Երևան, 18.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թե բա՝ Էջմիածնում «կրել» ենք նաև Սամվել Կարապետյանի ուժին․ Նարեկ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Ավարտվել է ամենաարյունահեղ ճակատամարտերից մեկը. «Փաստ» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Երկատման կետեր. երբ ընտրությունները շատ մոտ են, իսկ պարտության գինը չափազանց բարձր է. «Փաստ» Անբարենպաստ գործարք՝ պայմանավորված քաղաքական նկատառումներով. «Փաստ» «Նվերից հետո ինձ ուժ տվողը Մանես է՝ մեր աղջիկը». պայմանագրային զինծառայող Նվեր Առստամյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտունիում. «Փաստ» Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ» Կդադարեցվի Ազգային արխիվի տասնմեկ ներկայացուցչության գործունեությունը. նախագիծ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատում բոնուսային մեթոդներով տարած հաղթանակը ներկայացնել որպես քարտ-բլանշ, որից օգտվելով՝ կարող է հարձակվել Եկեղեցու վրա». «Փաստ»


«Իմ ուժն աղջիկս է ու նաև այն, որ ես Վահագնի մաման եմ». կրտսեր սերժանտ Վահագն Հովակիմյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում, տուն «վերադարձել»՝ 85 օր անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հետաքրքրասեր էր, բավարարում էր իր հետաքրքրությունը և խաղաղվում։ Մաքրամաքուր էր, բավականին միամիտ երեխա էր, հեշտությամբ հավատում էր, բայց նաև կարող էր շուտ հիասթափվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Վահագնի մայրիկը։ Վահագնը ծնունդով Սյունիքի մարզից է՝ Սիսիան համայնքի Անգեղակոթ գյուղից։ «Մի շրջան՝ երեք-չորս տարի, ապրեցինք Չիտայում, վերադարձանք Հայաստան, որ այստեղ դպրոց գնա, հայեցի կրթություն ստանա։ Արդեն հոկտեմբերն էր։ Այդ ժամանակ վեց տարեկանից էին դպրոց գնում։ Վահագնը մեկ տարի ուշ գնաց դպրոց, ուզում էի, որ դպրոցական առաջին քայլերի զգացողությունն ունենար։ Բայց ամբողջ կյանքում մտածել եմ՝ Աստված ջան, այնպես չանես, որ ստացվի, թե փոխեցի տղայիս ճակատագիրը։ Նա 19 տարեկանում գնաց բանակ»։

Վահագնը սովորել է Սիսիանի՝ Ոսկանյանի անվան դպրոցում։ «Սովորում էր գերազանց, դասարանում առաջիններից էր։ Մաթեմատիկան էր սիրում, լեզուներին էր տիրապետում, անգլերեն էր պարապում։ Ուսուցչուհին ասում էր՝ ոտքից գլուխ խելք է Վահագնը։ Իններորդ դասարանը գերազանց ավարտեց, տեղափոխվեց ավագ դպրոց, կրկին՝ Սիսիանում։ Պայքարում էի, որ իրավաբան դառնար։ Վահագնը չէր կողմնորոշվում։ Ասաց՝ իրավաբանությունն իմը չէ, մարդ չեմ կարող դատել։ Առաջարկեցի այդ հոսքով գնալ, որոշումը թողնել ապագային»։ Վահագնն ընդունվում է ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ «Իր անունը գտավ ցուցակում, ասաց. «Մա՛մ, տասը րոպե է, ինչ ուսանող եմ, ինչո՞ւ ինձ չեք շնորհավորում»։ Բանակից ինձ անընդհատ հորդորում էր. «Մա՛մ, գնա, պայմանագիր կնքիր համալսարանի հետ»։ Հետաձգում էի դա, մտածում՝ գուցե զորացրվելուց հետո մտափոխվի, այլ ֆակուլտետ ընդունվի։ Ծառայում էր արդեն, մի օր իրեն ասացի՝ Վահա՛գ, պիտի գաս, սովորես։ «Մա՛մ, սովորելն իմը չէ, չեմ սովորելու»։ Չգիտեմ՝ ինչու նման բան ասաց»։

2019 թվականի հուլիսի 31-ին է Վահագնը զորակոչվել բանակ։ Ծառայում էր Մատաղիսում։ «Ուզում էր ծառայել։ Զորակոչվելուց մեկ ամիս առաջ անցավ բժշկական հանձնաժողովներով։ Բժշկական երկրորդ հանձնաժողովում իրեն ասել էին, որ առողջական խնդիրներ ունի, տարկետում կարող է ստանալ։ Հրաժարվել էր՝ գնում եմ իմ պարտքը տալու։ Զանգեց ինձ, որ իր բանակի քեֆը կազմակերպեմ, «ոչ մեկին չմոռանաս, բոլորին կանչիր, այդ օրը քեֆ ենք անելու»։ Իրեն միշտ ասում էի՝ պետք է Արցախում ծառայես, մոտիկ է, ամեն շաբաթ կգանք։ Վիճակահանության ժամանակ ընտրեց Արցախը, իսկ Խոջալուում՝ Մատաղիսը»։

