Երևան, 16.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ահազանգում է «Համահայկական ճակատ»-ի վստահված անձ Ռ.Ստեփանյանը Սևակ Խաչատրյանը կատարում է իր ընտրությունը Բաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում 14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր 14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին «Աստծո՛վ». Վաղարշապատի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Խաչիկ Մանուկյանը քվեարկեց Հայ ազգը մերժում է ՔՊ-ին, նրանք դագաղներով են եկել՝ մահվան շունչը մերժում ենք. Խաչիկ Մանուկյան Միակ բանը, որ չի լինելու՝ ՔՊ-ն է․ Խաչիկ Մանուկյան Գեղակերտ գյուղում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է. ՀայաՔվե Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում. ՀայաՔվե (տեսանյութ)


«Տրոյական ձիերի» վրա կրակո՞ւմ են. արդյո՞ք գագաթաժողովն իսկապես «հիացմունքի արժանի» միջոցառում էր. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն ««Տրոյական ձիերի» վրա կրակո՞ւմ են. Հայաստանի և Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալը արգելափակել են» վերնագրով հոդվածում գրում է, որ Չինաստանի Թիենծին քաղաքում Պակիստանի վարչապետ Մոհամմեդ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Պակիստանին Հնդկաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ Եվ ի՞նչ էր նա դրանից հետո իրականում սպասում։ Հնդկաստանը արգելափակել է Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը որպես լիիրավ անդամ միանալու դիմումը։ Իր հերթին, սակայն, Պակիստանը արգելափակել է Հայաստանի դիմումը։ Ուրեմն, գուցե դա է լավը։ Ակնհայտ է, որ կազմակերպության ազդեցության աճի հետ մեկտեղ բոլորն են շտապում միանալ նրան, և պահանջվելու է խիստ ընտրություն...

«Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին արգելափակելը բավականին տրամաբանական է թվում,- նշել է «APN North-West»-ի խմբագիր Անդրեյ Դմիտրիևը,– Իլհամ Ալիևը վերջերս շնորհավորեց Պակիստանին՝ Հնդկաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ, և ի՞նչ էր նա սպասում դրանից հետո։ Հայերի նկատմամբ էլ հայելային քայլ արվեց։ Բացի այդ, երկու առաջնորդներն էլ բացահայտ ամերիկամետ են, ինչը ցույց տվեց Դոնալդ Թրամփի գրասենյակում համաձայնագրի ստորագրումը և ԱՄՆ-ի ընդունումը Անդրկովկաս՝ «Զանգեզուրի միջանցքը» վերահսկելու համար։ Ինչո՞ւ են ՇՀԿ-ին պետք նման «տրոյական ձիեր»։ Ռուսաստանի համար սա նույնպես դրական փաստ է՝ հաշվի առնելով Ալիևի վերջին հարձակումները մեր երկրի վրա և Փաշինյանի քաղաքականությունը, որի ընդհանուր հայտարարը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։ Եվ ամեն ինչ արեցին Հնդկաստանն ու Պակիստանը, մենք, կարծես, դրա հետ կապ չունենք... Ինչ վերաբերում է ՇՀԿ-ին՝ որպես ամբողջություն, ապա, չնայած գագաթաժողովից գրավիչ լուսանկարներին և լոկալ լրատվամիջոցների հիացմունքին, ես զգույշ կլինեի այն անվանել իրական գլոբալ քաղաքականության գործոն: Փաստն այն է, որ այդ կազմակերպությունը դեռևս շատ է ազատ և առանց միասնական ղեկավարության է, կան անդամներ, որոնք հակասություններ ունեն միմյանց միջև: Այո, կա Արևմուտքի գերիշխանության դեմ պայքարելու ցանկություն: Բայց դրա համար անհրաժեշտ է ընդհանուր քաղաքական կուրս, տնտեսական ինտեգրացիա, ռազմական շինարարություն և այլն: Եվ այդ առումով Բրյուսելը, որի վրա մենք ծիծաղում ենք, այնուամենայնիվ, Շանհայից զգալի առավելություն ունի. ԵՄ-ն ունի ընդհանուր ռուսաֆոբ կուրս Ուկրաինայի հարցում, միասնական արժույթ, սահմանների բացակայություն Շենգենյան գոտում: Հետևաբար, Ռուսաստանի համար ավելի կարևոր են Չինաստանի, Հնդկաստանի կամ ԿԺԴՀ-ի հետ երկկողմ հարաբերությունները: Ընդհանուր առմամբ, մենք պետք է հույսներս դնենք առաջին հերթին մեր սեփական ուժերի վրա և չսպասենք, որ ինչ-որ մեկը մեզ բազմաբևեռ աշխարհ կմատուցի արծաթե սկուտեղի վրա»։

«ՇՀԿ-ն դառնում է ավելի ու ավելի ազդեցիկ միջազգային միավորում, և կազմակերպությանը միանալը շատ օգտակար է Ադրբեջանի և Հայաստանի նման փոքր երկրների համար,- ասում է քաղաքական մեկնաբան Կիրիլ Օզիմկոն,- կարծում եմ, որ նրանք սպասում էին, որ Հնդկաստանի և Պակիստանի հետ դժվար հարաբերությունները կմնան ՇՀԿ-ից դուրս, բայց այդպես չեղավ։ Աշխարհը փոխվում է, և այժմ խոշոր երկրները ավելի ու ավելի են կառուցում պրագմատիկ քաղաքականություն և բացահայտորեն արգելափակում են իրենց համար անբարենպաստ նախաձեռնությունները»։

svpressa.ru.– Արդյո՞ք սա ընդհանրապես լավ է մեզ համար։ Ինչո՞ւ են մեզ անհրաժեշտ Թուրքիայի և ԱՄՆ/Ֆրանսիայի այս գործակալները ՇՀԿ-ում։

- Մեզ համար օգտակար է, որ ՇՀԿ-ն դառնա Ռուսաստանի միջազգային հենարան Արևմուտքի ագրեսիվ քաղաքականության դիմակայության մեջ, բազմաբևեռ աշխարհի այլընտրանք։ Հետևաբար, իհարկե, մեր շահերից է բխում, որ կազմակերպությանը միանան միայն այն երկրները, որոնք հստակորեն սահմանել են զարգացման արևել յան վեկտորը: Եվ եթե «չկողմնորոշված» պետությունները կամ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամների դաշնակիցները միանան ՇՀԿ-ին, դա կխաթարի կազմակերպության էությունը և կզրկի այն գաղափարներով ու արժեքներով լցնելու հնարավորությունից։

svpressa.ru.–«Չկողմնորոշվածի» դասական օրինակ է Թուրքիան: Արդյո՞ք նա պետք է լինի ՇՀԿ-ում: Մի կողմից՝ նա «երկաթոռ» մոդել է: Մյուս կողմից՝ որոշ փորձագետներ կարծում են, որ Անկարայի դիրքորոշումը լակմուսի թուղթ է, նա Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ մտավ ամենավերջում՝ հաղթողների կողմից...

- Անկարան, Բաքուն և Երևանը ՇՀԿ-ն ընկալում են այլ կերպ, քան Ռուսաստանը կամ Իրանը: Դատելով նրանց վարած քաղաքականությունից՝ ՇՀԿ-ն նրանց համար Արևմուտքի այլընտրանք չէ, այլ արտաքին քաղաքականության «վեկտորներից» մեկը: Կազմակերպությանը անդամակցությունը նրանց համար կնշանակի հավասարակշռություն համաշխարհային խաղացողների միջև, այլ ոչ թե լիարժեք աշխարհաքաղաքական ընտրություն:

svpressa.ru.–Կա՞, արդյոք, այնպիսի զգացողություն, որ չինական գագաթաժողովից հետո հիմքեր կլինեն կարծելու, թե ՇՀԿ-ն կարող է դառնալ, թերևս, աշխարհի ամենակարևոր քաղաքական ուժը։

- Դրա համար ներուժ կա։ ՇՀԿ-ն ավելի մեծ ներուժ ունի, քան ԵՄ-ն, միաժամանակ ունի ինտեգրման ավելի ճկուն ձև։ Գլոբալ Հարավի երկրները անպայման կփորձեն ավելի ու ավելի շատ միանալ այդ կազմակերպությանը։

svpressa.ru.–Ի՞նչ եք կարծում, արժե՞ վերահսկել ընտրությունը։ Արդյո՞ք ճիշտ է, որ մեկ երկիրը կարող է խոչընդոտել մյուսի մուտքը։ Գուցե կանոնները պետք է փոխվե՞ն։

- Այս պահին մեկ երկրի համար խոչընդոտելու իրավունքը ճիշտ միջոց է։ ՇՀԿ-ն դեռևս երիտասարդ կազմակերպություն է, դեռևս չհաստատված ինստիտուտներով։ Բոլոր անդամ երկրներին ժամանակ է պետք հավասարակշռելու իրենց շահերը, իրենց տեսլականը։ Եվ նոր անդամներ ընդունելիս բացարձակ կոնսենսուսի կանոնը լավ քայլ է այդ ուղղությամբ։ Եթե այդ կանոնը չեղյալ հայտարարվի, տեսականորեն աշխարհի կեսը կարող է միանալ ՇՀԿ-ին, և կազմակերպությունը կարող է պառակտվել ներքին հակասությունների պատճառով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

14/41 տեղամասում նույն հեռավորության վրա առկա մի պաստառը հեռացնել են տալիս, ՔՊ թեկնածուինը` ոչUFC 322. Իսլամ Մախաչևը նվաճեց երկրորդ տիտղոսը ՀՃԿ-ն արձանագրում է ընտրախախտումները 14/12 տեղամասում ընտրողը նկարահանում է ծրարը: Քվեախցիկում երեխայի հետ էԲաց քվեարկության դեպքեր են արձանագրվել 14/22 և 14/45 ընտրատեղամասերում 14/34 տեղամասում քաղաքացու փոխարեն արդեն քվեարկել ենԼոռու մարզում 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել Մարց գետում․ կա վիրшվորԿոնկրետ թեկնածուի ընտրելու ուղղորդում14/44 տեղամասում ընտրողը դուրս է հանում չմարված քվեաթերթիկներըԱրագածոտնի մարզի Ոսկեվազի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսը, «Infiniti»-ն ու «Լադա»-ն․ կա 7 տnւժած14\13 տեղամասից հաղորդել է ՀՃԿ վստահված անձ Ռուզաննա Ստեփանյանը14\10 ընտրատեղամասում ՀՃԿ վստահված անձը արձանագրել է դեպք Էստոնիան 3.5 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային «Starlink»-ի համար. ՊՆ նախարար 14/43 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթիԿուտակումներ 14/29 տեղամասի դիմացԱնդրշիրիմյան ընտրություններ են փորձում կազմակերպել, խայտառակ վիճակ է. վստահված անձ Ահազանգում է «Համահայկական ճակատ»-ի վստահված անձ Ռ.ՍտեփանյանըԻմ բարեկամներին աշխատանքից հեռացրել են նրա համար, որ աջակցում են ինձ Սևակ Խաչատրյանը կատարում է իր ընտրությունըԲաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին14/10 տեղամասում ընտրողին օգնող անձ կա, որը չի գրանցվել«Աստծո՛վ». Վաղարշապատի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Խաչիկ Մանուկյանը քվեարկեց Հայ ազգը մերժում է ՔՊ-ին, նրանք դագաղներով են եկել՝ մահվան շունչը մերժում ենք. Խաչիկ Մանուկյան Միակ բանը, որ չի լինելու՝ ՔՊ-ն է․ Խաչիկ Մանուկյան Գեղակերտ գյուղում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է. ՀայաՔվեԲաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում. ՀայաՔվե (տեսանյութ) Վաղարշապատի 14/37 տեղամասում կուտակումներ են եղել․ այլ տեղամասում քվեախցիկը վնասված է եղել (տեսանյութ, լուսանկար) Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/47 տեղամասումՄենք թույլ չենք տալու գողանալ ժողովրդի քվեն և սեփականաշնորհել քաղաքացիական հասարակությունը․ Մենուա ՍողոմոնյանԿոլումբիան 4,3 մլրդ դոլարի սահմանում շվեդական ռազմական ինքնաթիռներ կգնի Վաղարշապատի 14/45 տեղամասի առջև ընտրացուցակներն անհասանելի վայրում և սովորականից բարձր են փակցվածՎաղարշապատ համայնքի Լեռնամերձ բնակավայրում ՔՊ կուսակցության թեկնածուի պաստառը ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ է, ինչն ընտրախախտում էԽախտումներ՝ Վաղարշապատի մի շարք ընտրատեղամասերումՀայտնի է մահացու վտանգավոր սովորությունը, որը մարդիկ անում են սնունդ պատրաստելուց առաջTesla-ն իր մատակարարներից պահանջում է ԱՄՆ-ում մեքենաների արտադրության ժամանակ բացառել չինական բաղադրիչները․ WSJՈ՞վ պետք է չեզոքացներ Փաշինյանին ըստ Բայրամովի, ինչո՞ւ է Պետրոսը պարփակվել Ուիթքոֆը նախատեսում է հանդիպել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ. NYT Անգոլայի նախագահը մրցանակ է հանձնել ՄեսիինԿիևում Զելենսկու և կnռուպցիայի դեմ հանրահավաք է տեղի ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերումԵՄ-ն ռուսական գազին փոխարինող է գտել ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի շտամի առաջին դեպքը Այդ ճանապարհով մենք ո՞ւր ենք գնալու` Հայաստանից ուզում են քշել՝ Բաքո՞ւ գնալ․ Էդմոն ՄարուքյանԻրանում կնոջ ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սnւսերով պարը»Արմավիրում «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ կան տուժածներԵս կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփը՝ ուկրաիանական hակամարտության կարգավորման մասինԲաց նամակ Եվրամիությանը. Վահե ՀակոբյանԸնտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․ Հարություն Խաչիկյան