Երևան, 10.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը Հայրենիքի համար զոհվածների ընտանիքները պետք է զգան, որ պետությունը նրանց կողքին է․ Սևակ Խաչատրյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հերոսների ընտանիքներին՝ ուժ և տոկունություն մաղթելով նրանց. Նաիրի Սարգսյան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստի կայսրություն է, գալու է օրը՝ պատասխան են տալու, որ դավաճանեցին իմ ազգին. Խաչիկ Մանուկյան Երևանի 4 վարչական շրջանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոստիկանությունը ձմեռային անվադողերով երթևեկելու մասին հայտարարություն է տարածել Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Միջուկային զենքի գործոնի հետագիծը ժամանակակից միջազգային հարաբերություններում. «Փաստ» Հայաստանի իշխանությունները ձգտում են վերացնել մրցակիցներին ընտրություններից առաջ ու հաճոյանալ ԵՄ-ին. «Փաստ»


Փաշինյանի՝ «նոր Հայաստան» ստեղծելու ծրագրերը Ռուսաստանում դավաճանություն են անվանել. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

rtvi.com-ը «Փաշինյանի՝ «նոր Հայաստան» ստեղծելու ծրագրերը Ռուսաստանում դավաճանություն են անվանել» վերնագրով հոդվածում գրում է, որ սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում «չորրորդ հանրապետություն» ստեղծելու ծրագրերի մասին, եթե 2026 թվականին իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգվի ևս հինգ տարով։ Ավելի ուշ նա բացատրել է, որ «չորրորդ հանրապետությունը» հիմնված կլինի «խաղաղության տրամաբանության», այլ ոչ թե «հակամարտության տրամաբանության» վրա, ինչպես Երրորդ հանրապետության դեպքում է։ Պետական դումայի ԱՊՀ հարցերով և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը rtvi.comին տված հարցազրույցում գնահատել է այդ հայտարարությունը։

Զատուլինի խոսքով, Հայաստանի վարչապետը «փնտրում է գեղեցիկ փաթեթավորում» իր՝ ձախողված ներքին և արտաքին քաղաքական գործողությունների համար։ Իրականում նրա հայտարարությունը «ոչ այլ ինչ է, քան սահմանադրական փոփոխություններ իրականացնելու փորձ, որոնց, ըստ հարցումների, դեմ է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»։ Զատուլինը նաև Փաշինյանի «չորրորդ հանրապետության» մասին հայտարարությունները կապել է Հայաստանում ԱՄՆ-ի գլխավորությամբ Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջանցք ստեղծելու ծրագրերի հետ։ «Ամերիկացիների մուտքը այդ զգայուն տարածք՝ այդ ապագա միջանցքը շահագործելու համար, նշանակում է նրանց մոտենալը այդ ուղղությունից դեպի Իրան, որի դեմ խաղաքարտերը շարունակում են խաղարկել ոչ միայն ամերիկացիները, այլ նաև իսրայելցիները, - նշել է Պետդումայի պատգամավորը,– իրականում Իրանի հետ կապերը օգնել են Հայաստանին «պաշտպանել իր անկախությունը», բայց «միջանցքի պահանջներին համաձայնելով»՝ Երևանը փաստացի հրաժարվում է Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունից և «ստեղծում է լրացուցիչ սպառնալիք Իրանի համար այդ ուղղությունից»»։ Նա նաև հավելել է, որ խաղաղության համաձայնագրի քննարկումների ժամանակ Ադրբեջանը որևէ պարտավորություն չի ստանձնել դեպի Ռուսաստան առևտրային միջանցքներ կամ հաղորդակցություններ բացելու վերաբերյալ։ Պատգամավորի խոսքով, Փաշինյանի գործողությունները նպատակ ունեն «հրաժարվել ազգային գաղափարախոսության բոլոր նախկին հիմքերից, հրաժարվել Ցեղասպանության պատմությունից և Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման նկատմամբ հարգանքից» և, ի վերջո, հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից և դուրս գալ նրա ազդեցությունից։