Իսկ մի օր ծառայության մեջ գտնվելիս զրույցի ժամանակ Վահագնը մայրիկին հիշեցնում է. «Մա՛մ, Մատաղիսը դարպասն է, պատերազմն այստեղից է սկսվելու, պետք է ձեզ պաշտպանենք»։ «Անսահման բարի էր, ընկերասեր։ Հիմա էլ անգամ ինչ-որ գրառումների, նկարների տղաներ են արձագանքում։ Երբ հարցնում եմ՝ ճանաչո՞ւմ եք Վահագնին, ասում են՝ այո, ճաշարանում նստած էինք լինում, ձեր ուղարկածից մյուս տղաներին էլ էր բաժին հանում, այս կամ այն բանն էր անում։ Առաջին անգամ ծանրոցով իրեն ամեն ինչ ուղարկել էի։ Հարցրեցի՝ կերա՞ր, հավանեցի՞ր։ Վահագս ասաց. «Մա՛մ, տղաներն առաջնագիծ էին գնում, իրենց տվեցի ծանրոցս»»։

Ծառայության անցնելուց մեկ տարի անց Վահագնը տեղափոխվում է Ստեփանակերտ՝ սերժանտական կուրսերի։ «Իր ծննդյան օրը տեսազանգով ենք շնորհավորել, համավարակի շրջանն էր, չկարողացանք գնալ իր մոտ։ Կարծես անգամ տան պատերին կարոտած լիներ, ասում էր՝ մա՛մ, մեքենան, հողամասը ցույց տվեք։ Չէր սիրում հեռախոսով երկար խոսել, այդ օրը բացառություն էր։ Հիշում եմ՝ իրեն հարցրեցի, թե չես կարո՞ղ մնալ Ստեփանակերտում, ինչին ի պատասխան ասաց. «Մա՛մ, համազգեստ հագնող զինվորը պետք է դիրք պահի, իսկ իսկական դիրքը Մատաղիսն է»։ Նվիրված էր ծառայությանը։ Երբ լուրը ստացանք, որ զոհվել է, հայրիկն ասաց՝ լուրը հստակ է։ Բացառեցինք գերության, փախուստի տարբերակը։ Վահագնը երբեք ընկերոջը մենակ չէր թողնի, դիրքը չէր լքի»։

Սեպտեմբերի 25-ին Վահագնը դիրքեր էր բարձրացել։ Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Զանգահարեցի իրեն, անհասանելի էր, բայց միայն ինձ համար։ Երբ հարցրել են, թե ինչու ինձ հետ չի խոսում, արձագանքել է՝ մաման չի դիմանալու, հուզվելու է, չեմ ուզում, որ լաց լինի։ Հետո, իհարկե, զրուցում էինք։ Պատերազմի մեջ լինելով՝ զանգահարել էր իր ուսուցչուհուն և նրա տոնն էր շնորհավորել»։

Վահագնի վերջին զանգը քույրիկի ծննդյան օրն էր։ «Հոկտեմբերի 9-ի երեկոյան գնացինք ծաղկեփունջ, տորթ գնելու, որ աղջկաս շնորհավորենք։ Խանութի ճանապարհին էինք, աղջիկս զանգեց՝ ապերը զանգել է, ասել՝ քուրս, որ քեզ երկու ժամ շուտ շնորհավորեմ, չես նեղանա՞։ «Չեմ նեղանա, կարևորը դու ապահով, անփորձանք լինես»։ Հետո մեզ հետ խոսեց, շնորհավորեց քույրիկի ծննդյան օրն ու ասաց՝ երկու օր չեմ զանգելու մեր ապահովության համար, և հուզված անջատեց։ Գիտեին, թե ուր են գնում։ Մարտակերտի 530 դիրք են բարձրացել, այդ տեղանքը «Մահվան պերևալներ» է կոչվել։ Հրամանատարներն են պատմում՝ այդ օրն արդեն ոչ ոք չէր ուզում բարձրանալ, բայց տղաները բարձրացել են այն համոզմամբ, որ կարևոր բարձունք է, պետք է պահեն Մարտակերտը։ Բոլորը զանգել են տուն, հրաժեշտ տվել։ Կեսգիշերին նորից զանգեց քույրիկին, շնորհավորեց։ Հետո զանգերը լռեցին»։

