Երևան, 16.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ահազանգում է «Համահայկական ճակատ»-ի վստահված անձ Ռ.Ստեփանյանը Սևակ Խաչատրյանը կատարում է իր ընտրությունը Բաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում 14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր 14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին «Աստծո՛վ». Վաղարշապատի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Խաչիկ Մանուկյանը քվեարկեց Հայ ազգը մերժում է ՔՊ-ին, նրանք դագաղներով են եկել՝ մահվան շունչը մերժում ենք. Խաչիկ Մանուկյան Միակ բանը, որ չի լինելու՝ ՔՊ-ն է․ Խաչիկ Մանուկյան Գեղակերտ գյուղում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է. ՀայաՔվե Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում. ՀայաՔվե (տեսանյութ)


Ի՞նչ է լինում, երբ գերակշռում են ոչ թե համալիր ու երկարաժամկետ հաշվարկները, այլ քաղաքական օրախնդիր գործոնները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները երկար տարիներ ձևավորվել և զարգացել են որպես ռազմավարական գործընկերության մի մաս, որի հիմքում ընկած են պատմական, քաղաքական, էներգետիկ, լոգիստիկ և շուկայական խոր փոխկապակցվածությունները։ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, որի հետ կապված են ինչպես երկրի հիմնական արտահանման, այնպես էլ ներմուծման ու ներդրումային հոսքերը։ Այս կապը տարիների ընթացքում բազմաշերտ է դարձել, և դրա վրա ազդում են ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական, անվտանգային և արտաքին քաղաքական գործոններ, ինչը Հայաստանի համար ստեղծում է ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ լրջագույն կախվածության ռիսկեր։

Հայաստանի տնտեսությունը ՌԴ-ից կախված է մի քանի առանցքային ուղղություններով։ Առաջին հերթին՝ արտահանման հիմնական ծավալն ուղղվում է դեպի ռուսական շուկա, որտեղ հայկական ապրանքները՝ գյուղատնտեսական մթերքներից ու պահածոներից մինչև ալկոհոլային խմիչքներ, հանքանյութեր և քիմիական արտադրանք, հարաբերականորեն մրցունակ են, քանի որ ԵԱՏՄ հարթակը թույլ է տալիս ազատ ու առանց մաքսային լրացուցիչ բարդությունների արտահանել։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին տվել է շուկայի կայունություն, կանխատեսելիություն և ֆինանսական որոշակի արտոնություններ, որոնք այլ ուղղություններում առկա չեն։

Այս պայմաններում ռուսական շուկան դարձել է հայկական արտադրության հիմնական սպառման ուղին, հատկապես այն պարագայում, երբ շատ այլ երկրներում հայկական ապրանքները կա՛մ չեն ընդունվում օրենսդրական, սերտիֆիկացիոն ու մաքսային խոչընդոտների պատճառով, կա՛մ չեն կարող մրցակցել գնի և որակի առումով։

Որպես տնտեսության արտաքին կախվածության ցուցիչ՝ պետք է նշել նաև էներգետիկ ոլորտը, որտեղ Հայաստանը հիմնականում սպառում է ռուսական գազ ու նավթամթերք։ Ռուսական էժան գազի սպառումը, ատոմակայանի շահագործման ռուսական մասնակցությունը, էներգետիկ համակարգի ներդաշնակեցումը ռուսական էներգետիկ ցանցերի հետ Հայաստանը դարձնում են զգայուն ռուսական տնտեսական և քաղաքական ազդեցության նկատմամբ։ Բացի դրանից, վերջին տարիներին ռուսական կապիտալի ներհոսքը նկատելի է եղել բանկային, հեռահաղորդակցության, շինարարության և մի շարք այլ ոլորտներում, ինչը խորացնում է տնտեսական փոխկապակցվածությունը։