Զատուլինը հիշեցրել է, որ Հայաստանն օրենք է ընդունել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, «չնայած Եվրամիությունը չի սպասում Հայաստանին»։ «Օրենքն ընդունվել է հենց հայերի գիտակցությունը վերաձևակերպելու համար և նրանց ստիպելու՝ մոռանալ Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնելու, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին մասնակցելու և այլնի անհրաժեշտության մասին», - կարծիք է հայտնել ռուս պատգամավորը։

Պատգամավորը հավելել է, որ 2026 թվականի մայիսին հանրապետությունում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով, որի մասնակիցները մտադիր են «ցույց տալ իրենց աջակցությունը Փաշինյանին և պարգևատրել հայերին որևէ տեսակի անվիզա մուտքի իրավունքով» Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ «Միևնույն ժամանակ, բոլոր կանխատեսումներով, Փաշինյանը պարտվում է, բայց նա պետք է հաղթի Եվրամիության և Արևմուտքի համար», - նշել է Զատուլինը։

Զատուլինը նաև հիշեցրել է Հայաստանի կառավարության առճակատումը Հայ առաքելական եկեղեցու հետ, որը «100 տարի պետականության բացակայության պայմաններում պահպանել է հայկական ինքնությունը և պաշտպանել հայ ժողովրդին ձուլումից»։ «Փաշինյանն իր գործողություններով «արդյունավետորեն հարթում է ճանապարհը» այդ ձուլման համար և փորձում է համոզել հայերին, որ, «չնայած իրենց տեսածին, Արևմուտքը անպայման կգա Հայաստանին օգնության, եթե անհրաժեշտ լինի, բայց ամենակարևորն այն է, որ դրա կարիքը չի լինի, քանի որ բոլորը կապրեն խաղաղության մեջ», - նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը,– ահա թե ինչ է կատարվում։ Եթե այս ամբողջ դավաճանությունը, միասին վերցրած, կոչվում է «չորրորդ հանրապետության» կառուցում, ապա կարող եմ ասել, որ չգիտեմ որևէ այլ օրինակ, երբ որևէ տեղ պետականությունը լրացուցիչ խթան է ստացել ստի, երեսպաշտության և դավաճանության հիմքերով վերակառուցվելու արդյունքում»։

