Երևան, 10.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը Հայրենիքի համար զոհվածների ընտանիքները պետք է զգան, որ պետությունը նրանց կողքին է․ Սևակ Խաչատրյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հերոսների ընտանիքներին՝ ուժ և տոկունություն մաղթելով նրանց. Նաիրի Սարգսյան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստի կայսրություն է, գալու է օրը՝ պատասխան են տալու, որ դավաճանեցին իմ ազգին. Խաչիկ Մանուկյան Երևանի 4 վարչական շրջանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոստիկանությունը ձմեռային անվադողերով երթևեկելու մասին հայտարարություն է տարածել Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Միջուկային զենքի գործոնի հետագիծը ժամանակակից միջազգային հարաբերություններում. «Փաստ» Հայաստանի իշխանությունները ձգտում են վերացնել մրցակիցներին ընտրություններից առաջ ու հաճոյանալ ԵՄ-ին. «Փաստ»


Ամստերդամ. «Սամվել Կարապետյանի գործը քաղաքական հաշվեհարդար է՝ քողարկված իրավական ձևակերպումներով»

Հարցազրույց

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հոկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ գործարարի դեմ հարուցված մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական բնույթ ունեն և ուղղված են մեծ հեղինակություն ունեցող գործչին՝ վախեցնելու նպատակով։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերի հետևից է ընկել՝ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի», և այս գործընթացը վտանգավոր նախադեպ է ամբողջ տարածաշրջանի համար։

Ամստերդամը հիշեցրեց, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է այն ժամանակ, երբ Հայաստան էր ժամանել՝ իր հոր քառասունքին մասնակցելու համար․ «Դա որևէ քաղաքական ակցիա չէր։ Ելնելով խոսքի համատեքստից՝ պարզ է, որ պարոն Կարապետյանի մտքով անգամ չէր անցել ակնարկել կառավարության տապալման մասին։ Այս ամենի հիմքում մի վախեցած վարչապետի անհանգստությունն է՝ իր սեփական ժողովրդի և եկեղեցու հանդեպ»։

Փաստաբանը ընդգծեց, որ գործի ամբողջ ընթացքը ցույց է տալիս իրավական մեխանիզմների քաղաքական շահարկում։ «Մինչև հունիսի 17-ը նա նույնիսկ որպես վկա ներգրավված չէր, իսկ մի օրում՝ առանց հիմքի, ներկայացվեց մեղադրանք՝ “կառավարության տապալման կոչ” ձևակերպմամբ։ Այնուհետև ավելացվեց նաև “փողերի լվացման” հոդվածը։ Սա ավտոկրատական ռեժիմների դասական գործելաոճն է՝ ազատվել սեփական վախերի խորհրդանիշ դարձած մարդկանցից»,— նշեց Ամստերդամը։

Նրա համոզմամբ՝ այս գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հիմնարար հոդվածներ՝ դավանանքի ազատությունը (հոդված 9), արտահայտման ազատությունը (հոդված 10) և քաղաքական հետապնդման արգելքը (հոդված 18)։ «Մենք դիմելու ենք Եվրոպական միությանը՝ պահանջելով դատապարտել Հայաստանի կառավարությանը քաղաքական բանտարկյալներ պահելու համար։ Այս գործը հասնելու է ոչ միայն միջազգային ատյաններ, այլև բոլոր այն կենտրոնների, որոնք կարող են ազդել Երևանի վրա»,— ասաց նա։

Ամստերդամը նաև նշեց, որ «Հայաստանի կառավարությունն իրեն պահում է ավելի վատ, քան ամենահետամնաց աֆրիկյան երկրները», հավելելով, որ նույնիսկ Տանզանիայում, որտեղ ինքն այժմ պաշտպանում է ընդդիմության իրավունքները, նման գործով իշխանությունները «կամաչեին»։ Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է հեղինակազրկել Սամվել Կարապետյանին՝ կանխելու համար նրա հանրային աջակցությունը և հնարավոր քաղաքական վերելքը։

«Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախը։ Փաշինյանը, ով պարբերաբար հանդես է գալիս ֆեյսբուքյան վիրավորական ուղերձներով, այսօր հարձակվել է մարդու վրա, որը պարզապես մասնակցում էր իր հոր հոգեհանգստին։ Սա ոչ թե դատական, այլ բարոյական ողբերգություն է»,— հայտարարեց Ամստերդամը՝ հավելելով, որ իր թիմը շարունակելու է պայքարը մինչև Կարապետյանի ազատ արձակումը։

Փաստաբանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի գործը վաղուց դուրս է եկել մեկ անձի սահմաններից․ այն դարձել է ազատության, արդարության և պետական պատասխանատվության փորձաքարը։ «Այս ամենը պետք է դադարեցվի, քանի դեռ Հայաստանը չի վերածվել քաղաքական վախերի երկրամասի։ Մենք չենք լռելու, քանի դեռ այստեղ պահվում են քաղաքական բանտարկյալներ»,— եզրափակեց Ռոբերտ Ամստերդամը։

Նախկին զինվորականը քաղաքապետի թեկնածու. ինչու՞ է նա որոշել առաջադրվել Գյուղատնտեսության խթանման ծրագիրը 15%-ով կրճատել են․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը՝ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկեր. հայ բնակչության 15%-ը կախված է ՌԴ-ի փոխանցումներից Ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական են․ Արթուր Վանեցյանը հերքել է կեղծ լուրերըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ․ Գայանե Պապոյան Սթափության կոչ մեր հայրենակիցներին․ Խաչիկ Մանուկյանի համար գլխավորը ազգային արժանապատվությունն է Առնվազն անպարկեշտ է շրջանառության մեջ դնել մի թեզ, որը մղոններով հեռու է ճշմարտությունից և փորձել ինչ-որ դիվիդենտներ քաղել. Իվետա ՏոնոյանՍևակ Խաչատրյանը հրավիրում է ամփոփիչ հավաքի Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր․ Մենուա Սողոմոնյան«Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը սարքել է գրպանային քարոզչամիջոց. Մենուա Սողոմոնյան «Ազգի արժեքները չեն վաճառվում». Մանուկյանի ուղերձը Եռաբլուրից Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են «Ford»-ն ու «Mazda»-ն. վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը Քո Նվերը սպասում է քեզ Դոմուսում՝ Նոյեմբերի 8-11-ը Էմիրությունները կատարել են ևս մեկ համարձակ քայլ դեպի արևային էներգիա Տգիտությո՞ւն, թե քողարկված պրոարևմտյան ընդդիմություն. Մհեր ԱվետիսյանԹող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում․ Խաչիկ Մանուկյան Ucom-ի կանաչ նախաձեռնությունը հասավ Ուրցաձոր Գալու է օրը, որ Փաշինյանի ստի կայսրությունը պատասխան է տալու Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում․ Խաչիկ Մանուկյան Խաղադաշտում վետերաններն էին Իշխանությունն առանց այն էլ խոցելի թոշակառուներին փորձում է ունեզրկել. Հրայր ԿամենդատյանՀայաստանը դեռևս պատրաստ չէ բժշկական ապահովագրությանը. Տիգրան ԽաչատրյանՖասթ Բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ Հիշողությունը՝ որպես զենք. Երասխի երկնքում Մի-24-ի կործանումից հինգ տարի անց (լուսանկարներ) Համահայկական ճակատ կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ինչու՞ են քանդում ազգային դպրոցը. «ՀայաՔվե հիմնասյուներ» Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին․ Էդուարդ ՇարմազանովՆոր տարածաշրջանային արկածախնդրություն՝ ԱՄՆ քավորությամբ Խաղաղության պատրանքի վտանգավոր գինըՀիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին միացել են «Հայոց Արծիվներ» միասնական կուսակցության ղեկավար կազմը, կամավորական մարտական ջոկատի անդամներն ու երիտասարդները «Մեր Ձևով» շարժման ձայնը հասնում է աշխարհին. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին բարձրաձայնում է Հայաստանի ճշմարտությունը Ի՞նչ է կատարվել նոյեմբերի 9-ի գիշերը․ Էդմոն Մարուքյան Շուրջ 1.05 տրլն դրամ՝ Կառավարության պարտքի մարմանն ու սպասարկմանը․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» գրասենյակի բացումով մենք ավելի մոտ կդառնանք Նոր Նորքի բնակիչներին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը հետդարձի ճանապարհ չունի եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանը նոր զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին ՔՊ-ն Էջմիածնում ասֆալտի վրայից ասֆալտ է փռում` գլխառադ անելով և խախտելով շինարարական նորմերըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը «Հայլուր» լրատվականին5 տարի առաջ իշխանությունը մեկ ստորագրությամբ հանձնեց Արցախի մեծ մասը «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հանդիպեցին վաղարշապատցիների հետ Հերթական մանիպուլյացիան է… Էդմոն ՄարուքյանԻրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը ԵՄ-ն նշել է այն երկրները, որոնց համար բացառություն է արվել ռուսաստանյան նավթի մատակարարումների հարցումԱրեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում` ուղղված Երկրին. բռնկման ուժգնությունը շարունակում է աճելԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հայրենիքի համար զոհվածների ընտանիքները պետք է զգան, որ պետությունը նրանց կողքին է․ Սևակ Խաչատրյան Առեղծվածային դեպք՝ Երևանում. 18-ամյա տղան ծայրաhեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԵղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել