Երևան, 08.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երկրաշարժ Հայաստանում Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան Լավ և վատ լուրեր կան. Էդմոն Մարուքյան Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին


Ի՞նչ է հարկավոր փող ունենալու համար. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն. Փաշինյան

TV

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, որը կրում է «Արհեստական բանականության անատոմիա» խորագիրը:

Գագաթնաժողովին ներկա են եղել Հայաստանի և աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական ու նորարարական առաջնորդները։

Վարչապետը ողջունել գագաթնաժողովի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել հրավերի համար և ընդգծել, որ կարևորում է նման միջոցառումները տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վերաբերմունք և ընկալում ձևավորելու առումով: «Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում այսօր տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքի ձևավորման փուլ է, և տեխնոլոգիաների օգտակարության գործակիցն ավելացնելու ճանապարհին շատ կարևոր է տեխնոլոգիաների նկատմամբ ճիշտ ընկալում և վերաբերմունք ձևավորել հանրության շրջանում և դրանց օգտակար գործակիցը հասանելի դարձնել մարդկանց»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, տեխնոլոգիա երևույթը՝ որպես էություն և  բովանդակություն, քաղաքակրթությանն ուղեկցող մշտական գործընթաց է, և տեխնոլոգիաների զարգացումն էլ անընդհատ գործընթաց է։ Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է. «Տեխնոլոգիաները եղել են, կան և շարունակելու են մնալ մարդու կյանքը լավացնելու, բարեկեցության աստիճանը բարձրացնելու միջոց և այդպիսին եղել էլ են միշտ, չնայած՝ մենք հիմա ասում ենք, որ տեխնոլոգիաները բերում են մարտահրավերներ և սպառնալիքներ, բայց այս երևույթը նույնպես նորություն չէ։ Բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են սպառնալիքներ և մարտահրավերներ»:

Կարևորելով հնչած այն միտքը, որ արհեստական բանականությունը և ընդհանրապես տեխնոլոգիաների հետ առնչությունները կանխորոշում են Հայաստանի Հանրապետության ապագան՝ վարչապետը հավելել է, որ այդ պնդումը նույնքան ճշմարիտ է հնչում աշխարհի բոլոր երկրներում: «Կարծում եմ, ակնհայտ է, որ մեր Կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը: Վերջերս առիթ ունեցել եմ, այսօր էլ շատ պատեհ եմ համարում պարզաբանել, թե որոնք են այն գործիքները, որոնցով Կառավարությունն աջակցում է և ռազմավարական ընկալում ունի տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու առումով։ Ես կարող եմ հիշատակել առաջին երեք քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Բայց հարց է ծագում, թե ինչ է պետք անել և ինչ է պետք ունենալ լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ և քաղաքականություններ մշակելու և ունենալու համար։ Կարծում եմ՝ այստեղ էլ պատասխանը նույն է։ Երեք բան է անհրաժեշտ՝ կրթություն, կրթություն և էլի կրթություն։

Այստեղից էլ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է անհրաժեշտ լավ կրթական համակարգ ունենալու համար: Լավ կրթական համակարգի համար էլ նույն բանն է անհրաժեշտ՝ լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ և կարգավորումներ: Հույս ունեմ՝ արդեն պարզ է նաև, թե մեր տեսակետից ինչ է պետք ունենալ կրթական ոլորտում լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ և կարգավորումներ ունենալու համար: Եվ այստեղ էլ մեր պատասխանը հետևյալն է. Առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն և երրորդը՝ կրթություն»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այս եզրակացության եկել են ունեցած պրակտիկ փորձից:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սրա մեջ, իհարկե, կա քաղաքական կարգախոս և քաղաքական ընկալում, բայց այս քաղաքական կարգախոսը, ընկալումը և  ռազմավարությունը մեզ համար կյանքի հետ առնչվելու, փորձի արդյունքում ձեռք բերված իմացության արձանագրում է: «Իհարկե, նման դեպքերում շատերն ասում են և փորձում լրացնել կամ հարցադրում անում, թե կարծես մենք մոռացանք մեկ ուրիշ կարևոր բան, և խոսքը փողի մասին է։ Իհարկե, փողը շատ կարևոր է, բայց ես էլի ուզում եմ անդրադառնանք հարցին: Իսկ ի՞նչ է հարկավոր փող ունենալու համար: Կառավարությունն այս հարցին էլ ունի երեք պատասխան. Առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն: Իհարկե, դեմ չեմ, գուցե եղել են ժամանակներ, որ այս հարցին կարելի էր ուրիշ երեք պատասխան տալ, օրինակ՝ նավթ, գազ, ոսկի: Բայց հիմա նույնիսկ փող ունենալ-չունենալու հարցը, աշխատանք ունենալ-չունենալու հարցը, բարեկեցություն ունենալ-չունենալու հարցը,  մեր ընկալմամբ, ունի երեք պատասխան. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն: Ընդհանրապես, երբ շատ է խոսվում նաև աշխատանքի շուկայում մրցունակության, բարեկեցության մասին, համոզված եմ՝ նկատել եք, որ մենք այդ բոլոր հարցերին այս նույն պատասխանն ենք տալիս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում վարչապետն ընդգծել տեխնոլոգիական ոլորտի ներդրումը և նշել, որ այն նոր դրսևորում է ստանում հանրակրթության ոլորտում: «Ես համոզված եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, որն ապահովելու է մեր պետության զարգացմանը, անվտանգությանը, բարեկեցությանը, հարատևությանն անհրաժեշտ երեք հիմնական նախապայմանները. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն»,- իր խոսքն ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:

Գագաթնաժողովին որպես հատուկ հյուր հանդես է եկել Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը, ով 2025 թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է։ Գագաթնաժողովը հյուրընակալել էր նաև՝ Flagship Pioneering-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Moderna ընկերության համահիմնադիր և խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին, Flagship Pioneering կենսատեխնոլոգիական ընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահ և ռազմավարական խորհրդատու Անդրե Անդոնյանին, Picsart-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանին, Alexandrea Winery-ի հիմնադիր Ադամ Կաբլանեանին, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում Nokia շարժական ցանցերի ուղղության տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչին, Plug&Play Tech Center-ի խորհրդատու Թեոդորա Պրեդային, Cognaize-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Վահե Անդոնյանսին և Seaside Startup Summit-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին։

ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը ցույց է տալիս երկրում գործող բանդիտական ռեժիմի առանձնահատկությունը․ Աբրահամյան Եկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինԵրկրաշարժ Հայաստանում Ծափերով վերջին հրաժեշտը տվեցին հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանին Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Թոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Անտեսված գիտություն, ձախողված պետություն․ ինչպե՞ս կառավարել գիտությունըUcom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ Փաշինյանը Բաքվից նավթ ու բենզին է ուզում գնել ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիՉինաստանը բացել է էներգիայի պահեստավորման հսկայական կենտրոն Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան Խոստացված աշխատատեղերի փոխարեն՝ աճող աղքատություն ու թանկացումԵկեղեցու շուրջ թեման խայծ է, որպեսզի հանրությունը մոռանա սոցիալական հարցերը. Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնյան հուշագրի վտանգները․ ուր է գնում Հայաստանը իշխանությունների քաղաքական քայլերի հետևանքով Եկեղեցու անկախության դեմ նոր հարված․ իշխանությունը փորձում է ձևավորել վերահսկվող հոգևոր իշխանություն Գ. Ծառուկյանի հազարից ավելի թիմակից Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՇնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանՄոհամեդ Սալահը հայտարարություն է արել Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՏավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոցՆախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժածՄի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիՀավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին «Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոնԴեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Սառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ. ինչպե՞ս ստանալ այսպիսի արդյունք Կճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին. Իլոն Մասկ