Երևան, 08.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լավ և վատ լուրեր կան. Էդմոն Մարուքյան Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Փաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը


«Հիմա, երբ թոռնիկիս անունն եմ տալիս, կարծես նաև իմ Հակոբին կանչեմ». Հակոբ Քարտաշյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի, անհանգիստ, բարի, ազնիվ երեխա էր Հակոբս։ Նոր-նոր սկսել էր խոսել, ինձ «մամանիկ» էր կանչում։ Վառարանով էինք այն ժամանակ տունը տաքացնում։ Ցախանոցից փայտը բերում էր տուն, երկու տարեկան էլ չկար։ Մեկ էլ դռան մոտ կանգնած բղավում էր. «Մամանի՛կ, բաց դուռը»։ Դուռը բացում էի, փայտերը ձեռքին կանգնած էր։ Շատ աշխատասեր էր, հիմա իր աշխատասիրությունը փորձում եմ գտնել շրջապատի երեխաների, նաև թոռնիկներիս մեջ։ Մանկության տարիներին իրեն չարաճճիությունն էր բնորոշ, դրա պատճառով կարող էր փորձանքի մեջ հայտնվել։ Բայց հետո հասունացավ, կարծես լրիվ ուրիշ մարդ լիներ՝ զուսպ, հավասարակշռված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մանուշակը՝ Հակոբի մայրիկը։ Հակոբը ծնունդով Արագածավան համայնքից է։ Այստեղ դպրոց է հաճախել։ Մայրիկն ասում է՝ սովորելու հետ սեր չուներ, բայց շատ պարտաճանաչ էր. «Երեխաներ կան, որոնց ստիպելով են դպրոց ուղարկում, բայց Հակոբը միշտ առավոտյան արթնանում էր, հագնվում և գնում դպրոց։ Իր համար յուրահատուկ առարկա էր ֆիզկուլտուրան, դա էլ՝ երևի իր շարժունությամբ պայմանավորված»։

2015 թվականին Հակոբի ընտանիքը որոշում է տեղափոխվել Գերմանիա։ «Դպրոցն այդ ժամանակ դեռ չէր ավարտել։ Նա այնտեղ ընդհանրապես չհարմարվեց։ Անընդհատ մտածում էր Հայաստան վերադառնալու մասին, ասում՝ սխալ բան արեցինք, որ եկանք այստեղ։ Եվ նա պատճառ դարձավ, որ վերադարձանք Հայաստան։ Այդ ընթացքում, երբ Գերմանիայում էինք, հայրիկի հետ աշխատում էր։ Շինարարության մեջ արդեն բավականին լավ հմտություններ ուներ։ 2019 թվականի սեպտեմբերին վերադարձանք Հայաստան։ Իրեն անգամ ծանուցագիր չէր էլ եկել։ Գնաց Թալին՝ զինկոմիսարիատ, թե իմ տարեկիցներն արդեն վերադարձել են, ես էլ պետք է գնամ։ Իրեն ծանուցագիրը չէին տալիս, ասում էին՝ սպասիր, կուղարկեն։ Բայց համառեց՝ իմ ծանուցագիրը տվեք, շուտ գնամ, պարտքս տամ։ Շատ ազնիվ ու պարտաճանաչ էր»։