Վերջին տարիներին, հատկապես 2022- 2024 թվականների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ էական դեր է սկսել խաղալ վերաարտահանման գործոնը։ Ռուս-ուկրաինական պատերազմի, արևմտյան պատժամիջոցների ու համաշխարհային շուկաների վերադասավորման ֆոնին Հայաստանը ռուսական շուկայի համար դարձել է կարևոր հանգույց՝ տարատեսակ ապրանքների մատակարարման, ինչպես նաև ռուսական կապիտալի, մարդկային և ֆինանսական ռեսուրսների տեղաշարժի համար։ Թեև այս իրավիճակը նպաստել է Հայաստանի տնտեսության կարճաժամկետ աճին, իրականում խորացրել է կախվածությունը ՌԴ-ից, քանի որ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է վերաարտահանումը ռուսական շուկա կամ հակառակ ուղղությամբ, և դրա անկայունությունը կարող է արագ վերածվել տնտեսական ցնցումների։

Ու հետաքրքիրն այն է, որ նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։ Իհարկե, դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը չի էլ քննարկվում: Բայց այստեղ կան բազմաթիվ հարցեր: Նախ՝ չնայած վերը նշվածին, պետք է փաստել, որ արտաքին շուկաների դիվերսիֆիկացիան դեռևս շատ սահմանափակ է ինչպես ծավալների առումով, այնպես էլ ապրանքատեսակների ու ոլորտների ընդգրկմամբ։ Առանձին ապրանքների փորձարարական արտահանումները, որպես կանոն, կենսունակ չեն լինում մրցունակության, արտադրության ծավալների ու լոգիստիկայի և այլ խնդիրների պատճառով։ Արևմտյան շուկաների դեպքում հիմնական խոչընդոտները կապված են որակի ստանդարտների, սերտիֆիկացիոն պահանջների և շուկայի փակ լինելու հետ, ինչը ստեղծում է լրացուցիչ բարդություններ հայկական արտադրողների համար։

Մյուս կողմից՝ խնդիրը խորանում է այն հանգամանքով, որ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը հաճախ ձևավորվում են ոչ միայն շուկայական տրամաբանությամբ, այլ նաև քաղաքական գործոնների ազդեցության ներքո։ Հայաստանի իշխանությունների՝ Արևմուտքի ու այլ արտաքին դերակատարների հետ հարաբերությունների ակտիվացման փորձերը Մոսկվայում հաճախ ընկալվում են ռուսական ազդեցության թուլացման քաղաքականության շրջանակներում, ինչի համար լրջագույն հիմքեր, իհարկե, կան։ Այս իրավիճակում, երբ Հայաստանի տնտեսական հիմնական շարժիչ ուժը հենց ռուսական շուկան է, արտաքին քաղաքականության ցանկացած կտրուկ փոփոխություն կարող է ունենալ էական բացասական ազդեցություն տնտեսական համագործակցության, արտահանման ծավալների և ընդհանուր տնտեսական կայունության վրա։

Վերջին ամիսներին արդեն իսկ նկատվում է Ռուսաստան արտահանման ծավալների նվազում, ինչը մասնագետները կապում են ոչ միայն շուկայական գործոնների, այլև քաղաքական հանգամանքների ու անորոշության հետ։ Փորձագետները նկատում են, որ, օրինակ՝ ՌԴում հայաստանյան բեռնատարների՝ մասնավորապես «Սպայկայի» տասնյակ ու հարյուրավոր մեքենաների կանգնեցումը սահմանին ուղիղ մեսիջ է այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել տնտեսական լծակները Հայաստանի արտաքին քաղաքական տատանումներին հակազդելու համար։ Այս իրավիճակը կարող է խորանալ, եթե երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը չբարձրացվի ու տնտեսական շահերը չդառնան առաջնային՝ քաղաքական հաշվարկների փոխարեն։ Այս ֆոնին ակնկալվում է, որ այս տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կարող է կիսով չափ նվազել՝ 12,4 միլիարդ դոլարից հասնելով մոտ վեց միլիարդի։

Հատուկ ուշադրության է արժանի էներգետիկ ոլորտի խոցելիությունը։ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու գների կայունությունը խիստ կախված են Ռուսաստանից մատակարարվող գազի, վառելիքի, հումքի և տեխնիկական սպասարկման ծավալներից։ Եթե այս ոլորտում ի հայտ գան քաղաքական կամ տնտեսական խոչընդոտներ՝ գների բարձրացում, մատակարարումների սահմանափակում, տեխնիկական սպասարկման դժվարացումներ, դա կարող է լրջագույն հարված հասցնել ոչ միայն արտադրության կազմակերպմանն ու տնտեսական մրցունակությանը, այլև սոցիալական ոլորտին և բնակչության բարեկեցության մակարդակին։

Մյուս կողմից էլ՝ նկատենք, որ ռուսական շուկայի բացակայության կամ էական նվազեցման դեպքում Հայաստանը չունի որևէ այլ համարժեք շուկա, որը կարող է լրացնել այդ բացը։ Եվրոպական, ամերիկյան, չինական, իրանական կամ արաբական շուկաները, թեկուզև հաջող համագործակցության դեպքում, չեն կարող կարճաժամկետ հեռանկարում ապահովել այն ծավալները, որին Հայաստանը սովոր է Ռուսաստանի հետ աշխատելիս։ Բացի դրանից, նոր շուկաների յուրացումը պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, արտադրության վերապրոֆիլավորում, որակի ստանդարտների ու լոգիստիկ մեխանիզմների կատարելագործում, ինչը ներկայիս տնտեսական և քաղաքական ռիսկերով հագեցած միջավայրում դժվար իրականացվող խնդիր է։

Այդ իսկ պատճառով այսօր Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումը կամ էական վատթարացումը կարող է ունենալ լրջագույն սոցիալ-տնտեսական հետևանքներ՝ արտահանման կրճատում, արտադրության ծավալների անկում, աշխատատեղերի կորստի ռիսկ, պետական բյուջեի եկամուտների նվազում, արժութային ճնշումներ և ամբողջ տնտեսական համակարգի անկայունություն։

Մյուս կողմից էլ՝ շուկայում Հայաստանը կարող է ընկալվել որպես անկայուն գործընկեր, որը չի կարողանում ապահովել անխափան մատակարարումները։ Սակայն տնտեսական այս կոնյուկտուրայի պայմաններում պետք է նշել, որ ռուսական շուկայի հետ համագործակցությունը երբեք չի խանգարել կամ արգելափակել Հայաստանի համար նոր շուկաների որոնման և դիվերսիֆիկացման հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ արտաքին քաղաքականության ու տնտեսական ռազմավարության մեջ հաճախ գերակշռում են ոչ թե համալիր և երկարաժամկետ հաշվարկները, այլ քաղաքական օրախնդիր «շահերը», որոնք արտացոլվում են նաև տնտեսական քաղաքականության մեջ։

