Երևան, 11.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Reuters Ինչպես «Երկաթե մարդը» դարձավ Օլիմպիական խաղերի մրցաձև . «Փաստ» Փաշինյանը ցանկանում է ցանկացած գնով վերազավթել իշխանությունը Հայաստանում. «Փաստ» «Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել «Ազնիվ, աշխատասեր, բոլորին ձեռք մեկնող երիտասարդ էր Վիգենս». կամավոր Վիգեն Ոսկանյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին «Կամար» կոչվող տեղամասում. «Փաստ» Կադաստրի կոմիտեն մի շարք փոփոխություններ է առաջարկում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում. «Փաստ» Թվային ֆինանսական համակարգերի զարգացումը չպետք է նշանակի ավանդական կանխիկից հրաժարում. «Փաստ» Երբ բնական ներուժի առկայությունը ստեղծում է կառավարման պատասխանատվության թուլացում. «Փաստ» Որոմը նման է ցորենի, ուղղակի թունավոր է. «Փաստ» «Ամեն ջանք ներդնում են վերարտադրվելու համար, որպեսզի պատասխանատվության չենթարկվեն». «Փաստ»


Բաժանորդների AI օգնական, թվային վճարային քարտ, Cloud Gaming և այլ անակնկալներ. Team-ը «ԴիջիԹեք»-ում է

Հասարակություն

 Team-ը տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ հոբելյանական 20-րդ «ԴիջիԹեք»-ին ներկայանում է ընկերությունների խմբով: Տաղավարում են Team Systems, Team Solutions, Team Pay, Buy.am ընկերություններն ու Team Telecom Armenia-ն, որը ցուցահանդեսի 5G գործընկերն է:

«Մենք «ԴիջիԹեք»-ի ստեղծումից ի վեր տարբեր ընկերություններով միջոցառման կողքին ենք և ի սկզբանե վստահ ենք եղել, որ այն երկրի տեխնոլոգիական ոլորտը հիմնովին փոխելու է: Շնորհավորում եմ գործընկերներիս, որ տասնամյակներ առաջ մեկնարկած տեխնոլոգիական տոնը արդեն հոբելյանական՝ 20-րդ անգամ է նշվում: Տասնամյակներ առաջ Հայաստանն իր առաջին քայլերն էր անում աշխարհի տեխնոլոգիական քարտեզում իր տեղը գտնելու համար, իսկ այսօր արդեն խոսում ենք AI օգնականի, խելացի տան և բազմաթիվ այլ ժամանակակից լուծումների և Հայաստանի՝ որպես AI և տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու մասին: Այդ ամենն իրականություն է նաև այս տարածաշրջանային տեխնոլոգիական ամենամասշտաբային միջոցառման շնորհիվ: Հպարտ եմ, որ այս տարիներին մենք մշտապես «ԴիջիԹեք»-ի կողքին ենք թե՛ որպես մասնակից, թե՛ որպես գործընկեր և աջակից»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:

«Այս տարվա «ԴիջիԹեքն» աննախադեպ է մի քանի պատճառով։ Ավանդական և բոլորի կողմից սիրված ցուցահանդեսը՝ էքսպոն առանձնանում է հայրենական, օտարերկրյա և միջազգային ընկերությունների նորարարությունների շռնդալից ցուցադրությամբ։ «ԴիջիԿոնֆը»՝ դիջիթեքյան ավանդական դարձած կոնֆերանսը  հյուրընկալում է ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդի ամբողջ աշխարհից։ Բանախոսների ցանկը իսկապես գլխապտույտ է առաջացնում, այսպիսի ներկայանալի կոնֆերանս մեր երկրում դեռ չի եղել: Առանձնակի ուրախ ենք կիսելու այս հաջողությունները մեր ավանդական գործընկեր Team Telecom Armenia-ի հետ»,-ասում է միջոցառման կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը:

Հոբելյանական «ԴիջիԹեք»-ին Team-ի տաղավարի այցելուներին սպասում են բազմաթիվ առաջարկներ: Team Telecom Armenia-ն միջոցառմանը ներկայացնում է իր հերթական նորարարական լուծումը՝ բաժանորդների սպասարկումն արագացնող հայալեզու AI օգնականը, Team TV-ի նոր ձևաչափը, Cosmo box-ը և Cloud Gaming հնարավորությունը, որոնք բազմաթիվ սարքավորումներ, այդ թվում՝ հեռուստացույցներ, դարձնում են «խաղային»:

Team Systems-ի տաղավարում այցելուները կգտնեն խելացի տան ինտեգրված լուծումներ, դիզայներական հեռուստացույցներ, ինչպես նաև մի շարք նորարարական ինժեներական նախագծեր, որոնք ընդգրկվում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման լայն ոլորտներում։ 