Հոկտեմբերի 13-ին է զոհվել Վահագնը։ «Հոկտեմբերի 18-ին մեզ նոր հայտնել են բոթը։ Դրանից առաջ երեք օր շարունակ ուզում էինք գնալ Սուրբ Հովհաննես, Վահագնից արդեն լուր չունեինք։ Ուզում էինք շարժվել, ամուսնուս զանգեցին, տղայիս ծառայակից ընկերներից էր։ Նա հայտնեց զոհվելու լուրը։ Մի բան ասացին միայն՝ մեզ նահանջի հրաման են տվել, Վահագնը ասել է՝ դուք գնացեք, ձեզ կպահեմ։ 85 օր որոնել ենք տղայիս։ Ուղղորդող երազներ էինք տեսնում։ Նոյեմբերի 15-ին ամուսինս գնաց Մարտակերտ, որ փորձի մտնել այն խրամատը, որտեղ տղաս է եղել։ Առաջին անգամ չհաջողվեց, բայց տեղեկացավ, որ դիրքից յոթ մարմին են դուրս բերել։ Մեր տղան նրանց մեջ չէր։ Երկրորդ անգամ պայմանավորվածությամբ հրամանատարների հետ է մտել այդ հատված։ Հասնում են այնտեղ, որտեղ տղաս կանգնած է եղել ընկերոջ հետ։ Հողաթումբ են տեսել, թուրքն ասել էր՝ փորեք։ Կոշիկներ էր տեսել, բայց զգացողություն չէր ունեցել, որ մեր որդունն են։ Թուրքը չէր թողել շարունակել որոնումները։ Հողաթմբից այն կողմ հրամանատարները գտել էին ձեռնոցներ, գլխարկ, փաստել, որ դրանք մեր որդուն են պատկանում։ Քանի որ դրանք անվնաս էին, սկսեցինք կասկածել, որ գուցե գերեվարվել է։ Իսկ գտնված մարմինը... Վահագնի ընկերն էր՝ Արսենը, նրան էլ էին փնտրում»։ Ընտանիքը շարունակում է փնտրել որդուն։ «Մի փաստ էլ ունեինք, որ թուրքը հայկական հագուստով մտել է խրամատ, երեխեքը տարբերակ չեն ունեցել փախչելու»։ Հունվարի 4-ին հայրիկը նորից ուղևորվում է Արցախ՝ որդուն փնտրելու։ «Այս անգամ զրահաբաճկոն է գտնում, ինձ հետ խոսելիս ասաց, որ վերադառնում է տուն։ Արդեն համոզվում էինք, որ Վահագնը գերի է, բայց զորամասում ասում են, որ մարմինների փոխանակում է եղել»։ Հետո հայրիկին հայտնում են՝ տղաներից մեկի մարմինը ճանաչելի է, ամբողջական, փաստաթղթերն էլ հետը։ «Թշնամին պահպանել էր տղայիս մարմինը, հավանաբար, հետագայում փոխանակում կատարելու նպատակով։ Դատաբժիշկը ֆիքսել է, որ զրահաբաճկոնի որովայնի հատվածը ցրիվ եկած է, նույնն էլ՝ տղայիս մարմնի այդ հատվածը։ Նա փաստել է, որ մեր որդին իր կյանքի վերջին րոպեներին գործի է դրել նռնակը։ Մեզ համար էլ հավանական դարձավ այդ վարկածը»։ Հունվարի 5-ին հայրիկը գտավ որդուն, հաջորդ օրը լուրը հայտնեց մայրիկին։

Անցնող տարիների ընթացքում ծնողներն իմացել են նաև որդու սխրագործությունների, մղած մարտերի մասին։ Որդին էլ պատերազմի օրերին մոր հարցին, թե ինչպես է, ասել էր՝ հերոսանում եմ, մա՛մ ջան։ «Երբ հոկտեմբերի 2-ին նահանջի հրաման էին տվել, կցկտուր էր խոսում, հարցրեցի՝ հերոս տղես, ո՞նց ես։ «Մա՛մ, ինձանից ի՞նչ հերոս, Մատաղիսից նահանջել ենք»»։