Հայաստանի համար ամենաարդյունավետ ուղին այն է, որ ՌԴ-ի հետ ռազմավարական տնտեսական կապերը պահպանվեն ու զարգացվեն զուգահեռաբար այլ շուկաների հետ համագործակցության ընդլայնման հետ, և այլ դերակատարների հետ հարաբերությունները չկառուցվեն հակառուսական ու Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու հիմքի վրա։ Հակառակ դեպքում, Հայաստանը ոչ միայն կկորցնի իր ավանդական շուկան ու տնտեսական աճի շարժիչ ուժը, այլև երկարաժամկետ հեռանկարում կդառնա ավելի խոցելի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ճնշումների նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնկրետ թեկնածուի ընտրելու ուղղորդում14/44 տեղամասում ընտրողը դուրս է հանում չմարված քվեաթերթիկներըԱրագածոտնի մարզի Ոսկեվազի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսը, «Infiniti»-ն ու «Լադա»-ն․ կա 7 տnւժած14\13 տեղամասից հաղորդել է ՀՃԿ վստահված անձ Ռուզաննա Ստեփանյանը14\10 ընտրատեղամասում ՀՃԿ վստահված անձը արձանագրել է դեպք Էստոնիան 3.5 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային «Starlink»-ի համար. ՊՆ նախարար 14/43 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթիԿուտակումներ 14/29 տեղամասի դիմացԱնդրշիրիմյան ընտրություններ են փորձում կազմակերպել, խայտառակ վիճակ է. վստահված անձ Ահազանգում է «Համահայկական ճակատ»-ի վստահված անձ Ռ.ՍտեփանյանըԻմ բարեկամներին աշխատանքից հեռացրել են նրա համար, որ աջակցում են ինձ Սևակ Խաչատրյանը կատարում է իր ընտրությունըԲաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին14/10 տեղամասում ընտրողին օգնող անձ կա, որը չի գրանցվել«Աստծո՛վ». Վաղարշապատի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Խաչիկ Մանուկյանը քվեարկեց Հայ ազգը մերժում է ՔՊ-ին, նրանք դագաղներով են եկել՝ մահվան շունչը մերժում ենք. Խաչիկ Մանուկյան Միակ բանը, որ չի լինելու՝ ՔՊ-ն է․ Խաչիկ Մանուկյան Գեղակերտ գյուղում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է. ՀայաՔվեԲաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում. ՀայաՔվե (տեսանյութ) Վաղարշապատի 14/37 տեղամասում կուտակումներ են եղել․ այլ տեղամասում քվեախցիկը վնասված է եղել (տեսանյութ, լուսանկար) Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/47 տեղամասումՄենք թույլ չենք տալու գողանալ ժողովրդի քվեն և սեփականաշնորհել քաղաքացիական հասարակությունը․ Մենուա ՍողոմոնյանԿոլումբիան 4,3 մլրդ դոլարի սահմանում շվեդական ռազմական ինքնաթիռներ կգնի Վաղարշապատի 14/45 տեղամասի առջև ընտրացուցակներն անհասանելի վայրում և սովորականից բարձր են փակցվածՎաղարշապատ համայնքի Լեռնամերձ բնակավայրում ՔՊ կուսակցության թեկնածուի պաստառը ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ է, ինչն ընտրախախտում էԽախտումներ՝ Վաղարշապատի մի շարք ընտրատեղամասերումՀայտնի է մահացու վտանգավոր սովորությունը, որը մարդիկ անում են սնունդ պատրաստելուց առաջTesla-ն իր մատակարարներից պահանջում է ԱՄՆ-ում մեքենաների արտադրության ժամանակ բացառել չինական բաղադրիչները․ WSJՈ՞վ պետք է չեզոքացներ Փաշինյանին ըստ Բայրամովի, ինչո՞ւ է Պետրոսը պարփակվել Ուիթքոֆը նախատեսում է հանդիպել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ. NYT Անգոլայի նախագահը մրցանակ է հանձնել ՄեսիինԿիևում Զելենսկու և կnռուպցիայի դեմ հանրահավաք է տեղի ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերումԵՄ-ն ռուսական գազին փոխարինող է գտել ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի շտամի առաջին դեպքը Այդ ճանապարհով մենք ո՞ւր ենք գնալու` Հայաստանից ուզում են քշել՝ Բաքո՞ւ գնալ․ Էդմոն ՄարուքյանԻրանում կնոջ ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սnւսերով պարը»Արմավիրում «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ կան տուժածներԵս կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփը՝ ուկրաիանական hակամարտության կարգավորման մասինԲաց նամակ Եվրամիությանը. Վահե ՀակոբյանԸնտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․ Հարություն ԽաչիկյանՍիդնի Սուինին պատասխանել է «հեյթերներին»՝ GQ-ի «Տարվա տղամարդ» մրցանակաբաշխությանը ներկայանալով համարձակ կերպարովԳոհար Մելոյանը հրատապ տեղեկություն է փոխանցում ԿԸՀ-իցԶՊՄԿ-ի պատմության մեջ աննախադեպ է. տարեկան մի քանի հազար տենդեր է անցկացվում «Թրամփի ուղու» իրագործումն ավելի է խորացնելու Հայաստանի շրջափակումը. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» դիտորդների մեծ թիմը պատրաստ է` վերահսկելու Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքըՀունգարիան Ուկրաինայի համար նախատեսված 1,5 միլիոն եվրոն կուղղորդի Լիբանանին. Սիյարտո Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանա լճում հայտնաբերվել է մաhացած կին