Երևան, 16.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ահազանգում է «Համահայկական ճակատ»-ի վստահված անձ Ռ.Ստեփանյանը Սևակ Խաչատրյանը կատարում է իր ընտրությունը Բաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում 14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր 14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին «Աստծո՛վ». Վաղարշապատի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Խաչիկ Մանուկյանը քվեարկեց Հայ ազգը մերժում է ՔՊ-ին, նրանք դագաղներով են եկել՝ մահվան շունչը մերժում ենք. Խաչիկ Մանուկյան Միակ բանը, որ չի լինելու՝ ՔՊ-ն է․ Խաչիկ Մանուկյան Գեղակերտ գյուղում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է. ՀայաՔվե Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում. ՀայաՔվե (տեսանյութ)


Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Խաչվերացը

Մշակույթ

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Խաչվերացը; Տոնի խորհուրդը ներկայացնում է qahana.am-ը;

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի 13-ին տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տոնը: Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»:

Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումը ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը և նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը և պաշտել իրեն: Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ, և վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից:

Խոռեմ զորավարը 614 թվականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը և փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Երբ պարսից զորքը մտավ քաղաք, սրի քաշվեց ողջ բնակչությունը: Կոտորվեց 57 000 մարդ և գերի վերցվեց 35 000 մարդ: Նրանց թվում գերեվարվեց նաև Զաքարիա հայրապետը: Ապա պարսիկները մտան Սուրբ Հարության տաճարը, բռնագրավեցին Աստվածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները, իսկ քաղաքն այրեցին: Հետո զորավարը գերիներին հրամայեց քաղաքը վերստին կառուցել և բոլոր հրեաներին արտաքսել, իսկ ինքը պատվական Խաչը տարավ Պարսկաստան: Երբ զորքը մոտենում էր թագավորանիստ քաղաքին, Խոսրով թագավորն ընդառաջ ելավ՝ դիմավորելու Տերունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամա փառավորվեց: Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատվով մտավ քաղաք, պարսից թագավորն այն մեծ պատվով պահեց իր գանձարանում և Խաչի առջև մի անշեջ կանթեղ էր մշտապես պահում:

Քրիստոնյաները, զրկվելով իրենց սրբությունից, հայտնվեցին այնպիսի անմխիթար վիճակում, ինչպես ժամանակին հայտնվել էին հրեաները, երբ փղշտացիները գերեվարել էին Աստծո Ուխտի տապանակը: Սակայն Տիրոջ խաչը, հայտնվելով Պարսկաստանում, մեծ փառքի արժանացավ, ինչպես և Տապանակն Ազոտոսում (տե՛ս Ա Թագ. Ե): Տեղաբնակները Տիրոջ խաչին վերաբերում էին մեծ երկյուղածությամբ և ասում, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց մոտ եկել: Դրանից նրանց սրտերն այնպիսի ահով էին տոգորվում, որ հեթանոս լինելով հանդերձ՝ չէին համարձակվում վնասել խաչափայտը, և նույնիսկ վրան եղած թանկարժեք զարդերին չէին դիպչում: Շատերն էլ այդ ահից դիմում էին տեղաբնակ քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը, քրիստոնեություն ընդունում:
Այնուհետև Հերակլ կայսրն օգնության կանչեց ճենաց Խական թագավորին: Հերակլին իր ռազմական օժանդակությունն էր բերում նաև հայկական կողմը՝ զորավար Մժեժ Գնունու գլխավորությամբ, ում միացան նաև պարսկահպատակ հայերը: Սակայն Խոսրով թագավորի հզոր բանակի ճնշման տակ ճենաց թագավորն անցավ Խոսրովի կողմը, և Հերակլ կայսրը մեծ պարտություն կրեց: Այդ պարտությունից հետո նա քուրձ հագավ, հանեց իր թագն ու թագավորական ծիրանին և մոխրի վրա ընկնելով՝ երեք օր շարունակ աղոթեց՝ բարեխոս ունենալով Մարիամ Աստվածածնին: Չորրորդ օրը նա ստացավ աղոթքի պտուղը. տեսիլքով նրան հայտնվեց, որ պետք է հաղթի այդ պատերազմում: Եվ իսկապես, ճակատամարտում Հերակլը հաղթեց, Խոսրովը սպանվեց, իսկ նրա բանակի մնացորդը փախավ:
Հերակլ կայսրը մեծ զորքով գալիս է արևելք և պահանջում Սուրբ Խաչը, որն անմիջապես տրվում է: Սկզբում Սուրբ Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով փոխադրվում է հայոց Կարին քաղաքը, ապա այնտեղից՝ Կոստանդնուպոլիս և հետո՝ Երուսաղեմ: Խաչափայտն աննկարագրելիորեն մխիթարում ու ոգևորում է բարեպաշտ հավատացյալներին: Գերեդարձության ճանապարհին Խաչը գրեթե ամեն տեղ բարձրացվում է և ամենուր ցնծություն առաջացնում, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի հարության: Այդ դեպքերն էլ պատճառ դարձան «Խաչվերացի» տոնի հաստատման համար:

Այդ առիթով է Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ կոչվում: Այդ լեռան սարահարթի վրա բխում է սառնորակ ջրի աղբյուր, որն ուխտատեղի է դարձել: Տեղական ավանդությունը պատմում է, որ Խաչը հանձնելուց հետո պարսիկները կրկին փորձում են այն ետ վերցնել: Հայերը, խաչափայտն այնտեղ թողնելով, ետ են մղում պարսկական կողմի հարձակումը և երբ վերադառնում են խաչափայտը վերցնելու, տեսնում են, որ Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում: Նույնանուն լեռների ստորոտում կա Խաչկա վանքը, ուր Խաչվերացի սքանչելի տոնի առիթով ժամանակին բազում ուխտավորներ էին այցելում:
Խաչվերացի տոնը կատարվում է մեծ հանդեսով: Երեկոյան մի ափսեի վրա բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով և վրան վարդաջուր ցողում: Ապա խաչը թափորով բերում են եկեղեցու գավիթ և դրանով տյառնագրում աշխարհի չորս կողմերը: Այդ օրն ուրախանում է երկինքը, ցնծում երկիրը և պայծառանում մայր Եկեղեցին, քանզի քառաթև վայելչական պսակով զարդարեց իր գլուխը, որը սրսկված է Աստծո Որդու Արյամբ: Աստվածային նշանը՝ տիեզերքի փրկագործ ու աշխարհակեցուցիչ Խաչը, կանգնեց տիեզերքի մեջ, ցոլացած բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա, արփիափայլ ճառագայթներով փայլեց Երուսաղեմում, ավելի պայծառ, քան արեգակը, և տարածելով բոցաճաճանչ ճառագայթափայլ հրանյութ թևերը՝ լցրեց տիեզերքի բոլոր ոլորտներն՝ իր ամենահաղթ ու պահապան զորությամբ ծածկելով բոլոր հեթանոսներին:
Խաչի չորս թևերը միմյանցից տարբեր ուղղություններով են ներգործում: Խաչի ներքևի պատվանդանն ավերում է դժոխքը, վերևի գլուխը Դրախտի դուռն է բացում, աջ թևը մարդկային ցեղին շնորհներ է բաշխում, իսկ ձախը՝ սաստում և պատուհասում դևերին:
Մարգարեները խաչը «հեռվից» քարոզեցին, և երջանիկ առաքյալները խաչով երևացին ահավոր դևերին: Սուրբ վկաները խաչով հաղթեցին անօրեն բռնավորներին, և անապատաբնակները խաչով կրոնավորելով պահպանվեցին: Սուրբ և պարկեշտ կույսերը խաչով են զգաստանում, և քահանաները խաչով են կարգը կատարում:

Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:
Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», - այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Բաց քվեարկության դեպքեր են արձանագրվել 14/22 և 14/45 ընտրատեղամասերում 14/34 տեղամասում քաղաքացու փոխարեն արդեն քվեարկել ենԼոռու մարզում 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել Մարց գետում․ կա վիրшվորԿոնկրետ թեկնածուի ընտրելու ուղղորդում14/44 տեղամասում ընտրողը դուրս է հանում չմարված քվեաթերթիկներըԱրագածոտնի մարզի Ոսկեվազի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսը, «Infiniti»-ն ու «Լադա»-ն․ կա 7 տnւժած14\13 տեղամասից հաղորդել է ՀՃԿ վստահված անձ Ռուզաննա Ստեփանյանը14\10 ընտրատեղամասում ՀՃԿ վստահված անձը արձանագրել է դեպք Էստոնիան 3.5 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային «Starlink»-ի համար. ՊՆ նախարար 14/43 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթիԿուտակումներ 14/29 տեղամասի դիմացԱնդրշիրիմյան ընտրություններ են փորձում կազմակերպել, խայտառակ վիճակ է. վստահված անձ Ահազանգում է «Համահայկական ճակատ»-ի վստահված անձ Ռ.ՍտեփանյանըԻմ բարեկամներին աշխատանքից հեռացրել են նրա համար, որ աջակցում են ինձ Սևակ Խաչատրյանը կատարում է իր ընտրությունըԲաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին14/10 տեղամասում ընտրողին օգնող անձ կա, որը չի գրանցվել«Աստծո՛վ». Վաղարշապատի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Խաչիկ Մանուկյանը քվեարկեց Հայ ազգը մերժում է ՔՊ-ին, նրանք դագաղներով են եկել՝ մահվան շունչը մերժում ենք. Խաչիկ Մանուկյան Միակ բանը, որ չի լինելու՝ ՔՊ-ն է․ Խաչիկ Մանուկյան Գեղակերտ գյուղում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է. ՀայաՔվեԲաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում. ՀայաՔվե (տեսանյութ) Վաղարշապատի 14/37 տեղամասում կուտակումներ են եղել․ այլ տեղամասում քվեախցիկը վնասված է եղել (տեսանյութ, լուսանկար) Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/47 տեղամասումՄենք թույլ չենք տալու գողանալ ժողովրդի քվեն և սեփականաշնորհել քաղաքացիական հասարակությունը․ Մենուա ՍողոմոնյանԿոլումբիան 4,3 մլրդ դոլարի սահմանում շվեդական ռազմական ինքնաթիռներ կգնի Վաղարշապատի 14/45 տեղամասի առջև ընտրացուցակներն անհասանելի վայրում և սովորականից բարձր են փակցվածՎաղարշապատ համայնքի Լեռնամերձ բնակավայրում ՔՊ կուսակցության թեկնածուի պաստառը ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ է, ինչն ընտրախախտում էԽախտումներ՝ Վաղարշապատի մի շարք ընտրատեղամասերումՀայտնի է մահացու վտանգավոր սովորությունը, որը մարդիկ անում են սնունդ պատրաստելուց առաջTesla-ն իր մատակարարներից պահանջում է ԱՄՆ-ում մեքենաների արտադրության ժամանակ բացառել չինական բաղադրիչները․ WSJՈ՞վ պետք է չեզոքացներ Փաշինյանին ըստ Բայրամովի, ինչո՞ւ է Պետրոսը պարփակվել Ուիթքոֆը նախատեսում է հանդիպել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ. NYT Անգոլայի նախագահը մրցանակ է հանձնել ՄեսիինԿիևում Զելենսկու և կnռուպցիայի դեմ հանրահավաք է տեղի ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերումԵՄ-ն ռուսական գազին փոխարինող է գտել ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի շտամի առաջին դեպքը Այդ ճանապարհով մենք ո՞ւր ենք գնալու` Հայաստանից ուզում են քշել՝ Բաքո՞ւ գնալ․ Էդմոն ՄարուքյանԻրանում կնոջ ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սnւսերով պարը»Արմավիրում «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ կան տուժածներԵս կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփը՝ ուկրաիանական hակամարտության կարգավորման մասինԲաց նամակ Եվրամիությանը. Վահե ՀակոբյանԸնտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․ Հարություն ԽաչիկյանՍիդնի Սուինին պատասխանել է «հեյթերներին»՝ GQ-ի «Տարվա տղամարդ» մրցանակաբաշխությանը ներկայանալով համարձակ կերպարովԳոհար Մելոյանը հրատապ տեղեկություն է փոխանցում ԿԸՀ-իցԶՊՄԿ-ի պատմության մեջ աննախադեպ է. տարեկան մի քանի հազար տենդեր է անցկացվում «Թրամփի ուղու» իրագործումն ավելի է խորացնելու Հայաստանի շրջափակումը. Արմեն Մանվելյան