Երևան, 18.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թե բա՝ Էջմիածնում «կրել» ենք նաև Սամվել Կարապետյանի ուժին․ Նարեկ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Ավարտվել է ամենաարյունահեղ ճակատամարտերից մեկը. «Փաստ» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Երկատման կետեր. երբ ընտրությունները շատ մոտ են, իսկ պարտության գինը չափազանց բարձր է. «Փաստ» Անբարենպաստ գործարք՝ պայմանավորված քաղաքական նկատառումներով. «Փաստ» «Նվերից հետո ինձ ուժ տվողը Մանես է՝ մեր աղջիկը». պայմանագրային զինծառայող Նվեր Առստամյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտունիում. «Փաստ» Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ» Կդադարեցվի Ազգային արխիվի տասնմեկ ներկայացուցչության գործունեությունը. նախագիծ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատում բոնուսային մեթոդներով տարած հաղթանակը ներկայացնել որպես քարտ-բլանշ, որից օգտվելով՝ կարող է հարձակվել Եկեղեցու վրա». «Փաստ»


Խաղաղության դիմաց՝ ինքնիշխանության կորուստ․ ինչ է իրականում թաքցնում Վաշինգտոնի հուշագիրը

Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգներում ստորագրված հուշագիրը, որը իշխանությունները ներկայացնում են որպես «խաղաղության և համագործակցության նոր էջ», իրականում պարունակում է մի շարք ռիսկեր, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու ազգային շահերին։ Թեև պաշտոնական քարոզչությունը փորձում է այն ներկայացնել որպես դիվանագիտական առաջընթաց, փաստացի այդ գործընթացն ավելի շատ ծառայում է ներքաղաքական նպատակների և ընտրական շահերի, քան՝ պետության իրական շահերի։

Ադրբեջանը, օգտվելով ձևավորված իրավիճակից, շարունակում է բացահայտ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ պահանջելով փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրության մեջ։ Խոսքը վերաբերում է այն դրույթներին, որոնք երբևէ կարող են հիշատակել Լեռնային Ղարաբաղը կամ որևէ ձևով հիմք տալ տարածքային պահանջների համար։ Սա ոչ թե խաղաղության ճանապարհ է, այլ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում և արտաքին պայմանների թելադրում։ Եթե նման փոփոխություններ իրականացվեն, Հայաստանը փաստացի կհրաժարվի ոչ միայն իր պատմական իրավունքներից, այլև՝ պետական ինքնիշխանության սկզբունքներից։

Ադրբեջանը չի հրաժարվել նաև ռազմագերիների հարցում իր կոշտ դիրքորոշումից՝ շարունակելով դատական գործընթացներ հայ ռազմագերիների դեմ։ Միևնույն ժամանակ, հուշագրի շրջանակում որևէ երաշխիք չկա նրանց վերադարձի կամ իրավական պաշտպանության համար։ Սա ևս մեկ վկայություն է, որ իրական խաղաղությունը Բաքվի օրակարգում բացակայում է։

Հայ փախստականների ճակատագիրը մնում է անորոշ։ Ավելի քան 120 հազար հայեր դեռևս չեն կարող անվտանգ վերադառնալ իրենց տները, իսկ միջազգային փաստաթղթերը, ներառյալ ստորագրված հուշագիրը, որևէ հստակ մեխանիզմ չեն պարունակում նրանց վերադարձի ապահովման համար։ Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն էլ շարունակվում է մնալ անտեսված։ Արցախի տարածքներում հայկական եկեղեցիներն ու պատմական հուշարձանները շարունակաբար ենթարկվում են ավերածությունների և պղծվում են։

Այս ամենի ֆոնին, Հայաստանի իշխանությունները փորձում են ներկայացնել հուշագիրը որպես միջազգային աջակցություն և երկրի «նոր ուղղության» մաս։ Սակայն փաստացի այն դառնում է ներքին քաղաքական գործիք՝ իշխանության վերարտադրության և արտաքին մանևրների համար։ Սա Փաշինյանի աշխարհն է, որտեղ Հայաստանը լքում է իր հողերն ու ժողովրդին՝ փորձելով ձևական փաստաթղթերով փոխարինել իրական անվտանգությունը։

Գործող կառավարության քայլերը ոչ միայն չեն ամրապնդում պետության դիրքերը, այլ հակառակը՝ վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Այս համատեքստում վարչապետի հրաժարականը և կառավարության ձևավորումն ազգային համաձայնության հիման վրա արդեն համարվում են ոչ թե քաղաքական, այլ՝ ազգային անվտանգության հարց։

Ամերիկյան հուշագրի շուրջ քննարկումներն ու դրա հնարավոր շարունակությունը ցույց են տալիս, որ ձևավորվում է վտանգավոր նախադեպ՝ արտաքին դերակատարների միջամտությամբ սահմանադրական փոփոխությունների և պետական կառավարման ուղղությունների վրա ազդեցության փորձ։

Վերջին հանդիպումները, այդ թվում Դուշանբեում կայացած Փաշինյան-Ալիև շփումները, ցույց տվեցին, որ «խաղաղության օրակարգը» միայն արտաքին ճնշումների արձագանք է։ Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին հայտարարությունները ևս չեն արտացոլում զարգացման նոր փիլիսոփայություն․ դրանք ավելի շուտ հիշեցնում են սեփական սխալների խմբագրում՝ քաղաքական փաթեթավորմամբ։

Իրականում Հայաստանը կանգնած է նոր վտանգի առաջ։ Եթե արտաքին հուշագրերը շարունակեն ստորագրվել առանց հստակ իրավական երաշխիքների և առանց հասարակական վերահսկողության, դրանք կարող են վերածվել պետականության թուլացման գործընթացի։ Հայաստանը չի կարող կառուցել խաղաղություն՝ զիջելով ինքնիշխանությունը։ Իսկ ցանկացած փաստաթուղթ, որն անտեսում է գերիների, փախստականների, սահմանների և մշակութային ժառանգության հարցերը, դատապարտված է դառնալու ժամանակավոր և վտանգավոր լուծում։

Հակակոռուպցիոն դատարանի որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում. «Մեր ձևով»Իդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ը 2 ամսով կալանքը երկարաձգելը սրիկայություն է. Ալեքսանյան Շարունակում ենք այցելել ՀՀ տարբեր համայնքներ՝ ծանոթանալու, արձանագրելու այնտեղ առկա խնդիրները, մշակելու դրանց լուծումները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է Թե բա՝ Էջմիածնում «կրել» ենք նաև Սամվել Կարապետյանի ուժին․ Նարեկ Կարապետյան Հայ գերիները խոշտանգումների են ենթարկվում Բաքվում Երբ և ինչպես մարդկությունը որոշեց անցնել գրավոր խոսքի. «Փաստ»Հայ-ամերիկյան խմբերի նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Ի՞նչ է սպասվում լիցենզիայից զրկված ՀԷՑ-ին ՔՊ-ն հետապնդումներ է սկսել Վաղարշապատի ընդդիմադիրների դեմ Մի՞թե սա թալան չէ․ Հրայր ԿամենդատյանԻնչպե՞ս հաղթել անհավասար պատերազմում. «ՀայաՔվե հիմնասյուներ»Team Group-ը ներկայացրեց էներգետիկ ոլորտի զարգացման իր լայնածավալ նախագծերը․ կայացավ Robust Armenia կոնֆերանսը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Ավարտվել է ամենաարյունահեղ ճակատամարտերից մեկը. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Երկատման կետեր. երբ ընտրությունները շատ մոտ են, իսկ պարտության գինը չափազանց բարձր է. «Փաստ»Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի այսօր Անբարենպաստ գործարք՝ պայմանավորված քաղաքական նկատառումներով. «Փաստ»«Նվերից հետո ինձ ուժ տվողը Մանես է՝ մեր աղջիկը». պայմանագրային զինծառայող Նվեր Առստամյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտունիում. «Փաստ»Խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու ենք. Գագիկ Ծառուկյան Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը. «Փաստ»Էջմիածնում քաղաքական հաշվեհարդարի նոր փուլ. իշխանության ճնշումների մեխանիզմը գործում է Վաղարշապատի ընտրությունները բացեցին իշխանության ճաքերը. սա վերջի սկիզբն է «Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ»Կդադարեցվի Ազգային արխիվի տասնմեկ ներկայացուցչության գործունեությունը. նախագիծ. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատում բոնուսային մեթոդներով տարած հաղթանակը ներկայացնել որպես քարտ-բլանշ, որից օգտվելով՝ կարող է հարձակվել Եկեղեցու վրա». «Փաստ»«Սա չեզոքություն չէ, սա երեսպաշտություն է». Վահե Հակոբյանը՝ Եվրամիությանը. «Փաստ»Եկեղեցու դեմ փաշինյանական պատերազմի «սերիաները». «Փաստ»Իսկ Վաղարշակ Հարությունյանին իրավապահները հարցեր չունե՞ն. «Փաստ»Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ»Հստակ հիմնավորել ենք, որ չկա խափանման միջոցի պայման և պետք է միջնորդությունը մերժվի․ Արամ Վարդևանյան «Հայկական ժամանակ»-ն արդեն հրապարակել է վերդիկտըՍամվել Կարապետյանի աջակիցները սպասում են դատարանի որոշմանը Լուսանկարներ` Թբիլիսյան խճուղուց ու դատարանի հարակից տարածքիցԱյսօր լրացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը․ Իվետա ՏոնոյանSe. 2, ep. 2. Ռեժիմի չավարտվող սարսափն ազատ խոսքից․ Նարեկ ՍամսոնյանՄեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար․ Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում է կարճատև մառախուղ. ինչ եղանակ կլինի Ուղիղ․ Քննչականի կողմից ներկայացված՝ Ս․ Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը Ուկրաինայում պատերшզմը կավարտվի 2026 թվականին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Թող իշխանությունը Սամվել Կարապետյանի արածի 2 տոկոսն անի, հետո համեմատվեն. Անաստաս Իսրայելյան Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան. Պեսկով Զինվшծ ավազակային hարձակում՝ Երևանում բանկերից մեկի մասնաճյուղում. հափշտակել են խոշոր չափի գումար և դիմել փախուստի 44-օրյա պատերազմի ընթացքը հնարավո´ր էր բեկել. Ավետիք ՉալաբյանՈչ մի նորմալ ներդրող արտերկրից չի կարող Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված ներդրումներ անել. Ալիկ Ալեքսանյան Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան Իշխանության այդ խաղն այդքան էլ չստացվեց. Արեգա Հովսեփյան Դատապարտում եմ Սաթիկ Սեյրանյանի և Հայաստանի ժուռնալիստների միության դեմ իրականացվող հարձակումները․ Նաիրի ՍարգսյանՆիկոլը մեզ շրջապատել է ադրբեջանցիներով. Դավիթ Սարգսյան