Team Pay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացնում է իր նոր թվային վճարային քարտը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս կատարելու իրենց վճարումները առավել պարզ, արագ և անվտանգ:

Team Solutions-ի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծմանը, որն այսուհետ հնարավորություն է տալիս սպասարկելու ոչ միայն զանգեր, այլ նաև էլեկտրոնային նամակներ, SMS-ներ և սոցիալական մեդիայի հաղորդագրություններ: 

Buy.am օնլայն մոլի տաղավարում էլ այցելուներին ներկայացվում են գնումներ կատարելու նոր ու հարմարավետ միջոցներ, ինչպես նաև հատուկ առաջարկներ գործընկերների կողմից:

«Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվող «ԴիջիԹեքը» կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ:

Team ընկերությունների խմբի մասին

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։

Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։

Հասարակայնության հետ կապերի բաժին` pr@teamgroup.am 

 

Չինաստանը մտադիր է սահմանափակել ԱՄՆ պաշտպանական ընկերությունների համար հազվագյուտ հողերի մատակարարումները․ WSJԱրշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանՌուսաստանցիներին սկսել են տուգանել Telegram-ի ալիքներին բաժանորդագրվելու համար Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Reuters ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն ՄարուքյանԿասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Տավուշի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի անտառահատման դեպքը Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Ծաղկաձորում բախվել են «Opel»-ն ու «VAZ»-ը. կան տուժածներ Մենք այլևս գումար չենք ծախսում Ուկրաինայի համար. Թրամփ Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Թրամփը Սիրիայի նախագահին անվանել է ուժեղ առաջնորդ և «կոշտ տղա» Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ընտրությունների դիտորդության պատկառելի փորձ ունի. Արմեն Մանվելյան Ֆուտբոլային սկանդալ՝ Թուրքիայում․ ավելի քան 1,000 ֆուտբոլիստ զրկվել է խաղալու իրավունքիցIdram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը«Կյանքում ամենաբարդը զգացմունքների մասին խոսելն է». Քրիստինե Հովհաննիսյանի ու Գևորգ Մկրտչյանի նոր ֆոտոշարքըՀայաստանում մոտ 20 հազար դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում. Ատոմ Մխիթարյան Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն ու «Մինորա» կենտրոնը նոր գործակցություն են սկսում Նիկո՛լ, հրապարակի՛ր Սերժ Սարգսյանի նամակն ու 2019-ի առաջարկը. Հայկ Մամիջանյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՎաղարշապատի ճակատագիրը՝ վարչական ռեսուրսների և ժողովրդի կամքի միջև Արևային էներգիան դարձել է էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրը աշխարհում Հնարավոր բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց, որ իր տարածքով Հայաստան անասնակեր գա․ Էդմոն ՄարուքյանՄենք պարսպապատելու ենք Շահումյանում գտնվող աղբավայրը․ Սևակ Խաչատրյան Քաջարանի հանքավայրում աշխատում է ոլորտում լավագույնի համբավ ունեցող հանքային տեխնիկան44-օրյա պատերազմը մեծ խարդավանք էր. Արսեն ԳրիգորյանՓաշինյանը հետ չի կանգնում ՀԷՑ-ը խլելու մտքից Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture Ինչպես «Երկաթե մարդը» դարձավ Օլիմպիական խաղերի մրցաձև . «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը. «Փաստ»5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է Փաշինյանը գտել է իր սրտի եպիսկոպոսին Հանրային հեռուստաընկերության տնօրենի համար մրցույթ չի լինի Փաշինյանի անսկզբունքայնության ևս մեկ դրվագ Փաշինյանը ցանկանում է ցանկացած գնով վերազավթել իշխանությունը Հայաստանում. «Փաստ»Օրակարգ․ Հայաստանն ամեն օր 3.5 մլն դոլար պարտք է վճարում․ Հրայր Կամենդատյան Ազգային դպրոց, հյուրը` Կարին Տոնոյան. «ՀայաՔվե հիմնասյուներ»«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել Հալածված հավատք, լուռ Արևմուտք «Ազնիվ, աշխատասեր, բոլորին ձեռք մեկնող երիտասարդ էր Վիգենս». կամավոր Վիգեն Ոսկանյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին «Կամար» կոչվող տեղամասում. «Փաստ»Վաշինգտոնյան հուշագրի թաքնված վտանգները Կադաստրի կոմիտեն մի շարք փոփոխություններ է առաջարկում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում. «Փաստ»Մեր երկրին իսկապես մեծ արդարություն է պետք․ Գագիկ Ծառուկյան