգությունը», - հռետորական հարց է հնչեցնում Աբրահամյանը:

Իրոք, արդյո՞ք ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Հայաստանի կարիքն ունի որպես առևտրային գործընկեր։

«Հայաստանի առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի հետ մեծ չէ,- ասել է քաղաքական մեկնաբան Միխայիլ Նեյժմակովը,- իսկ ԵՄ երկրների հետ բավականին նկատելի է, օրինակ՝ 2024 թվականի վերջին այն հասել է ավելի քան 2,3 միլիարդ դոլարի»։

svpressa.ru.– Որքանո՞վ է ՀՀ տնտեսությունը կապված ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ։

– Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը զգալիորեն ավելի բարձր է, քան ԵՄ-ի հետ, և 2024 թվականին այն հասել է ավելի քան 12,4 միլիարդ դոլարի։ Տնտեսական կապերի ցանկացած կտրուկ խզում ցավոտ կլինի։ Սակայն Հայաստանի և ԵԱՏՄ-ի կամ Ռուսաստանի միջև նման խզման մասին այժմ խոսք չկա, և քիչ հավանական է, որ դա տեղի ունենա մոտ ապագայում, նույնիսկ Մոսկվայի և Երևանի միջև նոր քաղաքական «սառեցման» դեպքում։ Չնայած նման «սառեցումները», իհարկե, կարող են ազդել տնտեսական հարաբերությունների վրա։

svpressa.ru.–Ի՞նչ է Հայաստանը մատակարարում Ռուսաստանին և ստանում։ Կարո՞ղ է ինչ-որ մեկը գոնե տեսականորեն փոխարինել այդ ամենին։

- Հայաստանի՝ Ռուսաստան արտահանման հիմնական ապրանքներն են գյուղատնտեսական արտադրանքը (օրինակ՝ բանջարեղեն և մրգեր), ալկոհոլը և զարդերը։ Բացի այդ, հանրապետությունը մնում է արդյունաբերական արտադրանքի զգալի տեսակների «զուգահեռ ներմուծման» ուղի։ Իր հերթին, Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է բնական գազ, նավթ, ինչպես նաև հացահատիկ։ Կրկնեմ, խոսք չկա Ռուսաստանի հետ տնտեսական կապերի կտրուկ խզման մասին։

svpressa.ru.–Գուցե ԵՄ-ն պետք է ինչ-որ բան փոխհատուցի՞ Հայաստանին, որ նա բաժանվի Ռուսաստանից։

– ԵՄ-ի քայլերը Երևանի նկատմամբ՝ Հայաստանից ապրանքների եվրոպական շուկաներ մուտք գործելու վերաբերյալ, սկզբունքորեն, հնարավոր են։ Կան նման որոշումների օրինակներ, ասենք՝ այս տարվա մարտից հանրապետությունը ստացել է ԵՄ ձկնամթերք արտահանելու իրավունք։ Սակայն նման դեպքերում սովորաբար պահանջվում է, որ մատակարարումները համապատասխանեն եվրոպական որոշակի պահանջներին, իսկ դա ժամանակ է պահանջում։

svpressa.ru.– Ինչի՞ վրա են հույսը դնում Փաշինյանը և ընկերները։ Գուցե նրանք պարզապես իրենց գործն են անում և չեն մտածում երկրի ապագայի մասին։

– ԵՄ-ի հետ մերձեցումը համապատասխանում է Փաշինյանի թիմի շահերին։ Օրինակ՝ դա թեմա է ուժեղ կողմնակիցների և, առնվազն, երկրի ներսում տատանվող լսարանի մի մասի մոբիլիզացման համար հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ։ Բացի այդ, Փաշինյանի քաղաքական հայացքներից դատելով՝ նրա համար, ընդհանուր առմամբ, ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնել արևմտյան խաղացողների, քան Մոսկվայի հետ։ Ռազմավարական առումով ներկայիս վարչապետի թիմը հստակորեն ակնկալում է, որ ԵՄ-ի հետ մերձեցումը թույլ կտա ստանալ առնվազն լրացուցիչ ներդրումներ և վիզային ռեժիմի ազատականացում։ Սակայն Հայաստանի վարչապետը, հավանաբար, կտրուկ խզում չի կատարի ԵԱՏՄ-ի հետ, քանի դեռ ԵՄ-ի կողմից առաջարկվող կոնկրետ առաջարկները չեն գերազանցի նման քայլի ռիսկերը։

svpressa.ru.– Հնարավո՞ր է, որ Հայաստանը անջատվի Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից։ Եթե այո, ապա ի՞նչ հեռանկարում։

– Այստեղ մի քանի գործոններ կհատվեն։ Օրինակ՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման հեռանկարները, մասնավորապես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընդդիմության հաղթանակը կարող է հանգեցնել Մոսկվայի հետ փոխգործակցության աճի։ Իսկ եթե ընտրություններից հետո ձևավորվի Նիկոլ Փաշինյանի նոր կառավարություն, բայց խորհրդարանում ավելի քիչ աջակցությամբ, քան հիմա, ապա այդ դեպքում արտաքին քաղաքականության նախաձեռնությունների արագ իրականացման հնարավորությունները կարող են նվազել։ Եթե Փաշինյանի ՔՊ–ն կարողանա հնարավորինս հաջող հանդես գալ խորհրդարանական ընտրություններում և պահպանի բացարձակ մեծամասնությունը նոր խորհրդարանում (չնայած դա շատ դժվար խնդիր է), ապա արևմտյան խաղացողների հետ երկրի մերձեցման և Ռուսաստանից հեռանալու տեմպը, հավանաբար, կարագանա։ Սակայն դա, ամենայն հավանականությամբ, «փոթորկային գործընթաց» չի լինի, այլ պարզապես կլինի ավելի ակտիվ տեղաշարժ։ Ռուսուկրաինական հակամարտության ավարտի սցենարները նույնպես կարևոր կլինեն, էական է այն, թե որքան ռեսուրսներ կկարողանա Մոսկվան հատկացնել դրանից հետո իր համար կարևոր այլ ոլորտներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում աշխատելու համար։ Վերջապես, անհասկանալի են այն հնարավորությունները, որոնք ԵՄ-ն պատրաստ կլինի ուղղորդել այդ տարածաշրջանի հետ աշխատելու համար։ Որքան ԵՄ–ն քիչ կոնկրետություն առաջարկի Երևանին առաջիկա տարիներին, այնքան ցանկացած հայկական կառավարության համար ավելի շատ խթաններ կլինեն հավասարակշռությունը պահպանելու, այսինքն՝ Բրյուսելի հետ հարաբերությունները պահպանելու, բայց Մոսկվայի հետ հարաբերությունները չխզելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ»Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Ժողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Արևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱվելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) «Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց