Երևան, 16.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ահազանգում է «Համահայկական ճակատ»-ի վստահված անձ Ռ.Ստեփանյանը Սևակ Խաչատրյանը կատարում է իր ընտրությունը Բաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում 14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր 14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին «Աստծո՛վ». Վաղարշապատի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Խաչիկ Մանուկյանը քվեարկեց Հայ ազգը մերժում է ՔՊ-ին, նրանք դագաղներով են եկել՝ մահվան շունչը մերժում ենք. Խաչիկ Մանուկյան Միակ բանը, որ չի լինելու՝ ՔՊ-ն է․ Խաչիկ Մանուկյան Գեղակերտ գյուղում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է. ՀայաՔվե Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում. ՀայաՔվե (տեսանյութ)


«Իշխանությունների կողմից նկատելի է հանցավոր միտում, որով փորձում են հաջորդական քայլերով բանակի համակարգային թուլացման տանել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ առաջ իշխանական պատգամավորի՝ «վճարել և քիչ ծառայել» նախաձեռնությունը հանրության բուռն արձագանքին արժանացավ։ Շատերը պնդեցին, որ սա կխորացնի սոցիալական անհավասարությունը և կթուլացնի Զինված ուժերի հիմքերը։ Իսկ հիմա պաշտպանության նախարարությունն առաջարկում է կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը՝ դարձնելով այն 18 ամիս։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձել ենք առաջարկվող այս փոփոխությանը, իշխանության հիմնավորումներին, ինչպես նաև ռազմական բյուջեն չավելացնելու որոշմանը։

-Պարոն Խաչատրյան, որքան հասկացանք, Դուք ծառայության ժամկետի փոփոխությունը սխալ եք համարում։ Ինչո՞ւ:

-Նախ՝ կարող եմ ասել, որ նմանատիպ նախագիծը ոչ թե բարեփոխում է, այլ վտանգավոր արկածախնդրություն։ Այն հակասում է միջազգային փորձին, չի լուծում զինված ուժերի համալրվածության խնդիրները և մեծ հարվածի տակ է դնում պետության անվտանգությունը։ Հարավային Կովկասի նման անկայուն տարածաշրջանում Հայաստանի բանակի կրճատման մասին նույնիսկ խոսակցություններն անընդունելի են, և դրանք չեն կարող լինել պատասխանատու որոշումների արդյունք։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե նշեմ, որ աշխարհն այսօր բազմաթիվ անորոշությունների և նոր վտանգների տուրբուլենտ փուլում է գտնվում։ Այն երկրները, որոնք ժամանակին հրաժարվել էին պարտադիր զորակոչից, այժմ վերադառնում են հենց այդ համակարգին։ Օրինակները բազմաթիվ են՝ լինեն դրանք եվրոպական, ասիական, թե ամերիկյան երկրներ։ Եթե կարճ նշեմ, աշխարհում երկրների պաշտպանական քաղաքականությունը շարժվում է ընդլայնման ուղղությամբ, իսկ Հայաստանը, գտնվելով ամենավտանգավոր տարածաշրջաններից մեկում, գնում է ճիշտ հակառակ ճանապարհով։ Կառավարությունը փորձում է հիմնավորել կրճատումը զուգահեռ պայմանագրային ծառայության «զարգացման» ծրագրով։ Բայց իրականությունն այն է, որ վերջին տարիներին զինված ուժերում ժամկետայինների ծառայությանը զուգահեռ համալրվածության բացերը մի կերպ լրացվում են պահեստազորայինների ու ԵԿՄ-ի միջոցով։ Դա նշանակում է, որ բանակն առանց այդ էլ դժվարությամբ է ապահովում մարտական հերթապահությունը։ Եվ այս խառը իրադրության պայմաններում մի հատ էլ նմանատիպ նախագիծ առաջ քաշել, կներեք, դա ոչ թե «բարեփոխում» է, այլ իշխանությունների կողմից վարվող հերթական վտանգավոր քաղաքականություն, որը կարող է անուղղելի հետևանքներ ունենալ երկրի անվտանգության համար։

Մեկ բան պարզ և ակնհայտ է, որ ամբողջ աշխարհը մեծացնում է պաշտպանական ծախսերը, իսկ Հայաստանի կառավարիչները փորձում են բանակը՝ իր միջոցներով ու հնարավորություններով, վերածել նվազագույնի հասցված կառույցի։

-Իշխանություններն էլ իրենց հիմնավորումներն են բերում՝ նման քայլին գնալն արդարացնելու համար։ Օրինակ՝ որպես հիմնական փաստարկ բերվում է պայմանագրային զինծառայողների թվի ավելացումը։

-Արդեն թույլատրելիի սահմաններում վերը կարճ նշեցի՝ իշխանությունների ասելիքը «թղթի» վրա գրված հիմնավորումներ են, ու այն փաստարկը, թե պայմանագրային զինծառայողների թիվն ավելանում է, և դրանով կարելի է փոխլրացնել պարտադիր ժամկետային ծառայության ժամանակահատվածի բացը, առնվազն կեղծ է։ Այսօր պայմանագրային համակարգը, մեղմ ասած, դեռ շատ հեռու է այնպիսի ծավալ ու որակ ունենալուց, որ կարողանա, թեկուզ մասամբ, փոխարինել պարտադիր զորակոչին։ Եթե պետությունը հույսը պետք է դնի ներկա պահին համալրված կամ ապագայում համալրվող այս կարգի պայմանագրայինների վրա, որոնց մասնագիտական և բարձր պատրաստության աստիճանի մասին չեմ ուզում խոսել, ապա իրականում մենք ստանալու ենք ոչ թե բարձր որակով, այլ խայտաբղետ պատրաստությամբ զինված ուժեր։ Բանակի մարտունակության հիմքերի թուլացման ավելի արագ մեխանիզմ դժվար թե կարելի էր մտածել, երբ ամեն բան խառնում են իրար՝ վերջնարդյունքում ունենալով ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ։

-Գումար վճարել քիչ ծառայության համար։ Այս նախագիծը չընդունվեց։ Հիմա էլ՝ պարտադիր ծառայության ժամկետի փոփոխություն։ Ինչո՞ւ է բանակը հայտնվել իշխանության թիրախում։

-Այս իշխանությունների ներկայացրած «բարեփոխումներն» իրականում չունեն ոչ մի ռազմավարական խորություն: Հակառակը կասեի՝ նրանց կողմից նկատելի է հանցավոր միտում, որով փորձում են հաջորդական քայլերով բանակի համակարգային թուլացման տանել։ Եթե հետհայաց ենք գցում, ապա շատ հետաքրքիր պատկեր ենք ունենում։ Մի կողմ եմ թողնում վերջին տարիներին պետական բարձր մակարդակով բանակին հասցված քարոզչական հարվածների փաստերը, այլ ուզում եմ ձեր մատնանշած վերջին «բարեփոխումների» շղթան ներկայացնել։ Օրինակ՝ ատեստացիայի անվան տակ իրականացվող գործընթացների վերջնարդյունքում բանակի թիվը կրճատվում է, ոչ թե ավելանում, զինծառայությունից գումարով ազատման նախագծերի քննարկման արդյունքում հիմնովին խարխլվեց «ազգ-բանակ» գաղափարախոսությունը, երբ բանակի շուրջ ձևավորված ընկալումը վերածվեց սովորական առևտրի, հիմա էլ հերթը հասավ ժամկետային ծառայության կրճատմանը։ Սա ներկայացվում է որպես մարդկային ռեսուրսների արդյունավետ բաշխման մեխանիզմ, բայց իրականում ընդամենը նախընտրական պոպուլիստական քայլ է՝ նպատակ ունենալով հասարակությանը վաճառել իրենց վտանգավոր որոշումը։ Կրկնում եմ՝ բանակի ապամոնտաժման ավելի կարճ մեխանիզմ կամ ճանապարհ դժվար է պատկերացնել։ Մեր արևել յան ու արևմտյան երկու հարևանները տարիներ շարունակ պահանջել են Հայաստանի ապառազմականացում, այսօր այդ պահանջները կատարվում են ոչ թե նրանց կողմից նկատելի, ուղիղ ճնշման տակ, այլ «մերոնց» ձեռքով, «օրենքի ուժով»։ Ու քանի դեռ այս գործընթացը շարունակվում է «բարեփոխումների» պիտակով, մեր երկիրը քայլ առ քայլ զրկվելու է դիմադրելու կարողությունից։

-Օրերս նաև խոսվեց, որ չի ավելանալու երկրի ռազմական բյուջեն։ Սա ինչպես՞ եք գնահատում։

-Երկրի ռազմական բյուջեն չավելացնելու մասին փաստը ևս ընկնում է նույն տրամաբանության մեջ. Հայաստանը կա՛մ ուղղակի, կա՛մ անուղղակի ձևով բավարարում է ադրբեջանական պահանջները։ Եթե պետությունը շեշտը չի դնում բանակի վրա և զուգահեռ միայն քարոզում է իբր «խաղաղություն» այն դեպքում, երբ Բաքուն զինվում է մինչև վերջ, ապա դա այլ կերպ, քան ծրագրավորված թուլացում անվանել չի կարելի։ Ես չեմ ասում, որ Հայաստանը պետք է պատերազմի կամ մրցակցի Ադրբեջանի հետ սպառազինության անսահման մրցավազքում։ Բայց հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող զարգացումները, նոր ռիսկերն ու անորոշությունները՝ Հայաստանը պարտավոր է առնվազն ինքն իրեն ապահովել՝ ուժեղացնելով իր պաշտպանունակությունը։ Դա ոչ միայն զուտ ռազմական, այլ քաղաքական գործոն է, երբ դու ուժեղ չես, նույնիսկ դիվանագիտական սեղանի շուրջ չունես բավարար վստահություն։ Խաղաղության ցանկությունն ու ներկա իրականությունը երկու տարբեր բաներ են. բոլորս խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղությունը հասանելի չի լինում թույլերին, անպատրաստներին։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ ներկա իշխանականները բանակի մասին չխոսեն միայն գեղեցիկ բառերով, այլ գործով ամրացնեն մեր պաշտպանական հիմքերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

14\10 ընտրատեղամասում ՀՃԿ վստահված անձը արձանագրել է դեպք Էստոնիան 3.5 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային «Starlink»-ի համար. ՊՆ նախարար 14/43 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթիԿուտակումներ 14/29 տեղամասի դիմացԱնդրշիրիմյան ընտրություններ են փորձում կազմակերպել, խայտառակ վիճակ է. վստահված անձ Ահազանգում է «Համահայկական ճակատ»-ի վստահված անձ Ռ.ՍտեփանյանըԻմ բարեկամներին աշխատանքից հեռացրել են նրա համար, որ աջակցում են ինձ Սևակ Խաչատրյանը կատարում է իր ընտրությունըԲաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին14/10 տեղամասում ընտրողին օգնող անձ կա, որը չի գրանցվել«Աստծո՛վ». Վաղարշապատի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Խաչիկ Մանուկյանը քվեարկեց Հայ ազգը մերժում է ՔՊ-ին, նրանք դագաղներով են եկել՝ մահվան շունչը մերժում ենք. Խաչիկ Մանուկյան Միակ բանը, որ չի լինելու՝ ՔՊ-ն է․ Խաչիկ Մանուկյան Գեղակերտ գյուղում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է. ՀայաՔվեԲաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում. ՀայաՔվե (տեսանյութ) Վաղարշապատի 14/37 տեղամասում կուտակումներ են եղել․ այլ տեղամասում քվեախցիկը վնասված է եղել (տեսանյութ, լուսանկար) Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/47 տեղամասումՄենք թույլ չենք տալու գողանալ ժողովրդի քվեն և սեփականաշնորհել քաղաքացիական հասարակությունը․ Մենուա ՍողոմոնյանԿոլումբիան 4,3 մլրդ դոլարի սահմանում շվեդական ռազմական ինքնաթիռներ կգնի Վաղարշապատի 14/45 տեղամասի առջև ընտրացուցակներն անհասանելի վայրում և սովորականից բարձր են փակցվածՎաղարշապատ համայնքի Լեռնամերձ բնակավայրում ՔՊ կուսակցության թեկնածուի պաստառը ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ է, ինչն ընտրախախտում էԽախտումներ՝ Վաղարշապատի մի շարք ընտրատեղամասերումՀայտնի է մահացու վտանգավոր սովորությունը, որը մարդիկ անում են սնունդ պատրաստելուց առաջTesla-ն իր մատակարարներից պահանջում է ԱՄՆ-ում մեքենաների արտադրության ժամանակ բացառել չինական բաղադրիչները․ WSJՈ՞վ պետք է չեզոքացներ Փաշինյանին ըստ Բայրամովի, ինչո՞ւ է Պետրոսը պարփակվել Ուիթքոֆը նախատեսում է հանդիպել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ. NYT Անգոլայի նախագահը մրցանակ է հանձնել ՄեսիինԿիևում Զելենսկու և կnռուպցիայի դեմ հանրահավաք է տեղի ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերումԵՄ-ն ռուսական գազին փոխարինող է գտել ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի շտամի առաջին դեպքը Այդ ճանապարհով մենք ո՞ւր ենք գնալու` Հայաստանից ուզում են քշել՝ Բաքո՞ւ գնալ․ Էդմոն ՄարուքյանԻրանում կնոջ ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սnւսերով պարը»Արմավիրում «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ կան տուժածներԵս կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփը՝ ուկրաիանական hակամարտության կարգավորման մասինԲաց նամակ Եվրամիությանը. Վահե ՀակոբյանԸնտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․ Հարություն ԽաչիկյանՍիդնի Սուինին պատասխանել է «հեյթերներին»՝ GQ-ի «Տարվա տղամարդ» մրցանակաբաշխությանը ներկայանալով համարձակ կերպարովԳոհար Մելոյանը հրատապ տեղեկություն է փոխանցում ԿԸՀ-իցԶՊՄԿ-ի պատմության մեջ աննախադեպ է. տարեկան մի քանի հազար տենդեր է անցկացվում «Թրամփի ուղու» իրագործումն ավելի է խորացնելու Հայաստանի շրջափակումը. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» դիտորդների մեծ թիմը պատրաստ է` վերահսկելու Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքըՀունգարիան Ուկրաինայի համար նախատեսված 1,5 միլիոն եվրոն կուղղորդի Լիբանանին. Սիյարտո Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանա լճում հայտնաբերվել է մաhացած կին «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղը` նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքըՊետք է խրախուսել մեծ և բազմազավակ ընտանիքներին. Մենուա ՍողոմոնյանԱպագա իշխանությունը պետք է առանձնահատուկ կարևորի կրթությունն ու գիտությունը. Ատոմ ՄխիթարյանՆոյեմբերի 17-ին լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին․ «Մեր ձևով»