Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


«Գևորգիս աղջիկներից եմ իր կարոտն առնում». պայմանագրային զինծառայող Գևորգ Հովհաննիսյանը վիրավորվել է նոյեմբերի 9-ին Շուշիում, անմահացել՝ նոյեմբերի 18-ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ուրախ երեխա էր Գևորգս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Գևորգի մայրիկը։ Նա երեք որդի և մեկ դուստր ունի։ Տղաներից ամենափոքրը Գևորգն է։ Նա ծնվել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Որդու ծնունդից որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Վարդենիս համայնքի Արփունք գյուղ։ Գևորգը սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։

Մայրիկն ասում է՝ որդին գերազանց առաջադիմություն չի ունեցել։ «Բայց, իհարկե, անտարբեր չէր դասերի նկատմամբ։ Չեմ կարող ասել, որ ունեցել է յուրահատուկ սիրելի առարկաներ, իր համար դրանք բոլորը հավասար էին։ Լավ վարքով աշակերտ է եղել։ Դպրոցում իրեն բոլորը շատ էին սիրում ու գնահատում, ինչպես ասում են՝ շատ էին տեղ տալիս Գևորգիս։ Հիմա էլ Արփունքի դպրոցում փակցված է իր լուսանկարը»։

Դպրոցն ավարտելուց երկու տարի անց՝ 2009 թվականին Գևորգը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Տավուշի մարզի Մեհրաբի N զորամասում։ «Մինչ բանակ զորակոչվելը, հետո արդեն նաև ծառայությունից վերադառնալուց հետո ինձ էր օգնում գյուղատնտեսական աշխատանքներում։ Հիմնական զբաղմունքը դա էր, ինչպես ասում են՝ գյուղի գործ»։

2013 թվականին Գևորգն անցնում է պայմանագրային զինվորական ծառայության Արտանիշի N զորամասում: «Սիրում էր զինվորականի մասնագիտությունը։ Սիրով ծառայում էր, երբեք որևէ հարցում չդժգոհեց։ 2016 թվականի Քառօրյա պատերազմին էլ մասնակցեց։ Մեր ընտանիքի տղամարդիկ այդ շրջանից են ծառայել։ Ամուսինս ծառայել է, թոշակի անցել, մեծ տղաս հինգ տարի ծառայելուց հետո դուրս եկավ պայմանագրային ծառայությունից, հետո մեկնեց Ռուսաստանի Դաշնություն։ Գևորգն էլ, կարծես, այդ ճանապարհով գնաց»։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Տիկին Անժելան վերհիշում է այդ օրերը։ «Այդ օրերին վատառողջ էր։ Ասացինք՝ մի գնա։ Արձագանքեց՝ ես չգնամ, մյուսը չգնա, բա ո՞վ է մեր երկիրը պաշտպանելու։ Այնքան նվիրված էր երկրին, զինվորական գործին, իր համազգեստին, որ անգամ վատառողջ լինելն իրեն հետ չպահեց ռազմաճակատ մեկնելուց»։

Գևորգի պատերազմը տևել է ուղիղ 44 օր։ Նա եղել է Քարվաճառում, Շուշիում։ Մասնակցել է ռազմական գործողություններին ամենաթեժ կետերում։ Այդ օրերին մշտական կապի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ։ «Զրուցում էինք, ամենակարևորի մասին էի իրեն հարցնում։ Ծնողն ի՞նչ կարող է ասել՝ ցավդ տանեմ, լավ մնա, ցավդ տանեմ, զգույշ մնա։ Իսկ Գևորգն էլ միշտ ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ լավ է։ Ես չեմ իմացել, որ նա Շուշիում է։ Ինձ ասում էր, որ Քարվաճառում է։ Չէր ուզում, որ անհանգստանայի, իմանայի, որ պատերազմի թեժ կետերում է։ Շատ հետո եմ իմացել, որ նա մինչև Շուշի է հասել»։

Գևորգը նոյեմբերի 9-ին Շուշիի մատույցներում էր։ Հենց այնտեղ էլ գանգուղեղային բեկորային ծանր վնասվածք է ստացել՝ անօդաչու թռչող սարքից արձակված արկի հարվածի հետևանքով։ Ծանր վիրավորում ունեցող Գևորգը հոսպիտալացվում է, տեղափոխվում Երևան։ Կյանքի համար պայքարը Գևորգը շարունակում է ևս ինն օր։ Սակայն նոյեմբերի 18-ին երևանյան բժշկական կենտրոններից մեկում, այդպես էլ գիտակցության չգալով, անմահանում է։ Նրա վնասվածքն անհամատեղելի է լինում կյանքի հետ։

Ապրելու ուժի մասին։ «Գևորգս երկու դուստր ունի։ Իրենցից եմ տղայիս կարոտն առնում։ Փոքր աղջիկը 2020 թվականին է ծնվել, ութ ամսական էր, երբ այս ամենը պատահեց մեզ հետ։ Մեծ աղջիկը վեցերորդ դասարանում է սովորում։ Բնականաբար, նա ունի հիշողություններ հայրիկից։ Շատ է հայրիկից հարցնում, կարոտում է, ուզում է, որ հայրիկն իր կողքին լինի։ Ոչ մի կերպ, կարծես, չենք կարողանում իրեն համոզել, որ հայրիկն իր հետ է, իրեն տեսնում է վերևից, ուրախանում իր հաջողություններով։ Միշտ ասում է՝ չեք հասկանում, որ կարոտում եմ պապայիս։ Հիշում է հայրիկին, թե ինչպես են միասին խաղացել, ժամանակ անցկացրել, զգում է նրա կարիքը»։

Հ. Գ. - Գևորգ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Չարենցավանի պանթեոնում

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