Ապրելու ուժի մասին։ «Ուժն իմ աղջիկն է, այն, որ նա մենակ չմնա։ Ուժը նաև այն է, որ ես Վահագնի մաման եմ։ Իրենից հետո հասկացա բառերի իմաստը՝ մայրը պետք է ապրի, որ որդին ապրի։ Հիմա, երբ փողոցով քայլում եմ, հատկապես Վահագնին ճանաչողների համար Անժելան չեմ, Վահագնի մաման եմ։ Այս տարիների ընթացքում մեզ մոտիվացնողը, ուժ տվողը մեր աղջիկը դարձավ։ Ամեն ինչ անում է, որ եղբոր սխրանքի մասին բոլորն իմանան։ Աղջիկս ապագա վիրաբույժ է։ Ասում է՝ ես իմ եղբոր գործը պետք է շարունակեմ՝ կյանքեր փրկեմ»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Վահագն Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Սիսիանի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար Հակակոռուպցիոն դատարանի որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում. «Մեր ձևով»Իդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ը 2 ամսով կալանքը երկարաձգելը սրիկայություն է. Ալեքսանյան Շարունակում ենք այցելել ՀՀ տարբեր համայնքներ՝ ծանոթանալու, արձանագրելու այնտեղ առկա խնդիրները, մշակելու դրանց լուծումները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է Թե բա՝ Էջմիածնում «կրել» ենք նաև Սամվել Կարապետյանի ուժին․ Նարեկ Կարապետյան Հայ գերիները խոշտանգումների են ենթարկվում Բաքվում Երբ և ինչպես մարդկությունը որոշեց անցնել գրավոր խոսքի. «Փաստ»Հայ-ամերիկյան խմբերի նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Ի՞նչ է սպասվում լիցենզիայից զրկված ՀԷՑ-ին ՔՊ-ն հետապնդումներ է սկսել Վաղարշապատի ընդդիմադիրների դեմ Մի՞թե սա թալան չէ․ Հրայր ԿամենդատյանԻնչպե՞ս հաղթել անհավասար պատերազմում. «ՀայաՔվե հիմնասյուներ»Team Group-ը ներկայացրեց էներգետիկ ոլորտի զարգացման իր լայնածավալ նախագծերը․ կայացավ Robust Armenia կոնֆերանսը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Ավարտվել է ամենաարյունահեղ ճակատամարտերից մեկը. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Երկատման կետեր. երբ ընտրությունները շատ մոտ են, իսկ պարտության գինը չափազանց բարձր է. «Փաստ»Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի այսօր Անբարենպաստ գործարք՝ պայմանավորված քաղաքական նկատառումներով. «Փաստ»«Նվերից հետո ինձ ուժ տվողը Մանես է՝ մեր աղջիկը». պայմանագրային զինծառայող Նվեր Առստամյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտունիում. «Փաստ»Խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու ենք. Գագիկ Ծառուկյան Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը. «Փաստ»Էջմիածնում քաղաքական հաշվեհարդարի նոր փուլ. իշխանության ճնշումների մեխանիզմը գործում է Վաղարշապատի ընտրությունները բացեցին իշխանության ճաքերը. սա վերջի սկիզբն է «Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ»Կդադարեցվի Ազգային արխիվի տասնմեկ ներկայացուցչության գործունեությունը. նախագիծ. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատում բոնուսային մեթոդներով տարած հաղթանակը ներկայացնել որպես քարտ-բլանշ, որից օգտվելով՝ կարող է հարձակվել Եկեղեցու վրա». «Փաստ»«Սա չեզոքություն չէ, սա երեսպաշտություն է». Վահե Հակոբյանը՝ Եվրամիությանը. «Փաստ»Եկեղեցու դեմ փաշինյանական պատերազմի «սերիաները». «Փաստ»Իսկ Վաղարշակ Հարությունյանին իրավապահները հարցեր չունե՞ն. «Փաստ»Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ»Հստակ հիմնավորել ենք, որ չկա խափանման միջոցի պայման և պետք է միջնորդությունը մերժվի․ Արամ Վարդևանյան «Հայկական ժամանակ»-ն արդեն հրապարակել է վերդիկտըՍամվել Կարապետյանի աջակիցները սպասում են դատարանի որոշմանը Լուսանկարներ` Թբիլիսյան խճուղուց ու դատարանի հարակից տարածքիցԱյսօր լրացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը․ Իվետա ՏոնոյանSe. 2, ep. 2. Ռեժիմի չավարտվող սարսափն ազատ խոսքից․ Նարեկ ՍամսոնյանՄեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար․ Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում է կարճատև մառախուղ. ինչ եղանակ կլինի Ուղիղ․ Քննչականի կողմից ներկայացված՝ Ս․ Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը Ուկրաինայում պատերшզմը կավարտվի 2026 թվականին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Թող իշխանությունը Սամվել Կարապետյանի արածի 2 տոկոսն անի, հետո համեմատվեն. Անաստաս Իսրայելյան Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան. Պեսկով Զինվшծ ավազակային hարձակում՝ Երևանում բանկերից մեկի մասնաճյուղում. հափշտակել են խոշոր չափի գումար և դիմել փախուստի 44-օրյա պատերազմի ընթացքը հնարավո´ր էր բեկել. Ավետիք ՉալաբյանՈչ մի նորմալ ներդրող արտերկրից չի կարող Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված ներդրումներ անել. Ալիկ Ալեքսանյան Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան Իշխանության այդ խաղն այդքան էլ չստացվեց. Արեգա Հովսեփյան Դատապարտում եմ Սաթիկ Սեյրանյանի և Հայաստանի ժուռնալիստների միության դեմ իրականացվող հարձակումները․ Նաիրի Սարգսյան