2020 թվականի հունվարի 28-ին Հակոբը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայում էր Եղնիկներում։ «Վստահաբար, դժվարություններ ևս եղել են, բայց միակ խնդիրը, որի մասին լսել ենք Հակոբից, ջրի խնդիրն էր։ Իր ծառայության ընթացքն էլ համընկավ կարանտինի հետ, չկարողացանք իր մոտ գնալ, չկարողացա իրեն որևէ բան ուղարկել, մի պահ թույլատրվեց, իրեն քաղցր ուղարկեցի։ Ասում են՝ զենքերը սարերի վրա էին, հսկում էին դրանք։ Տղաներն են պատմել՝ այնքան հոգնածություն կար Հակոբի մոտ։ Երեք ամիս սարերում էին, երբ զանգահարում էի, ասում էր՝ զենքերն ենք հսկում։ Ականանետ զենքին էր տիրապետում, հաշվարկներ անում։ Դեռ նախքան պատերազմը միշտ հարցնում էր մեզ. «Մա՛մ, պա՛պ, եթե պատերազմ լինի, առաջինն այդ զենքերն են թիրախավորում, ուրիշ զենք խնդրե՞մ»։ Մենք էլ իրեն ասացինք՝ չէ, մի փոխիր զենքդ, ծառայիր։ Թե մեր մտքով ինչ անցավ, դա էլ չգիտեմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Երեք օր իրենից ընդհանրապես զանգ չենք ստացել, բայց սիրտս մի տեսակ հանգիստ էր, զգում էի՝ ողջ է, իրեն ոչինչ չի եղել։ Հետո զանգեց. «Մա՛մ, ես կամ, մեր հետի տղաներից զոհեր ունենք։ Սարսափելի տեսարան էր, մեծ թվով զորք լցվեց անտառը, հույս չունեինք, որ կփրկվենք»։ Քյոխն իրենց հրամանատարն է եղել, ասաց՝ նա մեզ օգնեց, իր շնորհիվ եմ ողջ մնացել։ Մի տեսակ հանգստացանք։ Ավելին ասեմ՝ սկզբում այդ վախերը չկային, բնականաբար, գիտես, որ պատերազմ է, ինչ է կատարվում։ Բայց որքան պատերազմը շարունակվում էր, այնքան վախերս ավելանում էին։ Հակոբս շարունակում էր մեզ հանգստացնել։ Իր զինակից ընկերներից մեկի հայրն Արցախում էր, իրենց մոտ։ Երբ Հակոբի հեռախոսն անհասանելի էր, զանգահարեցի իրեն։ Ասաց՝ ծանր օր ենք ունեցել, Հակոբը հանգստանում է, արթնացնե՞մ, թե՞ քնի։ Ես թույլ չտվեցի, որ արթնացնի, ասացի՝ երբ կարթնանա, թող այն ժամանակ զանգի, ձայնը լսեմ։ Մի քանի րոպե հետո զանգեց, ձայնս լսել էր։ Ուզում էր ինչ-որ բան պատմել, թույլ չտվեցի, որ հանկարծ իր տեղը չֆիքսեին։ Հիմա այնքան եմ ափսոսում. այդպես էլ չիմացանք, թե ինչ էր ուզում ասել։ Էլի մի քանի օր անցավ, զանգեց. «Մա՛մ, պա՛պ, առաջ ենք շարժվում, տեղը փոխում ենք, կարող է կապ չլինել, իմ զանգին չսպասեք, չեմ կարող զանգել»։ Իր հետ կապ չկար։ Կրկին զանգեցինք իր զինակից ընկերոջ հայրիկին։ Հակոբս պատասխանեց զանգին։ Լաց էի լինում, Հակոբս ասաց. «Մա՛մ ջան, ինչի՞ ես լացում, դու մեզ պիտի «դուխ» տաս»։ Դա մեր վերջին զրույցը եղավ։ 25 օրվա ընթացքում երևի յոթ-ութ օր ենք իր ձայնը լսել, մնացած ժամանակ լռություն էր։ Նորություն չունեինք Հակոբիցս։ Հիշում եմ՝ մի անգամ պատերազմի ժամանակ ասաց. «Մա՛մ, ինչ եղավ, եղավ, ինձ համար միևնույնն է»։ Երևի այնքան նեղություն, դժվարություն էր տեսել։ Ամեն զանգելուց ասում էր՝ այնքան հոգնած եմ։ Անընդհատ խրամատ էին փորում»։

Հոկտեմբերի 21-ին է անմահացել Հակոբը։ «Չեմ մոռանում, որ երբ լուր չունեի Հակոբից և արդեն անասելի անհանգիստ էի, տան դուռը բացեցի, և անշնչացած ծիտը տան շեմին ընկած էր։ Նույն պահին զգացողություն ունեցա՝ Հակոբիցս վատ լուր է գալու։ Դա կարծես նշան լիներ»։

Հակոբի լուրը գյուղ է հասնում, բայց մայրիկից այն գաղտնի են պահում, հետո, իհարկե, հայտնում են բոթը։ Հակոբը շուտ է տուն «վերադառնում»։ «Իմ տղան ճանաչելի էր, իր մարմնին ոչինչ չէր եղել։ Վիրավորումը գլխից էր, աչքն էր վնասվել։ Նախքան պատերազմի սկսվելը տղես մի օր ասել է. «Պատերազմ պիտի լինի, ես էլ պետք է զոհվեմ»։ Ով ողջ էր մնացել, մեզ պատմեց դա։ Հիմա իր գերեզմանաքարի վրա այդ խոսքերն են գրված»։

Ապրելու ուժի մասին։ «Ես ու ամուսինս մեր թոռներով ենք սփոփվում։ Տղաս որդի ունեցավ, Հակոբ անվանակոչեց։ Սկզբում թոռնիկիս անունը, կարծես, չկարողանայի տալ, ծանր պահ էր, բայց հաղթահարեցի դա։ Հիմա, երբ թոռնիկիս անունն եմ տալիս, կարծես նաև իմ Հակոբին կանչեմ։ Երեխաները մեզ սփոփեցին»։

Հ. Գ. - Հակոբ Քարտաշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արագածավանի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Գ. Ծառուկյանի հազարից ավելի թիմակից Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՇնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանՄոհամեդ Սալահը հայտարարություն է արել Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՏավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոցՆախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժածՄի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիՀավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին «Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոնԴեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Սառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ. ինչպե՞ս ստանալ այսպիսի արդյունք Կճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին. Իլոն Մասկ Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՁուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ըՀրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիրՆարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանԲաքվի սուպերմարկետում «Ձմեռ պապեր» են կռվել (տեսանյութ)Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրըԻշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցելՌուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. BloombergՎրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունըԱդրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև«Ձյունանուշ լինելու մասին երազում էի 2-րդ դասարանից»․ Ջուլիետա Ստեփանյանը կմարմնավորի Սնեգուրաչկա ՎլադիմիրովնայինՀայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՔաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ ՖիդանՄբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանՀայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 70-ը․ Ավետիք ՉալաբյանՈրքան երկարում է իշխանության ծրագրած օպերացիան, այնքան իշխանությունն առավել նյարդային է դառնում. Տիգրան ԱբրահամյանԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey ուսանողական մրցույթին. տեսանյութ Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը