Երևան, 19.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ն դարձել է Չինաստանի առաջատար վարկառուն․ WP Թե բա՝ Էջմիածնում «կրել» ենք նաև Սամվել Կարապետյանի ուժին․ Նարեկ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Ավարտվել է ամենաարյունահեղ ճակատամարտերից մեկը. «Փաստ» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Երկատման կետեր. երբ ընտրությունները շատ մոտ են, իսկ պարտության գինը չափազանց բարձր է. «Փաստ» Անբարենպաստ գործարք՝ պայմանավորված քաղաքական նկատառումներով. «Փաստ» «Նվերից հետո ինձ ուժ տվողը Մանես է՝ մեր աղջիկը». պայմանագրային զինծառայող Նվեր Առստամյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտունիում. «Փաստ» Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ» Կդադարեցվի Ազգային արխիվի տասնմեկ ներկայացուցչության գործունեությունը. նախագիծ. «Փաստ»


Նավթադոլարային բացահայտումներ. Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կարծիքը աչառու է և պետք է վերանայվի. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է փորձագիտական կարծիք ՄԱԿ-ի՝ Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի (UN WGAD)՝ 2025 թ. փետրվարի 17-ի թիվ 46/2024 եզրակացության վերաբերյալ: Օկամպոն բացահայտել է շահերի բախման իրական պատկեր, որը լուրջ կասկածի է ենթարկում խմբի եզրակացության անաչառությունը:

Հիշեցնենք, որ 2025 թ. փետրվարի 17-ին վերոհիշյալ՝ Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը (UNWGAD) հրապարակել էր թիվ 46/2024 եզրակացությունը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ:

Եվ այդ խումբը եզրակացրել էր, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումը Ադրբեջանի կողմից կամայական չէր:

Այդքանը բավարար է՝ հասկանալու համար, որ այդ «աշխատանքային խմբում», մեղմ ասած, ինչ-որ բան այն չէ, պարզ ասած՝ ադրբեջանամետ դիրքորոշում ունեն, այլապես նման՝ ակնհայտ սխալ եզրակացության չէին հանգի: Բայց մի բան է մեր ներքին համոզմունքը, և այլ բան, երբ հայտնի փորձագետն է ներկայացնում փաստեր:

Եվ այսպես. Օկամպոն փաստարկված հիմնավորում է շահերի բախման առկայությունը՝ ընդգծելով, որ WGAD-ի ներկայիս նախագահող Գաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը:

Պարզ ասած, այդ «աշխատանքային խմբի» նախագահողը սնվում է ադրբեջանական նավթադոլարներից: Արժե՞ զարմանալ, որ նման մեկը Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանավորման, իսկ ավելի ճիշտ՝ պատանդառության վերաբերյալ նման «եզրակացություն» էր տվել:

Լուիս Մորենո Օկամպոն իրականացրել է բաց աղբյուրների վրա հիմնված հետաքննություն՝ WGAD-ի ներկայիս նախագահ-զեկուցող, ուկրաինացի իրավաբան տիկին Գաննա Յուդկիվսկայի անաչառության վերաբերյալ։

«Գաննա Յուդկիվսկան պետք է ձեռնպահ մնար Աշխատանքային խմբին ներկայացված Ադրբեջանի դեմ բոլոր գործերից։ Նա ունի շահերի բախում, որը բխում է նրա մասնագիտական աշխատանքից որպես Equity Law Firm-ի ակտիվ գործընկեր: Վերջինս տարիներ շարունակ իրավաբանական ծառայություններ է տրամադրել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Սա հաստատում է ուղիղ ֆինանսական կապը նրա և Ադրբեջանի կառավարության միջև, որն էլ տվյալ վարույթում հանդես է գալիս որպես կողմ»,փորձագիտական կարծիքում նշում է Օկամպոն։

Ավելին, Յուդկիվսկայի ամուսինը ադրբեջանական արմատներով ուկրաինացի քաղաքական գործիչ է, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ և հրապարակայնորեն աջակցել է ԼՂ շուրջ Ալիևի դիրքորոշմանը։

Այսինքն, Յուդկիվսկայի մասնակցությունը թիվ 46/2024 կարծիքին խախտում է ՄԱԿ-ի վարքագծի կանոնագիրքը, WGAD-ի աշխատանքային մեթոդները, ՄԱԿ-ի աշխատակազմի կանոնակարգը շահերի բախման վերաբերյալ:

Իսկ դա նշանակում է, որ «աշխատանքային խմբի» վերոնշյալ կարծիքը կամ եզրակացությունը պետք է հայտարարվի առոչինչ, իսկ ՄԱԿ-ը պետք է վերանայի այդ գործը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Ստեփանավանի ոլորաններում ցորենով բարձված «DAF»-ը կողաշրջվել է«Մեր ձևով» շարժման աջակցությամբ նկարիչների միությունում բացվեց Տարոն Մանուկյանի ցուցահանդեսը Ինչպես է «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը դուրս գալիս «Արթիկ» ՔԿՀ-իցԱյժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»․ Ռոբերտ Ամստերդամ Դոլարի փոխարժեքը աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է «Հայաստան-Արցախ» ՀԵՄ անդամները «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում քննարկում են ունեցել Արտաքին գործերի նախկին նախարար՝ Արա Այվազյանի հետՀիմա ի՞նչ, Հայկական ժամանակն այլևս խորհրդակցական սենյակի դե՞րն է կատարում. Ժաննա Ալեքսանյան 2025 թվականի աշնան լավագույն սմարթֆոնները. մոդելներ, որոնք արժանի են ձեր ուշադրությանըԻնչ պաշտոնի առաջարկով է Փաշինյանը Ռուբինյանին Էդմոն Մարուքյանի մոտ ուղարկել. «Ժողովուրդի հարցերը»Գույքահարկի ահազանգ․ Հրայր ԿամենդատյանՓոքր երկիր, խելացի տեխնիկա. Հայաստանի ռազմական արդյունաբերության ապագան. ՀայաՔվե հիմնասյուներ Իսրայելը կարող է ԱՄՆ-ից երաշխիքներ պահանջել Էր-Ռիադին F-35-ներ վաճառելու դեպքում․ Axios«Եթե ոչ Նիկոլը, ապա ով» հարցն այլևս գոյություն չունի. ընդդիմությունն ունի´ թեկնածուներ. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ն դարձել է Չինաստանի առաջատար վարկառուն․ WP Հիմա պատեհ ժամանա՞կն է եկեղեցու դեմ այս պայքարը տանելու համար. Մենուա Սողոմոնյան Ռուսաստանում առաջարկել են պատիժ սահմանել ձրիակերության համար Ինչու՞ ընդդիմությունը պարտվեց Վաղարշապատում. մեկնաբանում է Էդմոն Մարուքյանը Ալկարասը վնասվածք է ստացել Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքներըԻրանը չեղարկում է Հնդկաստանի հետ առանց վիզայի ռեժիմը Յունիբանկի VISA DIGITAL քարտերը դարձել են անվճար Բեռնատարն անցումից մի քանի մետր հեռավորության վրա վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 73-ամյա կնոջըArca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրԿիևն արդեն ունի մշակված լուծումներ, որոնք ցանկանում է առաջարկել գործընկերներին. Զելենսկին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման մասինԻրանը շատ լավ հարաբերություններ ունի Կասպյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ. ԱրաղչիՌուբեն Մխիթարյանն ազատ կարձակվի«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր». Միհրան Ծառուկյանի շնորհավորանքը՝ Արփի Գաբրիելյանի տարեդարձի առթիվ Տեսել ենք երկրի վիճակը, երբ էներգետիկ շրջափակում է լինում, հիմա նման ռիսկը կզրոյացվի․ ԶՊՄԿ փոխտնօրեն Չինաստանը 3000 մետր բարձրության վրա կառուցում է արևային վահանակների ցանց. The New York Times-ը բացատրել է դրա հիմնավորումըԻդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր «Նռնենի 2025»-ը Արարատում պատվեց տարվա լավագույններին Ֆասթ Բանկը թողարկել և տեղաբաշխում է 12 մլրդ ՀՀ դրամի արժեկտրոնային պարտատոմսերՎաղարշապատում «ՀայաՔվեն» ամենամեծաթիվն էր որպես դիտորդական առաքելություն. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունն այս պահին ամփոփում է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության հիմնական ընտրախախտումներըԸնտրողները դեռևս իրազեկվածության լուրջ պակաս ունեն. Արամ ՊետրոսյանԽնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար Հակակոռուպցիոն դատարանի որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում. «Մեր ձևով»Իդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ը 2 ամսով կալանքը երկարաձգելը սրիկայություն է. Ալեքսանյան Շարունակում ենք այցելել ՀՀ տարբեր համայնքներ՝ ծանոթանալու, արձանագրելու այնտեղ առկա խնդիրները, մշակելու դրանց լուծումները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է Թե բա՝ Էջմիածնում «կրել» ենք նաև Սամվել Կարապետյանի ուժին․ Նարեկ Կարապետյան Հայ գերիները խոշտանգումների են ենթարկվում Բաքվում Երբ և ինչպես մարդկությունը որոշեց անցնել գրավոր խոսքի. «Փաստ»Հայ-ամերիկյան խմբերի նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Ի՞նչ է սպասվում լիցենզիայից զրկված ՀԷՑ-ին ՔՊ-ն հետապնդումներ է սկսել Վաղարշապատի ընդդիմադիրների դեմ Մի՞թե սա թալան չէ․ Հրայր ԿամենդատյանԻնչպե՞ս հաղթել անհավասար պատերազմում. «ՀայաՔվե հիմնասյուներ»