Նա այս ամենը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում պարտությունից հետո Ֆրանսիայում Վիշիի ռեժիմի և մարշալ Ֆիլիպ Պետենի կառավարության հետ։ «Եթե Վիշին և Պետենը իդեալ են Փաշինյանի համար, ապա պարզ է, թե ինչ տեսք կունենա այդ «չորրորդ հանրապետությունը»: Եթե, իհարկե, Փաշինյանը հաջողության հասնի։ Բայց ես մեծ հույսեր ունեմ, որ դա տեղի չի ունենա», - եզրափակել է Զատուլինը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին հանրապետություն, ընդհանուր առմամբ, համարվում է 1918 թվականին հռչակված և մինչև 1920 թվականին Խորհրդային Միությանը միանալը գոյություն ունեցած հանրապետությունը։ Հայաստանի խորհրդային շրջանը մինչև 1991 թվականը համարվում է Երկրորդ հանրապետություն։ Երկրի պատմության ներկա փուլը, որը սկսվել է ԽՍՀՄ փլուզմամբ, կոչվում է Երրորդ հանրապետություն։ Օգոստոսի վերջին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր ղեկավարած ՔՊ կուսակցության հռչակագիրը, որում որպես «անմիջական ռազմավարական նպատակ» նշվում է «չորրորդ հանրապետության» ստեղծումը։ Եթե կուսակցությունը հաղթի խորհրդարանական ընտրություններում և կազմի սահմանադրական մեծամասնություն, ապա կսկսի համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացը։ Կուսակցությունը նաև խոստացել է ակտիվացնել ԵՄ-ին միանալու իր ջանքերը, հետևել խաղաղության և բարիդրացիության սկզբունքներին, խորացնել կոռուպցիայի դեմ պայքարը, շարունակել ժողովրդավարական բարեփոխումները և աջակցել քաղաքացիների ջանքերին՝ կրթության և զբաղվածության միջոցով բարելավելու իրենց կյանքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյուղատնտեսության խթանման ծրագիրը 15%-ով կրճատել են․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը՝ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկեր. հայ բնակչության 15%-ը կախված է ՌԴ-ի փոխանցումներից Ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական են․ Արթուր Վանեցյանը հերքել է կեղծ լուրերըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ․ Գայանե Պապոյան Սթափության կոչ մեր հայրենակիցներին․ Խաչիկ Մանուկյանի համար գլխավորը ազգային արժանապատվությունն է Առնվազն անպարկեշտ է շրջանառության մեջ դնել մի թեզ, որը մղոններով հեռու է ճշմարտությունից և փորձել ինչ-որ դիվիդենտներ քաղել. Իվետա ՏոնոյանՍևակ Խաչատրյանը հրավիրում է ամփոփիչ հավաքի Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր․ Մենուա Սողոմոնյան«Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը սարքել է գրպանային քարոզչամիջոց. Մենուա Սողոմոնյան «Ազգի արժեքները չեն վաճառվում». Մանուկյանի ուղերձը Եռաբլուրից Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են «Ford»-ն ու «Mazda»-ն. վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը Քո Նվերը սպասում է քեզ Դոմուսում՝ Նոյեմբերի 8-11-ը Էմիրությունները կատարել են ևս մեկ համարձակ քայլ դեպի արևային էներգիա Տգիտությո՞ւն, թե քողարկված պրոարևմտյան ընդդիմություն. Մհեր ԱվետիսյանԹող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում․ Խաչիկ Մանուկյան Ucom-ի կանաչ նախաձեռնությունը հասավ Ուրցաձոր Գալու է օրը, որ Փաշինյանի ստի կայսրությունը պատասխան է տալու Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում․ Խաչիկ Մանուկյան Խաղադաշտում վետերաններն էին Իշխանությունն առանց այն էլ խոցելի թոշակառուներին փորձում է ունեզրկել. Հրայր ԿամենդատյանՀայաստանը դեռևս պատրաստ չէ բժշկական ապահովագրությանը. Տիգրան ԽաչատրյանՖասթ Բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ Հիշողությունը՝ որպես զենք. Երասխի երկնքում Մի-24-ի կործանումից հինգ տարի անց (լուսանկարներ) Համահայկական ճակատ կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ինչու՞ են քանդում ազգային դպրոցը. «ՀայաՔվե հիմնասյուներ» Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին․ Էդուարդ ՇարմազանովՆոր տարածաշրջանային արկածախնդրություն՝ ԱՄՆ քավորությամբ Խաղաղության պատրանքի վտանգավոր գինըՀիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին միացել են «Հայոց Արծիվներ» միասնական կուսակցության ղեկավար կազմը, կամավորական մարտական ջոկատի անդամներն ու երիտասարդները «Մեր Ձևով» շարժման ձայնը հասնում է աշխարհին. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին բարձրաձայնում է Հայաստանի ճշմարտությունը Ի՞նչ է կատարվել նոյեմբերի 9-ի գիշերը․ Էդմոն Մարուքյան Շուրջ 1.05 տրլն դրամ՝ Կառավարության պարտքի մարմանն ու սպասարկմանը․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» գրասենյակի բացումով մենք ավելի մոտ կդառնանք Նոր Նորքի բնակիչներին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը հետդարձի ճանապարհ չունի եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանը նոր զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին ՔՊ-ն Էջմիածնում ասֆալտի վրայից ասֆալտ է փռում` գլխառադ անելով և խախտելով շինարարական նորմերըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը «Հայլուր» լրատվականին5 տարի առաջ իշխանությունը մեկ ստորագրությամբ հանձնեց Արցախի մեծ մասը «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հանդիպեցին վաղարշապատցիների հետ Հերթական մանիպուլյացիան է… Էդմոն ՄարուքյանԻրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը ԵՄ-ն նշել է այն երկրները, որոնց համար բացառություն է արվել ռուսաստանյան նավթի մատակարարումների հարցումԱրեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում` ուղղված Երկրին. բռնկման ուժգնությունը շարունակում է աճելԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հայրենիքի համար զոհվածների ընտանիքները պետք է զգան, որ պետությունը նրանց կողքին է․ Սևակ Խաչատրյան Առեղծվածային դեպք՝ Երևանում. 18-ամյա տղան ծայրաhեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԵղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելՎերականգնվող էներգիայի աղբյուրները առաջին անգամ գերազանցել են ածխին