Երևան, 11.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Reuters Ինչպես «Երկաթե մարդը» դարձավ Օլիմպիական խաղերի մրցաձև . «Փաստ» Փաշինյանը ցանկանում է ցանկացած գնով վերազավթել իշխանությունը Հայաստանում. «Փաստ» «Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել «Ազնիվ, աշխատասեր, բոլորին ձեռք մեկնող երիտասարդ էր Վիգենս». կամավոր Վիգեն Ոսկանյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին «Կամար» կոչվող տեղամասում. «Փաստ» Կադաստրի կոմիտեն մի շարք փոփոխություններ է առաջարկում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում. «Փաստ» Թվային ֆինանսական համակարգերի զարգացումը չպետք է նշանակի ավանդական կանխիկից հրաժարում. «Փաստ» Երբ բնական ներուժի առկայությունը ստեղծում է կառավարման պատասխանատվության թուլացում. «Փաստ» Որոմը նման է ցորենի, ուղղակի թունավոր է. «Փաստ» «Ամեն ջանք ներդնում են վերարտադրվելու համար, որպեսզի պատասխանատվության չենթարկվեն». «Փաստ»


Ինչպե՞ս են չափում կծվությունը, և ո՞րն է ամենակծու պղպեղը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պղպեղը (տաքդեղ, ծիծակ, չիլի) մորմազգիների ընտանիքի ուտելի բույս է: Իսկ ինչպիսի՞ն է նրա պատմությունը: 1493 թվականին Հայիթի կղզուց Եվրոպա է բերվել Capsicum annuum պատիճապղպեղը, որը հայտնի է եղել Էկվադորում դեռ 6000 տարի առաջ։ Հնագույն ժամանակներից այն մշակվել է նաև Պերուում և Մեքսիկայում։ Պղպեղի պտուղները խոշոր են և գունավոր, սովորաբար պղպեղը աճեցնում էին պտուղներից կծու համեմունքներ ստանալու նպատակով: Պղպեղին կծվություն տալիս է ալկալոիդային կապսաիցին նյութը, որն առանց հոտի և գույնի է, բայց ունի կծու համ:

1912 թվականին ամերիկացի դեղագործ Վիրլբուր Սկովիլլը ստեղծել է կծվության չափման միավոր, որը հենց նրա անունով էլ կոչվում է: Սկովիլլը քաղցրացրած ջրով նոսրացնում էր տարբեր տեսակի չիլի պղպեղների սպիրտային էքստրակտները և տալիս էր համտեսողների խմբին՝ փորձելու և գնահատական տալու համար: Նա այնքան էր նոսրացնում այդ էքստրակտը, որ համտեսողներն արդեն չզգային կծվությունը: Արդյունքում նա ստեղծեց կծվայնության թվային սանդղակ՝ ըստ նոսրացումների: Օրինակ՝ «հալապենյո» պղպեղի կծվայնությունը ստացվում է 4500 միավոր ըստ Սկոնվիլլի (SHU): Սա նշանակում է, որ այդ պղպեղի էքստրակտը կորցնում է իր կծվությունը 1:4500 նոսրացման դեպքում: Ներկայում ամենակծու պղպեղն աճում է Անգլիայի Դորսեթ դքսությունում: Այն կոչվում է «Դորսեթյան օձ»: Դրա նախահայրենիքը Բանգլադեշն է: 2005 թվականին «Դորսեթյան օձը» թեսթավորվել է ամերիկյան երկու լաբորատորիայում, և ստացվել է ռեկորդային արդյունք՝ 923000 միավոր ըստ Սկոնվիլլի: Այս չիլին այնքան կծու է, որ անգամ նրա մեկ հատիկը ուտելիքը դարձնում է օգտագործման համար ամբողջովին ոչ պիտանի: Իհարկե, համարձակները կարող են փորձել, բայց դրանից հետո մի ճանապարհ ունեն գնալու՝ հիվանդանոց: Լրիվ պատկեր նկարագրելու համար ասենք, որ այդ պղպեղի հետ փորձեր կատարող դեղագործները հագնում են հատուկ սկաֆանդրներ և օգտագործում են հատուկ «տոքսիկոլոգիական խցիկներ», որոնք ունեն հզոր ֆիլտրեր և թույլ չեն տալիս կապսիացին նյութի որևէ արտահոսք: Չնայած դրան, ներկայում աշխարհում վաճառվում է ավելի քան 250000 հատ «Դորսեթյան օձ»:

Կապսաիցին ալկալոիդն ունի ցավազրկող, ախորժակը և մարսողությունը լավացնող, հակաբորբոքային, նիհարեցնող հատկություններ։ Չինացի գիտնականները կարծում են, որ կծու պղպեղը իջեցնում է արյան ճնշումը, սակայն չեն կարողանում ճշտել կապսաիցինի բուժիչ չափաբաժինները։ Աշխարհի գիտնականները ուսումնասիրում են նաև կապսաիցինի հնարավոր հակաօնկոլոգիական ազդեցությունը: Կապսաիցինը օգտագործվում է բոլոր տեսակի ցավերը մեղմելու համար՝ սկսած արթրիտի ցավից մինչև նեվրոպաթիկ ցավեր կամ մաշկային հիվանդություններ, որոնք ունեն ցավոտ քոր: Ավելին, կծու պղպեղը բարելավում է նաև նյութափոխանակությունը, ինչն էլ անմիջական կապ ունի երկարակեցության հետ: Բացի դրանից, չիլի պղպեղը նաև մարդկանց մոտ կարող է առաջացնել էյֆորիայի զգացում, երբ այն մեծ քանակությամբ է օգտագործվում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Ֆիլիպիններում «Ֆունգ Վոնգ» սուպերթայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի. ABS-CBNՉինաստանը մտադիր է սահմանափակել ԱՄՆ պաշտպանական ընկերությունների համար հազվագյուտ հողերի մատակարարումները․ WSJԱրշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանՌուսաստանցիներին սկսել են տուգանել Telegram-ի ալիքներին բաժանորդագրվելու համար Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Reuters ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն ՄարուքյանԿասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Տավուշի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի անտառահատման դեպքը Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Ծաղկաձորում բախվել են «Opel»-ն ու «VAZ»-ը. կան տուժածներ Մենք այլևս գումար չենք ծախսում Ուկրաինայի համար. Թրամփ Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Թրամփը Սիրիայի նախագահին անվանել է ուժեղ առաջնորդ և «կոշտ տղա» Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ընտրությունների դիտորդության պատկառելի փորձ ունի. Արմեն Մանվելյան Ֆուտբոլային սկանդալ՝ Թուրքիայում․ ավելի քան 1,000 ֆուտբոլիստ զրկվել է խաղալու իրավունքիցIdram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը«Կյանքում ամենաբարդը զգացմունքների մասին խոսելն է». Քրիստինե Հովհաննիսյանի ու Գևորգ Մկրտչյանի նոր ֆոտոշարքըՀայաստանում մոտ 20 հազար դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում. Ատոմ Մխիթարյան Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն ու «Մինորա» կենտրոնը նոր գործակցություն են սկսում Նիկո՛լ, հրապարակի՛ր Սերժ Սարգսյանի նամակն ու 2019-ի առաջարկը. Հայկ Մամիջանյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՎաղարշապատի ճակատագիրը՝ վարչական ռեսուրսների և ժողովրդի կամքի միջև Արևային էներգիան դարձել է էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրը աշխարհում Հնարավոր բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց, որ իր տարածքով Հայաստան անասնակեր գա․ Էդմոն ՄարուքյանՄենք պարսպապատելու ենք Շահումյանում գտնվող աղբավայրը․ Սևակ Խաչատրյան Քաջարանի հանքավայրում աշխատում է ոլորտում լավագույնի համբավ ունեցող հանքային տեխնիկան44-օրյա պատերազմը մեծ խարդավանք էր. Արսեն ԳրիգորյանՓաշինյանը հետ չի կանգնում ՀԷՑ-ը խլելու մտքից Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture Ինչպես «Երկաթե մարդը» դարձավ Օլիմպիական խաղերի մրցաձև . «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը. «Փաստ»5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է Փաշինյանը գտել է իր սրտի եպիսկոպոսին Հանրային հեռուստաընկերության տնօրենի համար մրցույթ չի լինի Փաշինյանի անսկզբունքայնության ևս մեկ դրվագ Փաշինյանը ցանկանում է ցանկացած գնով վերազավթել իշխանությունը Հայաստանում. «Փաստ»Օրակարգ․ Հայաստանն ամեն օր 3.5 մլն դոլար պարտք է վճարում․ Հրայր Կամենդատյան Ազգային դպրոց, հյուրը` Կարին Տոնոյան. «ՀայաՔվե հիմնասյուներ»«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել Հալածված հավատք, լուռ Արևմուտք «Ազնիվ, աշխատասեր, բոլորին ձեռք մեկնող երիտասարդ էր Վիգենս». կամավոր Վիգեն Ոսկանյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին «Կամար» կոչվող տեղամասում. «Փաստ»Վաշինգտոնյան հուշագրի թաքնված վտանգները Կադաստրի կոմիտեն մի շարք փոփոխություններ է առաջարկում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում. «Փաստ»